Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Փախստականների համաշխարհային օր, Կենդանաբանական այգիների փղերի պաշտպանության համաշխարհային օր, Ադրբեջան՝ Գազային ոլորտի աշխատողների օր, Արգենտինա՝ Ազգային դրոշի օր, Սենեգալ՝ Անկախության օր, Ուզբեկստան՝ Անկախության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1877-ծնվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հասարակական գործիչ Արշակ Աթայանը:

1911-ծնվել է նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը:

1915-ծնվել է  բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, «Լիտերատուրնայա Արմենիա», «Խորհրդային Հայաստան» ամսագրի խմբագիր Գուրգեն Բորյանը։

1917-ծնվել է հանրահայտ գրող Անահիտ Սահինյանը:

1920- Բաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը, որի առաջին ներկայացումն է եղել Շիրվանզադեի «Պատվի համար»-ը։

1921- ՀՍԽՀ ժողկոմխորհի դեկրետով հանրապետության տարածքը բաժանվել է 8 գավառի՝ Երևան, էջմիածին, Ալեքսանդրապոլ, Ղարաքիլիսա, Լոռի, Իջևան, Նոր Բայազետ և Դարալագյազ։ Գավառները բաժանվել են 33 գավառակի։ 

1923-ծնվել է մանրադիտակային քանդակների ու փորագրությունների վարպետ, երաժիշտ, ՀՀ վաստակավոր գործիչ Էդուարդ Տեր-Ղազարյանը:

1942-ծնվել է հանրահայտ ֆուտբոլիստ Էդուարդ Մարկարովը:

1985- վախճանվել է հայազգի նշանավոր պատմաբան, քաղաքական գործիչ Ջոն Կիրակոսյանը:

1990- տեղի է ունեցել Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստը և նա բարդ պայմաններում ձեռնամուխ է եղել անկախ պետականության ստեղծմանը։

1991- Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ Շահումյանի շրջանի Բուզլուխ գյուղի շրջակայքում խփվել են ադրբեջանական երեք  Ми-24 ուղղաթիռներ։

1997-Բելգիայում թուրքական դեսպանատանը տեղի է ունեցել պայթյուն, անհայտ մարդը հեռախոսով հայտնել է, որ հարձակումն իրականացվել է «Յանիկյանի ռազմականացված խումբը», սակայն անհայտ է մնացել, թե արդյոք դա ԱՍԱԼԱՆ է իրականացրել, թե այլ ահաբեկչական խումբ, օրինակ Քրդական աշխատավորական կուսակցությունը։

2001-Երևանի մամուլի ակումբի և Բաքվի «Ենի Նեսիլ» լրագրողների միության կազմակերպած համատեղ ծրագրի շրջանակներում  Բաքու են մեկնել վեց հայ լրագրողներ:

2007-«Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է նշանակվել Հայաստանի արտգործնախարարի խորհրդական Վահե Աղաբեկյանը:

2008-Մատենադարանին հարող տարածքում տեղի է ունեցել Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժման հանրահավաքը:

2015-Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը շարունակել է նստացույցը Ազատության հրապարակում։ 300-ից ավելի ակտիվիստները գիշերը լուսացրել են բաց երկնքի տակ։

2018- Ոստիկանության կողմից ստուգումներ են իրականացրել արագաչափերի և տեսախցիկների տեղադրմամբ զբաղվող «Էլլիպս ՋիԷյ» ընկերությունում:

2022-Արագածոտնի մարզում ՔՊ-ականների հարազատները կրակել են այն երիտասարդների վրա, որոնք հայհոյել են Նիկոլ Փաշինյանին։ Դեպքը տեղի է ունեցել Ապարանի Նիգավան միջնահատվածում։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

451- տեղի է ունեցել Կատալաունյան դաշտերի ճակատամարտը։

840-վիկինգներն առաջին անգամ լողալով Սենայով հասել են Ռուան:

1389-վախճանվել է Թուրքիայի 3-րդ սուլթան Մուրադ Առաջինը:

1587-անգլիացի հետազոտող Մարտին Ֆրոբիշերը Գրենլանդիան հայտարարել է թագավորության տարածք՝ անվանակոչելով այն Արևմտյան Անգլիա:

1782-հաստատվել է ԱՄՆ-ի Մեծ պետական կնիքը:

1792-Մեծ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ սկսվել է ժողովրդական ապստամբության Փարիզում:

1793-ամերիկացի Էլի Ուիտնին արտոնագրել է բամբակ մաքրող մեքենան:

1815-ավարտվել է Նապոլեոն Բոնապարտի իշխանության հարյուր օրը։

1819- ծնվել է գերմանացի հրեայի ընտանիքից սերվող ֆրանսիացի երգահան և թավջութակահար, ֆրանսիական օպերետ ժանրի ստեղծողներից մեկը հանդիսացող Ժակ Օֆենբախը։

1840-Սեմյուել Մորզեն արտոնագրել է հեռագիրը:

1863- Արևմտյան Վիրջինիան դարձել է ԱՄՆ-ի 35-րդ նահանգը։

1867-նախագահ էնդրյու Ջոնսոնը հայտարարել է Ալյասկայի գնման մասին:

