Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ մեջ են ներքաշում Հայաստանին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

vfokuse.mail.ru-ն «Երևանն իր անվտանգությունը հանձնում է Անկարային. ո՞վ կլինի Զանգեզուրի համար պայքարում գլխավոր պարտվողը» վերնագրով հոդվածում գրում է, որ Կենտրոնական Ասիայի երկրների, Պակիստանի, Աֆղանստանի և Իրանի մասնակցությամբ Ղարաբաղում Թուրքիայի կողմից կազմակերպված Տնտեսական համագործակցության կազմակերպության վերջին գագաթաժողովը դարձել է նշանակալի քաղաքական իրադարձություն: Ռուսաստանը չէր հրավիրվել այդ հանդիպմանը, ինչը կարելի է դիտարկել որպես Անկարայի և Բաքվի՝ տարածաշրջանում Մոսկվայի ազդեցությունը նվազագույնի հասցնելու ցանկության հստակ ակնարկ։

«Ռուսաստանի բացառումը «Զանգեզուրի միջանցքի» քննարկումից ոչ միայն արարողակարգային քայլ է, այլ նաև տարածաշրջանային ճարտարապետությունը վերաձևակերպելու ռազմավարության մաս, որտեղ Մոսկվան չի տեղավորվում հիմնական խաղացողների ծրագրերում», - vfokuse.mail.ru-ի հետ զրույցում ասել է պատմական գիտությունների դոկտոր, Սոցիալական և քաղաքական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Եվգենի Սեմիբրատովը։

Վերլուծաբանները հատուկ ուշադրություն են դարձնում Հայաստանի դիրքորոշմանը, որը, ըստ Սեմիբրատովի, ռիսկի է դիմում դառնալ այդ խաղի գլխավոր պարտվողը։ «Երևանը, զիջելով այսրոպեական քաղաքական հույզերին, իրեն դնում է խոցելի դիրքում։ Դա հիշեցնում է այն ասացվածքը, թե «երեխան, չնայած իր ականջներն է սառեցնում, բայց գլխարկ չի դնում մորը չարացնելու համար»։ Հայաստանը, առանց հուսալի այլընտրանքի մերժելով ռուսական ազդեցությունը, խաթարում է իր սեփական անվտանգությունը, - մեկնաբանել է փորձագետը,– այն պայմաններում, երբ Ադրբեջանն ու Թուրքիան կոշտ դիրքորոշում ունեն հայկական պետականության նկատմամբ, նման ընտրությունը կարող է հանգեցնել երկարաժամկետ հետևանքների»։

