Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարադոքսալ իրավիճակ. նման «հավասարակշռությունը» պարզապես անկայուն է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

polskieradio.pl–ը «Կովկասը Մոսկվայի և Բրյուսելի միջև» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը փնտրում է տեղ Ռուսաստանի ուղեծրից դուրս, մինչդեռ Վրաստանը վերադառնում է դրան: Լեհական ռադիոն զրուցել է Միերոշևսկու անվան կենտրոնի տնօրեն Էռնեստ Վիցիշկևիչի հետ Կովկասի ներկայիս վիճակի մասին:

Հայաստանը մտնում է վերանայման դարաշրջան: Ռուսաստանից տասնամյակներ շարունակ ռազմական, քաղաքական և տնտեսական կախվածությունից հետո երկիրը ավելի ու ավելի է հայտարարում ռուսական ուղեծրից ազատվելու մտադրության մասին: Կովկասում, որը երկար ժամանակ համարվում էր Մոսկվայի «հետնաբակ», արագորեն փոխվում է ուժերի հավասարակշռությունը: «Մեծ տարբերություն կա Վրաստանում և Հայաստանում կատարվողի միջև», - կարծում է Էռնեստ Վիցիշկևիչը: Նա հիշեցրել է, որ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո Թբիլիսին ընտրեց դեպի Արևմուտք ուղղությունը, մինչդեռ Երևանը մնաց Մոսկվայի հետ դաշինքի մեջ: Վիցիշկևիչի խոսքով, այդ պատերազմի հետևանքները զգացվում են ամբողջ Կովկասում: Մոսկվան փորձում է ազդել տարածաշրջանի վրա, բայց այլևս նույն արդյունքները չի ստանում: Երբ սկսվեցին Ադրբեջանի հետ խնդիրները, պարզ դարձավ, թե որքան վճռական է դարձել Բաքուն իր դիրքերը պաշտպանելու հարցում։

Նաև Հայաստանն է ավելի ու ավելի ցույց տալիս, որ շարժվում է դեպի Ռուսաստանի ներկայության թուլացում։ «Քայլ առ քայլ Հայաստանը ցույց է տալիս, որ շարժվում է դեպի ռուսական ազդեցության թուլացում, - ասել է փորձագետը,– սակայն այդ ուղին հակասական է։ Երևանը միաժամանակ հայտարարում է ցանկություն միանալ և՛ Եվրամիությանը, և՛ ՇՀԿ-ին (Շանհայի համագործակցության կազմակերպություն), որտեղ գերիշխում են Չինաստանը և Ռուսաստանը։ Սա պարադոքսալ իրավիճակ է, քանի որ փաստացի Պակիստանն ու Բելառուսն են խոչընդոտել Հայաստանի անդամակցությունը ՇՀԿ-ին, ինչը նշանակում է, որ Արևմուտքի և Արևելքի միջև հավասարակշռություն պահելը դժվարանում է»։

Միերոշևսկու անվան կենտրոնի տնօրենը պատմական զուգահեռ է անցկացրել Ուկրաինայի հետ: «Ուկրաինան նույնպես փորձում էր վարել բազմավեկտոր քաղաքականություն՝ և՛ աջ, և՛ ձախ։ Բայց անհնար է բոլորին բավարարել։ Արևմուտքի և ՇՀԿ երկրների միջև մրցակցությունն այսօր այնքան լարված է, որ նման հավասարակշռությունը պարզապես անկայուն է»,– ասել է նա։

Ըստ Էռնեստ Վիցիշկևիչի, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի «եվրոպական ընտրության» մասին ունեն ոչ միայն խորհրդանշական նշանակություն։ «Ես լսեցի Փաշինյանի ելույթը Նյու Յորքում։ Նա շատ բացահայտ ասաց, որ ուղղությունը Եվրոպան է։ Նա հասկանում է, որ վաղը ԵՄ-ին միանալը անհնար է, բայց նա նաև ընդգծել է, որ կարևորը անդամակցությունը չէ՝ որպես այդպիսին, այլ Արևմուտքում գոյություն ունեցող չափանիշներին, պահանջներին և չափորոշիչներին համապատասխանելը։ Նպատակն է ավելի շուտ նմանվել Եվրոպային, այլ ոչ թե պարզապես պաշտոնապես միանալ դրա կառույցներին»,– ասել է նա։

