Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը սաստկացնում է եկեղեցու դեմ հետապնդումները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը երեկ դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, խափանման միջոց կալանքը մնացել անփոփոխ։ Դատավորը կմկմալով և շփոթված կարդացել է վճիռը և դուրս փախել դահլիճից։ Իշխանության զավթման կոչերի համար մեղադրվող Շիրակի թեմի առաջնորդին սպառնում էր մինչև 5 տարվա ազատազրկում, իսկ դատախազը 2․5 տարի էր պահանջել։ Վճիռը Միքայել Աջապահյանն ընդունել է ժպիտով։ Նա մեղադրանքը չի ընդունում, և այս ամենը քաղաքական հետապնդում է որակում։

Դատապարտող հայտարարություն է տարածել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ «Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ անարդար դատավճիռը քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույցն է, որը խոսքի և կրոնի ազատության, խտրականության արգելքի սկզբունքի կոպտագույն ոտնահարում է, ժողովրդավարական հասարակարգին նետված ուղիղ մարտահրավեր»,- ասված է Մայր Աթոռի հայտարարության մեջ։

Ի դեպ, փաշինյանական իշխանությունը Մայր Աթոռի դեմ միայն դատական վճիռներով չէ, որ փորձում է պայքարել։ Քպ-ական պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ են առաջարկել, ըստ որոնց նախատեսվում է կրճատել հանրային կարգավիճակ ունեցող հեռուստաալիքների թիվը։

«Հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից»,- նշված է նախագծով, իսկ գործող օրենքով սահմանված է, որ հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երեքից։

Հանրային հեռարձակողներ են «Առաջին ալիքը», «Լուրեր» լրատվական ալիքն ու հոգևոր-մշակութային «Շողակաթ» ալիքը։ Արդեն մեկ տարուց ավելի գործող իշխանությունները քայլեր են ձեռնարկում «Շողակաթը» փակելու համար։ Նշենք, որ հեռուստաընկերությունը հիմնադրել է Մայր Աթոռը և հանդիսանում է հիմնական ֆինանսավորողն ու գույքի սեփականատերը, իսկ Հանրային հեռուստառադիոխորհուրդը ալիքին պատվիրում է հոգևոր-մշակութային հաղորդումներ՝ պետբյուջեից վճարելով 220 միլիոն դրամ։ Այժմ գումարները տնտեսելու պատրվակի տակ ցանկանում են փակել ընդհանրապես «Շողակաթը»։

Հայ առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանության այս համառ և հետևողական քաղաքականությունը ոչ միայն ներքաղաքական ենթատեքստ ունի, այլև մեծամասամբ բացատրվում է գործող իշխանությունների հոգևոր սնանկությամբ։ Վաղուց մամուլում լուրեր են շրջանառվում, որ գործող իշխանության մեջ բազմաթիվ աղանդավորներ կան և, ըստ ամենայնի, հենց նրանք էլ կանգնած են Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի թիկունքում։

