Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հռոմի պապը Թուրքիա այցի վերջին օրն աղոթել է Հայ եկեղեցում և ողջույններ փոխանցել Կաթողիկոսին

ՄՇԱԿՈՒՅԹ

Թուրքիա կատարած առաքելական ճամփորդության չորրորդ և վերջին օրը Հռոմի պապ Լևոն XIV-ն առավոտը սկսեց Ստամբուլի Հայ առաքելական տաճարում աղոթքով։

Ըստ Վատիկանի մամուլի ծառայության, իր ուղերձում Հռոմի պապը ողջունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ինչպես նաև Թուրքիայի ողջ հայ առաքելական համայնքին։

Նա գոհություն է հայտնել Տիրոջը ողջ պատմության ընթացքում՝ հաճախ ողբերգական հանգամանքներում, հայ ժողովրդի քաջարի քրիստոնեական վկայության համար։

Հռոմի պապը նաև երախտագիտություն է հայտնել Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիները միավորող և ամրապնդվող եղբայրական կապերի համար։ Նա հիշեցրել է, որ Հռոմի պապի և Արևելյան ուղղափառ պատրիարքի միջև առաջին համատեղ հռչակագիրը 1970 թվականի մայիսին ստորագրել են Պողոս VI պապը և Վազգեն Ա կաթողիկոսը։

«Այդ ժամանակվանից ի վեր, Աստծո ողորմածությամբ, մեր Եկեղեցիների միջև «գթասրտության երկխոսությունը» ծաղկում է ապրել»,- ասել է նա։

Ըստ Հռոմի պապի, Թուրքիա իր այցը նվիրված է Նիկիական հանգանակին, քանի որ Եկեղեցին նշում է Նիկիայի տիեզերաժողովի 1700-ամյակը, և հիշեցնում է Եկեղեցու գոյության առաջին դարերում Արևելքի և Արևմուտքի միջև տիրող միասնության մասին։

«Մենք պետք է ոգեշնչվենք վաղ Եկեղեցու փորձից՝ վերականգնելու լիակատար հաղորդությունը, որը ենթադրում է ոչ թե կլանում կամ գերիշխանություն, այլ մեր Եկեղեցիների՝ Սուրբ Հոգուց ստացած պարգևների փոխանակում՝ ի փառս Հայր Աստծո և ի շինություն Քրիստոսի մարմնի»,- ասել է Լևոն XIV-ը։

Նա հույս է հայտնել, որ Կաթոլիկ և Արևելյան ուղղափառ եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միացյալ միջազգային հանձնաժողովը շուտով կկարողանա վերսկսել լիակատար հաղորդության հասնելուն ուղղված աշխատանքը։ Հռոմի պապը հիշատակել է 12-րդ դարի հայ կաթողիկոս սուրբ Ներսես Դ Շնորհալուն և «եկեղեցիների հաշտեցման, բոլորի միասնության մասին Քրիստոսի աղոթքն իրականացնելու» ուղղությամբ նրա անխոնջ աշխատանքը։

«Թող սուրբ Ներսեսի օրինակը ոգեշնչի մեզ, իսկ նրա աղոթքը զորացնի դեպի լիակատար միասնություն տանող ճանապարհին»,- ընդգծել է նա։

Եզրափակելով՝ Լևոն XIV-ը շնորհակալություն է հայտնել Կոստանդնուպոլսի պատրիարք Սահակ Բ-ին՝ Հայ առաքելական եկեղեցու պատրիարքական տաճարում ջերմ ընդունելության համար։

«Եկեք բաց սրտերով ընդունենք ի վերուստ տրված այդ պարգևը, որպեսզի լինենք Ավետարանական ճշմարտության էլ ավելի համոզիչ վկաներ և Քրիստոսի միասնական Եկեղեցու առաքելության լավագույն սպասավորներ»,- ասել է նա։