Սեմիբրատովը կարծում է, որ Զանգեզուրի հարցում արևմտյան կառույցների դերը, ինչպիսիք են ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն, սահմանափակ է։ «Արևմուտքի ներգրավվածությունը ձեռնտու չէ Թուրքիայի համար՝ հաշվի առնելով արևմտյան շատ երկրների հայամետ տրամադրությունները և ԱՄՆ-ում ուժեղ հայկական լոբբին։ Անկարան և Բաքուն, ունենալով ավելի ուժեղ դիրքեր Երևանի հետ եռանկյունում, դժվար թե այնպիսի զիջումների գնան, որոնք կներառեն արևմտյան միջնորդներ», - բացատրել է փորձագետը։ Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանի՝ ԱՄՆ-ից կամ Ֆրանսիայից բոնուսներ ստանալու նպատակով ՀԱՊԿ-ից կամ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու հավանականությունը դեռևս փոքր է, բայց եթե դա լինի, ապա «կարող է հանգեցնել արմատական քայլերի, այդ թվում՝ Գյումրուց ռուսական ռազմաբազան դուրս բերելու պահանջի»։ «Նմանատիպ սցենարը, ինչպես եղավ 2006-2007 թվականներին Վրաստանից ռուսական բազաների դուրս բերման դեպքում, լուրջ հարված կլինի Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի համար։ Սակայն, օրինակ՝ ռուսական ռազմական ներկայությունը Ֆրանսիայով փոխարինելը անիրատեսական է, իսկ «անվտանգության հովանոցի» բացակայությունը՝ ուղղակի սպառնալիք հայկական պետականության համար», - եզրափակել է Սեմիբրատովը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ծանոթ ու միաժամանակ անհայտ… ՎատմանՊատերազմի շարունակությունը ձեռնտու չէ ո՛չ Իրանին, ո՛չ էլ Միացյալ Նահանգներին․ Փեզեշկիան «Ամերիկյան Turan–ը վախենում է կորցնել Հայաստանը» 24 ժամ ջուր չի լինի «Ղարաբաղ, Խանքենդի. ամայացում և նոր կյանք» Նուբարաշենի աղբավայրում պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի տարածքումՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Պերուի հետ․ պատմության այս օրը (20 ապրիլ)Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԳագաթնաժողովից առաջ՝ անորոշ սպասումներ և քաղաքական հաշվարկներ Երբ քաղաքական դաշտը փոխվում է․ «Ուժեղ Հայաստան»-ի աճը և իշխանության անհանգստությունը Ծանրամարտի ԵԱ. Ինչ արդյունքներ են գրանցել Իզաբելլա Յայլյանն ու Տանզելա Գրիգորյանը Անցած գիշեր մի քանի շրջաններում ձյուն է տեղացել․ ՌԴՏեսողությունը վերականգնող գենային թերապիայի ստեղծողներն արժանացել են նոր «Գիտական Օսկարի»Մալայզիայում խոշոր hրդեհը մեկ գիշերվա ընթացքում nչնչացրել է մոտ 1,000 տուն «Ռեալը» դիտարկում է Մոուրինյոյի թեկնածությունը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին․ ԲայրամովԿիևում տղամարդը փողոցում գնդшկաhարել է մի քանի մարդու և պատանդներ վերցրել «Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով 13 բջջային հեռախոսի և արգելված այլ պարագաների ներնետման փորձ13 ամենատարածված երազները և դրանց իրական նշանակությունը Դիլիջանի թունելում բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Hyundai Elantra»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել էԿենդանակերպի խորագիր․ ի՞նչ են նշանակում անձնական մոլորակները ծննդյան քարտեզում Իրանի ռազմածnվային ուժերը պատրաստ են կրկին պարտության մատնել ԱՄՆ-ին և Իսրայելին․ ԽամենեիՉարենցավանի տարածքում հրդեհ է բռնկվել «Chevrolet»-ում Ուկրաինայի շուրջ բանակցությունների վերսկսումը գերակա խնդիր չէ․ Ռուսաստանը ոչ մեկին բանակցություններ չի պարտադրում․ ԼավրովՄասշտաբային խարդախություն` Փարիզում. բացահայտվել է ՊՍԺ-ի խաղերի տոմսեր կեղծող խմբավորում Իմ ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ՝ բանակցությունների. եթե Իրանը չընդունի գործարքը, ԱՄՆ-ը շարքից դուրս կբերի Իրանի բոլոր էլեկտրակայանները և կամուրջները․ Թրամփ Զգուշացում․ Ինչ է սպասվում մայիսի 3-5-ը Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 19-ի դրությամբ Իսրայելի էքսպանսիայի հարցը ամբողջ աշխարհի անվտանգության հարցն է․ Ֆիդան Արմեն Բաբալարյանը՝ 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է Իսպանիայի Գավաթի եզրափակչում «Ռեալ Սոսյեդադից» կրած պարտությունը Թուրքիան արդեն իսկ անցկացրել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններ և պատրաստ է դա անել կրկին. Ֆիդան Թրամփը խղճուկ փորձ է ձեռնարկել՝ Իրանում պшտերազմի միջոցով հանրության ուշադրությունը շեղելու Էփշթեյնի գործից. Քամալա Հարիս ԱՄՆ-ին ոչ ոք իրավունք չի տվել Իրանին զրկել միջnւկային ծրագրի իրականացումից. Փեզեշքիան 1 զոհ, 2 վիրավոր. ողբերգական ավտովթար Արարատի մարզում Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակից դեպի Գյումրի հատվածի բացմանը (լուսանկարներ) Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ Իրանը դեռ մտադիր չէ վերսկսել առկա ուսուցումը Իրանը չի պլանավորում հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ. Իրանի ԱԳ փոխնախարար Երևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Nissan», «Skoda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները Թուրքիան կառուցում է Զանգեզուրի միջանցքըՀանրապետության տարածքում սպասվում են տեղումներ Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Բելառուսում կան շատ խելացի մարդիկ, որոնք ապագայում կարող են գլխավորել պետությունը. Լուկաշենկո Հայաստանը 16 ծանրորդով կմասնակցի Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը Իրանը չի պլանավորում հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ. Իրանի ԱԳ փոխնախարար Հայաստանին կոչ են արել դուրս չգալ ԵԱՏՄ-ից. «Մեզ ԵՄ–ն չի ողջունում»Հրդեհ Թաիրով գյուղում. այրվել է փայտե քոթեջ Արման Ծառուկյանը Յուրայ Ֆայբերի հետ մենшմարտnւմ հաղթել է 13։1 հաշվով
Ամենադիտված