Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ի նոր «նշաձո՞ղը», թե՞ հատված եզրագիծ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս կիրակի, առանց տեղեկատվական աղմուկի, գրեթե սուսուփուս, ազատ արձակվեցին անցած ուրբաթ օրը մեծ աղմուկ-աղաղակով ձերբակալված անձինք, այդ թվում՝ ՀՅԴ երիտասարդական կազմակերպության անդամներն ու համակիրները: Մի խոքսով՝ «հասե՜ք, փրկե՜ք, ահաբեկչական խումբ ենք բռնել» աղմուկով ձերբակալված 7 անձից 5-ը 72 ժամ անց ազատ արձակվեց: Ի դեպ, այս պատմությունը, որն արդեն ստացել է «Սթրայքբոլի գործ» անունը, շատ իրավաբանների կարծիքով, կարող է դասվել անիմաստ ու անհեթեթ, անբովանդակ ու անհասկանալի գործերի համաշխարհային թոփերում: Ի դեպ, հատկանշական էր, որ բանտից ազատ արձակվող տղաներին դիմավորելու գնացած ՀՅԴ-ական գործիչները նկատել էին ևս մեկ անձնավորության, որն ընդհանրապես ոչ մի բանի հետ կապ չուներ, մասնագիտությամբ սանտեխնիկ է, բայց «նա վսյակի» նա էլ էր ձերբակալվել:

Այս անհեթեթ «գործի» հետ կապված՝ փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում մի բավական հետաքրքիր պատմություն էր հիշել, որը, կարծում ենք, չափազանց բնութագրական է. «1890-ականներին Ավստրո-Հունգարիայի քաջարի իրավապահները ձերբակալում են շախմատի աշխարհի առաջին չեմպիոն Վիլհելմ Ստեյնիցին՝ հօգուտ Ռուսաստանի լրտեսության մեղադրանքով։ Ի՞նչ էր արել այդ մարդը։ Ամեն օր ինչ-որ անհասկանալի հեռագիր էր ուղարկում Պետերբուրգ ու ստանում նույնքան անհասկանալի պատասխան հեռագիր։ Դե, բնականաբար, դատավորը (անունը, կարծեմ, Մոնբլան Մելքիոր էր) տալիս է երկամսյա կալանք, ու … այդ պատճառով կիսատ է մնում Ստեյնից-Չիգորին շախմատային հեռավար պարտիան։ Ստեյնիցի ծանոթների, ինչպես նաև սանտեխնիկների ձերբակալման մասին տեղեկություններ չեն պահպանվել»։

Այո, իսկապես շատ ուշագրավ պատմություն է ու տեղին հիշված: Ամբողջ ողբերգությունն այն է, որ դա եղել է 19-րդ դարի վերջին, իսկ այն, ինչ կատարվում է հիմա, իրականությունն է, որի մեջ ապրում ենք բոլորս:

Բայց այս պարագայում հարցն այն չէ, թե կոնկրետ որ ընդդիմադիր կուսակցության կամ ուժի հետ էր կապված իրականացվող այդ ֆանտասմագորիան: Բուն հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր վարչախումբը հասել են մի նոր «նշաձողի» (իրենց սիրած բառով): Խոսքն այն «նշաձողի» մասին է, որ փաշինյանական իշխանության «իրավապահ» մարմինները Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները բավարարելու ճանապարհին քրեական «գործ կարելու» համար այլևս շատ չեն չարչարվում, չեն էլ փորձում ինչ-որ քրեորեն պատժելի արարք գտնել, ինչ-որ ապացույցներ, հիմքեր պարզել:

Այսինքն, մարդուն ձերբակալելու, կալանավորելու համար էլ շատ «բանի հետևից» չեն ընկնում: Իրենց մտքով անցե՞լ է, որ անեն, անում են: Արդեն թափով մոտենում են «մտքի հանցագործության» մակարդակին (հազար ողորմի Օրուելին):

Այլևս ոտնահարված ու մոռացված են «հին ձևերը»՝ օրե՜նք, օրինականությո՜ւն, հանցանշա՜ն, ապացո՜ւյց: Թեկուզ սարքովի, թեկուզ հնարովի, բայց գոնե «տակը մի բան դնելու» ջանքերն այլևս «նորաձև» չեն: Փաշինյանի ու ՔՊ-ի քաղաքական շահերն սպասարկող իրավապահները նման բառերն ու, որ ավելի վատ է, հասկացությունները քմծիծաղած ունեն: Պարզ ասած՝ դրանք այլևս կարևոր չեն:

Իսկ կարևոր են նկատում հետևյալ «մեղքերը». Նիկոլ Փաշինյանի դեմ ես խոսե՞լ, դե՞մ ես այս իշխանությանը, Արարատի՞ն ես նայում, այլ ոչ թե՝ Արագածին, դեռ Արցախի մասի՞ն ես խոսում... վե՛րջ, ուրեմն դու մեկն ես, որին պետք է չեզոքացնել, մեկուսացնել, կալանավորել: Առավել ևս, դու Հայ առաքելական եկեղեցու կողքի՞ն ես, սատարում ես, վերջ՝ գնացիր կալանքի...

