Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսական մակերեսային «կայունությունը»՝ անդունդի եզրին

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականի առաջին հինգ ամիսների սոցիալ-տնտեսական զարգացումների վերլուծությունը բացահայտում է ինչպես որոշակի դրական, այնպես էլ չափազանց մտահոգիչ միտումներ, որոնք միահյուսված են մակրոտնտեսական անցողիկ փուլին բնորոշ տատանումների և արտաքին շուկաների վրա Հայաստանի զգայունության ու ներքին կառուցվածքային խնդիրների հետ։

Ընդհանուր առմամբ, թեև տնտեսական ակտիվության մակարդակը դրական միտումներ է ցուցաբերում՝ հունվար–մայիսին հասնելով 5,7 % աճի, այնուամենայնիվ, դրա հիմքում եղած պատկերը չի ապահովում կայուն և որակական աճ, այլ հակառակը՝ բացահայտում է որոշ ճյուղերի չափից դուրս մեծ կախվածության, ոչ ամբողջությամբ բալանսավորված կառուցվածքի և հնարավոր շոկերի նկատմամբ բարձր խոցելիության մասին։ Այս թեմայի շուրջ շատ մանրամասն վերլուծություն է կատարել «Լույս» հիմնադրամը։ Օրինակ՝ տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը մայիսին կազմել է 10,4 %, ինչն առաջին հայացքից կարող է ներկայացվել որպես հաջողության ցուցիչ։ Բայց այն հարկ է դիտարկել նախորդ տարվա բազայի ազդեցության հետ համադրությամբ, որն էականորեն նվազել էր։ Այլ կերպ ասած՝ այս տարվա աճը մեծապես պայմանավորված է նախորդ տարվա համեմատաբար թույլ ցուցանիշներով։ Սա ինքնին կարող է բերել շփոթեցնող եզրակացությունների, երբ ցուցանիշները մակերեսային գնահատելու արդյունքում ձևավորվում է տնտեսական վերելքի պատրանք, մինչդեռ կառուցվածքային շերտերում նկատվում են լուրջ անհամամասնություններ։

Առավել ակտիվորեն աճել են ծառայությունների և շինարարության ճյուղերը, ինչը մասամբ խոսում է ներդրումային հոսքերի կամ սպառման բարձր ակտիվության մասին, բայց, միևնույն, ժամանակ ցույց է տալիս, որ տնտեսության իրական հատվածները՝ հատկապես արդյունաբերությունը և արտահանումը, շարունակում են խնդիրների առաջ կանգնել։

Արդյունաբերության անկումը շարունակվում է՝ դառնալով տնտեսական աճի կայունության հիմնական սպառնալիքներից մեկը։ Դա հիմնականում պայմանավորված է եղել մշակող արդյունաբերության 23,5 % անկմամբ, որի «բերած նպաստը» ընդհանուր արդյունաբերության անկմանը կազմել է 16,7 տոկոսային կետ։ Արդյունաբերության հատվածում արտադրողականության ծավալների նվազումը ոչ միայն ազդում է ՀՆԱ-ի իրական ավելացման վրա, այլև հիմք է հանդիսանում աշխատատեղերի անկման, ներդրումների նվազման և արտահանման հնարավորությունների կրճատման համար։

Արտահանման ոլորտում ևս իրավիճակը մտահոգիչ է, ինչը հիմնականում պայմանավորված է ոսկու և թանկարժեք իրերի արտահանման տեմպերի նվազմամբ։ Եթե ոսկու և թանկարժեք իրերի վերարտահանման շեշտակի աճն անցյալ տարի ստվերել էր արտահանման մյուս ոլորտի ցուցանիշները, ապա դրա ազդեցության չեզոքացումն ի ցույց է դնում արտահանման իրական հնարավորությունների շատ թույլ աճ՝ ընդամենը 0,7 %։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանը շարունակում է մնալ հումքային կամ կիսամշակված ապրանքների վերարտահանման տնտեսական մոդելի մեջ՝ առանց արտադրության ու տեխնոլոգիական ընդլայնման ծրագրերի։ Այս երևույթը խիստ բացասաբար է ազդում ինչպես արտարժութային հոսքերի կայունության, այնպես էլ արտահանող հատվածի մրցունակության վրա։

