Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Երբ ես նոր ընտրվեցի ՀՀ վարչապետ, շատ արագ ինքս ինձ համար արձանագրեցի, որ ես ՀՀ վարչապետ եմ պայմանականորեն՝ ավելի շատ ֆորպոստի վարչապետ եմ։ Այս մասին ԱԺ-ում 2024 թվականի Բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2025թ. հունիսին ինձ համար ամենաշատը հենց սա է փոխվել, որ ես արձանագրում եմ, որ ՀՀ լիարժեք և ամբողջական վարչապետ եմ։ Ինչի շնորհիվ է տեղի ունեցել այս ամենը, իհարկե քաղաքական թիմի քաղաքական ու կուսակցության դերը որևէ կերպ հնարավոր չէ նսեմացնել, բայց ես ուզում եմ ըդնգծել, որ սա տեղի է ունեցել մեր նահատակների և ՀՀ ժողովրդի շնորհիվ»,- ասաց նա:

Փաշինյանն այնուհետև պարզաբանեց, թե ինչ նկատի ունեմ ֆորպոստ ասելով: «Սովորաբար ֆորպոստի խոսույթը մեր իրականության մեջ ներմուծվել է կապակցված մի կոնկրետ երկրի հետ: Շուտով ես ինքս ինձ համար վարչապետի պաշտոնում արձանագրել եմ, որ դա ահավոր մեծ անարդարություն է՝ ֆորպոստացումը կապել մի պետության հետ:

Իրականում այդ ֆորպոստացման պրոցեսի մեջ ներգրավված են եղել բազմաթիվ երկրներ՝ հյուսիսում, հարավում, արևելքում և արմուտքում: Շատ ավելի կարևոր է, որ արձանագրել, որ ֆորպոստացման կրիտիկական մասսան եղել է ոչ թե մեզնից դուրս, այլ մենք ինքներս ենք եղել ֆորպոստոցման կրիտիկական մասսան, մենք ինքներս ենք ապահովել»,- ասաց նա:

Փաշինյանն արձանագրեց, որ 2018-2019-ին եղել էֆորպոստի վարչապետ: «Առաջին հերթին այն պատճառով, որ եղել եմ այն տրամաբանության մեջ, որի հիմնական առանցքը եղել է, որ ՀՀ-ն ոչ թե նպատակ երկիր է, այլ միջոց երկիր է՝ մի ավելի մեծ նպատակ երկրի հասնելու համար: 2020-ի նոյեմբերից հետո ես թերևս եղել եմ ամենաֆորպոստի վարչապետի կարգավիճակում: Սա շրջադարձային կետ է եղել, երբ մենք, մեր քաղաքական թիմը, բոլորս մեզ հարց ենք տվել՝ ի վերջո ի՞նչ ենք մենք ուզում, գտնվել ենք վերջնական ֆորպոստացման գծի եզրին: Մեզ հարց ենք տվել՝ ուզո՞ւմ ենք այդ գիծը հատել, թե՝ ոչ, որոշել ենք, որ չէ»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ից դարձել է ՀՀ առաջին ղեկավարը, ով ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը:

«Մեր ընդդիմությունն այս փաստն օգտագործում է այն տրամաբանությամբ, որ ես առաջին ղեկավարն եմ, ով ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում և ով ճանաչել է այդ տրամաբանությամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հենց այդ պահին էր, որ մենք մեզ ստիպված էինք հարց տալ՝ մենք ինքներս ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչո՞ւմ ենք, որ մի հատ էլ ուրիշներից ենք նեղանում, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում: Ինձ համար դա է այն կետը, որտեղից ավարտվել է ֆորպոստի վարչապետից դեպի ՀՀ վարչապետ տրանսֆորմացիան: Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք ՀՀ-ն և սա է ճշմարտությունը»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ մենք այսօր՝ որպես պետություն, ավելի անկախ ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի պետություն ենք, քան երբևէ. «Շատ կարևոր է պատասխանել հարցին, մենք մեր կարգախոսը՝ Ապագա կա, կա ապագա, իրագործեցինք, թե՝ ոչ: Սա էլ է ինձ համար ամենօրյա խորհրդածության նյութ և դրա արդյունքում ես եկել եմ հետևյալ եզրակացության, եթե կա հստակ գծագրված ապագայի նախագիծ, ուրեմն կա ապագա, եթե չկա ապագայի հստակ գծագրված նախագիծ, ուրեմն՝ չկա ապագա: Այն, ինչ մենք այսօր հանրությանը ներակայացնում ենք՝ որպես իրական Հայաստանի գաղափարախոսություն, դա ապագայի հստակ գծագրված նախագիծ է»,- ասաց նա:

ՊՆ զորամասերից մեկում պայթյունից վիրավորվածները վարժական հավաքի մասնակիցներ են. փոխգնդապետ է վիրավորվելՄեսսին երկընտրանքի առաջ էՄայրը մահացել է տեղում, 14-ամյա աղջիկը՝ հիվանդանոցում․ մանրամասներ ողբերգական դեպքիցՈ՞ր հասցեներում այսօր ջուր չի լինիՂազախստանում ՀՀ ռազմական կցորդ է նշանակվել«Արի՛, ինձ Կիևյան կամրջի տակից տար»․ երիտասարդը նամակ էր թողել․ մանրամասներՓոխարժեքն այսօրՎախեցել են ընդդիմության «հարձակումից». «Հրապարակ»Առաքիչը, որը այսօր վարչապետին առընթեր ՊՎԾ պետ է դարձել, 133 հազար դոլարանոց տուն է գնել. «Ժողովուրդ»ՔՊ-ական կանայք տղամարդկանց հատուկ հայհոյանքներ են տվել․ «Հրապարակ» «Քննչականում գործեր են սարքվում. ձայնագրությունը կա՝ մարդիկ չկան». փաստաբանների ահազանգը. «Ժողովուրդ» Գտնվել են 11 միլիարդ ռուբլու գանձերով լցված փայտամածի մնացորդները Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Գոտկատեղի լայն շրջանագիծ ունեցող տարեց կանայք գտնվում են մահվան բարձր ռիսկի տակ«Կուկարտ-XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԱլեգրին՝ «Միլանի» գլխավոր նպատակի մասին Մակրոնը պետական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներին«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները դատապարտյալի համար բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր (տեսանյութ)Զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆՍոնա Ռուբենյանի և դստեր ֆոտոշարքը Ռուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով Գերմանիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Չինաստանի դեսպանին` գերմանական ինքնաթիռի վրա լազերային hարձակման առնչությամբԹբիլիսիի քաղաքապետի պաշտոնում ընդդիմությունն առաջարկել է առաջադրել Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությունը«Իգնայթ» ՍՊԸ-ն միանում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրինԵրևանում ձերբակալվել է թմրանյութ տեղադրող երիտասարդ․ հայտնաբերվել է 36 փաթեթ Պեսկովն անդրադարձել է նախկին նախարարի ինքնաuպանությանը և այլ հարցերիԹուրքիան կոշտ է արձագանքել Ֆրանսիայի հայտարարությանը«Նոա»-ի հայտացուցակը՝ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի համար Մինչև +38 աստիճան տաքություն՝ առաջիկա օրերինՄատենադարանում կմեկնարկի հայագիտական միջազգային կոնգրեսը4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԴանակի միջոցով բռնություն են գործադրել օտարազգի քաղաքացու նկատմամբ. բացահայտվել է ավազակության դեպք Հաքերները կոտրել են Իրանում ամենամեծ ընդդիմադիր տելեգրամյան ալիքըՔննչական բաժնի պետի տեղակալը կանխել է ինքնասպանության փորձը «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում Գազայում իսրայելական հարվածների հետևանքով 35 մարդ է մահացելԵվրոպայում շենգեն վիզայի մերժումների ռիսկը կախված է որոշ անձնական գործոններիցՊատրվակը ստացվել է. Ալիևը բացահայտվել է որպես Անկարայի ու Լոնդոնի գործակալԴանակաhարություն գիշերային ակումբներից մեկում1 զոհ 4 վիրավոր․ սարսափելի վթարի մանրամասներըՀայաստանում ձերբակալված Սամվել Կարապետյանի Ֆրանսիայի դեմ հայցի մասինԲաքվի և Երևանի շահերը սկսել են համընկնել«Հայաստանը հիբրիդային պատերազմի փորձադաշտ է»Զոհի մասին է հաղորդվումՀուլիսի 10-ին գազ չի լինելու որոշ հասցեներում Իրանի հակահայկական երկրորդ քայլըՌուսաստանում Հայաստանի դեսպանին զգուշացում են արելՓաշինյանն անձամբ է գրոհելո՞ւ ՎեհարանըԳլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում
Ամենադիտված