Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զինված ուժերը հետ են գրավել Ջանյաթաղ, Գյուլաթաղ, Մեհմանա և Կուսապատ գյուղերը․ պատմության այս օրը (12 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Բորտուղեկցորդուհու միջազգային օր, Լուսանկարիչների միջազգային օր, Ավստրալիա՝ Աբորիգենների օր, Դանիա՝ Ֆիորտի օր, Իրան՝ Հիդժաբի և հնազանդության օր, Հյուսիսային Իռլանդիա՝ Օրանժիստների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1988- Լեռնային Ղարաբաղի  Ինքնավար Մարզի շրջանային խորհրդի պատգամավորների համագումարը հայտարարել է միակողմանիորեն Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գալու և մարզը «Արցախի Հայկական Ինքնավար Մարզ» վերանվանելու մասին, սակայն Ադրբեջանական ԽՍՀ-ի գերագույն խորհուրդը որոշումը համարել է ոչ օրինական և չեղարկել է այն:

1992– Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը հետ են գրավել Ջանյաթաղ, Գյուլաթաղ, Մեհմանա և Կուսապատ գյուղերը:

2000-վախճանվել է հայազգի խորհրդային և ռուսական օպերատոր-մուլտիպլիկատոր Միքայել Դուրյանը:

2005-մեկնարկել է «Ոսկե ծիրան» երկրորդ միջազգային կինոփառատոնը:

2009- Ազգային հիպոթեկային ընկերությունը Հայբիզնեսբանկի հետ կնքել է առաջին վարկային վերաֆինանսավորման պայմանագիրը: 

2013-ընդդիմության  Ազատության հրապարակում անցկացրած հանրահավաքից հետո կազմակերպիչներն ու մասնակիցները շարժվել են դեպի Փակ շուկա և հերթական անգամ իրենց դժգոհության ու ափսոսանքի խոսքն արտահայտել շուկայի ապօրինի վերակառուցման կապակցությամբ:

2015-Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:

2019- Երևանի ՋԷԿ-ի հարևանությամբ մեկնարկել է նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի շինարարությունը: Այդ կայանը փոխարինելու է Հրազդանի ՋԷԿ-ին, որն արդեն հին էր և ՕԳԳ-ն ցածր:

2020-սկսվել է Տավուշի մարզի հուլիսյան բախումը. Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները փորձել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավել կիրառելով հրետանային կրակ:

2021- Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 100 – ծնվել է Հին Հռոմի ականավոր քաղաքական գործիչ Հուլիոս Կեսարը:

1468 –ծնվել է իսպանացի բանաստեղծ, կոմպոզիտոր, Վերածննդի իսպանական ողբերգությունների հիմնադիր Խուան դել Էնսինը (իսկական ազգանունը Ֆերմոսելյե):

1536– վախճանվել է հոլանդացի ականավոր հումանիստ գրող Էրազմ Ռոտերդամցին:

1700-մահապատժի է ենթարկվել հանրահայտ անգլիացի ծովահեն Ջեյմս Կելլին:

1712 –վախճանվել է Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի նախկին լորդ-պրոտեկտոր, Օլիվեր Կրոմվելի որդի Ռիչարդ Կրոմվելը:

1804-վախճանվել է ԱՄՆ-ի առաջին ֆինանսների նախարար, ԱՄՆ-ի Ազգային բանկի ստեղծող Ալեքսանդր Համիլտոնը:

1806– Նապոլեոն Բոնապարտը ստեղծել է Հռենոսյան միությունը:

1813- ծնվել է ֆրանսիացի ֆիզիոլոգ, էնդոկրինոլոգիայի հիմնադիր Կլոդ Բերնարը:

1814-վախճանվել է անգլիացի գեներալ, Քվեբեկի նվաճող, Հյուսիսամերիկյան գաղութների դեմ կռվող անգլիական զորքերի հրամանատար Ուիլյամ Հոուն:

1862 – սահմանվել է ԱՄՆ-ի բարձրագույն պարգևը՝ Փառքի շքանշանը:

1884– ծնվել է իտալացի հանրահայտ գեղանկարիչ և քանդակագործ, էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Մոդիլիանին:

1917-Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում պատմության մեջ առաջին անգամ օգտագործվել է մարտական թունավոր գազ իպրիտը:

1928-խորհրդային «Կրասին» սառցահատը Շպիցբերգենի մոտ գտնվող արկտիկական ջրերում փրկել է  «Իտալիա» դիրիժաբլի անձնակազմին:

1943 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կուրսկի աղեղի ճակատամարտի ժամանակ Պրոխորովկա երկաթուղային կայարանի մոտ սկսվել է մարդկության պատմության ընթացում կայացած ամենախոշոր տանկային ճակատամարտը:

1946 –ծնվել է երգչուհի, ՌՍՖՍՀ-ի ժողովրդական արտիստուհի Վալենտինա Տոլկունովան:

1962 –լոնդոնյան ակումբներից մեկում իր առաջին համերգն է տվել «Rolling Stones» խումբը:

1970 –նորվեգացի ճանապարհորդ-հետազոտող Տուր Հեյերդալի արշավախումբը պապիրուսե նավով 57 օրյա նավարկությունից հետո հասել է Բարբադոսի ափերին:

2006- «Հզբոլլահ» խմբավորման գրոհայինների զինված գործողության արդյունքում սկսվել է Երկրորդ իսրաելա-լիբանանյան պատերազմը:

