Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Հագուստի կոճկման ձևի տարբերությունը

ՖՈՏՈ

Ինչո՞ւ են տղամարդիկ և կանայք տարբեր կերպ կոճկում հագուստը։

Այս հարցը կարող է աննշան թվալ, բայց դրա հետևում թաքնված է հետաքրքրաշարժ պատմություն, որը լի է գործնական նկատառումներով, սոցիալական նորմերով և նույնիսկ ռազմական հնարքներով։ Տղամարդկանց և կանանց հագուստի վրա կոճակների տեղադրման տարբերությունը ոչ միայն նորաձևության քմահաճույք է, այլ նաև դարավոր ավանդույթների արդյունք, որոնք դեռևս ազդում են մեր զգեստապահարանի վրա։

Սկսենք տղամարդկանց հագուստից։ Ինչո՞ւ են տղամարդկանց վերնաշապիկների, բաճկոնների և վերարկուների կոճակները կոճկվում ձախից աջ։ Պարզվում է, որ դա կապված է պատմության հետ, որտեղ գլխավոր դեր էին խաղում գործնականությունն ու գոյատևումը, այլ ոչ թե նորաձևությունը։ Վերածննդի դարաշրջանում, երբ տղամարդկանց հագուստը սկսեց ձեռք բերել այն հատկանիշները, որոնց մենք սովոր ենք, տղամարդիկ հաճախ կրում էին դաշույններ, իսկ ավելի ուշ՝ ատրճանակներ։ Արագ շեղբը կամ հրազենը հանելու համար անհրաժեշտ էր, որ աջ ձեռքը (մարդկանց մեծամասնության համար դա առաջատար ձեռքն է) կարողանար արագ բացել հագուստի կոճակները և հանել զենքը։ Ի դեպ, այսօր էլ, ինչպես դարեր առաջ, հենց հագուստի ձախից աջ կոճկումն է աջլիկներին թույլ տալիս արագորեն հանել ատրճանակը բաճկոնի տակի պատյանից։ Բացի այդ, այնպիսի վերնազգեստները, ինչպիսիք են կաֆտանները և ֆրակները, նույնպես նախագծվել էին այդ առանձնահատկությունը հաշվի առնելով։ Պատկերացրեք մի սուսերամարտիկի, ով փորձում է հանել սուսերը, բայց թևքը կամ պաշտպանիչը բռնվում է հագուստի եզրին՝ գրպանին։ Նման անհարմար պահերից խուսափելու համար էլ տղամարդկանց հագուստը սկսել են կարվել ձախից աջ կոճկումով։

Կանանց հագուստի հետ կապված ամեն ինչ մի քիչ այլ է։ Կոճակները կոճկվում են աջից ձախ, և դա ունի իր բացատրությունը։ Անցյալում միայն հարուստ կանայք կարող էին իրենց թույլ տալ կոճակներով հագուստ, այն ժամանակներում դա համարվում էր շքեղություն։ Բնականաբար, այդ տիկնայք ինքնուրույն չէին հագնվում, նրանք ունեին աղախին, որը օգնում էր նրանց հագնվել։ Հաշվի առնելով էլ այն, որ մարդկանց մեծ մասը աջլիկ է, կանանց հագուստի կոճակները տեղադրվել են այնպես, որ աղախնին հարմար լիներ դրանք կոճկել։ Այսպիսով, այն ժամանակ կոճակների տեղադրությունը ցույց էր տալիս դրանց տիրոջ կարգավիճակն ու հարստությունը։ Այսօր, իհարկե, կանայք այլևս աղախինների օգնության կարիքը չունեն, բայց ավանդույթը պահպանվել է։ Չնայած, եթե մտածեք այդ մասին, դրանում կա որոշակի հեգնանք. ժամանակակից կանայք, ովքեր ինքնուրույն են կոճկում իրենց հագուստի կոճակները, կրում են ուրիշների հարմարության համար նախատեսված հագուստ։

Իհարկե, ինչպես ցանկացած կանոն, կան նաև բացառություններ։ Օրինակ՝ ռուս տղամարդկանց կոսովորոտկա վերնաշապիկը կոճակներով կոճկվում է աջից ձախ։ Դա պայմանավորված է նրանով, որ աշխատանքի ընթացքում աջլիկների ձախ ձեռքը հաճախ ավելի մաքուր է մնում, քան աջը։ Ահա թե ինչու ավելի հարմար է կոճակները բացել ձախ ձեռքով և ծոցից ինչ-որ բան հանել, օրինակ՝ հացի կտոր։ Սա ևս մեկ օրինակ է այն բանի, թե ինչպես են գործնական նկատառումները ձևավորում ավանդույթները։

