Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր ուսումնական տարին՝ ահռելի նոր խնդիրներով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն մի քանի տարի է, ինչ բարձրագույն ուսումնական հաստատություններում շատ մասնագիտությունների գծով դիմորդներ չկան։ Բայց այս տարի խնդիրն ավելի սրված բնույթ ունի: Պետական բուհերում՝ 25, իսկ ոչ պետական բուհերում՝ 96 մասնագիտության գծով ուսանողներ չենք ունենալու, քանի որ դիմորդներ չեն եղել։ Այս տարի հատկապես շատ քիչ դիմորդներ են դիմել բնագիտական մասնագիտություններով մանկավարժական կրթություն ստանալու համար։

Ի թիվս այլ գործոնների՝ այսպիսի պատկերը նախ ցույց է տալիս բարձրագույն կրթության նկատմամբ հետաքրքրության նվազումը։ Երիտասարդներից շատերին կրթությունը չի հետաքրքրում, քանի որ հիմնականում հաշվի չի առնվում կրթության կարևորությունը։ Երկրի ղեկավարությունն այնպիսի քաղաքականություն է վարում, ինչի արդյունքում երիտասարդները տեսնում են, որ բարեկեցիկ կյանքով են ապրում ու բարձր պաշտոնների են նշանակվում այնպիսի մարդիկ, որոնք համապատասխան կրթություն չեն ստացել կամ առհասարակ բարձրագույն կրթություն չունեն։ Ընդ որում, ամբողջ օրը սոցցանցերում անցկացնողները և կիսագրագետ գրառումներ կատարողներն այս իշխանությունների օրոք ավելի մեծ պոտենցիալ ունեն բարձր պաշտոններ զբաղեցնելու, քան նրանք, ովքեր լավ կրթություն են ստացել ու տարիների փորձ են կուտակել։

Հաջորդ խնդիրն այն է, որ ընդհանրապես կրթության բովանդակությունն էլ համապատասխան չէ շուկայի պահանջարկին, ու դա է պատճառը, որ շատ դեպքերում մարդիկ հետագայում աշխատում են բոլորովին այլ մասնագիտություններով։ Մասնագիտություններ կան, որոնք հեղինակություն են վայելում հասարակության շրջանում, ու այդ մասնագիտություններով տեղերն այնքան ուռճացված են, որ բուհերում հատկացված տեղերն աշխատաշուկայում չեն ռեալիզացվում։ Մյուս կողմից էլ՝ մասնագիտություններ կան, որոնց հետ կապված շուկայում պահանջարկ առկա է, սակայն դիմորդների խիստ պակաս կա, քանի որ այդ մասնագիտությունները համարվում են պակաս հարգի։

Բացի դրանից, կրթության մակարդակը համապատասխան չէ ժամանակակից տեխնոլոգիական զարգացման պայմաններին։ Բարձրագույն կրթությունը տարիներ շարունակ առաջընթաց չի ապրում և չի արտացոլում ժամանակակից զարգացման հանգամանքը՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ բազմաթիվ մասնագիտություններ ժամանակի ընթացքում ուղղակի վերանալու են, քանի որ արհեստական բանականությունը փոխարինելու է մարդկանց։ Բացի այդ, տեխնոլոգիական զարգացումը իր հետ բերում է նոր մասնագիտությունների ձևավորում, որոնց գծով մեր հանրակրթական համակարգը դեռևս մասնագիտացում չի ապահովում։ Միայն որոշ մասնավոր կրթական կառույցներ են փորձում այդ բացը լրացնել։

Դպրոցական համակարգում ևս լուրջ խնդիրներ կան։ Արդեն որերորդ տարին է, ինչ պատասխանատու մարմիները չեն կարողանում դասագրքեր ապահովել, ինչն արդեն խայտառակություն է։ Այս համատեքստում նշվում է, թե աշակերտները թղթապանակներով կամ հին դասագրքերով են անցնելու, բայց նոր կրթական չափորոշիչների համաձայն՝ պետք է նոր դասագրքեր ունենայինք։ Եթե իշխանություններն անգամ նոր դասագրքերի հարցը չեն կարողանում լուծել, դրանից հետո նրանցից ի՞նչ կարելի է ակնկալել կրթության որակի ապահովման մասով։ Բացի դրանից, լուրջ բողոքներ կան դասագրքերի բովանդակության հետ կապված։ Պատահական չէ, որ մասնագիտական շրջանակում ամեն անգամ լուրջ աժիոտաժի պատճառ է դառնում նոր դասագրքերի թերությունների հարցը։

