Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է Հայաստանը ձախողվել անտառապատման ու անտառապահպանման հարցում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տասնամյակներում անտառների վերականգնումը և, ընդհանրապես, անտառապատման խնդիրը դարձել է ոչ միայն բնապահպանական, այլև գլոբալ տնտեսական, սոցիալական ու քաղաքական առաջնահերթություն ամբողջ աշխարհում։ Աշխարհի բազմաթիվ երկրներում տարվում են լայնածավալ ծրագրեր՝ ուղղված ոչ միայն անտառահատումների կրճատմանը, այլև արդեն կորցրած անտառային տարածքների վերականգնմանը։

Հայաստանը, լինելով փոքր, բայց լեռնային և կենսաբազմազան տարածաշրջան, ունի յուրահատուկ կարևորություն և պատասխանատվություն ինչպես իր ազգային բնապահպանական անվտանգության, այնպես էլ միջազգային պարտավորությունների կատարման տեսանկյունից։ Հայաստանի անտառները ոչ միայն ապահովում են բնապահպանական կայունություն, այլ նաև կենսապահովման աղբյուր են հազարավոր մարդկանց համար, նպաստում են տուրիզմի, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների պահպանման և նույնիսկ մշակութային ինքնության պահպանմանը։ Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ ինչպես անտառապատման, այնպես էլ անտառների վերականգնման և պահպանման ծրագրերում առկա են լուրջ թերացումներ, հետևողականության պակաս և համակարգային մոտեցման բացակայություն, ինչը խաթարում է ինչպես բնական միջավայրի, այնպես էլ համայնքների կայուն զարգացման հիմքերը։

Հայաստանում անտառների վիճակը վաղուց արդեն ավելին է, քան մտահոգիչ համարվելը: Պաշտոնական տվյալներով, Հայաստանի անտառածածկ տարածքները կազմում են մոտ 11-12 տոկոս, սակայն անկախ հետազոտությունները, այդ թվում՝ արբանյակային պատկերների վերլուծությունը, ցույց են տալիս, որ այս ցուցանիշը հնարավոր է՝ գերագնահատված է։ Իսկ այն պայմաններում, երբ երկրի տարածքի շուրջ 80 %-ը ենթարկվում է անապատացման, անտառների վերականգնման խնդիրը հատուկ հրատապություն է ստանում։ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանը ստանձնել է պարտավորություն՝ ավելացնել անտառային ծածկույթը մինչև 13 %։ Այսինքն, այդ նպատակին հասնելու համար պետք է 50 հազար հա անտառ տնկվի։ Բայց լրատվամիջոցների կատարած հետաքննություններից պարզվում է, որ ստանձնած 50 հազար հա անտառ տնկելու պարտավորության ընդամենը 2 %-ն է իրականացվել, ինչը վկայում է այս հարցում կոնկրետ ձախողման մասին։ Ավելին, տարիներ առաջ իշխանությունները, Փաշինյանի գլխավորությամբ, նախաձեռնել էին 10 մլն ծառ տնկելու ծրագիրը, որը ևս չի իրականացվել։

Բազմաթիվ դեպքերում անտառների վերականգնման կամ նոր անտառների հիմնման ցուցանիշները հաշվարկվում են տնկված ծառերի քանակով, այլ ոչ թե իրականում հասուն, կենսունակ անտառային էկոհամակարգերի ձևավորմամբ։ Այնինչ, գործընթացը միայն ծառատնկումներով չպետք է սահմանափակվի, անհրաժեշտ է հոգածություն տածել այդ ծառերի նկատմամբ, ստեղծել անհրաժեշտ միջավայր և ծրագրի արդյունավետությունը դիտարկել կենսունակ անտառային էկոհամակարգերի ձևավորման համատեքստում։