Միևնույն ժամանակ, 2025 թ. մայիսի գնաճը՝ 4,3%, իր հերթին դարձավ կենտրոնական բանկի նոր թիրախից (3,1%) շեղված ցուցանիշ, ինչը ստիպում է դիտարկել դրամավարկային քաղաքականության խստացման հնարավոր հեռանկարները։ Տվյալ պարագայում խնդիրն այն է, որ գնաճը դառնում է ոչ միայն սպառողական պահանջարկի արդյունք, այլ նաև ներմուծվող գնաճի և ներդրումային ներուժի կրճատման հետևանք, երբ շուկայի դինամիկան կորցնում է կանխատեսելիության կայունությունը։ Եթե Կենտրոնական բանկը ստիպված լինի տոկոսադրույքը բարձրացնել՝ գնաճը զսպելու համար, ապա դա միաժամանակ կբերի վարկավորման գների աճի, սպառողական պահանջարկի նվազման, իսկ փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ ճնշումը կմեծանա։

Ֆինանսական ոլորտում ձևավորվող ռիսկերն ուռճանում են հատկապես հիպոտեկային և սպառողական վարկերի աճի ֆոնին։ Բնակչության հիպոտեկային պարտավորությունների ավելացումը՝ 42,7%, և սպառողական վարկերի աճը՝ 37,9 %, խոսում են այն մասին, որ բնակչությունն ավելի ու ավելի է կախվածություն ձևավորում պարտք ունեցող սպառման մոդելից, ինչը մեծացնում է համակարգային ռիսկերը։ Այս ցուցանիշները չեն համապատասխանում իրական աշխատավարձերի և դրամական փոխանցումների աճի տեմպերին, հետևաբար՝ վկայում են անառողջ ֆինանսական մթնոլորտի մասին։ Սա ենթադրում է ապագա դեֆոլտների, վարկային չվճարումների և բանկային համակարգի ակտիվների որակի հնարավոր վատթարացում։

Բացի դրանից, հարկ է նկատել, որ պետական ֆինանսների հատվածում դեռևս նկատվում է որոշակի դրական միտում՝ հիմնականում հարկաբյուջետային մուտքերի աճի շնորհիվ։ Սակայն այս աճը ևս մեծապես պայմանավորված է բազային էֆեկտով, և դրա վերարտադրությունը առաջիկա ամիսներին բավական կասկածելի է դառնում։ Եթե արտաքին առևտրի վատթար վիճակը, արդյունաբերության նվազման միտումը և գնաճի շարունակական ճնշումները պահպանվեն, ապա հարկաբյուջետային մուտքերը նույնպես կարող են զգալիորեն կրճատվել, ինչը սպառնում է պետբյուջեի սոցիալական և կապիտալ ծախսերի կատարողականությանը։

Այս ֆոնին պետական պարտքի աճը և դրա սպասարկման ծանրաբեռնվածությունը նույնպես կարող են խորացնել ֆինանսական անկայունությունը։ Ի վերջո, 2025 թվականի հունվար-մայիս ամիսների սոցիալտնտեսական պատկերը վկայում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային խոցելիության խորացման, կարճաժամկետ աճի, ոչ կայուն աղբյուրներից կախվածության և բարդ ներքին ու արտաքին գործոններով պայմանավորված համակարգային ռիսկերի կուտակման մասին։