Մասնագետը ընդգծել է, որ դա երկարաժամկետ նախագիծ է, այլ ոչ թե քաղաքական հռչակագիր: «Եթե սա ազնիվ մոտեցում է, այն կարող է փոխել Հայաստանը։ Որովհետև Եվրամիությունը ընդունում է ոչ թե նրանց, ովքեր ցանկանում են միանալ, այլ նրանց, ովքեր համապատասխանում են պահանջներին,– ասել է Էռնեստ Վիցիշկևիչը՝ բերելով Լեհաստանի օրինակը,– Լեհաստանում ոչ ոք չէր սպասում, որ մենք պարզապես կընդունվենք ԵՄ։ Մենք տասը-տասնհինգ տարի ապացուցում էինք, որ ունակ ենք կատարել բոլոր պայմանները։ Հայաստանը նույն ճանապարհին է»։

Միերոշևսկու անվան կենտրոնի տնօրենը կարծում է, որ Ռուսաստանը կարող է ապագայում փորձել վերականգնել Կովկասի նկատմամբ վերահսկողությունը՝ կախված Ուկրաինայում պատերազմի արդյունքից։ «Եթե Մոսկվան պարտվի, ապա կցանկանա փոխհատուցել իր պարտությունը, ամենուր ցույց տալ, որ դեռ կարող է ուժ կիրառել։ Եվ Կովկասը հարմար թիրախ է», - զգուշացրել է փորձագետը։

Նա հնարավոր է համարում, որ Մոսկվան կարող է դիտարկել «խորհրդանշական գործողություններ» Հայաստանում կամ Վրաստանում։ «Փոքր պետությունները իդեալական «լաբորատորիաներ» են ռուսական հետախուզական ծառայությունների համար։ Ինչպես Մոլդովան է «դեզինֆորմացիայի լաբորատորիա», այնպես էլ Հայաստանը կարող է դառնալ նոր արկածախնդրության հարթակ։ Ռուսաստանն ունի ռազմական բազա, գործակալներ և փորձ։ Նման հնարավորություն, անշուշտ, գոյություն ունի,– ասել է նա, այնուամենայնիվ, հավելելով, որ ամեն ինչ կախված է ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքից,– եթե Ուկրաինան հաղթի, Ռուսաստանը որոշ ժամանակով կզբաղվի միայն ինքն իրենով։ Ներքին խնդիրներ, տնտեսական անկում, իշխանության փոփոխություն՝ այդ ամենը կշեղի Կրեմլին արտաքին աշխարհի վրա կենտրոնանալուց։ Դա լավ կլինի բոլորի՝ Լեհաստանի, Ուկրաինայի, Կովկասի համար։ Եվ կա նաև հակառակը. եթե Ռուսաստանը պարտվի, բայց ձգտի փոխհատուցել նվաստացումը, կլինի խորհրդանշական ռևանշիստական քայլերի վտանգ, և հարևանները կգլխավորեն թիրախների ցանկը»։

Փոփոխությունները Հայաստանում արդեն իսկ ակնհայտ են։ Մինչև վերջերս ռուսական գործոնն էր որոշում գրեթե ամեն ինչ՝ արտաքին քաղաքականությունից մինչև անվտանգության կառուցվածքը։ Ռուս սահմանապահներ էին տեղակայված Հայաստանի օդանավակայանում և հարավային սահմաններին, իսկ Շիրակի ռուսական բազան համարվում էր վահան Ադրբեջանի դեմ։ Այսօր այդ համակարգը փլուզվում է՝ աստիճանաբար, բայց անդառնալիորեն։ Մոսկվան կորցնում է այն դերը, որը նրան իրավունք էր տալիս կոչվել Կովկասում «խաղաղության երաշխավոր»։ Եվ որքան երկար տևի պատերազմը Ուկրաինայում, այնքան քիչ հավանական է, որ այդ կարգավիճակը կվերադառնա։ Կովկասը կրկին համաշխարհային ասպարեզ է դարձել։ Սակայն երկար ժամանակ անց առաջին անգամ Հայաստանը փորձում է խաղալ իր սեփական կանոններով

