Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։10-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Երևան- Աշտարակ ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել բաժանարար գոտում տեղադրված ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա հեռախոսի և ինտերնետի համար տեղադրված դիտահորին և առաջ ընթանալով բախվել երկաթե էլեկտրասյանը։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափովել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող «CPS» բենզալցակայանի աշխատակիցիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները և ՊԾ Երևան քաղաքի գնդի գնդի 2-րդ գումարտակի 3-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Խուդանյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Շահեն Գրիգորյանի, օղակի հրամանատար Տիգրան Մարգարյանի գլխավորությամբ։ Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն, քանի որ տեղում պարզվել է, որ տարածքը Կոտայքի մարզում է Երևանի պարեկները դեպքի վայրից դուրս են եկել և տեղում տարածքը սահմանազատել են Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, օրվա պատասխանատու, գումարտակի ծառայության տեխնիկայի գծով ավագ տեսուչ Արտաշես Ղազարյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազության դատախազներից Գոռ Խազրանդյանը։

Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի, Նաիրիի քննչական բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Համբարձում Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Հ․ Համբարձումյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ արզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենայի գազաբալոնը պոկվել և մոտ 30 մետր շպրտվել է, մոտ 25 մետր էլ շպրտվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակի երկաթե ձողը՝ հայտնվելով «CPS» բեզալցակայանի տարածքում՝ բախվելով քարին և բետոնե սյանը։

Զոհվել է «ԱրԲատ» գումարտակի հրամանատար Հայկ ԳասպարյանըԿարերասի եւ Մբապեի գոլերը հաղթանակ բերեցին «Ռեալին» Վարորդական իրավունքից զրկման 5299 որոշում մեկ տարում. 10-ից 9-ը՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու հիմքով Մեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալ․ Bloomberg ԱՄՆ փոխնախագահի այցելությամբ պայմանավորված՝ կլինեն երթևեկության սահմանափակումներ․ չի գործի նաև մետրոյի մեկ կայարան Ժոան Լապորտան հրաժարական է տվել Իրանի խորհրդարանը փակ նիստ է անցկացրել՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունները քննարկելու համար Լարսը փակվել էԳեղարքունիքի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք և մեծաքանակ թմրանյութ Վենսի այցն ու իրական նպատակները Վրաերթ՝ ԹալինումՄինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր կարող է արգելվել Թուրքիան արագացնում է հայ–թուրքական սահմանի բացման աշխատանքներըՎենսի աշխատակազմը հաստատել է Բագրատ արքեպիսկոպոսի նամակի ստացումը. «Christian Solidarity International» Պայմանագրային զինծառայողի են ծեծել. քրեական վարույթ է նախաձեռնվելՉինաստանն արգելել է նոր ներդրումներ Իսրայելում Սպասվում է ձնախառն անձրև և մառախուղԽոշար վթար՝ ԱրտաշատումԺողովրդավարության դիմակի հետևում․ երբ ճնշումները դառնում են միջազգային հարց Երկրաշարժ է գրանցվելՄահացած զինծառայող Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Թուրքիան արագացնում է Հայաստանի սահմանին անցակետի բացման աշխատանքները Իրազեկում․ Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Մալխաս Ամոյանը հաղթեց շվեդ մրցակցին Երևանում և 7 մարզում լույս չի լինիԾանոթ ու միաժամանակ անհայտ … Արբատ փողոց«Կալաշնիկով. ԵԱՏՄ-ին անդամակցությունից Հայաստանն ավելի շատ բան է շահել, քան Ռուսաստանը» Հայ Առաքելական Եկեղեցին ճնշումների տակ․ ԱՄՆ փոխնախագահը կխախտի՞ լռությունը Ռուս խաղաղապահները հինգ հայ ռազմագերի են վերադարձրել հայրենիք․ պատմության այս օրը (09 փետրվար)Թբիլիսիի հնչեցրած ահազանգը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Ջուր հավաքեք․ խոշոր անջատումներ են լինելու ՀՀ-ում ձյուն է տեղումԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հովտաշեն գյուղի վարչական տարածքում բшխվել են «Honda Fit»-ը և «ՈւԱԶ 452»-ը․ կա վիրшվոր 11 ֆուտբոլիստ արդեն երաշխավորել է իր տեղը․ Անչելոտին հրապարակել է Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստների ցանկը՝ աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելու համարՊուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին գեներալ Ալեքսեևի դեմ մшհափորձի մեջ կասկածվողին ձերբակալելու գործում ցուցաբերած օգնության համարՉինաստանը սպառնացել է չեղարկել Թրամփի այցը, եթե ԱՄՆ-ն զենք վաճառի Թայվանին Աշխարհի ամենաթանկ ոտքը. Միքելանջելոյի նկարը վաճառվել է 27 միլիոն դոլարով Կամչատկայի Շիվելուչ հրաբխից մինչև 12 կիլոմետր բարձրությամբ մոխրի ամպ է արտանետվելՀորոսկոպ. Կենդանակերպի նշանների վեճերն ու հաշտեցումները WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան Ֆրանսիան կոչ է անում Իրանին դադարեցնել տարածաշրջանի ապակայունացումը. ԱԳՆ Գերմանացիների 70 տոկոսը դժգոհ է կառավարության և կանցլերի աշխատանքից. Bild Ռաֆինյան ստիպված է հետևել Գավիին. մանրամասներ` Բարսայի ներքին խոհանոցից Դանակnվ զինվшծ տղամարդը Ուֆայի հանրակացարանում հարձшկվել է ուսանողների վրա Ճապոնիայի իշխող դաշինքը՝ վարչապետ Սանաե Տակաիչի գլխավորությամբ հաղթել է ընտրություններում Սպերցյանին պետք է բաց թողնել Եվրոպա․ Անդրեասյան Հովտաշեն գյուղի վարչական տարածքում բшխվել են «Honda Fit»-ը և «ՈւԱԶ 452»-ը․ կա վիրшվոր 5 բալանոց երկրաշարժ է եղելԼևոն Ազիզյանը ներկայացրել է կլիմայական անոմալիաներով աչքի ընկնող 5 երկրներ
Ամենադիտված