Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրամիությունը Հայաստանում մոլդովական սցենար է գործարկում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Բրյուսելում նոր համագործակցության փաստաթուղթ է ստորագրել Եվրամիության պաշտոնյաների հետ։ Հայտարարված նպատակների և թիրախների մեջ առանցքայիններից մեկը Եվրամիության խոստումն է՝ 15 միլիոն եվրո հատկացնել Հայաստանին՝ հակառուսական քարոզչության համար։ Միրզոյանը նախ հանդիպել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին, ով հայտարարել է, թե Ռուսաստանն ու իր արբանյակները ապատեղեկատվական արշավ են իրականացնում Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ և այդ մարտահրավերը հաղթահարելու համար 15 միլիոն եվրո է տրամադրվելու։ «Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որ օգտագործվել են Մոլդովայում, այսինքն, սցենարը նույնն է, ԵՄ ֆինանսավորումը կօգնի հայտնաբերել ու արձագանքել նման ազդեցություններին»,- իր հերթին ասել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը՝ նշելով, որ այդ գումարն ուղղվելու է խաղաղությանը և ավելի դիմակայուն Հայաստանին։

Դիվանագիտական ձևակերպումներն ու վերամբարձ արտահայտությունները հանելով, սա ընդամենը նշանակում է, որ Եվրամիությունը հսկայական գումարներ է ծախսելու Հայաստանում մոլդովական սցենարի իրականացման նպատակով։ Դեռևս շաբաթներ առաջ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Հայաստանի իշխանությունները խորհրդատվական և քաղաքական աջակցություն են խնդրել Եվրամիությունից՝ մոլդովական սցենարը Հայաստանում իրականացնելու համար։ Եվ երեկ տեղի ունեցած հանդիպումն էլ հենց այդ  խնդրանքը բավարարելու համար էր։

Եվրամիությունը այդ գումարը հատկացնելու է տեղական լրատվամիջոցներին, ինչպես նաև մի շարք խմբերի, որոնք ժամանելու են Հայաստան՝ Փաշինյանին և իշխանական քարոզչամեքենային օգնություն ցուցաբերելու, նաև իրավաբանական ձեռնարկներ կազմելու, թե ինչպես խորհրդարանական ընտրություններից առաջ հետապնդումներ իրականացնեն տարբեր ընդդիմադիր ուժերի նկատմամբ։ Որոշ ուժերի էլ ընդհուպ փակելով, թույլ չտալով նրանց մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին, ինչպես տեղի ունեցավ Մոլդովայում։ Ըստ էության, Եվրամիությունը որոշել է ատամներով պաշտպանել Փաշինյանին և բոլորովին էլ, և մտադիր է աչք փակել նա բոլոր ապօրինություների վրա։ 

Լուսինե Մուրադյան

Միլիարդավոր դոլարներ՝ հայերի ազգային ինքնության քայքայման և օտար լիբերալ արժեքների ներդրման վրա. «Փաստ»Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան. հասարակության 61,3 տոկոսը համոզված է դրանում «Մա՛մ, երեք օր չեմ զանգի, չանհանգստանաք». Ալբերտ Նազարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին. «Փաստ»Մինչև -10 աստիճան ցուրտ կլինիՆերգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ. «Փաստ»Իսպանիայում ցանկացած խաղ շատ դժվար է, եթե չես խաղում 100 տոկոսով․ Ֆլիկ Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ»Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը«Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում». «Փաստ»Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ»Նոր կարգավորումներ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում. «Փաստ»Կարգալույծ հռչակված Տեր Թադեն շարունակում է «պատարագ» մատուցել. ո՞ւմ աջակցությունն է նա ստանում. «Ժողովուրդ» Ցուցակագրված երեք եպիսկոպոսները մերժել են․ «Հրապարակ» Իրականությունից չես փախչի. «Փաստ»Նոր բնակարան, 41 մլն տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել ԿԿՀ նախագահի ժ/պ-ն. «Ժողովուրդ» Որտեղ գտնել սեյֆի բանալին. քննիչները փրկարարներին օգնության են կանչել․ «Հրապարակ» ԵՄ-ի «բարեկամության» գինը. պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, թե՞ տնտեսական կորուստներ Հայաստանի համար. «Փաստ»Որքան հարկ է վճարել Հայ առաքելական եկեղեցին 2025թ.-ի 3-րդ եռամսյակում. «Ժողովուրդ» Պարտադրում են քեֆերի մասնակցել․ «Հրապարակ» Այսօր՝ վարչապետ, վաղը՝ նախկին, իսկ Եկեղեցին հավերժ է. «Փաստ»Շերը հերքել է 39-ամյա ընկերոջ հետ ամուսնության մասին լուրերը Bloomberg-ը 1,1 տրլն դոլար է գնահատել «Ոսկե գմբեթ» ՀՀՊ համակարգի ստեղծման ծախսերըԱմբողջ Դոնբասը ռուսական տարածք է. ՌԴ նախագահի օգնական Անօդաչուները հարվածել են ամենամեծ ՆՎԳ-ներից մեկին կենտրոնական Ռուսաստանում Գիտնականներն առաջին անգամ որսացել են Արեգակի գերհազվադեպ միջուկային ռեակցիանԲեզոարյան այծերը հայտնվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկում (տեսանյութ)Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության հռչակագրի համատեղ ստորագրումը պատմական նշանակություն ունի. Տոկաև«Երբ սոված եմ լինում, դառնում եմ աշխարհի ամենավատ մարդը». Ռաֆայել Երանոսյանը՝ վատ սովորությունների մասինԵթե բոլորը շարունակեն խաղալ այս խաղերը, կհայտնվենք Երրորդ համաշխարհային պատերшզմում. Թրամփը՝ Ուկրաինայի հակամարտnւթյան մասինՔոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելիՀայաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների միջև ապրանքաշրջանառության ծավալները կայուն աճ ունեն․ ԵՏՀՍնուփ Դոգը դարձել է ԱՄՆ-ի հավաքականի պատվավոր մարզիչ Ձմեռային օլիմպիական խաղերումՓաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը վերացվեց Ֆոն դեր Լայենը կոշտ է պատասխանել Թրամփին Ղարաբաղից տեղահանվածներին բնակապահովման ծրագրով տրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել է Եվրոպան «ամենալուրջ միջազգային խնդիրն» է․ Die Zeit Հայտնի է Թրամփի «Ոսկե գմբեթի» հնարավոր արժեքը․ ԶԼՄ «Վերնիսաժի» մոտ անկարգություններ անելու կասկածանքով ձերբակալվել է Լեհաստանի 17 քաղաքացիԱշոցքում ձյուն է տեղումԹուրքական բանակը պատրաստ է մտնել ԳազաՊուտինը հանդիպել է Էրդողանի հետՋրային պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 110 ձուկ Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի աշխարհի առաջնությունում «Կովկաս» պանդոկի մոտից մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել ֆուտբոլի 3 երկրպագուներ․ ինչ է հայտնիԱրամուսում լարված իրավիճակ է. 1 օրում 4 սպանվածների հարազատները «ոտքի» են կանգնելՔոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի Ջուր չի լինի մինչեւ երեկո․ հասցեներ Երկու զգուշացում ՄոսկվայիցԱրտառոց դեպք` Երևանում
Ամենադիտված