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

«Գորիս» ՔԿՀ-ում հայտնաբերել են արգելված իրերով ներնետված փաթեթԿենսաթոշակների վճարումներն անցնում են անկանխիկ համակարգի․ ի՞նչ պետք է իմանան քաղաքացիներըԱմերիկյան F-15 ինքնաթիռ է կործանվել Իրանում | Ամերիկյան տանկեր է հարձակման ենթարկվել Պարսից ծոցում Դոբրոխոտով. «Իրավիճակն ավելի լուրջ է, քան չեչենական պատերազմի ժամանակ, ժամանակն է, որ նախագահը գործի անցնի»Մանրամասներ՝ Ջրվեժում եղած պայթյունիցԻնչպե՞ս կազդի Իրանում պատերազմը Հայաստանի վրաԽաղաքարտերը խառնվել են, բայց վտանգները ևս աճել են. ի՞նչի կհանգեցնեն ամերիկյան «խաղային» պլանները. «Փաստ»Երևանում գործարկվել է գերհամակարգիչ. ինչպե՞ս է այն օգնելու գիտությանըՋուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ Ինչպե՞ս է առաջարկվում նվազեցնել դեղերի գները Հայաստանում Նոր տեղեկատվական արշավ և ընտրությունների կեղծում. «Փաստ»Տնտեսական զարգացման նոր օրակարգ. որքանո՞վ իրատեսական է «Ուժեղ Հայաստան»-ի ծրագիրը Հրդեհ` Երևան ՄոլումՀայկական երկաթուղիների և ռուսական շահերի մասին«Լևոնս ասում էր՝ մա՛մ ջան, դու կարող ես, դու ուժեղ ես». Լևոն Չատինյանը վերջին անգամ տուն է զանգահարել հոկտեմբերի 3-ին. «Փաստ»Արցախի «Խայփալու» կոչվող տեղանքում զոհվել է ոստիկանության 3 ծառայող. պատմության այս օրը (05 մարտ)Ռուբլու շուկան՝ այսօրԳազանջատումներ՝ մարտի 6-ին Պատերազմը՝ բազմաչափ, իսկ ուժը՝ ոչ միայն ռազմական. «Փաստ»Պայթյուն՝ Երևանում․ կա վիրավորՄարտի 5-ին, 6-ին, 9-ին և 10-ին լույս չի լինելու․ հասցեներԵրբ որոշումները կայացվում են առանց մտածելու. «Փաստ»«Սա կոնֆլիկտի հերթական կամ հաջորդ փուլին հանգեցնող երևույթ է, որը չի կարելի անվանել խաղաղության կոնցեպտ կամ հարատև խաղաղություն». «Փաստ»Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 31 գույք կճանաչվի հանրության գերակա շահ. «Փաստ»Արցախցի գործարարի գլխին ամպեր են կուտակվել. Հակոբջանյանը կկալանավորվի. «Ժողովուրդ» Խորհրդարանը նոր թեկնածու է «ստացել». «Հրապարակ» Մնացել են... թոշակի թեմայի տակ. «Փաստ»ՔՊ-ում գտել են նախընտրական քարոզարշավի կարգախոսը. «Հրապարակ» Սկսել են ավելի մեծ թափով գերծանրաբեռնել դատարանները. «Փաստ»«Արթիկ» ՔԿՀ-ում հսկիչներին գաղտնալսել են. «Հրապարակ» Հայաստանը՝ ամերիկյան հեղինակավոր պարբերականի ուշադրության կենտրոնում. «Փաստ»Քննչական կոմիտեում առերեսում են կազմակերպել. «Ժողովուրդ» Նոր հրահանգ` ՔՊ-ականներին. «Հրապարակ» Իշխանությունները պատրաստվում են հարցումների թվեր «կրակել». «Փաստ»Իրանի շուրջ ճգնшժամը չունի ռшզմական լուծում. Մարիա Զախարովա Եկեղեցին այլևս չի կարող օտարել հուշարձաններն առանց իշխանության իմացության․ նախագիծն ընդունվեցՀայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և օգնությամբ. Նիկոլ ՓաշինյանԹրամփը դավաճանել է դիվանագիտությանը և իրեն ընտրած ամերիկացիներին. Իրանի ԱԳ նախարարԲոլորը գիտեն, որ ցանկանում եմ ուժերս փորձել Եվրոպայում, պարզապես այս անգամ չստացվեց. Էդուարդ Սպերցյան«Գահերի խաղը» վերադառնում է մեծ էկրաններ. Warner Bros.-ը պատրաստում է լայնածավալ փրիքվելՓաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են երկկողմ ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր«Ես գտնվում էի հոգեբուժարանում». Անդրեյ Գուբինը խոսել է ծանր հիվանդության մասին Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի դիրքերի ուղղությամբ hարվածների նոր ալիքի ընթացքում արձակել է ավելի քան 40 hրթիռԹրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT Իրանում զnհվել է 1,097, վիրավnրվել՝ 5,402 խաղաղ բնակիչ. Human Rights Activists in Iran «Բարսելոնա»-ն 3-0 հաթեց «Ատլետիկոյին», սակայն եզրափակիչ անցավ մադրիդյան ակումբը Պեկինը կոչ է արել Իսրայելին և ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Իրանի վրա հարձակումները 1045 մարդ է զոհվել Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով
Ամենադիտված