Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հումորով էր, ընկերասեր, տանել չէր կարողանում անարդարությունը». կրտսեր սերժանտ Արսեն Խեչոյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Թալիշում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ յուրահատուկ բնավորությամբ երեխա էր Արսենս։ Փոքր էր, բայց, կարծես, մեծ մարդ լիներ։ Շատ լուրջ էր, ամեն հարցում ծանրակշիռ, բնավորությամբ շատ հանգիստ, համեստ։ Չէր սիրում, երբ ինչ-որ մեկը գլուխ էր գովում։ Իր արտահայտություններում, պահվածքում շատ զուսպ էր։ Հումորով էր, ընկերասեր, տարբեր ոլորտներից ու տարիքային տարբեր խմբերից ընկերներ ուներ։ Թասիբով էր շատ, ընկերների համար կարող էր նաև վեճերի մեջ հայտնվել, բայց նա դա կաներ հանուն ընկերության, հանուն ճշմարտության։ Տանել չէր կարողանում, երբ փոքրերին էին նեղացնում, հաշտ չէր անարդարության հետ։ Եվ պատահական չէ, որ հիմա բոլորն իրեն ջերմությամբ են հիշում։ Աշխատասեր էր, պարապ նստել չէր սիրում, մինչ բանակ գնալն անգամ հասցրեց աշխատել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Զոյան՝ Արսենի մայրիկը։

Արսենը ծնունդով Երևանից է, մայրաքաղաքում է անցել նրա, ավաղ, կարճ, բայց շատ լեցուն կյանքը։ Հինգ տարեկանից սպորտի է հաճախել։ «Սկզբնական շրջանում՝ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոց, հետո՝ Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոց։ Երբ մի քիչ հասունացավ, սպորտաձևը փոխեց։ Սկսեց զբաղվել ըմբշամարտով։ Հաճախում էր Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ։ Ընդունվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։ Մեկ կիսամյակ սովորելուց հետո զորակոչվեց բանակ։ Իր ուսուցիչները, մարզիչներն իրեն շատ են սիրել, սիրել են իր մարդ տեսակը»։ Մայրիկն ասում է՝ սպորտն աննկարագրելի մեծ դեր էր խաղում Արսենի կյանքում. «Նա իր ապագան կապում էր սպորտի հետ»։ Մայրիկը նաև Արսենի դպրոցական տարիներն է վերհիշում. «Նոր էր դպրոց հաճախում, արդեն տառերը սովորել էր, մի օր մեզ ասաց. «Մա՛մ, պա՛պ, կլինի՞ ես միայն սպորտի գնամ, արդեն տառերը գիտեմ»։ Շատ խելացի էր, բայց ներքուստ արդեն որոշել էր՝ սպորտի հետ է կապելու իր ապագան։ Մենք էլ չէինք համառում սովորելու առումով, քանի որ նա շատ հաստատակամ էր և ընտրել էր իր ճանապարհը»։

2019 թվականի դեկտեմբերի 27-ին Արսենը մեկնում է պարտադիր զինվորական ծառայության։ Առաջին ամիսներին ծառայել է Արմավիրի զորամասում, իսկ հետո տեղափոխվել է Արցախ՝ Մատաղիս, պատերազմի ժամանակ եղել է Թալիշում։ Արսենը եղել է կրտսեր սերժանտ, դիրքի ավագ, ջոկի հրամանատար։ Արսենի հայրիկը զինվորական էր, և մայրիկի խոսքով՝ որդու վերաբերմունքն էլ բանակի ու ծառայության նկատմամբ միանշանակ դրական էր։ «Երբ զրուցում էինք, միշտ ասում էր՝ մա՛մ, անպայման ծառայելու եմ։ Հակառակը երբեք չի քննարկվել մեր տանը։ Իհարկե, որպես ծնող՝ ունեի մտավախություններ, բայց Արսենը մշտապես այսպես էր արձագանքում իմ մտավախություններին. «Մա՛մ, պարտք ունեմ իմ հայրենիքին տալու, ինքս ինձ չեմ հարգի, եթե այդ պարտքը չտամ»։ Ծառայության ընթացքն էլ շատ դրական էր անցնում։ Երբեք իրենից դժգոհություն չեմ լսել, կամ որ ասեր՝ այսինչ բանն ինձ պետք է, դրա կարիքն ունեմ։ Նույնիսկ պատերազմի օրերին իրենից դժգոհություն չլսեցի։ Ասում էր. «Մամա՛, այդտեղ սխալ լուրեր եք լսում, այստեղ պատերազմ չկա, այստեղ հանգիստ ու խաղաղ է, պատերազմը մեզ մոտ չի, ես շատ լավ եմ»։ Դա այն ժամանակ էր, երբ գիտեի, որ հացի մեքենաներն իրենց մոտ չեն հասնում, ջուր չի հասնում իրենց մոտ։ Թալիշում սարսափելի մարտեր են եղել։ Ես արկի ձայները լսում էի, իսկ նա ինձ համոզում էր, որ պատերազմն իրենց մոտ չի»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ Արսենի հետ ընտանիքը կարողացել է կապի մեջ լինել, բայց երբեմն ընդհատումներով։ «Այդ պահերին ինձ միայն աղոթքն էր մնում, ուրիշ ոչինչ։ Սարսափով ապրում էի մինչև իր հաջորդ զանգը։ Սարսափելի օրեր էին։ Նույնիսկ չէի կարողանում ընթերցել մեր նահատակված տղաների՝ հրապարակվող անունները, դա ինձ համար ամենածանր պահերից մեկն էր»։

