Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրականում երևի մենք ենք մեզ համար ապրելու հույս փնտրում». Հովհաննես Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկության տարիներին շատ աշխույժ, ակտիվ, չարաճճի երեխա էր։ Բայց երբ մեծացավ, սկսած 15-16 տարեկանից, փոխվեց։ Խելոք էր, համեստ, սիրված ու հարգված էր բոլորի կողմից։ Իր ամենակարևոր հատկանիշներից մեկը մեծերի հանդեպ հարգանքն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիլիթը՝ Հովհաննեսի մայրիկը։

Հովհաննեսը ծնունդով Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից է։ Այնտեղ է անցել նրա մանկությունը, հաճախել է գյուղի մանկապարտեզը, այնուհետև դպրոցը։ «Առաջադիմությամբ աչքի չի ընկել, սովորում էր իր ուժերի չափով, բայց շատ սիրված է եղել ուսուցիչների կողմից։ Ավելի շատ ֆիզկուլտուրան էր իր սիրելի առարկան»։

Դպրոցն ավարտելուց հետո Հովհաննեսը որևէ տեղ չի ընդունվել, զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ «Հովոս շատ աշխատասեր էր, գյուղական առօրյային բնորոշ բոլոր գործերն արել է, անգամ փոքր տարիքից ձգտում էր աշխատանքի, ինչ-որ բան ստեղծելու։ Զորացրվելուց հետո էլ իր բոլոր նպատակները կապված էին աշխատելու հետ, բայց գլխավոր ցանկությունը, երազանքն իր համար տուն կառուցելն էր»։

Հովհաննեսը 2022 թվականի հունվարի 23ին է զորակոչվել ժամկետային ծառայության։ 44-օրյա պատերազմից հետո զորակոչված տղաների հարազատներին միշտ հարցնում ենք՝ ի՞նչ տրամադրվածությամբ են տղաները մեկնել ծառայության, և մայրիկներն ինչպե՞ս են ճանապարհել նրանց։ «Հիմա, երբ նստում եմ, սկսում խորհել, մտածում եմ, որ գուցե Հովհաննեսս անհանգիստ էր։ Իսկ ես ընդհանրապես չէի մտածում, որ հնարավոր է՝ նորից պատերազմ սկսվի, մտքովս ընդհանրապես չէր անցնում նման բան։ Շատ էի ուրախանում, որ տղաս զինվոր է լինելու, հիմա, իհարկե, զգացողություններս այլ են։ Անգամ զինվորական համազգեստի հանդեպ է վերաբերմունքս փոխվել։ Մտածում եմ՝ երևի չպետք է այդքան ուրախ և հանգիստ լինեի։ Հովհաննեսս սիրով ծառայում էր, այնքան ուրախ եմ իրեն ճանապարհել բանակ, մինչև վերջին պահը որևէ վատ բան չեմ պատկերացրել»։

Սկզբում Հովհաննեսն Արմավիրի ուսումնական զորամասում է ծառայել, հետո տեղափոխվել է Վարդենիս՝ որպես ԲՄՊ-ի մեխանիկ-վարորդ։ Այնտեղ ծառայել է Կութ գյուղում։ «Դժվարությունների, անհանգստությունների մասին, բնականաբար, ոչ ոք չի կիսվում։ Արմավիրում ուսումնական զորամաս էր, այնտեղ մի քիչ ծանրաբեռնված էին, վարժություններ էին անում անընդհատ, իսկ Վարդենիսի պարագայում ասում էր, որ հանգիստ է, շատ գոհ էր։ Մի շրջան տեղափոխեցին Սոթք։ Երբ իրեն ասում էի, որ մի քիչ անհանգիստ եմ, անծանոթ տեղ է, արձագանքում էր. «Մա՛մ, դու հանգիստ եղիր, բոլորն իմ ընկերներն են, Արմավիրի զորամասի տղերքն են, ամեն ինչ շատ լավ է»։

