Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարադոքսալ իրավիճակ. նման «հավասարակշռությունը» պարզապես անկայուն է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

polskieradio.pl–ը «Կովկասը Մոսկվայի և Բրյուսելի միջև» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը փնտրում է տեղ Ռուսաստանի ուղեծրից դուրս, մինչդեռ Վրաստանը վերադառնում է դրան: Լեհական ռադիոն զրուցել է Միերոշևսկու անվան կենտրոնի տնօրեն Էռնեստ Վիցիշկևիչի հետ Կովկասի ներկայիս վիճակի մասին:

Հայաստանը մտնում է վերանայման դարաշրջան: Ռուսաստանից տասնամյակներ շարունակ ռազմական, քաղաքական և տնտեսական կախվածությունից հետո երկիրը ավելի ու ավելի է հայտարարում ռուսական ուղեծրից ազատվելու մտադրության մասին: Կովկասում, որը երկար ժամանակ համարվում էր Մոսկվայի «հետնաբակ», արագորեն փոխվում է ուժերի հավասարակշռությունը: «Մեծ տարբերություն կա Վրաստանում և Հայաստանում կատարվողի միջև», - կարծում է Էռնեստ Վիցիշկևիչը: Նա հիշեցրել է, որ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո Թբիլիսին ընտրեց դեպի Արևմուտք ուղղությունը, մինչդեռ Երևանը մնաց Մոսկվայի հետ դաշինքի մեջ: Վիցիշկևիչի խոսքով, այդ պատերազմի հետևանքները զգացվում են ամբողջ Կովկասում: Մոսկվան փորձում է ազդել տարածաշրջանի վրա, բայց այլևս նույն արդյունքները չի ստանում: Երբ սկսվեցին Ադրբեջանի հետ խնդիրները, պարզ դարձավ, թե որքան վճռական է դարձել Բաքուն իր դիրքերը պաշտպանելու հարցում։

Նաև Հայաստանն է ավելի ու ավելի ցույց տալիս, որ շարժվում է դեպի Ռուսաստանի ներկայության թուլացում։ «Քայլ առ քայլ Հայաստանը ցույց է տալիս, որ շարժվում է դեպի ռուսական ազդեցության թուլացում, - ասել է փորձագետը,– սակայն այդ ուղին հակասական է։ Երևանը միաժամանակ հայտարարում է ցանկություն միանալ և՛ Եվրամիությանը, և՛ ՇՀԿ-ին (Շանհայի համագործակցության կազմակերպություն), որտեղ գերիշխում են Չինաստանը և Ռուսաստանը։ Սա պարադոքսալ իրավիճակ է, քանի որ փաստացի Պակիստանն ու Բելառուսն են խոչընդոտել Հայաստանի անդամակցությունը ՇՀԿ-ին, ինչը նշանակում է, որ Արևմուտքի և Արևելքի միջև հավասարակշռություն պահելը դժվարանում է»։

Միերոշևսկու անվան կենտրոնի տնօրենը պատմական զուգահեռ է անցկացրել Ուկրաինայի հետ: «Ուկրաինան նույնպես փորձում էր վարել բազմավեկտոր քաղաքականություն՝ և՛ աջ, և՛ ձախ։ Բայց անհնար է բոլորին բավարարել։ Արևմուտքի և ՇՀԿ երկրների միջև մրցակցությունն այսօր այնքան լարված է, որ նման հավասարակշռությունը պարզապես անկայուն է»,– ասել է նա։

Ըստ Էռնեստ Վիցիշկևիչի, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի «եվրոպական ընտրության» մասին ունեն ոչ միայն խորհրդանշական նշանակություն։ «Ես լսեցի Փաշինյանի ելույթը Նյու Յորքում։ Նա շատ բացահայտ ասաց, որ ուղղությունը Եվրոպան է։ Նա հասկանում է, որ վաղը ԵՄ-ին միանալը անհնար է, բայց նա նաև ընդգծել է, որ կարևորը անդամակցությունը չէ՝ որպես այդպիսին, այլ Արևմուտքում գոյություն ունեցող չափանիշներին, պահանջներին և չափորոշիչներին համապատասխանելը։ Նպատակն է ավելի շուտ նմանվել Եվրոպային, այլ ոչ թե պարզապես պաշտոնապես միանալ դրա կառույցներին»,– ասել է նա։

