Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երկատման կետեր. Ինչպես է Հայաստանի կառավարության և եկեղեցու միջև հակամարտությունը դառնում քաղաքական վերահսկողության ռազմավարության մաս»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու միջև հակամարտությունը վերածվել է կայուն քաղաքական դինամիկայի, որտեղ խորհրդանշական ժեստերը և ուժային ռեսուրսները աշխատում են մեկ նպատակի ուղղությամբ, այն է երկիրը 2026 թվականի ընտրական ցիկլով առաջնորդել ընդդիմության հանկարծակի մոբիլիզացիայի նվազագույն ռիսկով, գրում է ipg-journal.io–ն: Կառավարության տրամաբանության մեջ հիմնական սպառնալիքը մրցակիցները չեն, այլ այնպիսի գործիչները, որոնք կարող են հանրային դժգոհությունը արագորեն վերածել կազմակերպված շարժման ստեղծելով «երկատման կետեր»: 


Չնայած Հայաստանում աշխարհիկ և եկեղեցական իշխանությունների միջև դիմակայության սրացումը վերջերս տեղի ունեցած երևույթ է, բայց դրա արմատները հետպատերազմյան շրջանում են: 2020 թվականի պատերազմից հետո Եկեղեցին բացահայտորեն մտավ քաղաքական ասպարեզ հրապարակավ պահանջելով վարչապետի հրաժարականը և կրկնելով այդ պահանջը նաև 2021 թվականի արտահերթ ընտրություններում Փաշինյանի վերընտրվելուց հետո: Այս ֆոնին, կառավարության կողմից Եկեղեցու, որպես ընդդիմության քաղաքական ենթակառուցվածքի տարրի,  2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ պոտենցիալ սպառնալիքի վերածվելը լրիվ հավանական է։

Կոնֆլիկտի իրավական հետևանքներն արդեն հասել են եկեղեցական հիերարխիայի գագաթնակետին։ Հոկտեմբերի 3-ին դատարանը արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին դատապարտեց երկու տարվա ազատազրկման՝ իշխանափոխության բռնի կոչ անելու համար։ Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը և նրա կողմնակիցները մեղադրվում են ահաբեկչական հարձակումներ, զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իշխանությունը զավթելու փորձ կատարելու մեջ։ Վերջին սրացման փուլը տեղի ունեցավ մի քահանայի այն պնդումներից հետո, որ իրեն կաթողիկոսի եղբորորդու՝ եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանի հրահանգով հարկադրվել են մասնակցել ընդդիմության բողոքի ցույցերին: Իրավապահ մարմինները շուտով խուզարկություններ իրականացրին թեմում, և Պռոշյանը և տասից ավելի հոգևորականներ ձերբակալվեցին։ Շատ դիտորդների համար տեղի ունեցողը խոսում է Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կենտրոնի՝ Էջմիածնի վրա ճնշման համակարգված աճի մասին: Ի պատասխան եկեղեցու առաջնորդները մեղադրում են կառավարությանը եկեղեցու ներքին գործերին միջամտելու և հանրային վստահությունը խաթարելու մեջ։


Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 26-ին վարչապետը մասնակցել է Հովհաննավանքի տաճարում մատուցված պատարագին, որը մատուցել էր այն կարգալույծ քահանան, ով բացահայտորեն դեմ է կաթողիկոսին և աջակցում է կառավարության դիրքորոշմանը: Դրանից հետո այդ վանքը փաստացի խզել է կապը Էջմիածնի հետ և դարձել եկեղեցական կարգապահության և քաղաքական հավատարմության միջև եղած անջրպետի խորհրդանիշ: 
Ընդդիմության վրա ճնշումը ուժեղանում է նաև մունիցիպալ մակարդակում։ Երկարատև քրեական գործերով երկու ընդդիմադիր քաղաքապետերի ձերբակալությունները ցույց են տալիս վարչական և անվտանգության վերահսկողության խստացում։ Իրավական առումով այս դեպքերը կապված են կոռուպցիայի և օրենքի խախտումների հետ, բայց քաղաքականապես դրանք թուլացնում են  ընդդիմության տեղական հենարանները և նվազեցնում զանգվածային մոբիլիզացիայի կենտրոններ դառնալու ունակ տեղական առաջնորդների ի հայտ գալու ռիսկերը։ Իշխանությունների համար սա «երկատումը կանխելու» տրամաբանության մի մասն է։