Ու բացարձակապես ոչ մի նշանակություն չունի, որ ո՛չ մեղադրանք կա, ո՛չ ապացույց, ո՛չ հիմնավորում: Այսինքն, որոշակի իմաստով անգամ անիրավությունը բնորոշող հայտնի բռնատիրական ասացվածքն է հնացել, թե՝ «կարևորը՝ մարդ լինի, մեղադրելու հոդված կգտնվի»: Այս առումով էլ Փաշինյանի իշխանությունն ու յուր իրավապահները ակնարկված «նշաձողի» տիրույթում հասել են նոր «բարձունքի», այսինքն՝ «կարևորը՝ մարդ լինի, էլ հոդված-մոդված էլ պետք չի, ձեռաց կձերբակալենք...»:

Արժե, ի դեպ, թեթևակի հիշեցնել, թե ծայր առած ձերբակալություններն ինչ տեղեկատվական աղմուկով էին ուղեկցվում, հատկապես՝ իշխանական քարոզիչների ու քարոզչության կողմից: Նրանք միաձայն «դայլայլում» էին, թե՝ «ահա՜, ահաբեկչություն էր պլանավորվում...»: Ավելին, իշխանության միանգամայն պաշտոնավոր ներկայացուցիչները հայտարարում էին, թե պետք է դադարեցնել ՀՅԴ գործունեությունը, առհասարակ, արգելել բոլոր ընդդիմադիրների գործունեությունը:

Ի վերջո, Փաշինյանն ԱԺ-ում, նյարդային պոռթկում ցուցադրելով, իր ենթականերին հրամայեց, որ ձերբակալեն, «ԱԱԾ պադվալները գցեն» բոլոր ընդդիմադիրներին...

Այսինքն, գնում և ում պատահի՝ բռնում են, ապատեղեկատվական տեռորով հասարակությանը ներշնչում են, թե ցանկացած ձերբակալված հանցագործ է ի սկզբանե, իրավապահներն էլ պարզապես կուրորեն հրահանգներ են կատարում:

«Անմեղության կանխավարկածը» նյարդայնացած ծխում է մի մութ անկյունում:

Ու կապ չունի՝ դու այնտեղ ինչ-որ սթրայքբոլ էիր խաղում, «հրացանը» Վարդավառի ջրոցո՞ւ էր, «նռնակն» էլ՝ սիսեռահատիկներո՞վ, թե՞ ինչ...

Կարող էր դա էլ չլինել, ի դեպ: Կարող էր ընդհանրապես ոչ մի բան չլինել:

Ի դեպ, այն 18-ամյա տղան, որի ամբողջ մեղքը, որքան կարելի է հասկանալ, ինչ-որ «կռիվ-կռիվ» խաղալու «զենք» ու ՀՅԴ-ի հետ կապ ունենալու մեջ է, ահաբեկչության մեղադրանքով մնացել է կալանքի տակ...

Բայց, կրկնում ենք, կարող էր ընդհանրապես ոչինչ չլինել: Այլևս դա կարևոր չէ՝ ըստ փաշինյանական մերօրյա «նշաձողի»:

Ի՜նչ իմաստ ունի որևէ ապացույց, հանցանշան գտնել, առհասարակ՝ քննություն իրականացնել: Շուտով կհասնեն և այն «նշաձողին», որ դատավորներ ու դատարաններ էլ պետք չեն լինի, կարելի է ստեղծել մի «տրոյկա» ու վերջ, ի՞նչ քննություն, ի՞նչ ապացույց, ի՞նչ դատ, ի՞նչ դատարան... Ո՛չ դատարաններ են պետք, ո՛չ իրավապահներ ու քննիչներ, միևնույնն է, յուրային քարոզչամիջոցով «ապացույցներ» են շրջանառում, դրանց հիման վրա զանգվածային ձերբակալություններ են անում: Բայց որպեսզի սովորական մարդկանց ահաբեկեն, ցուցադրում են մարդկանց ունեցած օրինական, հիմնականում՝ որսորդական զենքերը:

Ի դեպ, փաշինյանական իշխանության այդ «նշաձողի» բնութագրական բաղադրիչներից մեկն էլ այն է, որ ապօրինաբար արգելափակվում է փաստաբանների, պաշտպանների մուտքը՝ «շեղ հայացքի» համար ձերբակալված քաղաքացիների մոտ: Կարճ ասած, մարդկանց կարող են ձերբակալել, ինչ ասես՝ անել, ինչի մեջ ասես՝ մեղադրել, իսկ փաստաբաններին «ներս չթողնել»: Սա ժողովրդավարության, իրավականության «նորաձևության» վերջին ծղրտոցն է: Դե, ՄԻՊ-ն էլ իշխանության «պարականոն» խոսքի ու պահվածքի, թույլ տված ապօրինությունների մասին լռում է, իսկ Փաստաբանների պալատի հետ լեզվակռվի մեջ մտնում: ՔՊ-ին հարիր մոտեցում...