Մասնագետը ընդգծել է, որ դա երկարաժամկետ նախագիծ է, այլ ոչ թե քաղաքական հռչակագիր: «Եթե սա ազնիվ մոտեցում է, այն կարող է փոխել Հայաստանը։ Որովհետև Եվրամիությունը ընդունում է ոչ թե նրանց, ովքեր ցանկանում են միանալ, այլ նրանց, ովքեր համապատասխանում են պահանջներին,– ասել է Էռնեստ Վիցիշկևիչը՝ բերելով Լեհաստանի օրինակը,– Լեհաստանում ոչ ոք չէր սպասում, որ մենք պարզապես կընդունվենք ԵՄ։ Մենք տասը-տասնհինգ տարի ապացուցում էինք, որ ունակ ենք կատարել բոլոր պայմանները։ Հայաստանը նույն ճանապարհին է»։

Միերոշևսկու անվան կենտրոնի տնօրենը կարծում է, որ Ռուսաստանը կարող է ապագայում փորձել վերականգնել Կովկասի նկատմամբ վերահսկողությունը՝ կախված Ուկրաինայում պատերազմի արդյունքից։ «Եթե Մոսկվան պարտվի, ապա կցանկանա փոխհատուցել իր պարտությունը, ամենուր ցույց տալ, որ դեռ կարող է ուժ կիրառել։ Եվ Կովկասը հարմար թիրախ է», - զգուշացրել է փորձագետը։

Նա հնարավոր է համարում, որ Մոսկվան կարող է դիտարկել «խորհրդանշական գործողություններ» Հայաստանում կամ Վրաստանում։ «Փոքր պետությունները իդեալական «լաբորատորիաներ» են ռուսական հետախուզական ծառայությունների համար։ Ինչպես Մոլդովան է «դեզինֆորմացիայի լաբորատորիա», այնպես էլ Հայաստանը կարող է դառնալ նոր արկածախնդրության հարթակ։ Ռուսաստանն ունի ռազմական բազա, գործակալներ և փորձ։ Նման հնարավորություն, անշուշտ, գոյություն ունի,– ասել է նա, այնուամենայնիվ, հավելելով, որ ամեն ինչ կախված է ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքից,– եթե Ուկրաինան հաղթի, Ռուսաստանը որոշ ժամանակով կզբաղվի միայն ինքն իրենով։ Ներքին խնդիրներ, տնտեսական անկում, իշխանության փոփոխություն՝ այդ ամենը կշեղի Կրեմլին արտաքին աշխարհի վրա կենտրոնանալուց։ Դա լավ կլինի բոլորի՝ Լեհաստանի, Ուկրաինայի, Կովկասի համար։ Եվ կա նաև հակառակը. եթե Ռուսաստանը պարտվի, բայց ձգտի փոխհատուցել նվաստացումը, կլինի խորհրդանշական ռևանշիստական քայլերի վտանգ, և հարևանները կգլխավորեն թիրախների ցանկը»։

Փոփոխությունները Հայաստանում արդեն իսկ ակնհայտ են։ Մինչև վերջերս ռուսական գործոնն էր որոշում գրեթե ամեն ինչ՝ արտաքին քաղաքականությունից մինչև անվտանգության կառուցվածքը։ Ռուս սահմանապահներ էին տեղակայված Հայաստանի օդանավակայանում և հարավային սահմաններին, իսկ Շիրակի ռուսական բազան համարվում էր վահան Ադրբեջանի դեմ։ Այսօր այդ համակարգը փլուզվում է՝ աստիճանաբար, բայց անդառնալիորեն։ Մոսկվան կորցնում է այն դերը, որը նրան իրավունք էր տալիս կոչվել Կովկասում «խաղաղության երաշխավոր»։ Եվ որքան երկար տևի պատերազմը Ուկրաինայում, այնքան քիչ հավանական է, որ այդ կարգավիճակը կվերադառնա։ Կովկասը կրկին համաշխարհային ասպարեզ է դարձել։ Սակայն երկար ժամանակ անց առաջին անգամ Հայաստանը փորձում է խաղալ իր սեփական կանոններով

