Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Հագուստի կոճկման ձևի տարբերությունը

ՖՈՏՈ

Ինչո՞ւ են տղամարդիկ և կանայք տարբեր կերպ կոճկում հագուստը։

Այս հարցը կարող է աննշան թվալ, բայց դրա հետևում թաքնված է հետաքրքրաշարժ պատմություն, որը լի է գործնական նկատառումներով, սոցիալական նորմերով և նույնիսկ ռազմական հնարքներով։ Տղամարդկանց և կանանց հագուստի վրա կոճակների տեղադրման տարբերությունը ոչ միայն նորաձևության քմահաճույք է, այլ նաև դարավոր ավանդույթների արդյունք, որոնք դեռևս ազդում են մեր զգեստապահարանի վրա։

Սկսենք տղամարդկանց հագուստից։ Ինչո՞ւ են տղամարդկանց վերնաշապիկների, բաճկոնների և վերարկուների կոճակները կոճկվում ձախից աջ։ Պարզվում է, որ դա կապված է պատմության հետ, որտեղ գլխավոր դեր էին խաղում գործնականությունն ու գոյատևումը, այլ ոչ թե նորաձևությունը։ Վերածննդի դարաշրջանում, երբ տղամարդկանց հագուստը սկսեց ձեռք բերել այն հատկանիշները, որոնց մենք սովոր ենք, տղամարդիկ հաճախ կրում էին դաշույններ, իսկ ավելի ուշ՝ ատրճանակներ։ Արագ շեղբը կամ հրազենը հանելու համար անհրաժեշտ էր, որ աջ ձեռքը (մարդկանց մեծամասնության համար դա առաջատար ձեռքն է) կարողանար արագ բացել հագուստի կոճակները և հանել զենքը։ Ի դեպ, այսօր էլ, ինչպես դարեր առաջ, հենց հագուստի ձախից աջ կոճկումն է աջլիկներին թույլ տալիս արագորեն հանել ատրճանակը բաճկոնի տակի պատյանից։ Բացի այդ, այնպիսի վերնազգեստները, ինչպիսիք են կաֆտանները և ֆրակները, նույնպես նախագծվել էին այդ առանձնահատկությունը հաշվի առնելով։ Պատկերացրեք մի սուսերամարտիկի, ով փորձում է հանել սուսերը, բայց թևքը կամ պաշտպանիչը բռնվում է հագուստի եզրին՝ գրպանին։ Նման անհարմար պահերից խուսափելու համար էլ տղամարդկանց հագուստը սկսել են կարվել ձախից աջ կոճկումով։

Կանանց հագուստի հետ կապված ամեն ինչ մի քիչ այլ է։ Կոճակները կոճկվում են աջից ձախ, և դա ունի իր բացատրությունը։ Անցյալում միայն հարուստ կանայք կարող էին իրենց թույլ տալ կոճակներով հագուստ, այն ժամանակներում դա համարվում էր շքեղություն։ Բնականաբար, այդ տիկնայք ինքնուրույն չէին հագնվում, նրանք ունեին աղախին, որը օգնում էր նրանց հագնվել։ Հաշվի առնելով էլ այն, որ մարդկանց մեծ մասը աջլիկ է, կանանց հագուստի կոճակները տեղադրվել են այնպես, որ աղախնին հարմար լիներ դրանք կոճկել։ Այսպիսով, այն ժամանակ կոճակների տեղադրությունը ցույց էր տալիս դրանց տիրոջ կարգավիճակն ու հարստությունը։ Այսօր, իհարկե, կանայք այլևս աղախինների օգնության կարիքը չունեն, բայց ավանդույթը պահպանվել է։ Չնայած, եթե մտածեք այդ մասին, դրանում կա որոշակի հեգնանք. ժամանակակից կանայք, ովքեր ինքնուրույն են կոճկում իրենց հագուստի կոճակները, կրում են ուրիշների հարմարության համար նախատեսված հագուստ։

Իհարկե, ինչպես ցանկացած կանոն, կան նաև բացառություններ։ Օրինակ՝ ռուս տղամարդկանց կոսովորոտկա վերնաշապիկը կոճակներով կոճկվում է աջից ձախ։ Դա պայմանավորված է նրանով, որ աշխատանքի ընթացքում աջլիկների ձախ ձեռքը հաճախ ավելի մաքուր է մնում, քան աջը։ Ահա թե ինչու ավելի հարմար է կոճակները բացել ձախ ձեռքով և ծոցից ինչ-որ բան հանել, օրինակ՝ հացի կտոր։ Սա ևս մեկ օրինակ է այն բանի, թե ինչպես են գործնական նկատառումները ձևավորում ավանդույթները։

