Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գանձայում տեղի է ունեցել Տերյանի վերականգնված տուն-թանգարանի բացման պաշտոնական արարողությունը

ՄՇԱԿՈՒՅԹ

Վահան Տերյանի ծննդավայր Գանձայում տեղի են ունեցել մեծանուն բանաստեղծի վերականգնված տուն-թանգարանի բացման պաշտոնական արարողությունը, ավանդական «Տերյանական օր» և Վահան Տերյանի 140-ամյակին նվիրված մշակութային միջոցառումները։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ում։

Ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն, պետական, հասարակական և մշակութային ոլորտների ներկայացուցիչներ, բարերարներ, տերյանական պոեզիայի սիրահարներ։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, նշել է․

«Մշակույթը միավորում է մարդկանց, և այսօր դա տեսանելի է։ Տերյանի պոեզիան համամարդկային արժեք է․ նա խոսում է այն ամենի մասին, ինչը կարևոր է յուրաքանչյուրիս համար։ Վերաբացված թանգարանը տալու է նոր հնարավորություններ՝ ուսումնասիրելու Տերյանի արվեստը, առնչվելու նրա հավերժական ներկայությանը։ Տերյանի արվեստի բոլոր սիրահարները նորովի կբացահայտեն այն միջավայրը, որում ապրել և ստեղծագործել է Տերյանը»։

Նախարարն ընդգծել է նաև, որ ցուցադրության արդիականացման նպատակով ԿԳՄՍ նախարարությունը դրամաշնորհներ է հատկացրել, իսկ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ թանգարանում ստեղծվել է հետաքրքիր ինտերակտիվ միջավայր, որն այցելուներին թույլ է տալիս դիտելու բանաստեղծի կյանքի որոշ դրվագներ։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է միջոցառումը նաև Հայաստանի և Վրաստանի միջև մշակութային համագործակցության ամրապնդման համատեքստում՝ նշելով, որ համատեղ միջոցառումները խթանում են երկխոսությունը։

«Սա մեր երկրների միջև մշակույթի ոլորտում հաջող համագործակցության հրաշալի վկայություն է։ Վստահ եմ, որ շարունակելու ենք առաջ շարժվել՝ մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու եղբայրությունն ամրապնդելով նոր նախաձեռնություններով ու ծրագրերով»,-ասել է նախարարը։

Նա շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին ու կազմակերպիչներին՝ համոզմունք հայտնելով, որ թանգարանում ստեղծված միջավայրն անտարբեր չի թողնի ինչպես Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներին, այնպես էլ զբոսաշրջիկներին, որոնք Գանձա այցելելու բազմաթիվ առիթներ կունենան։

Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն ևս ողջունել է ներկաներին և կարևորել երկու երկրերի մեջ ձևավորված համագործակցությունը՝ նշելով, որ մշակույթը չունի տարաձայնություններ և առանձնահատկություններ.

«Մշակույթը բխում է բոլորի սրտից և կարող է ոգեշնչել բոլորին՝ անկախ ազգությունից և լեզվից»:

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանի ընդգծմամբ՝ ընդունված է ասել՝ մշակույթը սահմաններ չի ճանաչում՝ առավել ևս հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամության համար:

«Այսօր մեզ հաջողվեց Վահան Տերյանի 140-ամյակն այսչափ շքեղ և մարդաշատ տոնել նրա հայրենի գյուղում։ Կարծում եմ՝ տերյանական շունչն այսօր ևս մեկ անգամ սփռված էր Գանձայում։ Մենք պարտավոր ենք նրա թողած հարուստ ստեղծագործական ժառանգությունը սերնդեսերունդ փոխանցել, իսկ փոխանցելու ճանապարհներից մեկն էլ սա է»,- նշել է դեսպանը:

Վ․ Տերյանի տուն-թանգարանը վերականգնել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը՝ բարերարների աջակցությամբ։ Հիմնադրամի տնօրեն Սամվել Մկոյանի խոսքով՝ իրենց առաքելություններից է Ջավախքի հասարակական ոլորտների զարգացումն ու հայ-վրացական հարաբերությունների ամրապնդումը։

Միջոցառման շրջանակում հյուրերը նաև ծաղիկներ են խոնարհել Վահան Տերյանի կիսանդրու մոտ, ապա շրջայց են կատարել վերականգնված տուն-թանգարանում։ Տերյանական օրը շարունակվել է համերգային տոնախմբությամբ։

