Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանությունները որոշել են հետևել Ադրբեջանի օրինակին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Բաքվում շարունակում են ռուսական լրատվական գործակալությունների դեմ անթաքույց արշավը՝ ձերբակալելով ռուս լրագրողների, Հայաստանի իշխանություններն էլ, առիթն օգտագործելով, մտադիր են փակել Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքները։ Ավելին, մեր տեղեկություններով, ԱԱԾ-ում մշակում են ռուսական լրատվական գործակալություններն էլ փակելու մի նախագիծ։

Երեկ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն է արտահերթ նիստ գումարել, հայտարարություն տարածել, թե Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում հեռարձակվող «ՌՏՌ-Պլանետա» և «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց» հեռուստածրագրերի մի շարք հաղորդումներ պարբերաբար խախտել և խախտում են թե՛ համաձայնագրի դրույթները, թե՛ ՀՀ օրենսդրությունը, նաև ակնհայտ հակասություն ունեն Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական, փոխհարգալից դաշնակցային հարաբերությունների հետ:

«Թշնամանքի ու ամենաթողության ֆոնը, որը պարբերաբար ստեղծում են այդ հեռուստաընկերությունների ուղերձները, չեն կարող նպաստել նաև մեր երկու պետությունների հասարակությունների՝ իրար ճանաչելու, հարգելու ու արժևորելու գործին, - նշել են հանձնաժողովից, հավելել, թե, - ՌԴ այդ երկու հեռուստաալիքները շարունակում են ներառել իրենց հաղորդումներում ապատեղեկատվություն, հասարակական լարվածություն հրահրող բովանդակություն՝ պարարտ հող ստեղծելով ֆիզիկական բռնության, հայհոյախառն վիրավորանքի ու ատելության համար։ Պնդել են, թե հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար, Հայաստանի տեղեկատվական տարածքը պետք է զերծ լինի ցանկացած օտարերկրյա ուժի մանիպուլյատիվ, քարոզչական և սադրիչ ներգործությունից, ներքին քաղաքական իրավիճակին միջամտելու փորձերից»։

Հայաստանի ԱԳՆ է կանչվել նաև ՌԴ դեսպանը, որին բողոքի նոտա են հղել, խիստ բողոք արտահայտել ռուսական լրատվամիջոցներում Հայաստանի կառավարության նկատմամբ ծավալված բացահայտ ոչ բարեկամական, հաճախ թշնամական քարոզչության կապակցությամբ, որն ակտիվորեն սնվում է որոշ պաշտոնյաների, ՌԴ Պետական դումայի պատգամավորների, լրատվամիջոցների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հայտարարություններով:

Այս ամենը տեղեկատվական ֆոնի ստեղծում է, պատրվակ՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքները փակելու համար։ ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունն այժմ արագացված տեմպերով փակելու է ռուսական ալիքները հանրային մուլտիպլեքսում, ավելին, կաբելային հեռարձակողներին էլ պարտադրելու են հանել այդ ալիքները իրենց ցանցերից։

Լուսինե Ավետիսյան

Մայրը մահացել է տեղում, 14-ամյա աղջիկը՝ հիվանդանոցում․ մանրամասներ ողբերգական դեպքիցՈ՞ր հասցեներում այսօր ջուր չի լինիՂազախստանում ՀՀ ռազմական կցորդ է նշանակվել«Արի՛, ինձ Կիևյան կամրջի տակից տար»․ երիտասարդը նամակ էր թողել․ մանրամասներՓոխարժեքն այսօրՎախեցել են ընդդիմության «հարձակումից». «Հրապարակ»Առաքիչը, որը այսօր վարչապետին առընթեր ՊՎԾ պետ է դարձել, 133 հազար դոլարանոց տուն է գնել. «Ժողովուրդ»ՔՊ-ական կանայք տղամարդկանց հատուկ հայհոյանքներ են տվել․ «Հրապարակ» «Քննչականում գործեր են սարքվում. ձայնագրությունը կա՝ մարդիկ չկան». փաստաբանների ահազանգը. «Ժողովուրդ» Գտնվել են 11 միլիարդ ռուբլու գանձերով լցված փայտամածի մնացորդները Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Գոտկատեղի լայն շրջանագիծ ունեցող տարեց կանայք գտնվում են մահվան բարձր ռիսկի տակ«Կուկարտ-XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԱլեգրին՝ «Միլանի» գլխավոր նպատակի մասին Մակրոնը պետական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներին«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները դատապարտյալի համար բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր (տեսանյութ)Զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆՍոնա Ռուբենյանի և դստեր ֆոտոշարքը Ռուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով Գերմանիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Չինաստանի դեսպանին` գերմանական ինքնաթիռի վրա լազերային hարձակման առնչությամբԹբիլիսիի քաղաքապետի պաշտոնում ընդդիմությունն առաջարկել է առաջադրել Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությունը«Իգնայթ» ՍՊԸ-ն միանում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրինԵրևանում ձերբակալվել է թմրանյութ տեղադրող երիտասարդ․ հայտնաբերվել է 36 փաթեթ Պեսկովն անդրադարձել է նախկին նախարարի ինքնաuպանությանը և այլ հարցերիԹուրքիան կոշտ է արձագանքել Ֆրանսիայի հայտարարությանը«Նոա»-ի հայտացուցակը՝ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի համար Մինչև +38 աստիճան տաքություն՝ առաջիկա օրերինՄատենադարանում կմեկնարկի հայագիտական միջազգային կոնգրեսը4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԴանակի միջոցով բռնություն են գործադրել օտարազգի քաղաքացու նկատմամբ. բացահայտվել է ավազակության դեպք Հաքերները կոտրել են Իրանում ամենամեծ ընդդիմադիր տելեգրամյան ալիքըՔննչական բաժնի պետի տեղակալը կանխել է ինքնասպանության փորձը «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում Գազայում իսրայելական հարվածների հետևանքով 35 մարդ է մահացելԵվրոպայում շենգեն վիզայի մերժումների ռիսկը կախված է որոշ անձնական գործոններիցՊատրվակը ստացվել է. Ալիևը բացահայտվել է որպես Անկարայի ու Լոնդոնի գործակալԴանակաhարություն գիշերային ակումբներից մեկում1 զոհ 4 վիրավոր․ սարսափելի վթարի մանրամասներըՀայաստանում ձերբակալված Սամվել Կարապետյանի Ֆրանսիայի դեմ հայցի մասինԲաքվի և Երևանի շահերը սկսել են համընկնել«Հայաստանը հիբրիդային պատերազմի փորձադաշտ է»Զոհի մասին է հաղորդվումՀուլիսի 10-ին գազ չի լինելու որոշ հասցեներում Իրանի հակահայկական երկրորդ քայլըՌուսաստանում Հայաստանի դեսպանին զգուշացում են արելՓաշինյանն անձամբ է գրոհելո՞ւ ՎեհարանըԳլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանումԲողոքի ակցիաներ են սկսվել «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը պահպանելու համար․ պատմության այս օրը (08 հուլիս)83-ամյա քաղաքացին Երևանի քաղաքապետարանի դիմաց սպшռնում է ինքնաhրկիզվել
Ամենադիտված