Եվ մի բան էլ «նշաձողի» մասին: Հնարավոր է, որ ՔՊ-ում իսկապես էլ համարում են, որ նոր «նշաձող» («նշաձողեր») են սահմանել: Բայց մի փոքր պետք է հիասթափեցնենք նրանց. դա «նշաձող» չէ, դա անդառնալիորեն հատված եզրագիծ է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վարորդական իրավունքից զրկման 5299 որոշում մեկ տարում. 10-ից 9-ը՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու հիմքով Մեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալ․ Bloomberg ԱՄՆ փոխնախագահի այցելությամբ պայմանավորված՝ կլինեն երթևեկության սահմանափակումներ․ չի գործի նաև մետրոյի մեկ կայարան Ժոան Լապորտան հրաժարական է տվել Իրանի խորհրդարանը փակ նիստ է անցկացրել՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունները քննարկելու համար Լարսը փակվել էԳեղարքունիքի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք և մեծաքանակ թմրանյութ Վենսի այցն ու իրական նպատակները Վրաերթ՝ ԹալինումՄինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր կարող է արգելվել Թուրքիան արագացնում է հայ–թուրքական սահմանի բացման աշխատանքներըՎենսի աշխատակազմը հաստատել է Բագրատ արքեպիսկոպոսի նամակի ստացումը. «Christian Solidarity International» Պայմանագրային զինծառայողի են ծեծել. քրեական վարույթ է նախաձեռնվելՉինաստանն արգելել է նոր ներդրումներ Իսրայելում Սպասվում է ձնախառն անձրև և մառախուղԽոշար վթար՝ ԱրտաշատումԺողովրդավարության դիմակի հետևում․ երբ ճնշումները դառնում են միջազգային հարց Երկրաշարժ է գրանցվելՄահացած զինծառայող Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Թուրքիան արագացնում է Հայաստանի սահմանին անցակետի բացման աշխատանքները Իրազեկում․ Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Մալխաս Ամոյանը հաղթեց շվեդ մրցակցին Երևանում և 7 մարզում լույս չի լինիԾանոթ ու միաժամանակ անհայտ … Արբատ փողոց«Կալաշնիկով. ԵԱՏՄ-ին անդամակցությունից Հայաստանն ավելի շատ բան է շահել, քան Ռուսաստանը» Հայ Առաքելական Եկեղեցին ճնշումների տակ․ ԱՄՆ փոխնախագահը կխախտի՞ լռությունը Ռուս խաղաղապահները հինգ հայ ռազմագերի են վերադարձրել հայրենիք․ պատմության այս օրը (09 փետրվար)Թբիլիսիի հնչեցրած ահազանգը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Ջուր հավաքեք․ խոշոր անջատումներ են լինելու ՀՀ-ում ձյուն է տեղումԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հովտաշեն գյուղի վարչական տարածքում բшխվել են «Honda Fit»-ը և «ՈւԱԶ 452»-ը․ կա վիրшվոր 11 ֆուտբոլիստ արդեն երաշխավորել է իր տեղը․ Անչելոտին հրապարակել է Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստների ցանկը՝ աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելու համարՊուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին գեներալ Ալեքսեևի դեմ մшհափորձի մեջ կասկածվողին ձերբակալելու գործում ցուցաբերած օգնության համարՉինաստանը սպառնացել է չեղարկել Թրամփի այցը, եթե ԱՄՆ-ն զենք վաճառի Թայվանին Աշխարհի ամենաթանկ ոտքը. Միքելանջելոյի նկարը վաճառվել է 27 միլիոն դոլարով Կամչատկայի Շիվելուչ հրաբխից մինչև 12 կիլոմետր բարձրությամբ մոխրի ամպ է արտանետվելՀորոսկոպ. Կենդանակերպի նշանների վեճերն ու հաշտեցումները WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան Ֆրանսիան կոչ է անում Իրանին դադարեցնել տարածաշրջանի ապակայունացումը. ԱԳՆ Գերմանացիների 70 տոկոսը դժգոհ է կառավարության և կանցլերի աշխատանքից. Bild Ռաֆինյան ստիպված է հետևել Գավիին. մանրամասներ` Բարսայի ներքին խոհանոցից Դանակnվ զինվшծ տղամարդը Ուֆայի հանրակացարանում հարձшկվել է ուսանողների վրա Ճապոնիայի իշխող դաշինքը՝ վարչապետ Սանաե Տակաիչի գլխավորությամբ հաղթել է ընտրություններում Սպերցյանին պետք է բաց թողնել Եվրոպա․ Անդրեասյան Հովտաշեն գյուղի վարչական տարածքում բшխվել են «Honda Fit»-ը և «ՈւԱԶ 452»-ը․ կա վիրшվոր 5 բալանոց երկրաշարժ է եղելԼևոն Ազիզյանը ներկայացրել է կլիմայական անոմալիաներով աչքի ընկնող 5 երկրներ Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին գեներալ Ալեքսեևի դեմ մшհափորձի մեջ կասկածվողին ձերբակալելու գործում ցուցաբերած օգնության համար Հայտնի է 2025-ին ամենաշատ մրցանակային գումար վաստակած շախմատիստների եռյակը
Ամենադիտված