Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ռուս գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու համար: Հայաստանի քննչական կոմիտեից  iz.ru–ին հայտնել են, որ դատարան է ներկայացվել միջնորդություն և դատարանը որոշել է Կարապետյանին երկու ամսով կալանավորել: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի հակամարտությունը Հայ Առաքելական Եկեղեցու հետ թափ է հավաքում, իսկ Կարապետյանը պաշտպանում է եկեղեցուն: Ինքը՝ գործարարը չի ընդունել մեղքը: Դրանից առաջ Հայաստանի անվտանգության ուժերը փորձել էին խուզարկել Կարապետյանի երևանյան տունը, և դրանից հետո տան դիմաց հարյուրավոր մարդիկ էին հավաքվել նրան աջակցելու համար: Բացի դա հայտնի է դարձել, որ երկրի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արմեն Աբազյանն ազատվել է աշխատանքից։ Տեղական լրատվամիջոցները գրում են, որ այդ ազատումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Աբազյանը հրաժարվել է կալանավորել Կարապետյանին դրա համար հիմքերի բացակայության պատճառով։ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է իր մտադրության մասին ազգայնացնել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։

Իրավիճակը հանրապետությունում այժմ թեժանում է։ Հունիսի 18-ի կեսօրին դատարանի շենքի մոտ հավաքվել էին ձերբակալվածի մեծ թվով կողմնակիցներ։ Հնարավոր է, որ հանրապետությունում սկսվեն բողոքի ցույցեր, iz.ru–ին ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Վերջերս Հայաստանում բողոքի ցույցերը գնալով ավելի շատ են լինում։ Հունիսի 17-ին մի քանի հարյուր մարդ էր հավաքվել Կարապետյանի տան մոտ, և դա արդեն իսկ ցուցիչ է, դա ցույց է տալիս բնակչության դժգոհությունը»,- ընդգծել է նա։ Բողոքի ցույցերը Հայաստանում իսկապես հազվադեպ չեն։ Միևնույն ժամանակ, դրանցից շատերն այս կամ այն կերպ կապված են հանրապետության իշխանությունների և եկեղեցու միջև առկա անհամաձայնությունների հետ։ Բացի այդ, 2026 թվականին հանրապետությունում խորհրդարանական ընտրություններ են լինելու։ Չնայած Եկեղեցին չի կարող համարվել հզոր քաղաքական ուժ, բայց նա կարող է կոչ անել բնակչությանը աջակցել ընդդիմությանը։ Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն խաթարել իշխող կուսակցության և Փաշինյանի արդեն իսկ թույլ դիրքերը։ «Մինչև ընտրությունները դեռ մեկ տարի կա, բայց եկեղեցու հետ հակամարտությունը, անշուշտ, մեծապես կազդի Փաշինյանի վարկանիշի վրա», - կարծում է Գեղամ Մանուկյանը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշն այժմ անկում է ապրում: Gallup International Association-ի հայկական գրասենյակի կողմից 2025 թվականի հունվարին անցկացված հարցման համաձայն այդ ուժին աջակցում է Հայաստանի քաղաքացիների միայն 11.3 %-ը, և դա ամենացածր ցուցանիշն է 2018 թվականից ի վեր։
«Եթե Փաշինյանին չհաջողվի կոտրել Կարապետյանին, ապա ընտրությունների նախօրեին նա կարող է ստանալ նոր ազդեցիկ ընդդիմադիր գործիչ», - iz.ru–ի հետ զրույցում ասել է ՄԳԻՄՕ-ի Կովկասի խնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը։ «Դա չի նշանակում, որ ինքը՝ Կարապետյանը, կմասնակցի ընտրություններին, հատկապես որ նա ունի Ռուսաստանի քաղաքացիություն: Բայց ես կարծում եմ, որ Փաշինյանը վտանգում է ստանալ նոր ազդեցիկ ընդդիմադիր գործիչ՝ փողով և ուժեղ գաղափարախոսական դիրքավորմամբ, քանի որ նա եկեղեցու կողմնակից է», - կարծիք է հայտնել փորձագետն ամփոփելով, որ  Կարապետյանի հայտնվելը կարող է մեծապես փոխել նախընտրական իրավիճակը։ 