Լույս չի լինելու դեկտեմբերի 15/16-ին Զուտ խորհրդանշական ժեստեր. ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նոր «խողովակային ընտրությունը». «Փաստ»Իշխանությունն ընդդեմ Եկեղեցու. վերջին անկախ ամրոցի գրոհը ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև․ պատմության այս օրը (13 դեկտեմբեր)Միլիարդավոր դոլարներ՝ հայերի ազգային ինքնության քայքայման և օտար լիբերալ արժեքների ներդրման վրա. «Փաստ»Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան. հասարակության 61,3 տոկոսը համոզված է դրանում «Մա՛մ, երեք օր չեմ զանգի, չանհանգստանաք». Ալբերտ Նազարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին. «Փաստ»Մինչև -10 աստիճան ցուրտ կլինիՆերգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ. «Փաստ»Իսպանիայում ցանկացած խաղ շատ դժվար է, եթե չես խաղում 100 տոկոսով․ Ֆլիկ Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ»Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը«Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում». «Փաստ»Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ»Նոր կարգավորումներ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում. «Փաստ»Կարգալույծ հռչակված Տեր Թադեն շարունակում է «պատարագ» մատուցել. ո՞ւմ աջակցությունն է նա ստանում. «Ժողովուրդ» Ցուցակագրված երեք եպիսկոպոսները մերժել են․ «Հրապարակ» Իրականությունից չես փախչի. «Փաստ»Նոր բնակարան, 41 մլն տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել ԿԿՀ նախագահի ժ/պ-ն. «Ժողովուրդ» Որտեղ գտնել սեյֆի բանալին. քննիչները փրկարարներին օգնության են կանչել․ «Հրապարակ» ԵՄ-ի «բարեկամության» գինը. պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, թե՞ տնտեսական կորուստներ Հայաստանի համար. «Փաստ»Որքան հարկ է վճարել Հայ առաքելական եկեղեցին 2025թ.-ի 3-րդ եռամսյակում. «Ժողովուրդ» Պարտադրում են քեֆերի մասնակցել․ «Հրապարակ» Այսօր՝ վարչապետ, վաղը՝ նախկին, իսկ Եկեղեցին հավերժ է. «Փաստ»Շերը հերքել է 39-ամյա ընկերոջ հետ ամուսնության մասին լուրերը Bloomberg-ը 1,1 տրլն դոլար է գնահատել «Ոսկե գմբեթ» ՀՀՊ համակարգի ստեղծման ծախսերըԱմբողջ Դոնբասը ռուսական տարածք է. ՌԴ նախագահի օգնական Անօդաչուները հարվածել են ամենամեծ ՆՎԳ-ներից մեկին կենտրոնական Ռուսաստանում Գիտնականներն առաջին անգամ որսացել են Արեգակի գերհազվադեպ միջուկային ռեակցիանԲեզոարյան այծերը հայտնվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկում (տեսանյութ)Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության հռչակագրի համատեղ ստորագրումը պատմական նշանակություն ունի. Տոկաև«Երբ սոված եմ լինում, դառնում եմ աշխարհի ամենավատ մարդը». Ռաֆայել Երանոսյանը՝ վատ սովորությունների մասինԵթե բոլորը շարունակեն խաղալ այս խաղերը, կհայտնվենք Երրորդ համաշխարհային պատերшզմում. Թրամփը՝ Ուկրաինայի հակամարտnւթյան մասինՔոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելիՀայաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների միջև ապրանքաշրջանառության ծավալները կայուն աճ ունեն․ ԵՏՀՍնուփ Դոգը դարձել է ԱՄՆ-ի հավաքականի պատվավոր մարզիչ Ձմեռային օլիմպիական խաղերումՓաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը վերացվեց Ֆոն դեր Լայենը կոշտ է պատասխանել Թրամփին Ղարաբաղից տեղահանվածներին բնակապահովման ծրագրով տրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել է Եվրոպան «ամենալուրջ միջազգային խնդիրն» է․ Die Zeit Հայտնի է Թրամփի «Ոսկե գմբեթի» հնարավոր արժեքը․ ԶԼՄ «Վերնիսաժի» մոտ անկարգություններ անելու կասկածանքով ձերբակալվել է Լեհաստանի 17 քաղաքացիԱշոցքում ձյուն է տեղումԹուրքական բանակը պատրաստ է մտնել ԳազաՊուտինը հանդիպել է Էրդողանի հետՋրային պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 110 ձուկ Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի աշխարհի առաջնությունում «Կովկաս» պանդոկի մոտից մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել ֆուտբոլի 3 երկրպագուներ․ ինչ է հայտնիԱրամուսում լարված իրավիճակ է. 1 օրում 4 սպանվածների հարազատները «ոտքի» են կանգնել
Ամենադիտված