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը մի քանի ուղղությամբ հարձակվեց Հայաստանի վրա։ Թիրախում էր նաև Գեղարքունիքի մարզը։ Հովհաննեսի հետ մայրիկի վերջին զրույցը եղել է սեպտեմբերի 12-ի երեկոյան՝ ժամը իննին։ «Հողամասում մեր առօրյա գործերով էինք զբաղված, եկանք տուն, ես տան գործերով էի զբաղված։ Հովհաննեսս զանգեց, ահագին զրուցեցինք, ասաց. «Մա՛մ, առավոտյան ինձ պետք է Կութ տեղափոխեն»։ Իրեն մեկ ամսով տեղափոխել էին Սոթք՝ փոխարինման։ Այնտեղի մեխանիկ-վարորդին ուղարկել էին Ռուսաստան ինչ-որ դասընթացների, Հովհաննեսիս տեղափոխել էին այնտեղ՝ որպես փոխարինող։ Ասաց, որ հրամանը եկել է, «առավոտյան պետք է գնամ մեր Կութը»։ Շատ ուրախ էր, տրամադրությունը՝ նորմալ։ Հետո ինձ ասաց. «Լավ, մա՛մ, չխանգարեմ, դու քո գործերն արա, հետո կխոսենք»։ Ինձանից հետո զանգահարել էր հորաքույրներին, հորաքրոջ աղջկան։ Մինչև ժամը 11-ը խոսել է բոլորի հետ։ Դրանից հետո էլ որևէ զանգ չենք ստացել»։

Մայրիկը գիշերն է իմացել պատերազմի մասին՝ ժամը երկուսի-երկուս անց կեսի միջակայքում։ «Պատերազմն սկսվել է։ Իրեն հրամանատարները զանգել են՝ Հովհաննե՛ս, պատրաստվիր, քո հետևից մեքենա պետք է գա, Կութ ես գնալու։ Կութի մի դիրքից մյուսը տեղափոխվելու՝ իր տեխնիկայի մոտ գնալու ճանապարհին հայտնվել է ռմբակոծության տակ»։

Հովհաննեսը զոհվել է սեպտեմբերի 13-ին Կութում։ Տուն «վերադարձը» երկար չի տևել։ «Հովհաննեսս երրորդ գծում է եղել։ Երբ առավոտյան մի քիչ հանդարտվել է, բարձրացել են և նրան այդ հատվածից դուրս են բերել։ Սեպտեմբերի 13-ին մենք արդեն գիտեինք, այդ նույն օրը՝ մինչ երեկո, իրեն դեպի Գյումրի են բերել։ Մենք Հովհաննեսիս տեսել ենք, կարողացել ենք իրեն հրաժեշտ տալ»։

Հովհաննեսը տան ավագ որդին է։ «Հովհաննեսս մի կրտսեր եղբայր ուներ, իսկ արդեն տղայիս դեպքից հետո մեր ընտանիքում կրկին Հովհաննես ծնվեց։ Մեկ տարի երկու ամսական է մեր փոքր տղան։ Վերքը թարմ է, ամեն րոպե հիշողություններով ենք ապրում։ Ես ցանկացա կրկին մայրանալ, որ Գոռս մենակ չմնա։ Այդ միտքն ինձ շատ էր տանջում, չէի ուզում, որ ամբողջ կյանքում մենակ մնա, ուզում էի եղբայր ունենա։ Ապրեցնում է, իհարկե, Հովհաննեսիս անունը։ Իրականում երևի մենք ենք մեզ համար ապրելու հույս փնտրում»։

