Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաղարշապատի ընտրությունները․ իշխանության ուժային «ուսումնավարժանքը» և Հայաստանի քաղաքական գալիքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վաղարշապատի՝ Էջմիածնի ավագանու ընտրությունները վերածվեցին ոչ այնքան տեղական ինքնակառավարման մարմնի ձևավորման գործընթացի, որքան իշխանության կողմից իրականացվող քաղաքական ճնշումների, վարչական և ուժային լծակների կիրառման փորձադաշտի։ Այս ընտրարշավն ամբողջությամբ բացահայտեց այն մեխանիզմները, որոնք ներկայիս վարչախումբը պատրաստվում է կիրառել նաև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Եվ եթե Վաղարշապատում իշխանությունը փորձել է «մաքրազերծել» մրցակիցներին բռնի մեթոդներով, ապա հանրապետական մասշտաբում նույն մոտեցումը կարող է ստանալ համակարգային բնույթ։

Վաղարշապատի ընտրությունների քաղած դասերը միանշանակ են․ վարչական ռեսուրս, բռնություն, հարկադրանք, աշխատատեղի սպառնալիք, կրթական հաստատությունների քաղաքականացում, ընտրակաշառք, «բարեգործական» անվան տակ իրականացվող քարոզչություն, և, իհարկե, ընդդիմադիր ձայների լռեցում։ Ամենաաղմկահարույց դրվագը բլոգեր Օնիկ Հարությունյանի առևանգման դեպքն էր․ նոյեմբերի 12-ին անհայտ անձինք նրա մեքենան շրջափակեցին, նրան ուժով դուրս քաշեցին և տարան անհայտ ուղղությամբ՝ ներկայացնելով, թե իբր իրավապահներից են, սակայն առանց որևէ ծառայողական փաստաթուղթ ներկայացնելու։ Միայն երեկոյան պարզվեց, որ Հարությունյանը գտնվում է Վաղարշապատի քննչական բաժնում, իսկ փաստաբանը հայտնել էր՝ նրան պահել են իշխանական թեկնածու Արգիշտի Մեխակյանին քննադատելու համար։ Նշվում էր, թե քննադատությունն արվել է ուղիղ հեռարձակման ընթացքում, սակայն այդ պնդումը տեխնիկապես հաստատելն անհնար է, քանի որ համակարգը չի պահպանել այդպիսի ժապավեններ։ Ակնհայտ է, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի․ «Քաղաքացիական պայմանագրի» որևէ ներկայացուցիչ երբևէ չի ենթարկվել նման պատասխանատվության՝ նույնիսկ ամենաաղմկահարույց վիրավորական մեկնաբանությունների դեպքում։

Վաղարշապատի ընտրարշավը նաև դարձավ բյուջետային աշխատողների «զտման» և հարկադրանքի բացահայտ դաշտ։ Մեսրոպ Մաշտոցի անվան №1 դպրոցի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը հեռացվեց աշխատանքից ոչ թե մասնագիտական անհամապատասխանության, այլ քաղաքական «անհնազանդության» պատճառաբանությամբ։ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը բաց տեքստով հայտարարեց, որ Պետրոսյանի հեռացման հիմնական պատճառը նրա «սխալ» քաղաքական դիրքորոշումն է, ինչը բացահայտ խոստովանություն է աշխատանքային և ընտրական իրավունքների կոպիտ խախտման մասին։ Նույն ճակատագրին արժանացան նաև մանկապարտեզների ղեկավարներ և դպրոցի տնօրեններ, որոնք հրաժարվել էին քարոզել իշխող թեկնածուի օգտին։

Որոշ դպրոցներ և մանկապարտեզներ վերածվել էին քարոզչական կենտրոնների։ Տնօրենները բաժանում էին «օգնության» փաթեթներ Արգիշտի Մեխակյանի անունից՝ ակնհայտ կոռուպցիոն մեխանիզմով։ Կոմունալ ծառայությունների աշխատակիցներին պարտադրվել էր մասնակցել քարոզարշավին աշխատանքային ժամին՝ օգտագործելով նաև ծառայողական տեխնիկա։ «Ինֆորմացված քաղաքացիների միությունը» հաղորդում էր ներկայացրել դատախազությանը՝ փաստելով, որ խախտվել է ընտրական օրենսգիրքը, սակայն իրավապահ համակարգը որևէ քայլ չձեռնարկեց։ Սա վկայում է, որ պետական ինստիտուտները ենթարկվում են կուսակցական հրահանգներին՝ կորցնելով իրենց անկախ և վերահսկողական գործառույթները։

Իշխանության ճնշումները միայն աշխատավայրերի վրա չէին տարածվում։ «Մայր Հայաստան» կուսակցությունը հրապարակեց իշխող կուսակցության կատարած խախտումների ամբողջական ցանկը և պահանջեց չեղարկել Արգիշտի Մեխակյանի գրանցումը, սակայն ընտրական հանձնաժողովը հրաժարվեց որևէ գործողություն իրականացնել՝ փաստացի դառնալով իշխող կուսակցության շահերի պահապան կառույց։ Այս որոշումը ցույց տվեց, որ Վաղարշապատի ընտրությունները չեն դիտարկվում որպես ժողովրդավարական գործընթաց․ դրանք վերածվել են կազմակերպված վարչական ակցիայի, որի նպատակը միայն իշխանության թեկնածուի հաղթանակն է։