Հարավային Կովկասի փորձագետ Անդրեյ Արեշևը iz.ru–ի հետ զրույցում նշել է, որ «Կարապետյանի կալանքը» բացասաբար կանդրադառնա Փաշինյանի վարկանիշի վրա խորհրդարանական ընտրություններից առաջ։ Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, դժվար է կանխատեսել, թե ո՞վ կարող է ի վերջո դառնալ գործող վարչապետի գլխավոր մրցակիցը հաջորդ տարի, քանի որ կառավարության ղեկավարի վարկանիշի վրա կարող են լրջորեն ազդել նաև այլ գործոններ, օրինակ հարևան Ադրբեջանի հետ հարաբերությունների կառուցումը և Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը։ Բացի այդ, երկրի բնակիչներն ուշադիր հետևում են, թե ինչպես է Փաշինյանը կառուցելու հարաբերությունները հետխորհրդային տարածաշրջանի այլ երկրների, այդ թվում Ռուսաստանի և Բելառուսի հետ։ Ընդհանուր առմամբ, կարևոր կլինի այն, թե ի՞նչ դիրքորոշում կընդունի Երևանը բազմաթիվ միջազգային հարցերի շուրջ, այդ թվում ՀԱՊԿ-ին երկրի հետագա անդամակցության հարցում։ 

Համաշխարհային ասպարեզում հարաբերական անհաջողությունները, մտերիմ դաշնակիցների հետ կապերի խզումը՝ զուգորդված եկեղեցու հետ հակամարտության հետ, որը կարևոր դեր է խաղում երկրի կյանքում, կարող են ազդել գործող վարչապետի քաղաքական նկրտումների վրա։ Հատկապես հաշվի առնելով այն, որ հոգևորականության դեմ պայքար այժմ տեղի է ունենում նաև հետխորհրդային տարածքի այլ երկրներում, և նման գործողությունները հիմնականում ընկալվում են որպես պետական ինստիտուտների թուլության դրսևորում: Խոսքը, առաջին հերթին,  Մոլդովայի և Ուկրաինայի մասին է, որտեղ եկեղեցու հալածանքները սկսվել են 2014 թվականից հետո: Այնուամենայնիվ, չարժե զուգահեռներ անցկացնել Հայաստանում ստեղծված իրավիճակի և այդ երկու պետություններում տիրող իրավիճակի միջև, զգուշացրել է Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի Արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների ամբիոնի վարիչ Դմիտրի Սիդորովը:

«Իմ կարծիքով, չարժե նույնացնել եկեղեցու նկատմամբ իշխանությունների գործողություններն այդ հանրապետություններում և Հայաստանում: Ուկրաինայում և Մոլդովայում իշխանություններն իրենց առջև նպատակ են դրել ազատվել Մոսկվայի պատրիարքարանի ազդեցությունից,- կարծիք է հայտնել նա iz.ru–ի հետ զրույցում,– իսկ Փաշինյանի համար, ամենայն հավանականությամբ, բավարար կլինի գործող իշխանություններին հավատարիմ գործչով կաթողիկոսին փոխարինելը»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Կարերասի եւ Մբապեի գոլերը հաղթանակ բերեցին «Ռեալին» Վարորդական իրավունքից զրկման 5299 որոշում մեկ տարում. 10-ից 9-ը՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու հիմքով Մեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալ․ Bloomberg ԱՄՆ փոխնախագահի այցելությամբ պայմանավորված՝ կլինեն երթևեկության սահմանափակումներ․ չի գործի նաև մետրոյի մեկ կայարան Ժոան Լապորտան հրաժարական է տվել Իրանի խորհրդարանը փակ նիստ է անցկացրել՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունները քննարկելու համար Լարսը փակվել