Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետական սուբսիդավորում՝ Արենի տեսակի խաղողի մթերման համար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «2025 թվականի Արենի տեսակի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը հաստատելու մասին» նախագիծը։

ՊԵԿ-ի կողմից տրամադրված օպերատիվ տվյալների համաձայն, 2024 թվականին գինու արտահանման ծավալը կազմել է մոտ 4,17 մլն լիտր, որը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է մոտ 0,2 մլն լիտրով կամ 4 տոկոսով։ 2025 թվականի 8 ամսվա գինու արտահանման ծավալը կազմել է շուրջ 2,5 մլն լիտր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է շուրջ 0,4 մլն լիտրով կամ 12,3 տոկոսով։ Գինու արտահանման հիմնական շուկան Ռուսաստանի Դաշնությունն է, որի մասնաբաժինը ընդհանուր արտահանման ծավալում կազմում է մոտ 80 տոկոս։

Գինու արտահանման ծավալների նվազումը պայմանավորված է արտահանման հիմնական շուկայում՝ Ռուսաստանում գինու ակցիզային հարկի փոփոխության արդյունքում իրացման արժեքի բարձրացմամբ և բնակչության գնողունակության մակարդակի նվազմամբ։ Գինու արտահանման ծավալների կրճատումով և նախորդ տարիներից կուտակված պատրաստի արտադրանքի մնացորդներով պայմանավորված՝ զգալիորեն նվազել է խաղողի գինեմետ սորտերի՝ հատկապես Արենի տեսակի խաղողի նկատմամբ պահանջարկը, և տնտեսվարողները շահագրգռված չեն իրականացնել Արենի տեսակի խաղողի մթերումներ։ Վայոց ձորի մարզի տարածքում արտադրված խաղողի բերքի մթերման խնդիրը կարող է լուծվել այն՝ կոնյակի սպիրտի արտադրության համար մթերելու միջոցով։ Ըստ նախարարության և Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գնահատականների, անհրաժեշտ է աջակցել մոտ 2000 տոննա Արենի տեսակի խաղողի մթերման հարցում։

Նախագծով առաջարկվում է 2025 թվականին Վայոց ձորի մարզում արտադրված Արենի տեսակի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման համար Արենի տեսակի խաղողի մթերումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին տրամադրել աջակցություն հետևյալ պայմանով՝ Վայոց ձորի մարզից առնվազն 700 տոննա քանակությունը նվազագույնը 220 դրամով Արենի տեսակի խաղող մթերող տնտեսվարող սուբյեկտին մթերված խաղողի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար տրամադրել 70 դրամի չափով սուբսիդավորում։ 700 տոննա քանակի մեջ հաշվի չի առնվում և սուբսիդավորում չի տրամադրվում տնտեսվարող սուբյեկտին սեփականության, օգտագործման իրավունքով պատկանող, հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամների կողմից մշակվող հողատարածքներից մթերվող խաղողի համար։

Վայոց ձորի մարզում արտադրված Արենի տեսակի խաղողի մթերման խնդրահարույց 2000 տոննան ամբողջությամբ մթերվելու դեպքում ցուցաբերվող աջակցության չափը կկազմի մոտ 140 մլն դրամ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումԽոշոր հրդեհ՝ Երևանի Մոլդովական փողոցի տներից մեկի այգում Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ Քանաքեռավանում հայտնաբերվել են 15 փամփուշտ և 22 պարկուճ Ռուսաստանը չի դադարեցնի հատուկ ռшզմական գործողությունը Ուկրաինայի շուրջ բանակցությունների ընթացքում․ Լավրով Արմեն Գրիգորյանն ավելի շատ է անհանգստանում Ադրբեջանի՝ լավ լույսի ներքո հանդես գալու համար, քան հենց ադրբեջանցիները. Մամիջանյան Չինաստանը պատրաստ է օժանդակել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը. Սի Ծինփին Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Tesla»-ն, «Ford Transit»-ը և «Opel Astra»-ն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա Դամասկոսի նախկին ռազմական օդանավակայանը մասնավոր ինքնաթիռների կենտրոն դարձնելու ծրագիրը դժգոհություն է առաջացրել Սաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարը ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում կառուցողական մոտեցում ունի Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը.ինչպես օգտվել Մեկնարկել է «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլը Գյումրի քաղաքում հայտարարված պլանային ջրանջատումը չեղարկվում է. «Վեոլիա Ջուր» Հերթական անչափահասի մահը՝ էներգետիկների չարաշահումիցԻրանի հետ պшտերազմը շուտով կավարտվի. Թրամփ ԲՐԻԿՍ-ն աշխարհում խոշորագույն միավորումն է․ Պուտին Նեպալում հայտնաբերվել է ջրհեղեղից հետո անհետ կորած համարվող տասը մարդ Հորմուզում նավագնացության հետ կապված իրավիճակը բարեհաջող կլուծվի․ Թրամփ Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ Մենք այժմ Իսրայելի հետ նոր բանակցություններ չենք վարում․ Լիբանանի նախագահ ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքից Սպասվում է առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով ԲՐԻԿՍ-ը դարձել է զարգացող երկրների միջև համագործակցության ամենաազդեցիկ հարթակը․ Սի Ծինփին Մի տնտեսական ցուցանիշ բացահայտում է Հայաստանի գերազանցությունը Ռուսաստանի նկատմամբ. «Նրանք չափազանց խորն են փորել»Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է, նրանց խոշտանգումների վերաբերյալ փաստերը բացահայտ են․ Բաքվում պահվող հայ գերիների հարցով ՀՀ ՄԻՊ–ին է դիմել Լիլիթ Գալստյանը Կեդմի. Փաշինյանը Հայաստանը տանում է «ուկրաինական ճանապարհով»Ես պատրաստ եմ հանդիպել Պուտինին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին, եթե Պուտինը ևս մեկնի այնտեղ․ Զելենսկի ՌԴ-ն անկեղծորեն հույս ունի, որ ԱՄՆ-ի խաղաղարար ջանքերը պտուղներ կբերեն․ Պեսկով Կանադան պետք է դառնա ամերիկյան նահանգ՝ ավտոարտադրությունը պահպանելու համար․ Թրամփ Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում Չեմ տեսնում որևէ մեկին, ով նախորդ մրցաշրջանում ինձնից լավն է եղել․ Մբապեն կրկին խոսել է «Ոսկե գնդակի» մասին «Գասպարյան. Եվրոպային այսօրվա Հայաստանը պետք չէ»
Ամենադիտված