Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփի որդու այցի չեղարկումը նախազգուշացում էր Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրեր առաջ տեղեկություններ էին տարածվել, որ նոյեմբերի 12-ին ԱՄՆ նախագահի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, այցելելու է Հայաստան։ «Փաստը» հայտնել էր, թե այցի ընթացքում ԱՄՆ նախագահի որդին պետք է մասնակցեր նաև այսպես կոչված աղոթքի նախաճաշին, որը նախաձեռնել են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը և որի ընթացքում էլ նախատեսված էր Թրամփ կրտսերի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ։ Սակայն նախօրեին հայտնի դարձավ, որ չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփի որդու այցը Հայաստան։

Ըստ մամուլի տեղեկությունների՝ հայտնի լրագրող Թաքեր Կարլսոնին Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի տված հարցազրույցից հետո Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել։

Դոնալդ Թրամփ կրտսերը իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատում ստանալուց հետո որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից։ Հայ առաքելական եկեղեցու դեմ իշխանության արշավանքը սկսելու պահից փորձագետները զգուշացնում էին, որ այդ «խաղը» ծանր հետևանքներ է ունենալու հենց ՀՀ իշխանությունների համար։ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտնի է քրիստոնեական արժեքների նկատմամբ իր առանձնահատուկ հավատարմությամբ, և բնական է՝ ՀԱԵ-ի դեմ պատժիչ գործողությունները չէին կարող աննկատ մնալ Վաշինգտոնում։

Ընդ որում, Թրամփի որդու այցի չեղարկումը միայն ծաղիկներն են։ Չի բացառվում, որ ամերիկյան կողմը ավելի կոշտ միջոցների դիմի, եթե փաշինյանական իշխանությունները շարունակեն ինքնամոռաց հարվածել եկեղեցուն։ Կհասկանա՞ այս պարզ նախազգուշացումը Նիկոլ Փաշինյանը, թե՞ ոչ՝ պարզ կդառնա առաջիկայում։

Մարիամ Գալստյան

Ողբերգական դեպք՝ Երևանում․ 20-ամյա Դավիթ Պ․-ն մահացավԱյսօր 5 հայ մարզիկ կպայքարի 1/4 եզրափակչի ուղեգրի համար. բռնցքամարտի ԱԱ Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՈսկու գինը նվազել է. մանրամասներ Ինչպե՞ս են ամերիկյան, իրանական և ռուսական շահերը համակեցության մեջ լինելու. «Փաստ»Թուրքիայում գիտնականները կվերծանեն հին արամեական արձանագրությունը Փաշինյանը Հայաստանը կործանողՍուրենյանցը զգուշացնում է. Ալիևը պահանջում է «վերաձևավորել» ՀայաստանըԻնչո՞ւ է Եվրամիությունը գումարներ մղում Հայաստան. ինքնիշխանության սկզբունքների ընտրողական կիրառումը Բրյուսելի երկակի ստանդարտների էությունն է. «Փաստ»Եկեղեցու դեմ կազմակերպված նոր հարվածը. ինչու է իշխանությունը փորձում գլխատել հոգևոր կառույցը «Արդյո՞ք ԵՄ-ն անհնարինն է խոստացել Երևանին»Վտանգավոր խոստումներ. ինչ իրական գին կարող է ունենալ Վաշինգտոնի հուշագիրը Դեկտեմբերի 9-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը «Չպետք է կոտրվեմ, որ ապրեցնեմ իմ որդուն». Սերժ Բեգլարյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին «Նռան բաղերում». «Փաստ»Հայաստանում տեղի են ունեցել Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ. պատմության այս օրը (09 դեկտեմբեր)Ռիսկեր՝ համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրման ճանապարհին. «Փաստ»Հանրապետության ճանապարհները՝ այս պահի դրությամբ Դոլարն ու ռուբլին թանկացել ենԿրկին ձյուն կտեղաՕրուելյան «իրականությունը»՝ գործունեության ծրագիր. «Փաստ»«Այս գործընթացներն արդեն իսկ ազդել են մեր ներդրումային գրավչության վրա». «Փաստ»Այս ամենն, ի վերջո, կարող է հանգեցնել քաղաքացիական բախումների. «Փաստ»ՔԿԱԳ-ի ո՞ր ծառայությունների արժեքը կավելանա մի քանի անգամ. «Փաստ»ՍԱՏՄ պետից՝ Շիրակի փոխմարզպետ. ինչ ունեցվածք ունի Արտուշ Հովհաննիսյանը. «Ժողովուրդ» Ով է Միհրան Հակոբյանի վրա հարձակման պատվիրատուն. «Հրապարակ» Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ. «Փաստ»ՔՊ վարչությունը դեռ ամփոփում է ՔՊ նախընտրական ցուցակը. «Ժողովուրդ»мԱրշակ Սրբազանին տարել են նույն խուց, որ 3 սրբազանների զրույցները գաղտնալսեն․«Հրապարակ» Քանիսի՞ն կարող են բանտ նստեցնել. «Փաստ»Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ» Արցախին նվիրված լսումներ․ «Հրապարակ» Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ. «Փաստ»Երբ տեղի կունենա Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունըՍպերցյանը ճանաչվել է ԲԿՄԱ-ի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվում Հրազդանում արծաթափայլ եղևնիների գողության դեպք է բացահայտվել Վրաստանը կապահովի նավթի անվճար տարանցում Ադրբեջանից դեպի Հայաստան Նոյեմբերին Հայաստան այցելել է 176571 զբոսաշրջիկ. առավել շատ այցելություններ գրանցվել են ՌԴ-ից Երկրաշարժ՝ Հայաստանում ՊՆ-ն՝ սպայի մահվան մասինԼուվրի գրադարանում հարյուրավոր գրքեր ու փաստաթղթեր են վնասվել Ոսկու գնի կտրուկ աճ՝ միջազգային շուկաներում «Նուբարաշեն» ՔԿՀ–ի պայմանները, համեմատության մեջ դիտարկելով, ամենավատն են. ՔԿԾ պետ Կարծում ենք՝ Երևանը կհամաձայնի․ Բայրամովն առաջարկել է 3+3 ձևաչափով հանդիպումն անցկացնել Բաքվում ԵՄ որոշ երկրներ կոչ են արել արագացնել Ուկրաինային ռուսական ակտիվներով փոխհատուցման վարկի տրամադրումը Քամի, մառախուղ, ձնախառն անձրև․ ինչ եղանակ կլինի Լեհաստանի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել Բագրատաշենի անցակետում Հեղուկ գազը կրկին թանկացել էՎիրուսների թիվը ՀՀ-ում գնալով աճում էՈղբերգական վթար՝ Երևանում
Ամենադիտված