Միևնույն ժամանակ, տեղեկատվական պատերազմն է սրվում, հոգևորականության մասին կոմպրոմատային նյութերը և սկանդալային հայտարարությունները եկեղեցին վերածում են ընտրական մարտադաշտի։ Նույնիսկ եթե աղբյուրները կասկածելի են, իշխանությունների արձագանքն ինքնին ամրապնդում է կոմպրոմատային նյութերը որպես քաղաքական գործիք օգտագործելու նորմը։ Ի հայտ են գալիս մեղադրանքներ առանձին արքեպիսկոպոսների և Ռուսաստանի միջև կապերի վերաբերյալ։ Նման պատմությունների ինտեգրումը հակամարտությանը տալիս է աշխարհաքաղաքական համատեքստ և արդյունավետորեն եկեղեցական հիերարխիայի վրա ճնշումը կապում է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու նպատակի հետ, և նման կերպ նվազեցնում Արևմուտքի քննադատական վերբերմունքը այդ ամենի նկատմամբ։


«Երկատման կանխարգելման» մոտեցումը ակնհայտ է նաև իշխող կուսակցության կազմակերպչական գործելակերպում։ Ընտրություններից դեռ ութ ամիս առաջ արդեն իսկ ձևավորվել է «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավի շտաբը, որը գլխավորում էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նման վաղ մեկնարկը անսովոր է երիտասարդ ժողովրդավարության համար։