Հ. Գ. Հովհաննես Վարդանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, զորամասի կողմից՝ «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։ Հուղարկավորված է Մեծ Մանթաշ գյուղի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Լեոնարդ Լոդերի հավաքածուն գնահատվում է գրեթե կես միլիարդ դոլար Նոր սերնդի գենետիկական վերլուծությունը կարող է օգնել կանխատեսել սրտի ռիթմի խանգարումներըԳերմանիան 40 մլն եվրոյի չափով լրացուցիչ ձմեռային օգնություն կտրամադրի Ուկրաինային Արարատի մարզում կասեցվել է գազալցակայանի գործունեություն Ադրբեջանում զինվnրական ծառայության ժամկետը կարող է կրճատվել վեց ամսով Լիբիայի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավակ է խորտակվել. 42 մարդ անհետ կորած է համարվումԼոռիում «Ford Transit»-ը վրшերթի է ենթարկել 21-ամյա աղջկան ՌԴ ԱՀԾ-ն երբեք մերկապարանոց հաղորդագրություններ չի տարածում. Պեսկովը՝ ՀՀ-ին առնչվող հայտարարության մասինՔրիս Ջենների 70-ամյակի խնջույքը արժեցել է 6.5 միլիոն դոլար. տարվա ամենաթանկ հայտնիների խնջույքը 2026 թվականին կառավարությունը կանխատեսում է 5.4% տնտեսական աճ Նա պատմության լավագույն խաղացողներից մեկն է, բայց արդյո՞ք լավագույնը․ Ռոնալդոն՝ Ռոնալդուի մասինՌուսաստանը կպատասխանի, եթե որևէ երկիր միջուկային զենքի փորձարկումներ անցկացնի. ԼավրովԹոքաբորբով հիվանդացության դեպքերի մոտ 5–10%-ն ավարտվում է մաhվան ելքով ՌԴ-ն հայտնել է 22 ուկրաինական ԱԹՍ-ի ոչնչացման մասին Մեսսին ցանկանում է վերադառնալ Բարսելոնա Թրամփը խոստացել է նվազեցնել սուրճի մաքսատուրքերը Իրանական սերուցքը ստուգումներ է անցնում, ՌԴ-ի արգելքը կապված է ոչ թե որակի, այլ՝ ծագման հետ․ ՍԱՏՄ Երկրաշարժ` Կիպրոսում Գալիք ձմեռը կդառնա վճռորոշ Ուկրաինայի համար․ FA Լեհաստանը նոր սահմանադրություն կունենա «Ford»-ը վրաերթի է ենթարկել 21-ամյա հետիոտնիՀայտնաբերվել են Վրաստանում Թուրքիայի մաhացած զինծառայողներից 19-ը, ինքնաթիռի սև արկղըԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Տեղի է ունեցել Դիլիջանի թունելի հոսանքազրկում Ձյուն կտեղա7 ոսկե, 17 արծաթե և 15 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի մինչև 23 տարեկանների և երիտասարդների ԵԱ-ում Առևանգվել է բլոգեր Օնո ՀարությունյանըՀոկտեմբերին Հայաստան է այցելել 212.891 զբոսաշրջիկ. ամենաշատը՝ Ռուսաստանից Բացառիկ կադրեր Աբովյանում տեղի ունեցած սպանությունից Եվրոպական դեսպանները սկսել են գերակտիվություն ցուցաբերել Թրամփի որդու այցի չեղարկումը նախազգուշացում էր Փաշինյանին Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզումԻշխանական քարոզչությունը ձախողվում է, վկայում են հարցումները Մինչեւ երեկո ջուր չի լինելուԱրտառոց դեպք՝ ԵրևանումՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից ավելի քան 8 հոգևորականի են կանչել ՔԿ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Պիզայի թեք աշտարակ Թուրքիայից նշել են՝ ինչը կարող էր լինել ինքնաթիռի կործանման պատճառը«Փաշինյանը պատերազմ է մղում Հայ եկեղեցու դեմ. Նրա հովանավորյալը կաշառքի և սպառնալիքների միջոցով փորձում է իշխանությունը զավթել հայերի հոգևոր կենտրոնում» Վաշինգտոնյան հռչակագրի պատրանքը «Ռուսական հաց կամ թուրքական տանկեր. Փաշինյանը կարող է ամեն ինչի սպասել Երևանի կայարանում» Հայաստանում արձանագրվել է «խոզի գրիպով» հիվանդացության դեպքեր․ պատմության այս օրը (12 նոյեմբեր)Հզոր մագնիսական փոթորիկը ծածկել է ԵրկիրըՎաղարշապատի ընտրությունները՝ Փաշինյանի քաղաքական դիմադրության քննություն Փոխարժեքն՝ այսօրՀայտնի են դեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը ՔԿ-ում հոգեւորականների առնչությամբ նոր քրեական գործ է հարուցվել. «Ժողովուրդ» Լռություն՝ «մեծ մարտից» առաջ․ «Հրապարակ» Վաղարշապատի ղեկավարի ընտրությունը՝ ընտրակաշառքների ֆոնին. ամեն ինչ նույնն է. «Ժողովուրդ» Անկուսակցականները չեն շտապում․ «Հրապարակ»
Ամենադիտված