Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Աստվածամոլություն և բռնաճնշումներ». Փաշինյանը ցանկանում է ցանկացած գնով զավթել իշխանությունը Հայաստանում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 6-ին Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականությունը տագնապ է հնչեցրել: Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի կայքում հայտնվել է հայտարարություն՝ նույնիսկ կոչ, դադարեցնելու «ՀՀ իշխանությունների հակասահմանադրական, աստվածամոլական, եկեղեցի զավթող և հակաեկեղեցական ուղին»: Հոգևորականները համոզված են, որ երկրում սկսվել է մի ամբողջ հակազգային արշավ, որի նպատակն է վարկաբեկել եկեղեցին և նրա պաշտպանությանը ոտքի կանգնածներին, գրում է bloknot.ru–ն: 

Եվ դատելով Հայաստանից եկող լուրերից, եկեղեցու պաշտոնյաները լիովին ճիշտ են իշխանությունների կողմից, ի դեմս վարչապետ Փաշինյանի, իրենց  նկատմամբ իրականացվող լայնածավալ հակազգային արշավի մասին պնդումներում: Օրինակ հոկտեմբերին տեղի է ունեցել Հովհաննավանքի սրբապիղծ զավթումը: Արագածոտնի մարզում գտնվող Հովհաննավանքի հոգևոր կենտրոնը զավթել է կարգալույծ դարձած նախկին քահանա, փաշինյանի «ձեռնասուն» Ստեփան Ասատրյանը: Եկեղեցու հայտարարության համաձայն Ասատրյանը փոխել է վանքի դռների կողպեքները արգելափակելով օրինական նշանակված հոգևորականների՝ Հայր Սարգիս Սարկիսյանի և Հայր Մանուկ Զեյնալյանի մուտքը: Եվ ոչ, դա պարզապես անարգված քահանայի կամայական գործողություն չէ, այդ սրբապղծությունը թույլատրվել է «վերևից»: Հոկտեմբերի 26-ին Ասատրյանը վանքում պատարագ է մատուցել, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամները և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանի անդամները: Ոստիկանությունը շրջափակել է վանքի շրջակայքը կանխելու համար, որ հավատացյալները իշխող վերնախավի չխանգարեն: Այսպիսով, ստացվում է, որ վանքի գրավումը Փաշինյանի ուղղակի հրամանն է։ Ակնհայտ է, թե ինչու է վարչապետին անհրաժեշտ վանքը։ Բանն այն է, որ Էջմիածնի գլխավոր հոգևոր կենտրոնի գրավումը մինչ օրս ձախողվել է, և նա պետք է ստեղծի իր սեփականը՝ իր վերահսկողության տակ։ Դա կստեղծի «Էջմիածին ընդդեմ Հովհաննավանքի» լարվածության ևս մեկ թեժ կետ։ 

Այո, Էջմիածին քաղաքն է դարձել  Փաշինյանի հոգևորականության դեմ պայքարի կիզակետը, քանի որ շուտով այնտեղ կանցկացվեն քաղաքապետի ընտրություններ։ Դա կարող է թվալ շատ տեղական իրադարձություն, բայց այն մեծ ուշադրություն է գրավել Հայաստանում և դրանից դուրս։ Փաստն այն է, որ ընտրությունները նաև դարձել են Փաշինյանի հակազգային արշավի մի մասը։ Էջմիածինը Հայ Առաքելական Եկեղեցու նստավայրն է։ Հաշվի առնելով այն, որ Փաշինյանի ցանկանում է ուժով ջախջախել ՀԱԵ-ն, քաղաքի վարչական վերահսկողությունը նրա համար կարևոր է։ Ավելին, փորձագետները նշում են, որ այդ ընտրությունները 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների գլխավոր փորձն են։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն ցույց է տվել իր դեմքը Էջմիածնի բնակիչներին։ Նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանն էր հայտնվել կոռուպցիոն սկանդալի մեջ։ Եվ ոչ միայն նա, այլ նաև նրա ամբողջ ընտանիքը, որը «կախարդականորեն» հայտնվել էր իշխանության դիրքերում: Օրինակ նրա սկեսրայրն ու սկեսուրը մեղադրվել են քաղաքապետարանից վառելիք հափշտակելու, ինչպես նաև քաղաքում անօրինական շինարարության մեջ։ Սակայն «Քաղաքացիական պայմանագիր»–ին չի անհանգստանում այդ սկանդալը և նա կրկին մասնակցում է ընտրություններին: Հիմա էլ մի թեկնածուով, ով նույնպես զուրկ է բարձր բարոյական արժեքներից: Հերոսի որդի Արգիշտի Մեխակյանն է դարձել իշխող կուսակցության թեկնածուն: Հայերի մեծամասնության համար դա իսկական հարված և դավաճանություն է: Փաստն այն է, որ այդ քաղաքական գործիչը երկրի ազգային հերոս Մեխակ Մեխակյանի որդին է, ով մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին և առաջիններից մեկն է պաշտպանել Արցախը կամավորների փոքր ջոկատով: Հիմա պարզվում է, որ ազգային հերոսի որդին ծառայում է ազգային դավաճանին, ով Ղարաբաղը հանձնեց Ադրբեջանին, և այժմ կազմակերպում է բռնաճնշումներ այն եկեղեցու և հավատքի դեմ, որի համար զոհվել է Մեխակ Մեխակյանը:

Հայաստանում շատերը կարծում են, որ նման բարոյական սկզբունքներով քաղաքական գործիչը չպետք է լինի իշխանության մի քաղաքում, որը սրբազան է բոլոր հայերի համար: 
Այն փաստը, որ կրտսեր Մեխակյանը պարզապես Փաշինյանի խաղաքարտն է, անվիճելի է։ Օրինակ՝ հայկական Telegram ալիքները հաղորդում են, որ նա իր ընտրարշավը սկսել է «հաղթաթղթերով»՝ կաշառակերությամբ և սպառնալիքներով։ Ավելին, Մեխակյանը օգտագործելով իր պաշտոնական դիրքը, ճնշում է գործադրում պետական հատվածի աշխատակիցների վրա ստիպելով դպրոցների տնօրեններին կազմել ընտրողների ցուցակներ և «ճիշտ քվեարկել»։ Շատ ընտրողներ չեն վստահում Մեխակյանին, նրա պաստառները պատռվել են փողոցներում, սակայն ամեն ինչ կորոշվի նոյեմբերի 16-ին։ 
Քաղաքապետի ընտրություններում Մեխակյանին կհակադրեն տարբեր քաղաքական ուժերի յոթ թեկնածուներ։ Մասնագետները նշում են, որ նրա հիմնական մրցակիցը Էջմիածնի ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանն է։

Նա հայտնի է նրանով, որ ընկերացել է ՀՀ նախկին նախագահ Լևոն Քոչարյանի կրտսեր որդու հետ և հետևողականորեն պաշտպանում է Հայ եկեղեցու շահերը։ «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գրիշա Հարությունյանը նույնպես կարող է լուրջ մրցակից լինել։ Նա ևս հետևողականորեն պաշտպանում է հայերի հոգևոր և բարոյական շահերը և դեմ է Փաշինյանի կողմից եկեղեցու նկատմամբ հալածանքներին։ 

Ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16-ին։ Ինչո՞ւ է Փաշինյանի համար այդքան կարևոր իր մարդուն նշանակել Էջմիածնում։ Շատերը կարծում են, որ հոգևոր կենտրոնի նկատմամբ վերահսկողությունը նրան թույլ կտա ամբողջությամբ ոչնչացնել Հայ Առաքելական եկեղեցին։ Փաշինյանին սպասվում են կարևոր ընտրություններ, և նա պետք է հաղթի ցանկացած գնով, հակառակ դեպքում նրան անպայման կհիշեցնեն Արցախի նկատմամբ դավաճանության մասին։ Կրկնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանը՝ ազգային հերոս Մեխակ Մեխակյանի որդին, փորձում է քաղաքապետ դառնալ վարչական լծակների և ընտրողների վրա ճնշումների միջոցով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Միլիարդավոր դոլարներ՝ հայերի ազգային ինքնության քայքայման և օտար լիբերալ արժեքների ներդրման վրա. «Փաստ»Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան. հասարակության 61,3 տոկոսը համոզված է դրանում «Մա՛մ, երեք օր չեմ զանգի, չանհանգստանաք». Ալբերտ Նազարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին. «Փաստ»Մինչև -10 աստիճան ցուրտ կլինիՆերգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ. «Փաստ»Իսպանիայում ցանկացած խաղ շատ դժվար է, եթե չես խաղում 100 տոկոսով․ Ֆլիկ Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ»Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը«Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում». «Փաստ»Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ»Նոր կարգավորումներ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում. «Փաստ»Կարգալույծ հռչակված Տեր Թադեն շարունակում է «պատարագ» մատուցել. ո՞ւմ աջակցությունն է նա ստանում. «Ժողովուրդ» Ցուցակագրված երեք եպիսկոպոսները մերժել են․ «Հրապարակ» Իրականությունից չես փախչի. «Փաստ»Նոր բնակարան, 41 մլն տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել ԿԿՀ նախագահի ժ/պ-ն. «Ժողովուրդ» Որտեղ գտնել սեյֆի բանալին. քննիչները փրկարարներին օգնության են կանչել․ «Հրապարակ» ԵՄ-ի «բարեկամության» գինը. պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, թե՞ տնտեսական կորուստներ Հայաստանի համար. «Փաստ»Որքան հարկ է վճարել Հայ առաքելական եկեղեցին 2025թ.-ի 3-րդ եռամսյակում. «Ժողովուրդ» Պարտադրում են քեֆերի մասնակցել․ «Հրապարակ» Այսօր՝ վարչապետ, վաղը՝ նախկին, իսկ Եկեղեցին հավերժ է. «Փաստ»Շերը հերքել է 39-ամյա ընկերոջ հետ ամուսնության մասին լուրերը Bloomberg-ը 1,1 տրլն դոլար է գնահատել «Ոսկե գմբեթ» ՀՀՊ համակարգի ստեղծման ծախսերըԱմբողջ Դոնբասը ռուսական տարածք է. ՌԴ նախագահի օգնական Անօդաչուները հարվածել են ամենամեծ ՆՎԳ-ներից մեկին կենտրոնական Ռուսաստանում Գիտնականներն առաջին անգամ որսացել են Արեգակի գերհազվադեպ միջուկային ռեակցիանԲեզոարյան այծերը հայտնվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկում (տեսանյութ)Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության հռչակագրի համատեղ ստորագրումը պատմական նշանակություն ունի. Տոկաև«Երբ սոված եմ լինում, դառնում եմ աշխարհի ամենավատ մարդը». Ռաֆայել Երանոսյանը՝ վատ սովորությունների մասինԵթե բոլորը շարունակեն խաղալ այս խաղերը, կհայտնվենք Երրորդ համաշխարհային պատերшզմում. Թրամփը՝ Ուկրաինայի հակամարտnւթյան մասինՔոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելիՀայաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների միջև ապրանքաշրջանառության ծավալները կայուն աճ ունեն․ ԵՏՀՍնուփ Դոգը դարձել է ԱՄՆ-ի հավաքականի պատվավոր մարզիչ Ձմեռային օլիմպիական խաղերումՓաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը վերացվեց Ֆոն դեր Լայենը կոշտ է պատասխանել Թրամփին Ղարաբաղից տեղահանվածներին բնակապահովման ծրագրով տրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել է Եվրոպան «ամենալուրջ միջազգային խնդիրն» է․ Die Zeit Հայտնի է Թրամփի «Ոսկե գմբեթի» հնարավոր արժեքը․ ԶԼՄ «Վերնիսաժի» մոտ անկարգություններ անելու կասկածանքով ձերբակալվել է Լեհաստանի 17 քաղաքացիԱշոցքում ձյուն է տեղումԹուրքական բանակը պատրաստ է մտնել ԳազաՊուտինը հանդիպել է Էրդողանի հետՋրային պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 110 ձուկ Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի աշխարհի առաջնությունում «Կովկաս» պանդոկի մոտից մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել ֆուտբոլի 3 երկրպագուներ․ ինչ է հայտնիԱրամուսում լարված իրավիճակ է. 1 օրում 4 սպանվածների հարազատները «ոտքի» են կանգնելՔոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի Ջուր չի լինի մինչեւ երեկո․ հասցեներ Երկու զգուշացում ՄոսկվայիցԱրտառոց դեպք` Երևանում
Ամենադիտված