Կ. Խաչիկյան

Ճապոնիայում 7.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԾանոթ ու միաժամանակ անհայտ… ՎատմանՊատերազմի շարունակությունը ձեռնտու չէ ո՛չ Իրանին, ո՛չ էլ Միացյալ Նահանգներին․ Փեզեշկիան «Ամերիկյան Turan–ը վախենում է կորցնել Հայաստանը» 24 ժամ ջուր չի լինի «Ղարաբաղ, Խանքենդի. ամայացում և նոր կյանք» Նուբարաշենի աղբավայրում պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի տարածքումՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Պերուի հետ․ պատմության այս օրը (20 ապրիլ)Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԳագաթնաժողովից առաջ՝ անորոշ սպասումներ և քաղաքական հաշվարկներ Երբ քաղաքական դաշտը փոխվում է․ «Ուժեղ Հայաստան»-ի աճը և իշխանության անհանգստությունը Ծանրամարտի ԵԱ. Ինչ արդյունքներ են գրանցել Իզաբելլա Յայլյանն ու Տանզելա Գրիգորյանը Անցած գիշեր մի քանի շրջաններում ձյուն է տեղացել․ ՌԴՏեսողությունը վերականգնող գենային թերապիայի ստեղծողներն արժանացել են նոր «Գիտական Օսկարի»Մալայզիայում խոշոր hրդեհը մեկ գիշերվա ընթացքում nչնչացրել է մոտ 1,000 տուն «Ռեալը» դիտարկում է Մոուրինյոյի թեկնածությունը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին․ ԲայրամովԿիևում տղամարդը փողոցում գնդшկաhարել է մի քանի մարդու և պատանդներ վերցրել «Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով 13 բջջային հեռախոսի և արգելված այլ պարագաների ներնետման փորձ13 ամենատարածված երազները և դրանց իրական նշանակությունը Դիլիջանի թունելում բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Hyundai Elantra»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել էԿենդանակերպի խորագիր․ ի՞նչ են նշանակում անձնական մոլորակները ծննդյան քարտեզում Իրանի ռազմածnվային ուժերը պատրաստ են կրկին պարտության մատնել ԱՄՆ-ին և Իսրայելին․ ԽամենեիՉարենցավանի տարածքում հրդեհ է բռնկվել «Chevrolet»-ում Ուկրաինայի շուրջ բանակցությունների վերսկսումը գերակա խնդիր չէ․ Ռուսաստանը ոչ մեկին բանակցություններ չի պարտադրում․ ԼավրովՄասշտաբային խարդախություն` Փարիզում. բացահայտվել է ՊՍԺ-ի խաղերի տոմսեր կեղծող խմբավորում Իմ ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ՝ բանակցությունների. եթե Իրանը չընդունի գործարքը, ԱՄՆ-ը շարքից դուրս կբերի Իրանի բոլոր էլեկտրակայանները և կամուրջները․ Թրամփ Զգուշացում․ Ինչ է սպասվում մայիսի 3-5-ը Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 19-ի դրությամբ Իսրայելի էքսպանսիայի հարցը ամբողջ աշխարհի անվտանգության հարցն է․ Ֆիդան Արմեն Բաբալարյանը՝ 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է Իսպանիայի Գավաթի եզրափակչում «Ռեալ Սոսյեդադից» կրած պարտությունը Թուրքիան արդեն իսկ անցկացրել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններ և պատրաստ է դա անել կրկին. Ֆիդան Թրամփը խղճուկ փորձ է ձեռնարկել՝ Իրանում պшտերազմի միջոցով հանրության ուշադրությունը շեղելու Էփշթեյնի գործից. Քամալա Հարիս ԱՄՆ-ին ոչ ոք իրավունք չի տվել Իրանին զրկել միջnւկային ծրագրի իրականացումից. Փեզեշքիան 1 զոհ, 2 վիրավոր. ողբերգական ավտովթար Արարատի մարզում Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակից դեպի Գյումրի հատվածի բացմանը (լուսանկարներ) Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ Իրանը դեռ մտադիր չէ վերսկսել առկա ուսուցումը Իրանը չի պլանավորում հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ. Իրանի ԱԳ փոխնախարար Երևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Nissan», «Skoda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները Թուրքիան կառուցում է Զանգեզուրի միջանցքըՀանրապետության տարածքում սպասվում են տեղումներ Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Բելառուսում կան շատ խելացի մարդիկ, որոնք ապագայում կարող են գլխավորել պետությունը. Լուկաշենկո Հայաստանը 16 ծանրորդով կմասնակցի Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը Իրանը չի պլանավորում հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ. Իրանի ԱԳ փոխնախարար Հայաստանին կոչ են արել դուրս չգալ ԵԱՏՄ-ից. «Մեզ ԵՄ–ն չի ողջունում»Հրդեհ Թաիրով գյուղում. այրվել է փայտե քոթեջ
Ամենադիտված