Մեծ է նաև մարդկային գործոնների ազդեցությունը։ Անտառների պահպանման և վերականգնման ծրագրերը հաճախ բախվում են տեղական համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրներին, երբ անտառային ռեսուրսներից կախվածությունը՝ հատկապես վառելափայտի, արոտավայրերի և այլ կենսապահովման աղբյուրների տեսքով, խոչընդոտում է երկարաժամկետ նպատակների իրագործմանը։ Պետական ծրագրերը հաճախ չեն ներառում բավարար կրթական, սոցիալական կամ տնտեսական բաղադրիչներ, որպեսզի համայնքները տեսնեն իրենց շահը անտառների վերականգնման ու պահպանման մեջ։ Արդյունքում, եթե նույնիսկ իրականացվում են լայնածավալ տնկումներ, դրանց զգալի մասը չի պահպանվում՝ սանիտարական վերահսկողության բացակայության, թերի ջրման, հողի մշակման պայմանների խախտման կամ այլ խնդիրների պատճառով։ Շատ դեպքերում, տնկած ծառերը պարզապես չորանում են առաջին իսկ տարիներին՝ վերածվելով միայն հաշվետու ցուցանիշների։

Մյուս կարևոր խնդիրն է անտառային կառավարման և վերահսկողության համակարգի թերզարգացվածությունը։ Անտառային ոլորտում առկա են կառավարչական բացեր, մասնագիտական ռեսուրսների պակաս, կոռուպցիոն ռիսկեր, պետական քաղաքականության անկայունություն։ Բազմաթիվ ծրագրեր իրականացվում են առանց գիտական հիմնավորումների, տեղանքին և կլիմայական պայմաններին համապատասխանող տեսակների ընտրության, հողի նախապատրաստման և էկոհամակարգային մոտեցման։ Արդյունքում վերականգնման ջանքերը հիմնականում ստանում են մակերեսային բնույթ և չեն հանգեցնում կայուն անտառային հատվածների ձևավորման։

Բնապահպանական քաղաքականության և անտառային ոլորտի ծրագրերի մեկ այլ թույլ կողմը միջազգային համագործակցության և ներդրումների ներգրավման անբավարարությունն է։ Չնայած որոշ միջազգային կազմակերպությունների աջակցությանն ու դոնորական ծրագրերին, Հայաստանը դեռևս չի կարողացել դառնալ տարածաշրջանային օրինակ անտառների վերականգնման և անտառապատման ոլորտում։ Այնինչ, եթե մեր երկիրը կարողանա անտառապատման ոլորտում հաջողությունների հասնել, ապա կարող է գրավիչ դառնալ կանաչ ներդրումների իրականացման և փորձի փոխանակման տեսանկյունից։

Անտառների վերականգնման խնդիրը չի սահմանափակվում միայն էկոլոգիական հարցերով։ Այն ունի խոր սոցիալ-տնտեսական, մշակութային, տարածաշրջանային անվտանգության և նույնիսկ քաղաքական բաղադրիչներ։ Անտառների կորուստը նպաստում է հողի էրոզիային, ջրային ռեսուրսների նվազմանը, ջրհեղեղների հաճախացմանը, կենսաբազմազանության կորստին։ Իսկ այս ամենի արդյունքում տուժում են թե՛ գյուղատնտեսությունը, թե՛ տեղական բնակչությունը, թե՛ ազգային տնտեսությունը։ Մյուս կողմից էլ՝ հաջողված անտառապատման և վերականգնման օրինակները կարող են էականորեն բարելավել համայնքների կենսապահովման պայմանները, ստեղծել նոր աշխատատեղեր, խթանել էկոտուրիզմի զարգացումը, բարձրացնել երկրի միջազգային վարկանիշը և նպաստել կլիմայական մարտահրավերների հաղթահարմանը։

