Վահագն Չախալյանին 2 ամսով կալանավորել են
ԻՐԱՎՈՒՆՔ
Վահագն Չախալյանին 2 ամսով կալանավորել են, հայտնել է նրա որդին` Ռուբեն Չախալյանը։
«Սրբազան պայքարի» ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել նաև Չախալյանի նկատմամբ։
«Կամք» նախաձեռնության ղեկավար և ակտիվիստ Վահագն Չախալյանը երեկ էր ձերբակալվել։