Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանությունները շարունակում են կալանավորել ընդդիմադիր հայացքներ ունեցողներին, հասարակությունն անընդհատ սպասում է, թե ինչ հերթական սադրանք է տեղի ունենալու Եկեղեցու շուրջ, զուգահեռ «Խաղաղության պայմանագրի» ստորագրման մասին զրույցներն են վերստին թարմանում։ Կարծիք կա, որ Նիկոլ Փաշինյանը, գիտակցելով, որ անհնարին է իր և իր քաղաքական թիմի վերընտրվելը 2026 թվականին, «վա բանկ» է գնում»՝ կալանավորում է ընդդիմադիրներին և արշավ սկսում Հայ առաքելական եկեղեցու դեմ՝ արտաքին՝ այս դեպքում Թուրքիայի աջակցությունը ստանալու համար։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասում է՝ նա այս ամենն անում է Ազգային ժողովի ընտրություններին նախապատրաստվելու նպատակով։ «Եկեղեցու դեմ շարժումը նա սկսել է 2018 թվականից՝ իշխանության գալուց անմիջապես հետո։ Չմոռանանք, որ դա հենց իր նախաձեռնությունն է եղել, և այն մարդիկ, ովքեր ներգրավված են եղել այդ խուլիգանության մեջ, հիմա պաշտոններ ունեն, դա էլ է ցուցիչ, որ այդ ամենի թիկունքում հենց ինքն է կանգնած եղել։ Հատկապես այս վերջին ակտիվությունը հաջորդեց Գյումրիում և Փարաքարում տեղի ունեցած ընտրություններին և Ստամբուլ կատարած այցին։ Այս մարդն իշխանության գալուց առաջ էլ, հետո էլ չի թաքցրել, որ դեմ է ամեն հայկականին։ Հայապահպանության թիվ մեկ ինստիտուտներից մեկը Հայ առաքելական սուրբ եկեղեցին է։ Եկեղեցու նկատմամբ նրա թշնամանքը բացատրվում է նաև սրանով։ Երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանը, որը վերջին շրջանում, հարձակումներ գործելով Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ, փորձում է իրեն ներկայացնել որպես Եկեղեցու նվիրյալ հետևորդ, իրականում աղանդավոր է։ Այս մարդը չի էլ թաքցնում դա։ Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը բազմիցս իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «Կյանքի խոսք» աղանդի հովիվ Վահե Պետրոսյանի քարոզները և խորհուրդ տվել իր էջի հետևորդներին լսել կամ նայել դրանք։ Հայ առաքելական սուրբ եկեղեցու քանի՞ հետևորդ գիտեք, այն էլ՝ նվիրյալ, ովքեր իրենց սոցիալական ցանցերի էջերում տեղադրում են հայտնի աղանդի ինչ-որ ներկայացուցչի քարոզ ու խորհուրդ են տալիս իրենց էջերի հետևորդներին դա լսել կամ նայել։ Հայ առաքելական սուրբ եկեղեցու քանի՞ հետևորդ գիտեք, որի երեխաները բացահայտ շփվում են նշված աղանդի ներկայացուցիչների հետ և չեն թաքցնում դա, իրենց շփման վերաբերյալ սոցիալական ցանցերում կան բազմաթիվ հրապարակումներ՝ թե՛ տեսանյութերի, թե՛ լուսանկարների տեսքով։ Երրորդը՝ անցյալ տարի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի գագաթաժողովում, մեջբերումներ արեց Սուրբ Գրքից, որոնց ստուգման ժամանակ պարզվեց, որ այդ հայերեն թարգմանությունը բացարձակ չի համապատասխանում Հայ առաքելական սուրբ եկեղեցու կողմից Սուրբ Գրքի թարգմանության տարբերակին։ Պարզվել է, որ իր մեջբերումը համապատասխանում է «Եհովայի վկա» կազմակերպության կողմից իրենց պաշտոնական էջում տեղադրված թարգմանությանը։ Հետագայում նաև որպես պատմաբան պարզեցի, որ այդ թարգմանությունը կիրառվում է աղանդավորական՝ Ավետարանական և Ավետարանչական եկեղեցիների