1933-վախճանվել է միջազգային կոմունիստական շարժման գործիչ, կանանց իրավունքների պաշտպան Կլարա Ցետկինը:

1963-ստեղծվել է «թեժ գիծ» ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև:

1974- որպես պատասխան հունական «սև գնդապետների» կողմից Կիպրոսում նոր ծայրահեղական ղեկավար նշանակելուն, Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Կիպրոսի դեմ և գրավել Կիպրոսի ողջ հյուսիսը:

1990-Ուզբեկստանում ընդունվել է անկախության հռչակագիր:

1991-ԳՖՀ-ի խորհրդարանը որոշում է ընդունել Բոննից մայրաքաղաքը Բեռլին տեղափոխելու մասին։

2003-ստեղծվել է Վիքիպեդիա շտեմարանը:

2005-վախճանվել է ամերիկացի ֆիզիկոս, առաջին ինտեգրալային միկրոսխեմաներ ստեղծողներից մեկը հանդիսացող Ջեկ Կիլբին:

Կ. Խաչիկյան

ՊՆ զորամասերից մեկում պայթյունից վիրավորվածները վարժական հավաքի մասնակիցներ են. փոխգնդապետ է վիրավորվելՄեսսին երկընտրանքի առաջ էՄայրը մահացել է տեղում, 14-ամյա աղջիկը՝ հիվանդանոցում․ մանրամասներ ողբերգական դեպքիցՈ՞ր հասցեներում այսօր ջուր չի լինիՂազախստանում ՀՀ ռազմական կցորդ է նշանակվել«Արի՛, ինձ Կիևյան կամրջի տակից տար»․ երիտասարդը նամակ էր թողել․ մանրամասներՓոխարժեքն այսօրՎախեցել են ընդդիմության «հարձակումից». «Հրապարակ»Առաքիչը, որը այսօր վարչապետին առընթեր ՊՎԾ պետ է դարձել, 133 հազար դոլարանոց տուն է գնել. «Ժողովուրդ»ՔՊ-ական կանայք տղամարդկանց հատուկ հայհոյանքներ են տվել․ «Հրապարակ» «Քննչականում գործեր են սարքվում. ձայնագրությունը կա՝ մարդիկ չկան». փաստաբանների ահազանգը. «Ժողովուրդ» Գտնվել են 11 միլիարդ ռուբլու գանձերով լցված փայտամածի մնացորդները Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Գոտկատեղի լայն շրջանագիծ ունեցող տարեց կանայք գտնվում են մահվան բարձր ռիսկի տակ«Կուկարտ-XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԱլեգրին՝ «Միլանի» գլխավոր նպատակի մասին Մակրոնը պետական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներին«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները դատապարտյալի համար բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր (տեսանյութ)Զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆՍոնա Ռուբենյանի և դստեր ֆոտոշարքը Ռուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով Գերմանիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Չինաստանի դեսպանին` գերմանական ինքնաթիռի վրա լազերային hարձակման առնչությամբԹբիլիսիի քաղաքապետի պաշտոնում ընդդիմությունն առաջարկել է առաջադրել Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությունը«Իգնայթ» ՍՊԸ-ն միանում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրինԵրևանում ձերբակալվել է թմրանյութ տեղադրող երիտասարդ․ հայտնաբերվել է 36 փաթեթ Պեսկովն անդրադարձել է նախկին նախարարի ինքնաuպանությանը և այլ հարցերիԹուրքիան կոշտ է արձագանքել Ֆրանսիայի հայտարարությանը«Նոա»-ի հայտացուցակը՝ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի համար Մինչև +38 աստիճան տաքություն՝ առաջիկա օրերինՄատենադարանում կմեկնարկի հայագիտական միջազգային կոնգրեսը4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԴանակի միջոցով բռնություն են գործադրել օտարազգի քաղաքացու նկատմամբ. բացահայտվել է ավազակության դեպք Հաքերները կոտրել են Իրանում ամենամեծ ընդդիմադիր տելեգրամյան ալիքըՔննչական բաժնի պետի տեղակալը կանխել է ինքնասպանության փորձը «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում Գազայում իսրայելական հարվածների հետևանքով 35 մարդ է մահացելԵվրոպայում շենգեն վիզայի մերժումների ռիսկը կախված է որոշ անձնական գործոններիցՊատրվակը ստացվել է. Ալիևը բացահայտվել է որպես Անկարայի ու Լոնդոնի գործակալԴանակաhարություն գիշերային ակումբներից մեկում1 զոհ 4 վիրավոր․ սարսափելի վթարի մանրամասներըՀայաստանում ձերբակալված Սամվել Կարապետյանի Ֆրանսիայի դեմ հայցի մասինԲաքվի և Երևանի շահերը սկսել են համընկնել«Հայաստանը հիբրիդային պատերազմի փորձադաշտ է»Զոհի մասին է հաղորդվումՀուլիսի 10-ին գազ չի լինելու որոշ հասցեներում Իրանի հակահայկական երկրորդ քայլըՌուսաստանում Հայաստանի դեսպանին զգուշացում են արելՓաշինյանն անձամբ է գրոհելո՞ւ ՎեհարանըԳլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում
Ամենադիտված