TRIPP-ն օգուտ է բերում ԱՄՆ-ին, Թուրքիային և Ադրբեջանին և միաժամանակ նոր ռիսկեր է ստեղծում Հայաստանի համարԱնհանգստացնող ցուցանիշներն ու դրանց խորքային միտումները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Երևանում․ բժիշկները պայքարում են կնոջ կյանքի համարՈ՞վ կղեկավարի գործադիր իշխանությունը․ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է վարչապետի իր թեկնածուին Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության համաձայնագիրը Թրամփի TRIPP-ն է․ Արման Թաթոյանի հոդվածը Newsweek-ում Ոսկյա զարդերի՝ ԱԱՀ-ով հարկման գործընթացում փոփոխություններ կլինեն. «Փաստ»Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ  սկսվել է ճակատամարտը Օմարի լեռնանցքի համար. պատմության այս օրը (12 փետրվար)Կառավարիչը, նախապաշարումները և Եկեղեցին. «Փաստ»Կրկին անկում՝ տարադրամի շուկայումԶոհեր և վիրավորներ․ նոր մանրամասներ՝ Արմավիրից9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ»Հրապարակում են նախագիծ... առանց նախագծի. «Փաստ»«Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ»Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարել. «Փաստ»Հակաեկեղեցական «բարենորոգման»... հակառակ կողմը. «Փաստ»ՔՊ քարտուղարին ներում են, իսկ 8 հոգևորականի մեղադրանք են առաջադրել. «Ժողովուրդ» Շարունակիր ծառայել ՔՊ-ին․ «Հրապարակ» Ո՞ր քաղաքական ուժի հետ է ընտրություններին մասնակցելու «Ապրելու երկիրը». «Փաստ»Ինչ է նվիրել ռուս գործարարը Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Չընտրված թեկնածուն կրկին թեկնածու է․ «Հրապարակ» Եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը «փրփուրներին» է գցում. «Փաստ»Հայաստանում կպարզեցվի զինծառայողների պարտադիր ատեստավորման ընթացակարգը ԱՄՆ զինվորականները Թուրքիայի լեռնային շրջաններում ցածր բարձրության վրա ուղղաթիռների թռիչքներ են փորձարկումԻրանի նախագահը շնորհակալություն է հայտնել տարածաշրջանի երկրներին «թշնամական դավադրությունները կանխելուն» օգնելու համարԱպօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում56 տարեկանում երազանքային կազմվածքը. Ջենիֆեր Լոպեսը ցուցադրում է իր կատարյալ մարմինը Արման Ծառուկյան․ Այս պահին թեթեւ քաշային կարգում ինձ ոչ ոք չի կարող հաղթել Օրբանը Ուկրաինան մասամբ ընդունելու ԵՄ ծրագիրը համարել է Հունգարիայի դեմ պшտերազմ հայտարարելՔուրթ Քոբեյնի մահվան առեղծվածը. Դատաբժշկական փորձագետները կասկածում են, որ դա սպանություն է եղել Հնդկաստանը Ռուսաստանից աննշան ծավալով նավթ է ներկրում. Թրամփ Ռուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. ՊեսկովՊրեմիերա. Արման Հովհաննիսյան-«Իմը քոնն է» Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասինՀայաստանից մեկնող բեռնատարների հերթերը կկարգավորվեն սահմանին. նախագիծ Վենեսուելան վերսկսում է նավթի մատակարարումները Իսրայել Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը Ռուբեն Վարդանյանի խոսքը՝ Բաքվի բանտիցՔարաթափում Մյասնիկյան պողոտայումԹուրքիան չի ձգտում տարածաշրջանային ազդեցության․ Էրդողան Բաքուն և Երևանը ինքնիշխան են և ազատ են Վաշինգտոնի հետ հարաբերություններ կառուցելու համար․ Պեսկով Փաշինյանը չարաշահելու է «խաղաղության» խոսույթը Վենսը հայտնվել է քննադատության ներքո՝ գրառումը ջնջելու համար Փաշինյան-եկեղեցի հակամարտությունը նոր փուլ է մտնումՍտամբուլ – Երևան – Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն նաև ամեն օր Թոմաս Ֆրանկը հեռացվել է «Տոտենհեմ»-ից Բուք, ձյուն, ցածր հորիզոնական տեսանելիությունԾայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտՎենսն Ադրբեջանում արել է բավականին առանցքային հայտարարություն. քաղաքական վերլուծաբան Որպես անհետ կորած որոնվող 19-ամյա Լիաննա Արաբյանը հայտնաբերվել է Կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու պլաստիկից սպասքի օգտագործումը
Ամենադիտված