Հոկտեմբերի 2-ին է անմահացել Արսենը։ «Մինչև վերջին պահը խրամատում է եղել։ Իր ջոկին նահանջի հրաման է տվել։ Որոշակի հեռավորության վրա է եղել իր ջոկից, չգիտես ինչու, նահանջի այդ հրամանին ինքը չի ենթարկվել, մնացել է խրամատում։ Որոշակի հեռավորության վրա ևս մեկ հոգի է եղել՝ կոչումով իրենից ավելի բարձր։ Նա վիրավոր է եղել, Արսենս փորձել է նրան դուրս բերել այդտեղից։ Ջոկին նահանջի հրաման տալով՝ ասել է՝ դուք գնացեք, ես կգամ։ Բայց տղաները տեսել են, թե ինչպես է արկն ընկնում Արսենի և մյուս տղայի վրա։ Տղաներից մեկը վերադարձել է, տեսել Արսենին»։

Արսենի «վերադարձը» տուն հեշտ չի եղել, երկար ժամանակ է պահանջվել։ «Թալիշը գտնվում էր նրանց վերահսկողության ներքո։ Միայն «Կարմիր խաչի» հետ կարող էիր մտնել այդ տարածք։ Իհարկե, վստահ էինք, որ մեր որդին այդ հատվածում է։ Քեռիս այդ պատերազմի ժամանակ կամավորական էր, նախկինում հետախույզ է եղել։ Իր ջոկատով մոտենում է համապատասխան մարդկանց, տեղը նշում, անուն-ազգանունով ներկայացնում մեր տղային։ Ճանաչում են Արսենին՝ ձեր տղան հերոս է, խոնարհվում ենք, բայց չենք կարող թույլ տալ, որ դուք հանեք ձեր տղային այդտեղից, դա կարող է միայն «Կարմիր խաչն» անել։ Այդ ընթացքը տևեց մինչև դեկտեմբերի 7-ը։ Սարսափելի է այն ծնողների հոգեվիճակը, որոնք մինչ օրս փնտրում են իրենց որդիներին ու սպասում նրանց։ Մեր փնտրտուքն ու սպասումն էլ ամիսներ տևեց։ Արդեն վստահ լինելով, քանի որ բոլոր տեղեկությունները գուժում էին այդ չարաբաստիկ լուրը, որ իմ որդին չկա, աղոթքներիս մեջ Աստծուց մի բուռ հող էի խնդրում, որ գոնե դա բերեն, և ես իմ մխիթարությունը գտնեմ։ Մենք ծնողներով իրար աչքալուսանք էինք տալիս, որ մեկիս որդին տուն էր «վերադառնում»։ Միայն որդեկորույս ծնողը կարող է հասկանալ, թե դա ինչ «ուրախություն» է, որ թեկուզ որդուդ մասունքը քեզ է հասնում, չես թողնում, որ նրանք կոխրճեն»։

Արսենն ավագ քույր ունի։ Հիմա ընտանիքին ուժ են տալիս Արսենի քրոջ երեխաները։ «Երկու հրաշք ունենք, իրենցով եմ ապրում։ Շատ եմ լսում, որ ասում են՝ ցավը տարիների հետ մեղմանում է, ինչ-որ փոփոխության ենթարկվում։ Միգուցե։ Բայց ոչ զավակի կորուստը։ Դա անգամ թշնամուս չեմ կամենում։ Ամբողջ կյանքի ընթացքում ես ինչ էլ անեմ, ես կիսատ եմ։ Իմ ժպիտն անգամ կիսատ է։ Այդ ցավն իմ ներսում խնկի նման ծխում է»։