Այս ամենի ֆոնին աչքի է ընկնում մի պարադոքս. ո՛չ եպիսկոպոսների ձերբակալությունների ժամանակ, ո՛չ էլ մեղադրական ապացույցների և վիճահարույց պատարագների հրապարակումից հետո փողոցային որևէ նշանակալի մոբիլիզացիա չի եղել ո՛չ եկեղեցու կողմնակիցների, ո՛չ էլ նրա հակառակորդների շրջանում։ Հարցումների համաձայն եկեղեցին պահպանում է վստահության բարձր մակարդակ՝ մոտ 60 տոկոս, մինչդեռ կառավարության աջակցությունը տատանվում է 15-25 տոկոսի սահմաններում։ Այստեղ կարևոր է հաշվի առնել հայ հասարակության կառուցվածքային առանձնահատկությունը. Եկեղեցուն՝ որպես ինստիտուտ, հավատարմությունը մշտապես բարձր է, մինչդեռ առանձին հոգևորականների նկատմամբ վստահությունը նկատելիորեն ցածր է։ Այսպիսով, իշխանությունները շահագործում են եկեղեցական ինստիտուտի նկատմամբ բարձր վստահության և առանձին հոգևորականների նկատմամբ ցածր վստահության միջև եղած բացը։ Այս մարտավարությունը կարող է աշխատել կարճաժամկետ հեռանկարում, սակայն երկարաժամկետ հեռանկարում կառավարելիության ռիսկը մեծանում է: Որքան ցածր է սոցիալական լեգիտիմությունը, այնքան թանկ է նստում կարգուկանոնը պահպանելը և այնքան մեծ է լինում կախվածությունը վարչական և հարկադրական գործիքներից։ Բայց ո՞վ է այդքան հեռու նպատակադրվում, երբ ընտրությունները շատ մոտ են, իսկ պարտության գինը չափազանց բարձր է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական կալիումի նկատմամբ պատժամիջոցները Էրդողանը հայտարարել է, որ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ Բռնցքամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականը գրանցեց պատմական արդյունք՝ նվաճված մեդալների քանակով ԱՄՆ-ի ուժերը խուզարկել են Չինաստանից Իրան ուղևորվող նավ և առգրավել ռազմական բեռ․ WSJ «Դիմակ» ֆիլմի դերասան Փիթեր Գրինն է կյանքից հեռացել Վիճաբանություն և ծեծկռտուք՝ «Զվարթնոց» օդանավակայանումԽաղաղությունը շատ մոտ է․ Թուրքիայի նախագահ Վթար Սպիտակ-Գյումրի ճանապարհինԵրևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածելՄկրտիչ սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է Թաիլանդի և Կամբոջայի սահմանին ռազմական գործողությունները վերսկսվել են Մանրամասներ՝ զինվորի մահվան դեպքիցՀնդկաստանում կկանգնեցվի Մեսսիի՝ աշխարհում ամենամեծ արձանը Հայ շախմատիստները դարձան Ղազախստանի գավաթի հաղթողներ Կատարողներին գտել են, պատվիրատուներին՝ ոչՈրտեղից է Հայաստանը հացահատիկ ներկրում «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենապատին ու բետոնե էլեկտրասյանը25 ժամ՝ առանց ջրի․ հասցեներ«Բրիտանուհին Հայաստանում. «Բրիտանական ռազմական կցորդի նշանակման մասին»» Կաթողիկոսի դեմ նոր մեղադրանք են ուզում կարել՝ հոգևորականների ձեռամբ Փոփոխություններ տարադրամի շուկայումՀայկական կողմը հաստատել է, որ ադրբեջանական նավթ են ուզում գնել «Բացառել Ռուսաստանը, հզորացնել Թուրքիան». Ի՞նչ է կատարվում Հայաստանի էներգետիկ ոլորտումՀայաստանի իշխանությունների հերթական հակառուսական քայլըՀայաստանը Պենտագոնի կենսաբանական ցանցերումՁյուն է տեղում, երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովԻնչպե՞ս է ԵՄ-ն պաշտպանելու Հայաստանը ապատեղեկատվությունից, և ի՞նչ կապ ունի Ռուսաստանը դրա հետԼույս չի լինելու դեկտեմբերի 15/16-ին Զուտ խորհրդանշական ժեստեր. ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նոր «խողովակային ընտրությունը». «Փաստ»Իշխանությունն ընդդեմ Եկեղեցու. վերջին անկախ ամրոցի գրոհը ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև․ պատմության այս օրը (13 դեկտեմբեր)Միլիարդավոր դոլարներ՝ հայերի ազգային ինքնության քայքայման և օտար լիբերալ արժեքների ներդրման վրա. «Փաստ»Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան. հասարակության 61,3 տոկոսը համոզված է դրանում «Մա՛մ, երեք օր չեմ զանգի, չանհանգստանաք». Ալբերտ Նազարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին. «Փաստ»Մինչև -10 աստիճան ցուրտ կլինիՆերգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ. «Փաստ»Իսպանիայում ցանկացած խաղ շատ դժվար է, եթե չես խաղում 100 տոկոսով․ Ֆլիկ Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ»Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը«Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում». «Փաստ»Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ»Նոր կարգավորումներ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում. «Փաստ»Կարգալույծ հռչակված Տեր Թադեն շարունակում է «պատարագ» մատուցել. ո՞ւմ աջակցությունն է նա ստանում. «Ժողովուրդ» Ցուցակագրված երեք եպիսկոպոսները մերժել են․ «Հրապարակ» Իրականությունից չես փախչի. «Փաստ»Նոր բնակարան, 41 մլն տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել ԿԿՀ նախագահի ժ/պ-ն. «Ժողովուրդ» Որտեղ գտնել սեյֆի բանալին. քննիչները փրկարարներին օգնության են կանչել․ «Հրապարակ» ԵՄ-ի «բարեկամության» գինը. պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, թե՞ տնտեսական կորուստներ Հայաստանի համար. «Փաստ»Որքան հարկ է վճարել Հայ առաքելական եկեղեցին 2025թ.-ի 3-րդ եռամսյակում. «Ժողովուրդ»
Ամենադիտված