Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքնաժխտում՝ հանուն... ոչնչի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կարելի է քրիստոնեաբար ցավ ապրել այն 10 դեռևս եպիսկոպոսական աստիճան ունեցող անձանց կորստի համար, որ ինքնակամ որոշեցին սպասարկել Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի մանր, ոչ հոգևոր շահերն ու միացան Հայ առաքելական եկեղեցին կործանելու արշավին: Նրանք արագորեն վերածվեցին ՔՊ-ի ու Փաշինյանի քարոզչական գործիքի ու անմիջապես սկսեցին ինտենսիվ շահագործվել:

Հակաեկեղեցական արշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանին թիրախներ են պետք, հասկանալի է՝ ոչ վերոնշյալների շարքից, այլ նրանց, որոնք հավատարիմ են իրենց կոչմանը, ուխտին, Եկեղեցուն ու Վեհափառին: Դրանցից մեկը Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանն է: Մանրամասների մեջ չխորանանք, երեկ Սրբազանն ինքը ասուլիս տվեց ու բոլոր հարցերին պատասխանեց:

Այստեղ մի շարք այլ հետաքրքիր հանգամանքներ կան: Օրինակ՝ դիվանապետին վերագրվող անհասկանալի տեսանյութը փորձաքննության է տրվում, և բացի այն, որ անհավատալի կայծակնային արագությամբ, գրեթե 1 օրում իրականացվում է «փորձաքննություն», ինչը գրեթե անհնար է, այդ ենթադրյալ «փորձաքննության» արդյունքներին ոչ թե տուժողը կամ նրա փաստաբանն են ծանոթանում, այլ ինչ-որ երրորդ, չորրորդ անձեր, հետո նաև «10 եպիսկոպոսները»: Տվյալ դեպքում զուտ աշխարհիկ ու իրավական առումներով գլխավոր մտահոգիչ իրողությունն ու փաստն այն է, որ իրավապահ համակարգը գործնականում սպասարկում է քաղաքական շահեր, դա անում է ոչ միայն անթաքույց, այլև առավելագույն ցինիկ կերպով, անվարան ոտնահարում է մարդու հիմնարար իրավունքներ: Թեպետ, սա էլ նորություն չէ:

Բայց «10 եպիսկոպոսների» գործիքը Փաշինյանը համարեց թերօգտագործված ու որոշեց շարունակել դրա շահագործումը: Ու, զարմանալի «պատահականությամբ», իշխանական հարթակներով տարածվեց «10 եպիսկոպոսների» (Ագաթա Քրիստիի հայտնի գործերից մեկի վերնագիրն է հիշեցնում) երկարաշունչ ու սրտաճմլիկ հայտարարությունը: Չնայած դրա տակ դրված էին եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների անուններ, այնպիսի տպավորություն էր, որ «հայտարարությունը» հեղինակել կամ առնվազն խմբագրել է անձամբ Նիկոլ Փաշինյանը: Ըստ որում, այն թվերի Նիկոլ Փաշինյանը, որ 2008-ի ռուս-վրացական բախումից հետո Սահակաշվիլուն խորհուրդ էր տալիս պարտվելու պատճառով անմիջապես հրաժարական տալ:

Դա վատ հորինված պասկվիլ է հիշեցնում: Կամ էլ՝ «քպական» դարձած եպիսկոպոսները որոշել են հրապարակայնորեն ինքնաոչնչանալ: Որն էլ լինի՝ չափազանց ցավալի է նրանց համար: Խնդրեմ, հիացեք: «Քպական» եպիսկոպոսները հայտարարում են, թե 1999 թ. կաթողիկոսական ընտրությունները եղել են անարդար և ահաբեկումներով:

Բացի այն, որ դա գեբելսյան սուտ է, այն հաշվարկված է բացառապես անգետ, աներևակայելի դյուրահավատ, դատողականությունից ու հիշողությունից զուրկ անձերի համար: Նախ՝ Կաթողիկոսի ընտրությունը էապես տարբերվում է քաղաքական ընտրություններից ու դրանց վերաբերյալ Փաշինյանի պատկերացումներից: Հրավիրվել է Ազգային-եկեղեցական ժողով, որը տեղի է ունեցել 1999 թ. հոկտեմբերի 27-ին Մայր տաճարում: Այնտեղ փակ դռների հետևում ժողովի 450 պատգամավորներից 276-ը քվեարկել է Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի, իսկ 163ը՝ մյուս թեկնածու Ներսես արքեպիսկոպոս Պոզապալ յանի օգին (11 քվե համարվել է անվավեր): Եվ Կաթողիկոս է ընտրվել առավել ձայն ստացած թեկնածուն՝ ներկայիս Վեհափառ Գարեգին Երկրորդը: Նույնիսկ քվեների թիվն է վկայում, որ, ինչպես ասում են, մրցակցային ընտրություն է եղել: Հա, բոլորն էլ գիտեին, որ վարչապետ Վազգեն Սարգսյանը կցանկանար կաթողիկոս տեսնել Գարեգին Երկրորդին: Բայց դա համարել ահաբեկո՞ւմ...

