Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ահա թե ինչպիսին է Երևանի համբույրը»․ ռուսական հատուկ ծառայության մեղադրանքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է «Երևանի համբույրը» վերնագրով զեկույցը, որում ասվում է «քաղաքական պատճառներով» Մոսկվայի հետ «կապերը խզելու» վերաբերյալ Հայաստանի մտադրության մասին։ «Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հայտնում է, որ ՌԴ ԱՀԾ-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունում՝ Քե դ’Օրսեում, զարմանք են ապրում։ Մի կողմից՝ ցնծալու առիթ կա. Քե դ’Օրսե է ներթափանցել այն տեղեկությունը, որ Երևանը պատրաստ է թուլացնել Մոսկվայի հետ կապող ևս մեկ թել։

Երկար տարիներ Հայաստանը Ռուսաստանից էր գնում հացահատիկ։ Այժմ հայերը, ինչպես ասում են, քաղաքական նկատառումներից ելնելով, «ցանկանում են խզել կապը» Մոսկվայի հետ և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ անհրաժեշտ ծավալի հացահատիկի մի մասը ձեռք բերելով «անկախներից»։

Սակայն ահա անհաջողությունը՝ ուկրաինական հացահատիկն ավելի քան կիսով չափ թանկ է։ Այնուամենայնիվ, ինչպես ընդգծում է Երևանը, դա սկզբունքի հարց է՝ բարեկամությունը բարեկամություն է, բայց գումարը՝ այլ է։ Բրյուսելից խնդրում են փոխհատուցել ուկրաինական հացահատիկի ավելցուկային արժեքը։ «Ահա թե ինչպիսին է Երևանի համբույրը»,– ասվում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարության մեջ։

ՌԴ ԱՀԾ-ին երեկ խորհրդարանում արձագանքել է Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարությունն անհեթեթություն որակելով։ Իսկ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ի պատասխան նշել է, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը երբեք մերկապարանոց հաղորդագրություններ չի տարածում։

Այդուհանդերձ, ռուսական հատուկ ծառայության հայտարարությանը պետք է լուրջ վերաբերվել, որքան էլ այդ ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը ջերմ հարաբերություններ ունի ադրբեջանցի օլիգարխ Գոդ Նիսանովի հետ։ Պեսկովի արձագանքը վկայում է, որ սա միայն Նարիշկինի նախաձեռնությունը չէ, այլ թելադրված է Կրեմլից, որտեղ մտահոգություններ ունեն ՀՀ իշխանությունների գործողությունների հետևանքով։

Տաթևիկ Բադալյան

Գերմանիան էլ «տորթի» իր բաժինն է ուզում Հարավային Կովկասում 1 օրից ավելի գազ չի լինելու Ողբերգական դեպք՝ Երևանում․ 20-ամյա Դավիթ Պ․-ն մահացավԱյսօր 5 հայ մարզիկ կպայքարի 1/4 եզրափակչի ուղեգրի համար. բռնցքամարտի ԱԱ Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՈսկու գինը նվազել է. մանրամասներ Ինչպե՞ս են ամերիկյան, իրանական և ռուսական շահերը համակեցության մեջ լինելու. «Փաստ»Թուրքիայում գիտնականները կվերծանեն հին արամեական արձանագրությունը Փաշինյանը Հայաստանը կործանողՍուրենյանցը զգուշացնում է. Ալիևը պահանջում է «վերաձևավորել» ՀայաստանըԻնչո՞ւ է Եվրամիությունը գումարներ մղում Հայաստան. ինքնիշխանության սկզբունքների ընտրողական կիրառումը Բրյուսելի երկակի ստանդարտների էությունն է. «Փաստ»Եկեղեցու դեմ կազմակերպված նոր հարվածը. ինչու է իշխանությունը փորձում գլխատել հոգևոր կառույցը «Արդյո՞ք ԵՄ-ն անհնարինն է խոստացել Երևանին»Վտանգավոր խոստումներ. ինչ իրական գին կարող է ունենալ Վաշինգտոնի հուշագիրը Դեկտեմբերի 9-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը «Չպետք է կոտրվեմ, որ ապրեցնեմ իմ որդուն». Սերժ Բեգլարյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին «Նռան բաղերում». «Փաստ»Հայաստանում տեղի են ունեցել Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ. պատմության այս օրը (09 դեկտեմբեր)Ռիսկեր՝ համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրման ճանապարհին. «Փաստ»Հանրապետության ճանապարհները՝ այս պահի դրությամբ Դոլարն ու ռուբլին թանկացել ենԿրկին ձյուն կտեղաՕրուելյան «իրականությունը»՝ գործունեության ծրագիր. «Փաստ»«Այս գործընթացներն արդեն իսկ ազդել են մեր ներդրումային գրավչության վրա». «Փաստ»Այս ամենն, ի վերջո, կարող է հանգեցնել քաղաքացիական բախումների. «Փաստ»ՔԿԱԳ-ի ո՞ր ծառայությունների արժեքը կավելանա մի քանի անգամ. «Փաստ»ՍԱՏՄ պետից՝ Շիրակի փոխմարզպետ. ինչ ունեցվածք ունի Արտուշ Հովհաննիսյանը. «Ժողովուրդ» Ով է Միհրան Հակոբյանի վրա հարձակման պատվիրատուն. «Հրապարակ» Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ. «Փաստ»ՔՊ վարչությունը դեռ ամփոփում է ՔՊ նախընտրական ցուցակը. «Ժողովուրդ»мԱրշակ Սրբազանին տարել են նույն խուց, որ 3 սրբազանների զրույցները գաղտնալսեն․«Հրապարակ» Քանիսի՞ն կարող են բանտ նստեցնել. «Փաստ»Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ» Արցախին նվիրված լսումներ․ «Հրապարակ» Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ. «Փաստ»Երբ տեղի կունենա Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունըՍպերցյանը ճանաչվել է ԲԿՄԱ-ի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվում Հրազդանում արծաթափայլ եղևնիների գողության դեպք է բացահայտվել Վրաստանը կապահովի նավթի անվճար տարանցում Ադրբեջանից դեպի Հայաստան Նոյեմբերին Հայաստան այցելել է 176571 զբոսաշրջիկ. առավել շատ այցելություններ գրանցվել են ՌԴ-ից Երկրաշարժ՝ Հայաստանում ՊՆ-ն՝ սպայի մահվան մասինԼուվրի գրադարանում հարյուրավոր գրքեր ու փաստաթղթեր են վնասվել Ոսկու գնի կտրուկ աճ՝ միջազգային շուկաներում «Նուբարաշեն» ՔԿՀ–ի պայմանները, համեմատության մեջ դիտարկելով, ամենավատն են. ՔԿԾ պետ Կարծում ենք՝ Երևանը կհամաձայնի․ Բայրամովն առաջարկել է 3+3 ձևաչափով հանդիպումն անցկացնել Բաքվում ԵՄ որոշ երկրներ կոչ են արել արագացնել Ուկրաինային ռուսական ակտիվներով փոխհատուցման վարկի տրամադրումը Քամի, մառախուղ, ձնախառն անձրև․ ինչ եղանակ կլինի Լեհաստանի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել Բագրատաշենի անցակետում Հեղուկ գազը կրկին թանկացել է
Ամենադիտված