2011– Նեպտուն մոլորակը կատարել է մեկ պտույտ Արեգակի շուրջը, այսինքն լրացել է նրա հայտնաբերումից հետո (1846 թվականի սեպտեմբերի 23) նեպտունյան առաջին տարին:

2020 —վախճանվել է կինոյի և թատրոնի արտիստուհի, հեռուստահաղորդավարուհի և մոդել ամերիկուհի Քելլի Պրեստոնը:

2021 —Եվրոպայում տեղի է ունեցել ուժեղ ջրհեղեղ, որի արդյունքում զոհվել է 190 մարդ, որից միայն 150-ը Գերմանիայում:

2022 —Սկսած 2002 թվականի դեկտեմբերից առաջին անգամ դոլարը գնով հավասարվել է եվրոյին կապված ռուս–ուկրաինական հակամարտության հետ:

Կ. Խաչիկյան

Փաշինյանի վտանգավոր խաղը․ Օրբանի սխալի կրկնությո՞ւն Մրգաշենում կատարված սպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ»Էներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ»Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ»Սխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ»«Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ»Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ»ԿԳՄՍ նախկին պաշտոնյաները հաղթել են նախարարի դեմ դատը. «Հրապարակ» Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ»Իրավապահները հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակnցներ արձակողին ու դեպքի մասնակիցներինԻսրայելի պաշտպանության բանակը վերջին 24 ժամում hարվածել է Հեզբnլլաhի ավելի քան 200 օբյեկտիԿիրանցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ խաղում, խաղաղությունը սա է. Նիկոլ ՓաշինյանՊեկինը Իրանին զենք չի տրամադրել. Սի Ծինփինի պատասխանը՝ Դոնալդ Թրամփի նամակինԲրիտանիան Ուկրաինային կմատակարարի 120 հազար ԱԹՍ Ավելի վատ լինել չի կարող. Զելենսկին՝ Ուկրաինայում Patriot-ի hրթիռների դեֆիցիտի մասին Մենք արժանի էինք կիսաեզրափակչին․ երիտասարդ թիմ ունենք և շարունակելու ենք կատարելագործվել․ ՖլիկԱՄՆ-ը մոտ է Իրանի դեմ գործողության ավարտին. Թրամփ LVMH-ը հայտնում է վաճառքի դանդաղման մասին. Իրանի դեմ պատերազմը հետաձգել է շքեղության շուկայի վերականգնումը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն անառnղջ են և տրшվմատիկ. Զախարովա Անհնար է հավատալ Իրանի nչնչացմանը. Լավրով Մալենան նոր լուսանկարներ է հրապարակել Բրյուսելից Մոսկվա. արտաքին հավասարակշռության խախտման գինըԻրանում ռազմական գործողությունները վնաս են հասցնում համաշխարհային տնտեսությանը. Թրամփ Ոչ ոք չի կարող մատ թափ տալ Թուրքիայի և նրա նախագահի վրա. Էրդողան «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները հանդիպեցին աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի հետ Հունգարիայի նախագահը Մադյարին հանձնարարել է կազմել նոր կառավարություն «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները կներկայանան հաշվետու համերգներով Երևանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -1°CԹուրքիայի դպրոցներից մեկում հնչած կրակոցների հետևանքով մահացածների թիվը հասել է 4-ի, կա 20 վիրավոր «Վերին Լարս» տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Զելենսկին դժգոհ է ԱՄՆ-իցԾանոթ ու միարժամանակ անհայտ … Չինական մեծ պատ Փաշինյանը իրավական հիմքեր է ստեղծում՝ ընդդիմադիր ուժերի գրանցումը արգելելու համարՓաշինյանն ու Միրզոյանը չեն մեկնելու ԱնթալիաՔՊ-ն միտումնավոր մերժում է Հայկ Սարգսյանի բոլոր նախագծերը Սուրբ Սոֆիայի տաճարում հույն զբոսաշրջիկներ են ձերբակալվել դրոշի համար Թրամփը դեմ է, որ Իրանն ուրանի հարստացումը դադարեցնի միայն 20 տարով Մյասնիկյան պողոտայում ճանապարհին կառուցված հենապատը փլուզվել է. ավտոմեքենաներ են վնասվել Ջրային կոմիտեն նոր տեղակալ ունի․ ով է Նվարդ Վարդանյանը և ինչ ունեցվածք ունի նա Երեկ մաhացած զինվորը նամակ է թողել․ ի՞նչ է գրել«Փորձագետի կարծիքով Հայաստանին պատրաստում են ուկրաինա-մոլդովական սցենարի» Իրանը չինական լրտեսական արբանյակ է օգտագործել ամերիկյան բազաները թիրախավորելու համար․ FT«Գործարքի մի կտոր. Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 3 միլիարդ դոլարով շնորհիվ Ռուսաստանի» Վաղը խոշոր ջրանջատումներ կլինենԱպրիլի 16-ին գազ չի լինելու Ժողովրդի քվեն որպես շրջադարձ. Հունգարիայի փորձը և փոփոխության բանաձևը Մշակույթի համաշխարհային օր․ պատմության այս օրը (15 ապրիլ) Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելԻշխանության երկարաձգման գինը. երբ ժողովրդավարությունը վերածվում է կառավարման իմիտացիայի
Ամենադիտված