Կ. Խաչիկյան

Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ»Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ»Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր զոhվել է 8 ամերիկացի զինծառայող Իրանը նոր հոգևոր առաջնորդ ունի Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. սպասվում է մագնիսական փոթորիկ, ովքե՞ր պետք է զգուշանան Հայտնաբերվել է 359 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի Միքայել սրբազանը դատի է տվել Ստեփան Ասատրյանին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 599 դեպք. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽ-ում Գեղարդավանքից կատարված գողությունը բացահայտվել է․ տղամարդը ձերբակալվել է Չինաստանը Իրանի նոր գերագույն առաջնորդի նշանակման ֆոնին կոչ է արել չմիջամտել այդ երկրի ներքին գործերին Մտահոգիչ միտումներ հայաստանյան արևմտամետների համար Փաշինյանը պատրաստվում է ընտրությունների տոտալ կեղծմանը Բախվել են «Chevrolet»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա վիրավորՊուտինը շնորհավորել է Խամենեիին Իրանի Գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ Վիտկոֆֆն ու Քուշները չեղարկել են նախատեսված այցն Իսրայել Օդի ջերմաստիճանը կնվազիԻրանը գնում է վա-բանկ Ի՞նչ է սպասվում ԱԱԾ շենքը հրկիզող տղամարդունՄրգաշատ գյուղում թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տներըԱրդեն 10 օր է` Իրանում անջատված է ինտերնետը Դուբայի անշարժ գույքի շուկայի ինդեքսը հինգերորդ օրն անընդմեջ նվազում է Թուրքիան F-16 կnրծանիչներ և ՀՕՊ համակարգեր է տեղակայել Հյուսիսային Կիպրոսում Հարգանքի տուրք՝ ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի հիշատակին Թրամփը նավթի գնի աճը համարում է ոչ մեծ վճար ԱՄՆ-ի և աշխարհի անվտանգության դիմաց Ծանոթ ու միաժամանակ անհայտ … բուրբոն Ջիմ Բիմ G7-ի երկրները կքննարկեն նավթի արտակարգ պահուստները բաց թողնելու հարցը. Financial Times Խամենեիի ընտրությամբ ուղերձ է հղվում, որ ԱՄՆ-ի պես գերտերությունը չի կարող Իրանին պարտադրել առաջնորդ Երկրաշարժ է գրանցվել․ Թուրքիա Ռուսական հացահատիկով գնացքը այսօր Ադրբեջանի տարածքով կհասնի Հայաստան. ԶԼՄ ՃՏՊ՝ Արարատում․ վիրավորներ կան Վերսկսվել է Ադրբեջանի և Իրանի միջև պետական ​​սահմանով բեռնափոխադրումների մուտքն ու ելքը Երբ իշխանությանը թույլատրված է ամեն ինչ, իսկ ընդդիմությանը՝ ոչինչ Տեղեկացեք․ մինչև 20։00-ն ջուր չի լինիԱրտառոց դեպք՝ Արարատի գյուղերից մեկում«Պատմաբան Մուրավյով. «Իրական Հայաստանի» պատմությունը քաղաքական անպատասխանատվության ապոթեոզն է» Վարձով կացարանից դեպի սեփական օջախ. Սամվել Կարապետյանի 20 հազար մատչելի բնակարանի ծրագիրը «Հայաստանը կարող է դառնալ ռազմական թիրախ Կովկասում» Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Գաբոնի հետ. պատմության այս օրը (09 մարտ)Մի շարք հասցեներում գազ չի լինիԴոլարն ու ռուբլին թանկացել ենՆոր մանրամասներ՝ ողբերգական վթարիցԱՄՆ-ն և Իսրայելը կարող են հատուկջnկատայիններ ուղարկել Իրան՝ nւրանը զավթելnւ համար․ AxiosՅամալի գոլը հաղթանակ պարգևեց «Բարսելոնային» «Ատլետիկի» դեմ խաղում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Սպահանի արտադրամասերի և ձիասպորտի ակումբի վրա. զոհվել է առնվազն 11 մարդ9 սովորություն, որոնք աննկատելիորեն «սպանում» են ձեր գեղեցկությունը Իրանը կպատասխանի ցանկացած պետության տարածքից իրականացվող hարձակումներին. ՓեզեշքիանԱռաջիկա ընտրությունների արդյունքում լինելու է հեղափոխություն-3, մեր նշաձողը 65 տոկոսն է. Փաշինյան
Ամենադիտված