Ուստի, Հայաստանի համար առաջնահերթություն պետք է դառնա ոչ միայն նոր անտառների հիմնումը, այլև արդեն գոյություն ունեցող անտառների պահպանումն ու առողջացումը։ Այս համատեքստում հատկապես կարևորվում է տեղական ծառատեսակների օգտագործումը, էկոհամակարգային մոտեցումը, անտառների բազմաշերտ կառուցվածքի վերականգնումը, ջրային և հողի ռեսուրսների արդյունավետ կառավարումը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ձյուն է տեղում, երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովԻնչպե՞ս է ԵՄ-ն պաշտպանելու Հայաստանը ապատեղեկատվությունից, և ի՞նչ կապ ունի Ռուսաստանը դրա հետԼույս չի լինելու դեկտեմբերի 15/16-ին Զուտ խորհրդանշական ժեստեր. ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նոր «խողովակային ընտրությունը». «Փաստ»Իշխանությունն ընդդեմ Եկեղեցու. վերջին անկախ ամրոցի գրոհը ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև․ պատմության այս օրը (13 դեկտեմբեր)Միլիարդավոր դոլարներ՝ հայերի ազգային ինքնության քայքայման և օտար լիբերալ արժեքների ներդրման վրա. «Փաստ»Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան. հասարակության 61,3 տոկոսը համոզված է դրանում «Մա՛մ, երեք օր չեմ զանգի, չանհանգստանաք». Ալբերտ Նազարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին. «Փաստ»Մինչև -10 աստիճան ցուրտ կլինիՆերգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ. «Փաստ»Իսպանիայում ցանկացած խաղ շատ դժվար է, եթե չես խաղում 100 տոկոսով․ Ֆլիկ Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ»Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը«Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում». «Փաստ»Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ»Նոր կարգավորումներ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում. «Փաստ»Կարգալույծ հռչակված Տեր Թադեն շարունակում է «պատարագ» մատուցել. ո՞ւմ աջակցությունն է նա ստանում. «Ժողովուրդ» Ցուցակագրված երեք եպիսկոպոսները մերժել են․ «Հրապարակ» Իրականությունից չես փախչի. «Փաստ»Նոր բնակարան, 41 մլն տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել ԿԿՀ նախագահի ժ/պ-ն. «Ժողովուրդ» Որտեղ գտնել սեյֆի բանալին. քննիչները փրկարարներին օգնության են կանչել․ «Հրապարակ» ԵՄ-ի «բարեկամության» գինը. պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, թե՞ տնտեսական կորուստներ Հայաստանի համար. «Փաստ»Որքան հարկ է վճարել Հայ առաքելական եկեղեցին 2025թ.-ի 3-րդ եռամսյակում. «Ժողովուրդ» Պարտադրում են քեֆերի մասնակցել․ «Հրապարակ» Այսօր՝ վարչապետ, վաղը՝ նախկին, իսկ Եկեղեցին հավերժ է. «Փաստ»Շերը հերքել է 39-ամյա ընկերոջ հետ ամուսնության մասին լուրերը Bloomberg-ը 1,1 տրլն դոլար է գնահատել «Ոսկե գմբեթ» ՀՀՊ համակարգի ստեղծման ծախսերըԱմբողջ Դոնբասը ռուսական տարածք է. ՌԴ նախագահի օգնական Անօդաչուները հարվածել են ամենամեծ ՆՎԳ-ներից մեկին կենտրոնական Ռուսաստանում Գիտնականներն առաջին անգամ որսացել են Արեգակի գերհազվադեպ միջուկային ռեակցիանԲեզոարյան այծերը հայտնվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկում (տեսանյութ)Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության հռչակագրի համատեղ ստորագրումը պատմական նշանակություն ունի. Տոկաև«Երբ սոված եմ լինում, դառնում եմ աշխարհի ամենավատ մարդը». Ռաֆայել Երանոսյանը՝ վատ սովորությունների մասինԵթե բոլորը շարունակեն խաղալ այս խաղերը, կհայտնվենք Երրորդ համաշխարհային պատերшզմում. Թրամփը՝ Ուկրաինայի հակամարտnւթյան մասինՔոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելիՀայաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների միջև ապրանքաշրջանառության ծավալները կայուն աճ ունեն․ ԵՏՀՍնուփ Դոգը դարձել է ԱՄՆ-ի հավաքականի պատվավոր մարզիչ Ձմեռային օլիմպիական խաղերումՓաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը վերացվեց Ֆոն դեր Լայենը կոշտ է պատասխանել Թրամփին Ղարաբաղից տեղահանվածներին բնակապահովման ծրագրով տրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել է Եվրոպան «ամենալուրջ միջազգային խնդիրն» է․ Die Zeit Հայտնի է Թրամփի «Ոսկե գմբեթի» հնարավոր արժեքը․ ԶԼՄ «Վերնիսաժի» մոտ անկարգություններ անելու կասկածանքով ձերբակալվել է Լեհաստանի 17 քաղաքացիԱշոցքում ձյուն է տեղումԹուրքական բանակը պատրաստ է մտնել ԳազաՊուտինը հանդիպել է Էրդողանի հետՋրային պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 110 ձուկ Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի աշխարհի առաջնությունում
Ամենադիտված