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

«Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ»Փաշինյանի վտանգավոր խաղը․ Օրբանի սխալի կրկնությո՞ւն Մրգաշենում կատարված սպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ»Էներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ»Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ»Սխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ»Օրինականության քերթողահայր Նիկոլ Փաշինյանի ասպատակությունները. «Հրապարակ» «Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ»Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Զատիկն էլ անցավ, բայց եկեղեցին պատրաստ չէ. «Հրապարակ» Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ»«Թալանի» 11% է ընդամենը վերականգնվել. 2025-ի կատարողականի զեկույցը. «Ժողովուրդ» ԿԳՄՍ նախկին պաշտոնյաները հաղթել են նախարարի դեմ դատը. «Հրապարակ» Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ»Իրավապահները հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակnցներ արձակողին ու դեպքի մասնակիցներինԻսրայելի պաշտպանության բանակը վերջին 24 ժամում hարվածել է Հեզբnլլաhի ավելի քան 200 օբյեկտիԿիրանցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ խաղում, խաղաղությունը սա է. Նիկոլ ՓաշինյանՊեկինը Իրանին զենք չի տրամադրել. Սի Ծինփինի պատասխանը՝ Դոնալդ Թրամփի նամակինԲրիտանիան Ուկրաինային կմատակարարի 120 հազար ԱԹՍ Ավելի վատ լինել չի կարող. Զելենսկին՝ Ուկրաինայում Patriot-ի hրթիռների դեֆիցիտի մասին Մենք արժանի էինք կիսաեզրափակչին․ երիտասարդ թիմ ունենք և շարունակելու ենք կատարելագործվել․ ՖլիկԱՄՆ-ը մոտ է Իրանի դեմ գործողության ավարտին. Թրամփ LVMH-ը հայտնում է վաճառքի դանդաղման մասին. Իրանի դեմ պատերազմը հետաձգել է շքեղության շուկայի վերականգնումը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն անառnղջ են և տրшվմատիկ. Զախարովա Անհնար է հավատալ Իրանի nչնչացմանը. Լավրով Մալենան նոր լուսանկարներ է հրապարակել Բրյուսելից Մոսկվա. արտաքին հավասարակշռության խախտման գինըԻրանում ռազմական գործողությունները վնաս են հասցնում համաշխարհային տնտեսությանը. Թրամփ Ոչ ոք չի կարող մատ թափ տալ Թուրքիայի և նրա նախագահի վրա. Էրդողան «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները հանդիպեցին աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի հետ Հունգարիայի նախագահը Մադյարին հանձնարարել է կազմել նոր կառավարություն «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները կներկայանան հաշվետու համերգներով Երևանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -1°CԹուրքիայի դպրոցներից մեկում հնչած կրակոցների հետևանքով մահացածների թիվը հասել է 4-ի, կա 20 վիրավոր «Վերին Լարս» տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Զելենսկին դժգոհ է ԱՄՆ-իցԾանոթ ու միարժամանակ անհայտ … Չինական մեծ պատ Փաշինյանը իրավական հիմքեր է ստեղծում՝ ընդդիմադիր ուժերի գրանցումը արգելելու համարՓաշինյանն ու Միրզոյանը չեն մեկնելու ԱնթալիաՔՊ-ն միտումնավոր մերժում է Հայկ Սարգսյանի բոլոր նախագծերը Սուրբ Սոֆիայի տաճարում հույն զբոսաշրջիկներ են ձերբակալվել դրոշի համար Թրամփը դեմ է, որ Իրանն ուրանի հարստացումը դադարեցնի միայն 20 տարով Մյասնիկյան պողոտայում ճանապարհին կառուցված հենապատը փլուզվել է. ավտոմեքենաներ են վնասվել Ջրային կոմիտեն նոր տեղակալ ունի․ ով է Նվարդ Վարդանյանը և ինչ ունեցվածք ունի նա Երեկ մաhացած զինվորը նամակ է թողել․ ի՞նչ է գրել«Փորձագետի կարծիքով Հայաստանին պատրաստում են ուկրաինա-մոլդովական սցենարի» Իրանը չինական լրտեսական արբանյակ է օգտագործել ամերիկյան բազաները թիրախավորելու համար․ FT«Գործարքի մի կտոր. Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 3 միլիարդ դոլարով շնորհիվ Ռուսաստանի» Վաղը խոշոր ջրանջատումներ կլինեն
Ամենադիտված