կողմից։ Հիմա հարց՝ այդ մարդն ինչո՞ւ պետք է ընդունի Հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Այն, ինչ նա անում է, ամբողջությամբ տեղավորվում է իր աղանդավոր էության մեջ։ Նա քաղաքացիական անձ է, հոգևորական չէ, բայց իր քիթը մտցնում է մեր Եկեղեցու ներքին գործերի մեջ, որը մեր Եկեղեցու մեջ ընդունված կարգ չէ։ Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Ռուս ուղղափառ եկեղեցին, Հռոմի կաթոլիկ եկեղեցին հենց դրանով են տարբերվում, որ ներսում գոյություն ունեցող խնդիրները լուծվում են հոգևորականների մակարդակով։ Հայ առաքելական սուրբ եկեղեցին բողոքական եկեղեցի չէ։ Այն, ինչ հիմա անում է Նիկոլ Փաշինյանը, բողոքականություն է և փորձ է ոչնչացնել Հայ առաքելական սուրբ եկեղեցու՝ հարյուրավոր տարիներ գործող կանոնները և մեր Եկեղեցին դարձնել շարքային աղանդավորական՝ բողոքական Ավետարանական կամ Ավետարանչական եկեղեցի։ Սա է Նիկոլ Փաշինյանի ուզածը։ Ի դեպ, մի հարց իրեն՝ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ լինելո՞վ Եկեղեցու պատմությունը դուրս բերեց դպրոցական ծրագրերից։ Հեքիաթները, թե այդ ծրագիրը միավորվել է Հայոց պատմությանը, ուղղակի ծիծաղելի են»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը։

Հավելում է՝ ի տարբերություն շատ այլ ինստիտուտների, որոնք ենթարկվում են Նիկոլ Փաշինյանին և ուրացել են Արցախը, Հայ առաքելական եկեղեցին չի ուրացել Արցախը, բոլոր հարթակներն օգտագործում է Արցախի հարցը «տաք» պահելու համար։ «Սա չի համապատասխանում Նիկոլի արտաքին քաղաքական թեզերին։ Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայ առաքելական եկեղեցին տեռորիստական, ֆաշիստական կազմակերպություն է։ Եթե ուշադիր նայեք Նիկոլի և ադրբեջանցիների հռետորաբանությանը, կտեսնեք, որ գրեթե նույն հռետորաբանությունն է Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ, գրեթե ամբողջը կրկնվում է, ոչ մի տարբերություն չկա։ Չգիտեմ՝ մեր հասարակությունը պատկերացնո՞ւմ է տեղի ունեցող խայտառակության մասշտաբը, թե ոչ, բայց աշխարհով մեկ խայտառակ ենք եղել, ամբողջ աշխարհը ծիծաղում է մեզ վրա։ Նիկոլ Փաշինյանի անպարկեշտ, անդաստիարակ և խուլիգան առաջարկը Կաթողիկոսին և նրա մամլո խոսնակին, թե ցանկանում է ապացուցել, որ ինքը թլպատված չէ, Եվրանյուզի լուրերի թողարկումով երկու օր պտտվել է։ Եթե հասարակությունը, հատկապես իրեն մտավորական համարող զանգվածը շատ գոհ է այս վիճակից, բացարձակ չեմ մեղադրում որևիցե մեկին, որ այս վիճակում ենք հայտնվել»,-նշում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ այն, ինչ տեղի է ունենում Եկեղեցու շուրջ, Փաշինյանի քաղաքականությունն է մի քանի ուղղություններով։ «Նա պատրաստվում է ընտրությունների, համարում է, որ Եկեղեցին իր թիվ մեկ թշնամին է և թույլ չի տալիս, որ ինքը բավական ձայներ ստանա։ Նա նաև արտաքին՝ իրեն իշխանության բերած ուժերի պատվերն է կատարում, որոնք գլոբալիստներ են և դեմ են ամեն տեսակ ազգայինին։ Եվ վերջինը՝ չլինելով Առաքելական եկեղեցու հետևորդ(իր քայլերից ենթադրում եմ, որ աղանդավոր է)՝ կատարում է «միսիան», այն է՝ քանդում է Հայ առաքելական սուրբ եկեղեցին՝ իրեն ներկայացնելով որպես Եկեղեցու նվիրյալ հետևորդ»։