Լավ, բա դուք Աստծուց մանանեխի հատիկի չափ էլ չեք վախենո՞ւմ:

Ի՞նչ ահաբեկումների կամ անարդարության մասին են հիմա խոսում Փաշինյանի շուրջ խմբված հոգևորականները: Կամ ինչո՞ւ են հիմա խոսում, ավելի քան քառորդ դար սպասելուց հետո: Մտածում են, թե հիշողներ կամ վկաներ չկա՞ն: Իսկ գուցե իրականում հիմա՞ են ահաբեկված...

Ու ովքե՞ր են խոսում, ախր: «Քպական» այդ 10 եպիսկոպոսից 6-ը եպիսկոպոս է ձեռնադրվել Գարեգին Երկրորդ կաթողիկոսի ձեռամբ: Ավելին, նրանցից 5-ը արքեպիսկոպոսության պատվին է արժանացել նույնպես Գարեգին Երկրորդի կողմից և օրոք: «10 եպիսկոպոսից» 8-ը թեմերի ղեկավարներ են և այդ հոգևոր պաշտոններին են կոչվել նույնպես Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հայրապետության օրոք:

Հարց է ծագում. այդ ինչպե՞ս է լինում, որ 26 տարի շարունակ ծպտուն չեք հանում, եպիսկոպոսական աստիճան ու կոչումներ եք ստանում, թեմակալական ծառայություն եք ստանձնում նույն Կաթողիկոսից, իսկ հիմա ելել ու աղմկում եք Կաթողիկոսի դե՞մ:

Բայց ամենից բնութագրականն այն է, որ հենց այդ «10 եպիսկոպոսն» է ասում, թե «հաճախ նախընտրաբար հոգևոր աստիճան են ստացել և պաշտոնի կոչվել միջակություններ, բարոյական կասկածելի վարքագիծ ունեցողներ, անարժաններ, կամակատարներ»: Դե, դե...

Վատն այն է, որ Հայ առաքելական եկեղեցին կործանելու իր ճանապարհին Նիկոլ Փաշինյանը շարունակում է անխնա փչացնել բազմաթիվ մարդկանց, որոնք այլ հանգամանքներում գուցե կարող էին հանրությանը օգտակար լինել: Իսկ դրանից ավելի վատն էլ այն է, որ գտնվում են փչացողներ ու փչանալ ցանկացողներ: «Քպականացված» եպիսկոպոսները գործնականում ինքնաժխտվում են, բայց հանուն ինչի՞: Հանուն... ոչնչի:

Եվ մյուս կողմից՝ ուղղակի օրինակելի, Լուսավորչի գահին հիրավի արժանի վարք ու կեցվածք է դրսևորում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Նա իսկապես քրիստոնեական տոկունության, հաստատակամության ու անսասանության օրինակ է ծառայում իրական հայ քրիստոնյաներիս:

Տեսեք, փաշինյանական ռեժիմը հանիրավի մեղադրանքներով բանտերն է նետել Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ, անքննարկելի հեղինակություն ունեցող Միքայել արքեպիսկոպոսին, Բագրատ սրբազանին, նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանին: Ավելին, իշխանությունները անձնավորված թշնամանք ու նպատակային թիրախավորում դրսևորելով՝ կալանավորել են Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն, գործնականում պատանդ են վերցրել և կալանքով խոշտանգում են: Կաթողիկոսի հասցեին իշխանությունները նպատակային անձնական թշնամանք ու ատելություն են սերմանում, ինչ ասես, որ դուրս չեն տալիս: Ներսից փորձում են պառակտում մտցնել Եկեղեցում: Ու սրանք դեռ հրապարակային երևացող ճնշումներն ու շանտաժն են:

Բայց Գարեգին Երկրորդը աներեր կանգնած է մեր Ազգային եկեղեցու պաշտպանության դիրքում՝ գիտակցությամբ, որ հակառակ պարագան կնշանակեր 1724-ամյա Եկեղեցու փլուզում ու կործանում՝ հուրախություն մեր ազգի թշնամյաց:

Մարդկանց բուն նկարագիրը փորձությունների ժամանակ է երևում: Ու, փառք Աստծո, որ մեր Եկեղեցու վրա անարգ հարձակման այս դաժան փորձության պահին Լուսավորչի գահին այդպիսի հոգևոր առաջնորդ է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանը Պենտագոնի կենսաբանական ցանցերումՁյուն է տեղում, երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովԻնչպե՞ս է ԵՄ-ն պաշտպանելու Հայաստանը ապատեղեկատվությունից, և ի՞նչ կապ ունի Ռուսաստանը դրա հետԼույս չի լինելու դեկտեմբերի 15/16-ին Զուտ խորհրդանշական ժեստեր. ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նոր «խողովակային ընտրությունը». «Փաստ»Իշխանությունն ընդդեմ Եկեղեցու. վերջին անկախ ամրոցի գրոհը ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև․ պատմության այս օրը (13 դեկտեմբեր)Միլիարդավոր դոլարներ՝ հայերի ազգային ինքնության քայքայման և օտար լիբերալ արժեքների ներդրման վրա. «Փաստ»Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան. հասարակության 61,3 տոկոսը համոզված է դրանում «Մա՛մ, երեք օր չեմ զանգի, չանհանգստանաք». Ալբերտ Նազարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին. «Փաստ»Մինչև -10 աստիճան ցուրտ կլինիՆերգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ. «Փաստ»Իսպանիայում ցանկացած խաղ շատ դժվար է, եթե չես խաղում 100 տոկոսով․ Ֆլիկ Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ»Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը«Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում». «Փաստ»Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ»Նոր կարգավորումներ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում. «Փաստ»Կարգալույծ հռչակված Տեր Թադեն շարունակում է «պատարագ» մատուցել. ո՞ւմ աջակցությունն է նա ստանում. «Ժողովուրդ» Ցուցակագրված երեք եպիսկոպոսները մերժել են․ «Հրապարակ» Իրականությունից չես փախչի. «Փաստ»Նոր բնակարան, 41 մլն տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել ԿԿՀ նախագահի ժ/պ-ն. «Ժողովուրդ» Որտեղ գտնել սեյֆի բանալին. քննիչները փրկարարներին օգնության են կանչել․ «Հրապարակ» ԵՄ-ի «բարեկամության» գինը. պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, թե՞ տնտեսական կորուստներ Հայաստանի համար. «Փաստ»Որքան հարկ է վճարել Հայ առաքելական եկեղեցին 2025թ.-ի 3-րդ եռամսյակում. «Ժողովուրդ» Պարտադրում են քեֆերի մասնակցել․ «Հրապարակ» Այսօր՝ վարչապետ, վաղը՝ նախկին, իսկ Եկեղեցին հավերժ է. «Փաստ»Շերը հերքել է 39-ամյա ընկերոջ հետ ամուսնության մասին լուրերը Bloomberg-ը 1,1 տրլն դոլար է գնահատել «Ոսկե գմբեթ» ՀՀՊ համակարգի ստեղծման ծախսերըԱմբողջ Դոնբասը ռուսական տարածք է. ՌԴ նախագահի օգնական Անօդաչուները հարվածել են ամենամեծ ՆՎԳ-ներից մեկին կենտրոնական Ռուսաստանում Գիտնականներն առաջին անգամ որսացել են Արեգակի գերհազվադեպ միջուկային ռեակցիանԲեզոարյան այծերը հայտնվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկում (տեսանյութ)Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության հռչակագրի համատեղ ստորագրումը պատմական նշանակություն ունի. Տոկաև«Երբ սոված եմ լինում, դառնում եմ աշխարհի ամենավատ մարդը». Ռաֆայել Երանոսյանը՝ վատ սովորությունների մասինԵթե բոլորը շարունակեն խաղալ այս խաղերը, կհայտնվենք Երրորդ համաշխարհային պատերшզմում. Թրամփը՝ Ուկրաինայի հակամարտnւթյան մասինՔոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելիՀայաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների միջև ապրանքաշրջանառության ծավալները կայուն աճ ունեն․ ԵՏՀՍնուփ Դոգը դարձել է ԱՄՆ-ի հավաքականի պատվավոր մարզիչ Ձմեռային օլիմպիական խաղերումՓաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը վերացվեց Ֆոն դեր Լայենը կոշտ է պատասխանել Թրամփին Ղարաբաղից տեղահանվածներին բնակապահովման ծրագրով տրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել է Եվրոպան «ամենալուրջ միջազգային խնդիրն» է․ Die Zeit Հայտնի է Թրամփի «Ոսկե գմբեթի» հնարավոր արժեքը․ ԶԼՄ «Վերնիսաժի» մոտ անկարգություններ անելու կասկածանքով ձերբակալվել է Լեհաստանի 17 քաղաքացիԱշոցքում ձյուն է տեղումԹուրքական բանակը պատրաստ է մտնել ԳազաՊուտինը հանդիպել է Էրդողանի հետՋրային պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 110 ձուկ Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ
Ամենադիտված