Մյուս գործոնը. ուսուցիչների համար նախատեսված պայմանները չեն բարելավվում, աշխատավարձը չի բարձրացվում՝ չնայած որ ներդրվել է կամավոր ատեստավորման համակարգը, որն ընդհանրապես կապ չունի որակյալ գիտելիքի մատուցման հետ։ Ենթադրենք՝ ուսուցիչը գնաց ատեստավորման, տեստը լրացրեց ու անցավ, ի՞նչ է դա փոխելու նրա կողմից գիտելիքի մատուցման հարցում։ Բնականաբար, ոչինչ։

Այս նոր ուսումնական տարվա նորամուծությունն էլ այն է, որ որոշում է ընդունվել դասերը Երևանի դպրոցներում անցկացնել ժամը 8։15-ին։ Թերևս այն պատճառաբանվում է նրանով, որ քաղաքում խցանումները պիկ ժամերին կթուլանան։ Բայց այսպիսի որոշումն անակնկալ էր, քանի որ այն ընդունվել է հանպատրաստից՝ առանց համապատասխան վերլուծության։ Իհարկե, սկզբունքորեն գուցե և վատ բան չէ ժամնակային տարբերակվածությունը (դպրոց, բուհ, աշխատանք), բայց ցանկացած որոշում պիտի ունենա հաշվարկներ այն մասով, թե ինչ հետևանքներ ու արդյունքներ կարող է ունենալ։ Ժամային տարանջատումը պետք է հիմնված լինի կոնկրետ վերլուծության վրա, թե ո՞ր տաբերակն է ավելի ճիշտ՝ պետական կառույցների՞ աշխատանքը սկսել շուտ, բուհերի՞, թե՞ դպրոցների...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ն հարձակվել է իրանական տանկերի վրա Իրանը վճռականորեն կարձագանքի ԱՄՆ-ի վայրшգություններին․ Բաղայի ՊՆ-ն ներկայացրել է բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից դրվագներ (տեսանյութ) Հայաստանը կմասնակցի Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին «Քաղաքագետը կասկածի տակ է դրել ՀՀ կառավարության ԵՄ արտահանման աճի վերաբերյալ տվյալները»Իրանը վստահ է իր ուժերին և պատրաստ է ամիսներ շարունակ շարունակել հակամարտությունը ԱՄՆ-ի հետՋուր չի լինելու մինչեւ 22:00-ն Իսպանիայի Լա Լիգայի 4-րդ տուրում «Ռեալը» պարտվեց «Բետիսին» Կոտայք գյուղում բшխվել են «Mercedes C»-ն և «Mercedes E»-ն․ կա վիրшվոր Ռուսաստանի ԱԳՆ-ից ԱՄՆ-ին կոչ են արել ուկրաինական հակամարտության կարգավորումը փնտրելիս «հաշվի առնել գետնին եղած իրավիճակը»Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Հայաստանը բարեկամաբար է դուրս մղում ռուսական բիզնեսըՀրշեջ-փրկարարները մարել են Ազատան բնակավայրում բռնկված հրդեհը Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ»«Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ»Իրանի բանակը հայտարարել է, որ սպառնալիքի դեպքում կանխարգելիչ հարվածներ կհասցնի Բարեգործության միջազգային օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 5)Լատվիան և Լիտվան ցանկանում են դադարեցնել Ռուսաստանից հացահատիկի տարանցումը․ Reuters Լեհաստանում ստեղծվել է հակաօդային պաշտպանության լրացուցիչ գունդ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 5-ին «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդԶախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերինՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումԻտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի կառավարությունը ռեկորդ է սահմանել իշխանության ղեկին գտնվելու տևողությամբ Վթար՝ Սարալանջի փողոցում․ վնասվել են ավտոմեքենաներ վաճառող ընկերության ցուցադրված մեքենաները
Ամենադիտված