Ինչ վերաբերում է ընդդիմադիրների, Սրբազանների ու գործարարների կալանավորմանը, քաղաքագետը հիշեցնում է՝ մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն տեսակ ստորության և հանցագործության։ «Նիկոլ Փաշինյանը հիմա գործում է հանցագործի տրամաբանությամբ՝ կա՛մ ինքը լինելու է Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստանը չի լինելու։ Հանցագործներն էլ են նույն կերպ գործում՝ կա զոհ, կա հանցագործ, չկա զոհ, չկա հանցագործ։ Նա վարչապետ է, կարող է ուժայինների միջոցով վերահսկել իրավիճակը և պահպանել իր իշխանությունը, բայց եթե նա իշխանություն չունեցավ, իր բոլոր հանցանքները բացահայտվելու են, ինչը նրան ձեռնտու չէ։ Թե հետագայում Հայաստանից ինչ կմնա, ինչ չի մնա, իրեն բացարձակ չի հետաքրքրում։ Հենց նա է լինելու Հայաստանի կործանողը»,-ասում է նա։

Մեր զրուցակցի խոսքով, այդ մարդը շատ հմուտ նախապատրաստվեց այս ամենին։ «Ո՞ւմ աշխատավարձերը նա բարձրացրեց ու հետագայում նոր սկսեց այս գործունեությունը։ Երկու ոլորտի ներկայացուցիչների աշխատավարձը շեշտակի բարձրացրեց ու այդ մարդկանց միջոցով պահպանում է իր իշխանությունը։ Դա ուժային կառույցներն են, այդ մարդիկ շատ լավ հասկանում են, թե ինչի մեջ են ներքաշվում, բայց իրենց համար փողը վեր է ամեն ինչից։ Այն հանցագործները, որոնք, կարմիր ու սև բերետները գլխներին դրած, կամ ԱԱԾ և այլ ուժային կառույցների ներկայացուցիչները, որոնք դեմքները փակած մտնում են Էջմիածին, խուզարկություններ անում, պետք է հասկանան՝ ապագայում իրենց անունները մեկ առ մեկ հրապարակվելու են՝ որպես Նիկոլի սպասարկուներ։ Նույն ուժայինները, որոնք փորձում են չքմեղանալ, թե իրենց գործն են անում, պիտի հասկանան, որ դա իրենց գործը չէ, և իրենք հանցակից են Նիկոլին։ Երկրորդ խավը, որին Նիկոլը «գնել» է, այսպես կոչված, մտավորականությունն է։ Նրանց աշխատավարձերը բարձրացրեց, նրանց ահռելի մեծ գրանտներ է տալիս։ Եկեղեցու դեմ շարժում է, մտավորականների ինչ-որ խմբի տեսե՞լ եք, որ պայքարեն Նիկոլի իշխանության դեմ։ Բայց թող Գիտության կոմիտեն հայտարարի մրցույթ, որ մի քանի միլիոն դրամի դրամաշնորհներով պետք է գիրք գրեն Հայ առաքելական սուրբ եկեղեցու պատմության էթնիկ շրջանի վերաբերյալ։ Կտեսնեք, թե այդ մտավորականները ինչպես են կոկորդ կրծելով, իրար հերթ չտալով մասնակցելու այդ գրանտների ստացմանը։ Նիկոլը կործանելու է 1800-ամյա Եկեղեցին, իրենք ծպտուն չեն հանելու»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ»Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ»Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ»Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ»Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ»Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դիակը«Կամազ»-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ․ կա զnհ Ռամոսը կգնի «Սևիլիա» ակումբի բաժնետոմսերի 80%-ը Հրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. ՊեսկովԿալասի հայտարարությունները դուրս են նրա մանդատի շրջանակներից. Զախարովա ՌԴ Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից. կա վիրավnր Ծնվել է Լիլի Մորտոյի դուստրը՝ Ավրորան Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ hակամարտnւթյան ընթացքում զnhվածների թիվը կազմում է 3,483Ֆլորիդա նահանգում hրդեհի մակերեսը հասել է 48,5 հազար քառ. կմ-ի. Ջորջիա նահանգում կրակը nչնչացրել է ավելի քան 120 բնակելի տունՎրաստանում անհայտ անձինք Հայ Առաքելական և Ուղղափառ եկեղեցու սրբապատկերները նետել են աղբամանի մոտԿիևն ու Վաշինգտոնը պատրաստվում են ստորագրել համաձայնագիր, որը թույլ կտա ուկրաինական ԱԹՍ-ներ արտահանել ԱՄՆԱՄՆ հետախnւզությունը ցույց է տալիս, որ Իրանը պահպանում է զգալի hրթիռային կարողություններ. NYTԹրամփը Վենեսուելան «ճանաչել է որպես ԱՄՆ 51-րդ նահանգ» Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների գործունեության վերաբերյալ Ռուսաստանից ամեն օր քննադատություն է հնչում Փաշինյանի հասցեինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դինԵրբ և ինչպես կգործի Երևան-Բաթում-Երևան գնացքը Սկզբում կրկել է, ապա վրաերթի ենթարկել քաղաքացուն, որ մաhանա․ uպանություն կատարողը կալանավորվե՞լ էԻրանի հետ հակամարտությունը կարող է ԱՄՆ-ին արժենալ 1 տրիլիոն դոլար․ CNN Համայնքային ոստիկանները քաղաքացիների նշած վայրերում զենք-զինամթերք են հայտնաբերել Ի՞նչ կտա Փաշինյանին Թուրքիայի նոր որոշումը Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Նոյեմբերյանում փոթորկախառն կարկուտ է տեղումԾանոթ ու միաժամանակ անհայտ … ձեռքի ժամացույց Գերմանիայում ՀՀ հյուպատոսական բաժինը մայիսի 18-ից հունիսի 18-ը կանցկացնի լրացուցիչ ընդունելություն Անկում՝ ռուբլու շուկայում«Անդակո» ընկերության երկու արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է Մահացել է «Արյունոտ սպորտ» և «Գաղտնի նյութեր» ֆիլմերի դերասանը Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի ​​նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ երկրի ԱԳՆ Արարատում կրակոցներ են հնչել․ ինչ է հայտնի«Ուժեղ Հայաստանի» ծրագիրը․ ինչպես են առաջարկում հաղթահարել աղքատության թակարդը Կրկին վթար է․ երկար ժամանակ ջուր չի լինի«Փորձագետ. Երևանյան գագաթնաժողովը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու և ինքնիշխանության կորստի նախաբանն է»«Աշխարհագրական վերակողմնորոշում և «ճաշատեսակ եվրոպական սեղանին». նչպես են տարբեր երկրներում գնահատում Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը»Եվրոպան իր համար պահում է ատոմը, Հայաստանին՝ մթություն առաջարկում Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը, խորացել 3,5 կիլոմետր և փորձել պարփակել Սև լիճը. պատմության այս օրը (13 մայիս) Հայտնի են «Եվրատեսիլ 2026»-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրները Հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ մանրամասներԱդրբեջանgիները պղծել են Արցախի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանngը՝ նպատակն է հայկական հետքի վերացnւմն ու պատմական հիշողության ջնջnւմը Նիկոլ Փաշինյանը «խաղեր տվողներին» պատժելու է. «Հրապարակ» Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ցանկապատին․ տուժած կաՀակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Քրեական ոստիկանները զենքի գործադրմամբ խուլիգանության և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
Ամենադիտված