Այս իրադարձությունները փաստում են, որ Վաղարշապատը դարձել է փորձնական հարթակ՝ այն մեթոդների համար, որոնք իշխանությունը մտադիր է կիրառել նաև առաջիկա համապետական ընտրություններում։ Վարչախումբը գտնվում է իր պատմականորեն ամենացածր վարկանիշի պայմաններում և, ի պատասխան հանրային դժգոհության, փորձում է ուժային մեթոդներով վերահսկել քաղաքական դաշտը։ Եթե այս միտումը չկասեցվի քաղաքացիական դիմադրությամբ, ապա Հայաստանը կարող է բախվել ընտրական համակարգի ամբողջական քայքայման վտանգի։

Վաղարշապատի ընտրություններն այս կիրակի ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմնի ձևավորման գործընթաց են․ դրանք չափման գործիք են, որը ցույց կտա՝ արդյո՞ք հասարակությունը պատրաստ է հանդուրժել հարկադրանքի, վախի, վարչական ճնշումների և կոռուպցիոն մեթոդների կիրառում, թե՞ կանգնելու է իր ընտրական իրավունքի պաշտպանության դիրքերում։ Եթե Վաղարշապատում հաջողվի բռնությունը, ապա նույն սցենարը կկրկնվի ամբողջ երկրում։ Սակայն եթե քաղաքացիները կանգնեն ազատ կամարտահայտության պաշտպանության դիրքերում, Վաղարշապատը կարող է դառնալ ոչ թե իշխանության ագրեսիվ մեխանիզմների հաղթանակի, այլ՝ իրավական պետություն կառուցելու պայքարի մեկնարկային կետ։

ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական կալիումի նկատմամբ պատժամիջոցները Էրդողանը հայտարարել է, որ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ Բռնցքամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականը գրանցեց պատմական արդյունք՝ նվաճված մեդալների քանակով ԱՄՆ-ի ուժերը խուզարկել են Չինաստանից Իրան ուղևորվող նավ և առգրավել ռազմական բեռ․ WSJ «Դիմակ» ֆիլմի դերասան Փիթեր Գրինն է կյանքից հեռացել Վիճաբանություն և ծեծկռտուք՝ «Զվարթնոց» օդանավակայանումԽաղաղությունը շատ մոտ է․ Թուրքիայի նախագահ Վթար Սպիտակ-Գյումրի ճանապարհինԵրևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածելՄկրտիչ սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է Թաիլանդի և Կամբոջայի սահմանին ռազմական գործողությունները վերսկսվել են Մանրամասներ՝ զինվորի մահվան դեպքիցՀնդկաստանում կկանգնեցվի Մեսսիի՝ աշխարհում ամենամեծ արձանը Հայ շախմատիստները դարձան Ղազախստանի գավաթի հաղթողներ Կատարողներին գտել են, պատվիրատուներին՝ ոչՈրտեղից է Հայաստանը հացահատիկ ներկրում «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենապատին ու բետոնե էլեկտրասյանը25 ժամ՝ առանց ջրի․ հասցեներ«Բրիտանուհին Հայաստանում. «Բրիտանական ռազմական կցորդի նշանակման մասին»» Կաթողիկոսի դեմ նոր մեղադրանք են ուզում կարել՝ հոգևորականների ձեռամբ Փոփոխություններ տարադրամի շուկայումՀայկական կողմը հաստատել է, որ ադրբեջանական նավթ են ուզում գնել «Բացառել Ռուսաստանը, հզորացնել Թուրքիան». Ի՞նչ է կատարվում Հայաստանի էներգետիկ ոլորտումՀայաստանի իշխանությունների հերթական հակառուսական քայլըՀայաստանը Պենտագոնի կենսաբանական ցանցերումՁյուն է տեղում, երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովԻնչպե՞ս է ԵՄ-ն պաշտպանելու Հայաստանը ապատեղեկատվությունից, և ի՞նչ կապ ունի Ռուսաստանը դրա հետԼույս չի լինելու դեկտեմբերի 15/16-ին Զուտ խորհրդանշական ժեստեր. ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նոր «խողովակային ընտրությունը». «Փաստ»Իշխանությունն ընդդեմ Եկեղեցու. վերջին անկախ ամրոցի գրոհը ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև․ պատմության այս օրը (13 դեկտեմբեր)Միլիարդավոր դոլարներ՝ հայերի ազգային ինքնության քայքայման և օտար լիբերալ արժեքների ներդրման վրա. «Փաստ»Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան. հասարակության 61,3 տոկոսը համոզված է դրանում «Մա՛մ, երեք օր չեմ զանգի, չանհանգստանաք». Ալբերտ Նազարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին. «Փաստ»Մինչև -10 աստիճան ցուրտ կլինիՆերգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ. «Փաստ»Իսպանիայում ցանկացած խաղ շատ դժվար է, եթե չես խաղում 100 տոկոսով․ Ֆլիկ Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ»Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը«Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում». «Փաստ»Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ»Նոր կարգավորումներ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում. «Փաստ»Կարգալույծ հռչակված Տեր Թադեն շարունակում է «պատարագ» մատուցել. ո՞ւմ աջակցությունն է նա ստանում. «Ժողովուրդ» Ցուցակագրված երեք եպիսկոպոսները մերժել են․ «Հրապարակ» Իրականությունից չես փախչի. «Փաստ»Նոր բնակարան, 41 մլն տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել ԿԿՀ նախագահի ժ/պ-ն. «Ժողովուրդ» Որտեղ գտնել սեյֆի բանալին. քննիչները փրկարարներին օգնության են կանչել․ «Հրապարակ» ԵՄ-ի «բարեկամության» գինը. պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, թե՞ տնտեսական կորուստներ Հայաստանի համար. «Փաստ»Որքան հարկ է վճարել Հայ առաքելական եկեղեցին 2025թ.-ի 3-րդ եռամսյակում. «Ժողովուրդ»
Ամենադիտված