Մեր այս պատմություններում տղաների ընտանիքների անդամները հաճախ են խոսում իրենց որդիների ընկերների մասին։ Արսենի մայրիկն էլ ասաց՝ որդիս շատ հավատարիմ ընկերներ ունի, նրանք մինչ օրս այցելում են նրան Եռաբլուրում։ Տղաներն ամեն անգամ իրենց ներկայությամբ, իրենց համատեղ հիշողություններով ապրեցնում են հանուն հայրենիքի ու գաղափարի ընկած իրենց ընկերոջը։

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Արսեն Խեչոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեսսին երկընտրանքի առաջ էՄայրը մահացել է տեղում, 14-ամյա աղջիկը՝ հիվանդանոցում․ մանրամասներ ողբերգական դեպքիցՈ՞ր հասցեներում այսօր ջուր չի լինիՂազախստանում ՀՀ ռազմական կցորդ է նշանակվել«Արի՛, ինձ Կիևյան կամրջի տակից տար»․ երիտասարդը նամակ էր թողել․ մանրամասներՓոխարժեքն այսօրՎախեցել են ընդդիմության «հարձակումից». «Հրապարակ»Առաքիչը, որը այսօր վարչապետին առընթեր ՊՎԾ պետ է դարձել, 133 հազար դոլարանոց տուն է գնել. «Ժողովուրդ»ՔՊ-ական կանայք տղամարդկանց հատուկ հայհոյանքներ են տվել․ «Հրապարակ» «Քննչականում գործեր են սարքվում. ձայնագրությունը կա՝ մարդիկ չկան». փաստաբանների ահազանգը. «Ժողովուրդ» Գտնվել են 11 միլիարդ ռուբլու գանձերով լցված փայտամածի մնացորդները Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Գոտկատեղի լայն շրջանագիծ ունեցող տարեց կանայք գտնվում են մահվան բարձր ռիսկի տակ«Կուկարտ-XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԱլեգրին՝ «Միլանի» գլխավոր նպատակի մասին Մակրոնը պետական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներին«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները դատապարտյալի համար բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր (տեսանյութ)Զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆՍոնա Ռուբենյանի և դստեր ֆոտոշարքը Ռուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով Գերմանիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Չինաստանի դեսպանին` գերմանական ինքնաթիռի վրա լազերային hարձակման առնչությամբԹբիլիսիի քաղաքապետի պաշտոնում ընդդիմությունն առաջարկել է առաջադրել Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությունը«Իգնայթ» ՍՊԸ-ն միանում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրինԵրևանում ձերբակալվել է թմրանյութ տեղադրող երիտասարդ․ հայտնաբերվել է 36 փաթեթ Պեսկովն անդրադարձել է նախկին նախարարի ինքնաuպանությանը և այլ հարցերիԹուրքիան կոշտ է արձագանքել Ֆրանսիայի հայտարարությանը«Նոա»-ի հայտացուցակը՝ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի համար Մինչև +38 աստիճան տաքություն՝ առաջիկա օրերինՄատենադարանում կմեկնարկի հայագիտական միջազգային կոնգրեսը4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԴանակի միջոցով բռնություն են գործադրել օտարազգի քաղաքացու նկատմամբ. բացահայտվել է ավազակության դեպք Հաքերները կոտրել են Իրանում ամենամեծ ընդդիմադիր տելեգրամյան ալիքըՔննչական բաժնի պետի տեղակալը կանխել է ինքնասպանության փորձը «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում Գազայում իսրայելական հարվածների հետևանքով 35 մարդ է մահացելԵվրոպայում շենգեն վիզայի մերժումների ռիսկը կախված է որոշ անձնական գործոններիցՊատրվակը ստացվել է. Ալիևը բացահայտվել է որպես Անկարայի ու Լոնդոնի գործակալԴանակաhարություն գիշերային ակումբներից մեկում1 զոհ 4 վիրավոր․ սարսափելի վթարի մանրամասներըՀայաստանում ձերբակալված Սամվել Կարապետյանի Ֆրանսիայի դեմ հայցի մասինԲաքվի և Երևանի շահերը սկսել են համընկնել«Հայաստանը հիբրիդային պատերազմի փորձադաշտ է»Զոհի մասին է հաղորդվումՀուլիսի 10-ին գազ չի լինելու որոշ հասցեներում Իրանի հակահայկական երկրորդ քայլըՌուսաստանում Հայաստանի դեսպանին զգուշացում են արելՓաշինյանն անձամբ է գրոհելո՞ւ ՎեհարանըԳլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանումԲողոքի ակցիաներ են սկսվել «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը պահպանելու համար․ պատմության այս օրը (08 հուլիս)
Ամենադիտված