Եթե նկատվող միտումները չզսպվեն և չուղեկցվեն կառուցվածքային բարեփոխումներով, ապա շատ կարճ ժամանակում մակերեսային կայունությունը կփլուզվի՝ տեղը զիջելով խորքային ճգնաժամային գործընթացներին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ձյուն կտեղա․ սպասվում է ջերմաստիճանի անկումԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր 2025 թվականի ձմեռային զորակոչի ժամկետներըԻնչու են ձերբակալել գործարար Ռոբսոնին, բայց գաղտնի են պահում ․ «Ժողովուրդ» Սերժ Սարգսյանին նախագահ է «պրիզնատ» գալիս․ «Հրապարակ» Բյուջեն կընդունեն, կանցնեն նախընտրական ծրագրին. կառավարությունն ու գերատեսչությունները աշխատանքներ են տանում. «Ժողովուրդ» ՔՊ-ում հասկացել են, որ կեղծ խաղաղության կարգախոսը չի աշխատում․ «Հրապարակ» ՔՊ-ում քննարկել են Ժաննա Անդրեասյանի հնարավոր հրաժարականի հարցը. «Ժողովուրդ» Փաշինյանի ընտանիքը մտերմացել է օրենքով գողի կնոջ ու դստեր հետ․«Հրապարակ» Դատապարտյալի անվամբ փոստային առաքմամբ ստացված ծանրոցում հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգվածՈւկրաինայում 414 տարեկան եզակի հայկական հուշարձան է հայտնաբերվել Իմ հարազատների վրա հարձшկումները ընկալում եմ որպես անձամբ ինձ ուղղված հարձшկումներ. ՆեթանյահուԻսրայելն ԱՄՆ-ից 20 տարվա ռազմական օգնության համաձայնագիր է ակնկալում. Axios Եվրահանձնաժողովը Ուկրաինային մոտ 6 միլիարդ եվրո կտրամադրի ռուսական ակտիվներից. Ուրսուլա ֆոն դեր ԼեյենԵՎՐՈ-2028․ ներկայացվել է մրցաշարի խաղացանկը և պաշտոնական լոգոն Ղազախստանից ներկրված ցորենը ենթարկվել է բուսասանիտարական, անվտանգության և որակական փորձաքննությունների. ՍԱՏՄԵրևանի քրեական ոստիկաններն ապօրինի շրջանառությունից հանել են 7 կգ-ից ավելի թմրամիջոց (տեսանյութ)Թրամփը կհանդիպի Պուտինի հետ, երբ դրական տեղաշարժի հնարավորություն լինի. Ռուբիո Ճապոնիան նվաճել է Հռոմում կայացած պրոֆեսիոնալ տիրամիսուի համաշխարհային գավաթը Ալափարսում դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը. ԲԸՏՄ Մոսկվայի տեսլականը համընկնում է Սերբիայի նախագահի կարծիքի հետ. Եվրոպայում նկատվում են ուժեղ ռազմшտենչ տրամադրություններ. ՊեսկովԹուրքիան կասեցրել է իր բոլոր C-130 ինքնաթիռների շահագործումը Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի դեմ «Զանգեզուրի միջանցքի» բացումը օգուտ կբերի Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներին. Ալիև «Զանգեզուրի միջանցքի» բացումը օգուտ կբերի Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներին. Ալիև Գործարար Տիգրան Գալստյանի նկատմամբ կկիրառվի վարչական վերահսկողություն ու հեռանալու արգելք Ի՞նչ կասկածանքով է ձերբակալվել «Անտիֆեյք»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը Թուրքիայում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին վերականգնվում է Կոտայքի մարզում վեճն ավարտվել է ողբերգությամբԼիտվան արգելում է ռեփեր Մորգենշտեռնի մուտքը․ «սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգության համար» ԱԱԾ-ականները եկան «Անտիֆեյքի» խմբագրություն Ադրբեջանից փորձում են նոր հակահայկական ալիք բարձրացնել Հայտնի է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման ժամկետը«Ահա թե ինչպիսին է Երևանի համբույրը»․ ռուսական հատուկ ծառայության մեղադրանքը«Հանրապետական» մարզադաշտում հավաքականը կընդունի Հունգարիային․ ֆուտբոլիստների խաղահամարները Փաշինյանը հատել է բռնապետության սահմանները Երևանի քրեական ոստիկաններն ապօրինի շրջանառությունից հանել են 7 կգ-ից ավելի թմրամիջոց Երկրաշարժ՝ Թուրքիայում Կասեցվել է «Fry Day»-ի մարինացված հավի մսով պատրաստվող արտադրատեսակների արտադրությունը Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Վահան Բիչախչյանը բաց կթողնի Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ խաղերը «Քաղպայմանագրում» «բարդակ» է տիրում Հայտնաբերվել են Թուրքիայի ԶՈՒ-ի ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած բոլոր զինծառայողներըԿատարվելու են պայթեցման աշխատանքներ Հայաստանը և Իրանը պատրաստում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտեր ծեսերի, Արենիի և Տաթևի համարՀայաստանը կարող է միանալ Հնդկաստանի «Մերձավոր Արևելքի միջանցքին» Չաբահար նավահանգստի միջոցովԶատուլին. Բաքվի շքերթը ծաղր է հայերի հանդեպ Մոսկվան կփորձի՞ ազդել իրավիճակի վրա. էլ ինչի՞ սպասել երկաթուղային կայարանում. «Փաստ»Ռուսաստանը 30 տարվա ընթացքում առաջին անգամ ուղիղ մուտք է ստանում դեպի Հայաստան Փաշինյանը պատերազմ է մղում Հայ եկեղեցու դեմ. «Փաստ»
Ամենադիտված