Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ոսկե ծիրան»-ը միջազգային կինոփառատոներում ներկայացնում է Փարաջանովի ֆիլմերը

ՄՇԱԿՈՒՅԹ

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր միջազգային կինոփառատոներում ներկայացնում է Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը։ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների  շրջանակներում շատ կարևոր տեղ է զբաղեցնում համաշխարհային կինոլեգենդի ֆիլմերի հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս:

Այս ցուցադրությունները հարթակ են  ստեղծում նրա անգնահատելի ժառանգության հանրայացման և տարբեր երկրների երիտասարդ սերունդներին նրա ֆիլմերի հետ ծանոթացնելու գործում:

Իրանի Շիրազ քաղաքւմ  Փաջր հեղինակավոր միջազգային կինոփառատոնի փառատոնի շրջանակում մինչև դեկտեմբերի 2-ը անցկացվում է Սերգեյ Փարաջանովի «Աշուղ Ղարիբ․ Կորսված հետնաբեմ» լուսանկարչական ցուցահանդեսը: Այս համագործակցությունը Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ստորագրված հուշագրի շրջանակներում կազմակերպված միջոցառումներից մեկն է, որը ևս մեկ անգամ ամրապնդում է Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի և «Ֆաջր միջազգային կինոփառատոնի միջև համագործակցությունը:

Բացի այդ, Իրանի կինոյի թանգարանում անցկացվել են Սերգեյ Փարափանովի ֆիլմերի եռօրյա ցուցադարությունները և քննարկումները: Ցուցադրվել են «Նռան գույնը», «Սուրամի ամրոցը» և «Աշուղ Ղարիբ» ֆիլմերը, կազմակերպվել են քննարկումներ կիոնգետ Ռոբերտ Սաֆարյանի, Ոսկե ծիրան ՀԿ-ի տնօրեն Կարեն Ավետիսյանի և կինոռեժիսոր Անահիդ Աբադի մասնակցությամբ:

Մեկ այլ՝ Մար Դել Պլատայի միջազգային կինոփառատոնի շրջանակներում Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների իրականացման գաղափարը շատ խորհրդանշանական էր: Տարիներ առաջ` 1965 թվականին, Սերգեկ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը այդ նույն փառատոնում արժանացել է Ժյուրիի հատուկ մրցանակին: Այդ ժամանակ, ցավոք Փարաջանովը անձամբ չի կարողացել ներկա գտնվել փառատոնին, և այդ հաղթանակից համարյա վաթսուն տարի անց, «Ոսկե ծիրան» ՀԿ-ի Մար Դել Պլատայի կինոփառատոնի ջանքերով նրա ֆիլմերը վերադարձան այդ պատմական էկրաններին: Ֆիլմերը ցուցադրվեցին Մար Դել Պլատայի երկու պատմական կինոթատրոնների մեծ դահլիճներում։

Մեկ ուրիշ կինոհարթակում՝ Բելգրադի հեղինակային ֆիլմերի 30-րդ կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցան Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներ։

«Ոսկե ծիրան» փառատոնի և Rambalkoshe-ի կողմից ներկայացված «Աշուղ Ղարիբ․ Կորսված հետնաբեմ» լուսանկարչական ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը կինոփառատոնի լեփլեցուն դահլիճում հաջորդեց Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը:

Այս երեք երկրների հարթակներում կազմակերպված ցուցադրությունները ոչ միայն հարգանքի տուրք էին Սերգեյ Փարաջանովի ստեղծագործական ժառանգությանն ու նրա հարյուրամյակին, այլև կարևոր քայլ՝ հայկական կինոյի միջազգային ճանաչելիության և մշակութային ներկայության խորացման ուղղությամբ։ Նախաձեռնության իրականացումն ապացուցեց, որ Փարաջանովի արվեստը շարունակում է ներշնչել, միավորել և ստեղծել նոր երկխոսություններ տարբեր մշակույթների միջև։ Սերգեյ Փարաջանովի անունը Հայաստանի ամենաուժեղ մշակութային բրենդներից է, և նրա ժառանգության շարունակական ներկայացումը միջազգային հարթակներում կենսական կարևորություն ունի երկրի մշակութային դիվանագիտության համար։

ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև․ պատմության այս օրը (13 դեկտեմբեր)Միլիարդավոր դոլարներ՝ հայերի ազգային ինքնության քայքայման և օտար լիբերալ արժեքների ներդրման վրա. «Փաստ»Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան. հասարակության 61,3 տոկոսը համոզված է դրանում «Մա՛մ, երեք օր չեմ զանգի, չանհանգստանաք». Ալբերտ Նազարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին. «Փաստ»Մինչև -10 աստիճան ցուրտ կլինիՆերգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ. «Փաստ»Իսպանիայում ցանկացած խաղ շատ դժվար է, եթե չես խաղում 100 տոկոսով․ Ֆլիկ Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ»Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը«Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում». «Փաստ»Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ»Նոր կարգավորումներ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում. «Փաստ»Կարգալույծ հռչակված Տեր Թադեն շարունակում է «պատարագ» մատուցել. ո՞ւմ աջակցությունն է նա ստանում. «Ժողովուրդ» Ցուցակագրված երեք եպիսկոպոսները մերժել են․ «Հրապարակ» Իրականությունից չես փախչի. «Փաստ»Նոր բնակարան, 41 մլն տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել ԿԿՀ նախագահի ժ/պ-ն. «Ժողովուրդ» Որտեղ գտնել սեյֆի բանալին. քննիչները փրկարարներին օգնության են կանչել․ «Հրապարակ» ԵՄ-ի «բարեկամության» գինը. պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, թե՞ տնտեսական կորուստներ Հայաստանի համար. «Փաստ»Որքան հարկ է վճարել Հայ առաքելական եկեղեցին 2025թ.-ի 3-րդ եռամսյակում. «Ժողովուրդ» Պարտադրում են քեֆերի մասնակցել․ «Հրապարակ» Այսօր՝ վարչապետ, վաղը՝ նախկին, իսկ Եկեղեցին հավերժ է. «Փաստ»Շերը հերքել է 39-ամյա ընկերոջ հետ ամուսնության մասին լուրերը Bloomberg-ը 1,1 տրլն դոլար է գնահատել «Ոսկե գմբեթ» ՀՀՊ համակարգի ստեղծման ծախսերըԱմբողջ Դոնբասը ռուսական տարածք է. ՌԴ նախագահի օգնական Անօդաչուները հարվածել են ամենամեծ ՆՎԳ-ներից մեկին կենտրոնական Ռուսաստանում Գիտնականներն առաջին անգամ որսացել են Արեգակի գերհազվադեպ միջուկային ռեակցիանԲեզոարյան այծերը հայտնվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկում (տեսանյութ)Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության հռչակագրի համատեղ ստորագրումը պատմական նշանակություն ունի. Տոկաև«Երբ սոված եմ լինում, դառնում եմ աշխարհի ամենավատ մարդը». Ռաֆայել Երանոսյանը՝ վատ սովորությունների մասինԵթե բոլորը շարունակեն խաղալ այս խաղերը, կհայտնվենք Երրորդ համաշխարհային պատերшզմում. Թրամփը՝ Ուկրաինայի հակամարտnւթյան մասինՔոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելիՀայաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների միջև ապրանքաշրջանառության ծավալները կայուն աճ ունեն․ ԵՏՀՍնուփ Դոգը դարձել է ԱՄՆ-ի հավաքականի պատվավոր մարզիչ Ձմեռային օլիմպիական խաղերումՓաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը վերացվեց Ֆոն դեր Լայենը կոշտ է պատասխանել Թրամփին Ղարաբաղից տեղահանվածներին բնակապահովման ծրագրով տրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել է Եվրոպան «ամենալուրջ միջազգային խնդիրն» է․ Die Zeit Հայտնի է Թրամփի «Ոսկե գմբեթի» հնարավոր արժեքը․ ԶԼՄ «Վերնիսաժի» մոտ անկարգություններ անելու կասկածանքով ձերբակալվել է Լեհաստանի 17 քաղաքացիԱշոցքում ձյուն է տեղումԹուրքական բանակը պատրաստ է մտնել ԳազաՊուտինը հանդիպել է Էրդողանի հետՋրային պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 110 ձուկ Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի աշխարհի առաջնությունում «Կովկաս» պանդոկի մոտից մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել ֆուտբոլի 3 երկրպագուներ․ ինչ է հայտնիԱրամուսում լարված իրավիճակ է. 1 օրում 4 սպանվածների հարազատները «ոտքի» են կանգնելՔոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի Ջուր չի լինի մինչեւ երեկո․ հասցեներ Երկու զգուշացում Մոսկվայից
Ամենադիտված