էԳեղարքունիքի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք և մեծաքանակ թմրանյութ Վենսի այցն ու իրական նպատակները Վրաերթ՝ ԹալինումՄինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր կարող է արգելվել Թուրքիան արագացնում է հայ–թուրքական սահմանի բացման աշխատանքներըՎենսի աշխատակազմը հաստատել է Բագրատ արքեպիսկոպոսի նամակի ստացումը. «Christian Solidarity International» Պայմանագրային զինծառայողի են ծեծել. քրեական վարույթ է նախաձեռնվելՉինաստանն արգելել է նոր ներդրումներ Իսրայելում Սպասվում է ձնախառն անձրև և մառախուղԽոշար վթար՝ ԱրտաշատումԺողովրդավարության դիմակի հետևում․ երբ ճնշումները դառնում են միջազգային հարց Երկրաշարժ է գրանցվելՄահացած զինծառայող Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Թուրքիան արագացնում է Հայաստանի սահմանին անցակետի բացման աշխատանքները Իրազեկում․ Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Մալխաս Ամոյանը հաղթեց շվեդ մրցակցին Երևանում և 7 մարզում լույս չի լինիԾանոթ ու միաժամանակ անհայտ … Արբատ փողոց«Կալաշնիկով. ԵԱՏՄ-ին անդամակցությունից Հայաստանն ավելի շատ բան է շահել, քան Ռուսաստանը» Հայ Առաքելական Եկեղեցին ճնշումների տակ․ ԱՄՆ փոխնախագահը կխախտի՞ լռությունը Ռուս խաղաղապահները հինգ հայ ռազմագերի են վերադարձրել հայրենիք․ պատմության այս օրը (09 փետրվար)Թբիլիսիի հնչեցրած ահազանգը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Ջուր հավաքեք․ խոշոր անջատումներ են լինելու ՀՀ-ում ձյուն է տեղումԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հովտաշեն գյուղի վարչական տարածքում բшխվել են «Honda Fit»-ը և «ՈւԱԶ 452»-ը․ կա վիրшվոր 11 ֆուտբոլիստ արդեն երաշխավորել է իր տեղը․ Անչելոտին հրապարակել է Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստների ցանկը՝ աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելու համարՊուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին գեներալ Ալեքսեևի դեմ մшհափորձի մեջ կասկածվողին ձերբակալելու գործում ցուցաբերած օգնության համարՉինաստանը սպառնացել է չեղարկել Թրամփի այցը, եթե ԱՄՆ-ն զենք վաճառի Թայվանին Աշխարհի ամենաթանկ ոտքը. Միքելանջելոյի նկարը վաճառվել է 27 միլիոն դոլարով Կամչատկայի Շիվելուչ հրաբխից մինչև 12 կիլոմետր բարձրությամբ մոխրի ամպ է արտանետվելՀորոսկոպ. Կենդանակերպի նշանների վեճերն ու հաշտեցումները WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան Ֆրանսիան կոչ է անում Իրանին դադարեցնել տարածաշրջանի ապակայունացումը. ԱԳՆ Գերմանացիների 70 տոկոսը դժգոհ է կառավարության և կանցլերի աշխատանքից. Bild Ռաֆինյան ստիպված է հետևել Գավիին. մանրամասներ` Բարսայի ներքին խոհանոցից Դանակnվ զինվшծ տղամարդը Ուֆայի հանրակացարանում հարձшկվել է ուսանողների վրա Ճապոնիայի իշխող դաշինքը՝ վարչապետ Սանաե Տակաիչի գլխավորությամբ հաղթել է ընտրություններում Սպերցյանին պետք է բաց թողնել Եվրոպա․ Անդրեասյան Հովտաշեն գյուղի վարչական տարածքում բшխվել են «Honda Fit»-ը և «ՈւԱԶ 452»-ը․ կա վիրшվոր 5 բալանոց երկրաշարժ է եղելԼևոն Ազիզյանը ներկայացրել է կլիմայական անոմալիաներով աչքի ընկնող 5 երկրներ Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին գեներալ Ալեքսեևի դեմ մшհափորձի մեջ կասկածվողին ձերբակալելու գործում ցուցաբերած օգնության համար
Ամենադիտված