Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2026 թվականին կառավարությունը կանխատեսում է 5.4% տնտեսական աճ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելու ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խոսելով տնտեսական աճի մասին՝ նշել է. «2026 թվականին մենք սպասում ենք 5.4% տնտեսական աճ՝ գրեթե հասնելով ՀՆԱ 12 տրիլիոն մակարդակին, որը գերազանցում է մեր նախնական կանխատեսումները։ Ի դեպ, նույնիսկ արժույթի միջազգային հիմնադրամը բարձրացրել է Հայաստանի աճի կանխատեսումը՝ 2026 թվականին սպասելով 5.4% տնտեսական աճ»:

Նախարարն ընդգծել է 21-26 թվականների ընթացքում իրականացված բարեփոխումները. «Ապագա զարգացումը կառուցվում է մեր նախկին հաջողությունների և ընդունած որոշումների վրա։ Եվ այսպես վերջին հինգ տարիների արդյունքներով մենք արձանագրել ենք միջինում 7.6% տնտեսական աճ։ Եվ ես ուրախ եմ, որ ՀՆԱ 5.4% աճի կանխատեսումը այլևս սենսացիա չէ։ Հատկանշական է, որ տնտեսական աճը Հայաստանի Հանրապետության կառավարության հայտարարած քաղաքականությանը համահունչ ներառական է եղել, այն ուղեկցվել է մի կողմից զբաղվածության աճով, մյուս կողմից միջին աշխատավարձերի գնաճի տեմպերն էապես գերազանցող աճով, ինչպես նաև անհավասարության և աղքատության մակարդակի նվազմամբ, այս փոփոխությունների մասշտաբն առավել հստակ պատկերացնելու համար պետք է նշել, որ 25 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին վարձու աշխատողների թիվը շարունակել է աճել, արձանագրելով 4.8% աճ, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նկատմամբ աճել է 5.3%-ով՝ կազմելով 295,042 դրամ:»:

«Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 միլիարդ դրամ, ՀՆԱ-ի 4.5%-ը 25 թվականի 5.5%-ի դիմաց, միջնաժամկետում նվազելով մինչև պարտքի բեռը կայուն պահող 2,8%: Այս բյուջեով հարկաբյուջետային քաղաքականությունը մենք կառուցում ենք պատասխանատվությամբ և հավասարակշռությամբ։ Մեր նպատակն է շարունակաբար նվազեցնել բյուջեի պակասուրդը և պահպանել պետական պարտքը կայուն և կառավարելի տիրույթում միջնաժամկետ հատվածում՝ այն պահպանելով 50%-ին մոտ շրջանակում։ Այս համատեքստում  մենք իրականացնում ենք տնտեսական ներուժի բարձրացմանը միտված ծրագրեր, ուղղված ենթակառուցվածքների և մարդկային կապիտալի զարգացմանը»,- հայտնել է Հովհաննիսյանը:

Զելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական կալիումի նկատմամբ պատժամիջոցները Էրդողանը հայտարարել է, որ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ Բռնցքամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականը գրանցեց պատմական արդյունք՝ նվաճված մեդալների քանակով ԱՄՆ-ի ուժերը խուզարկել են Չինաստանից Իրան ուղևորվող նավ և առգրավել ռազմական բեռ․ WSJ «Դիմակ» ֆիլմի դերասան Փիթեր Գրինն է կյանքից հեռացել Վիճաբանություն և ծեծկռտուք՝ «Զվարթնոց» օդանավակայանումԽաղաղությունը շատ մոտ է․ Թուրքիայի նախագահ Վթար Սպիտակ-Գյումրի ճանապարհինԵրևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածելՄկրտիչ սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է Թաիլանդի և Կամբոջայի սահմանին ռազմական գործողությունները վերսկսվել են Մանրամասներ՝ զինվորի մահվան դեպքիցՀնդկաստանում կկանգնեցվի Մեսսիի՝ աշխարհում ամենամեծ արձանը Հայ շախմատիստները դարձան Ղազախստանի գավաթի հաղթողներ Կատարողներին գտել են, պատվիրատուներին՝ ոչՈրտեղից է Հայաստանը հացահատիկ ներկրում «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենապատին ու բետոնե էլեկտրասյանը25 ժամ՝ առանց ջրի․ հասցեներ«Բրիտանուհին Հայաստանում. «Բրիտանական ռազմական կցորդի նշանակման մասին»» Կաթողիկոսի դեմ նոր մեղադրանք են ուզում կարել՝ հոգևորականների ձեռամբ Փոփոխություններ տարադրամի շուկայումՀայկական կողմը հաստատել է, որ ադրբեջանական նավթ են ուզում գնել «Բացառել Ռուսաստանը, հզորացնել Թուրքիան». Ի՞նչ է կատարվում Հայաստանի էներգետիկ ոլորտումՀայաստանի իշխանությունների հերթական հակառուսական քայլըՀայաստանը Պենտագոնի կենսաբանական ցանցերումՁյուն է տեղում, երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովԻնչպե՞ս է ԵՄ-ն պաշտպանելու Հայաստանը ապատեղեկատվությունից, և ի՞նչ կապ ունի Ռուսաստանը դրա հետԼույս չի լինելու դեկտեմբերի 15/16-ին Զուտ խորհրդանշական ժեստեր. ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նոր «խողովակային ընտրությունը». «Փաստ»Իշխանությունն ընդդեմ Եկեղեցու. վերջին անկախ ամրոցի գրոհը ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև․ պատմության այս օրը (13 դեկտեմբեր)Միլիարդավոր դոլարներ՝ հայերի ազգային ինքնության քայքայման և օտար լիբերալ արժեքների ներդրման վրա. «Փաստ»Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան. հասարակության 61,3 տոկոսը համոզված է դրանում «Մա՛մ, երեք օր չեմ զանգի, չանհանգստանաք». Ալբերտ Նազարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին. «Փաստ»Մինչև -10 աստիճան ցուրտ կլինիՆերգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ. «Փաստ»Իսպանիայում ցանկացած խաղ շատ դժվար է, եթե չես խաղում 100 տոկոսով․ Ֆլիկ Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ»Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը«Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում». «Փաստ»Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ»Նոր կարգավորումներ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում. «Փաստ»Կարգալույծ հռչակված Տեր Թադեն շարունակում է «պատարագ» մատուցել. ո՞ւմ աջակցությունն է նա ստանում. «Ժողովուրդ» Ցուցակագրված երեք եպիսկոպոսները մերժել են․ «Հրապարակ» Իրականությունից չես փախչի. «Փաստ»Նոր բնակարան, 41 մլն տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել ԿԿՀ նախագահի ժ/պ-ն. «Ժողովուրդ» Որտեղ գտնել սեյֆի բանալին. քննիչները փրկարարներին օգնության են կանչել․ «Հրապարակ»
Ամենադիտված