Աննա Համբարձումյան

Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը «Օսկար» է ստացել Լավրովը և Արաղչին քննարկել են տարածաշրջանային հրատապ հարցեր Նոր մանրամասներ․ ավարտվել է 29 մլն ռուբլին Հայաստանից տեղափոխելու դեպքի մասին քրեական վարույթի նախաքննությունը Բռնություն գործադրած անձը կպարտավորվի կրել էլեկտրոնային հսկողության միջոց․ օրենքն ուժի մեջ կմտնի 2026 թ․ մարտի 1-իցՄեծ Բրիտանիան կարող է արգելել վիզաների տրամադրումը երեք երկրների բնակիչների համար Ապօրինի զենք-զինամթերք պահելու և թմրանյութ օգտագործելու կասկածանքով 30-ամյա տղամարդ է ձերբակալվել Հետախուզվող է ներկայացել ինքնակամՉինաստանը սրել է հակամարտությունը Ճապոնիայի հետ․ NYT Ականի վրա ադրբեջանցի է պայթելԱզատության պողոտայում երթևեկության փոփոխություն կլինիԲագրատաշենում բացահայտվել է 29,5 մլն ռուբլու մաքսանենգություն Ծեծկռտուք և դանակաhարություն՝ Շիրակի մարզում․ 3 վիրավոր կաԳողության դեպք՝ «Աղաբաբյանս» հյուրանոցային համալիրումԱԱ ընտրական փուլ | 10-րդ խաղային օրվա հերթական արդյունքները Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԲելԱԶ–540 ինքնաթափ Վաղարշապատի ընտրությունները․ իշխանության ուժային «ուսումնավարժանքը» և Հայաստանի քաղաքական գալիքըԲազմաթիվ հասցեներում գազ չի լինի մինչեւ երեկո Վթար. ջուր չի լինի«Փորձագետ. հացահատիկի մատակարարումների տեղափոխումը վտանգավոր է Հայաստանի համար և շատ թանկ կարժենա» «Երկատման կետեր. Ինչպես է Հայաստանի կառավարության և եկեղեցու միջև հակամարտությունը դառնում քաղաքական վերահսկողության ռազմավարության մաս» Սամվել Կարապետյանի գործը. Հայաստանի տնտեսությանն ու իրավական համակարգին ուղղված ամենախորը հարվածը Խորհրդարանն ընդունել է «Հազար դրամների օրինագիծը»․ պատմության այս օրը (17 նոյեմբեր)Ինչո՞ւ է Ալիևը մեղմացրել իր հռետորաբանությունը Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում․ մահացածի կտրված ոտքերը հայտնաբերվել են տարբեր հատվածներում ՀԺԿՀ-ն քննելու է ՀԷՑ-ի ճակատագիրը Փաշինյանը Վաղարշապատը «քարտ-բլանշ» է գնահատում, որ գրոհի Վեհարանը Կրկին կտաքանաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Աննախադեպ աճ՝ ռուբլու շուկայումՊաշտոնական տվյալներ ԿԸՀ-ից. հայտնի են 25 ընտրական տեղամասի արդյունքները ԿԸՀ–ն հրապարակել է 18 տեղամասերի արդյունքները Նախնական արդյունքները՝ 30 տեղամասերի հաշվարկովՔՊ ձայները սկսեցին նվազել, մնացել է 10 տեղամասի քվեների հաշվարկ Հայտնի են 32 տեղամասերի նախնական հաշվարկի արդյունքները․ մանրամասներ Ուկրաինան պայմանավորվել է Հունաստանի հետ գազի մատակարարման շուրջ. ԶելենսկիԿԸՀ–ն հրապարակում է առաջին տվյալները Բազմաթիվ ծրարների մեջ կար 2 հատ 7 համարի քվեաթերթիկ և չի եղել 8 համարի քվեաթերթիկ. ահազանգ (տեսանյութ)Մեծամորում 40-ամյա վարորդը էլեկտրամոբիլով բախվել է պատին. օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկներըԾաղկունքի ընտրատեղամասում «Մայր Հայաստանը» հաղթեց ՔՊ-ին Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 437 հազար հատ մանրաձուկ14/03 ընտրատեղամասի արդյունքները 10 տեղամասի գումարային արդյունքներ Արդյունքները՝ Վաղարշապատի 14/18 տեղամասում 14/10 տեղամասում ՔՊ–ն պարտվեց «Հաղթանակին» Ո՞վ է առաջատարը 14/10 և 14/33 տեղամասերում Դողս գյուղում առաջատարը «Մայր Հայաստան»-ն է Ախուրյանում գործող գազալացակայաններից մեկում պшյթյուն է տեղի ունեցել. կա վիրшվոր 14/39 տեղամասի նախնական արդյունքները Ինչ համամասնությամբ են բաշխվել ուժերի միջև ձայները Վաղարշապատի 14/32 և 14/34 ընտրատեղամասերումPIN-կոդ, մատնահետք թե դեմքի սկանավորում. ո՞րն է սմարթֆոնի ապակողպման ավելի լավ և հուսալի մեթոդը
Ամենադիտված