Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բարերար, գործարար Սամվել Կարապետյանի դեմ Նիկոլ Փաշինյանի կատաղի պայքարը հերթական անգամ բացահայտեց, որ Հայաստանի Հանրապետությունը վաղուց այլևս ժողովրդավարական պետություն չէ և մեծ քայլերով գնում է դեպի բռնապետություն։

Հիշեցնենք, Կարապետյանը Երևանում իր աջակցությունն էր հայտնել Հայ առաքելական եկեղեցուն, խոստացել իր ուժերի ներածին չափով պայքարել մեր սրբությունների համար։

Կարճ ժամանակ անց խորհրդարանում գտնվող Փաշինյանը նյարդային ցնցումներով հանձնարարություններ էր տվել պատգամավորներին՝ հարձակում սկսել թե՛ Հայ առաքելական եկեղեցու, թե՛ Սամվել Կարապետյանի դեմ։ Իրավապահներիին էլ հրահանգել էր ամեն գնով ձերբակալել Սամվել Կարապետյանին։ Արդեն երեկոյան մի քանի 100 քաղաքացիներ, հավաքվելով Սամվել Կարապետյանի տան մոտ, հետ էին մղել իրավապահների հարձակումը, թեպետ տասնյակ անձինք ձերբակալվել էին։

Այս իրավիճակում ուշագրավն Ազգային անվտանգության ծառայության պահվածքն էր։ ԱԱԾ-ն, կարծես սկզբում համաձայն էր ձերբակալել Կարապետյանին, բայց ավելի ուշ ԱԱԾ հատուկջոկատայինները հեռացել էին՝ տարածքը թողնելով միայն ոստիկանությանը։ Միայն գիշերը ժամը 3-ի սահմաններում, փոխոստիկանապետն անձամբ Սամվել Կարապետյանին ուղեկցել էր 6-րդ վարչություն, որտեղ նրա դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Ակնհայտորեն իրավապահ համակարգում բավականին լուրջ դժգոհություններ կան Փաշինյանի դեմ, ընդհուպ, որ Ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվում է կատարել նրա ապօրինի հրամանները։ Ու վաղ առավոտյան արդեն Փաշինյանը պաշտոնից հեռացրեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով ԱԱԾ պետի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին։ Վերջինս ժամանակին աշխատել է դատախազությունում, եղել դատավոր, ապա Փաշինյանի թեթև ձեռքով շատ արագ կարիերա արել և հասել ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնին, այսինքն՝ լիովին նվիրված է Փաշինյանին և կատարելու է նրա ապօրինի հրահանգները։

Իսկ Նիկոլ Փաշինյանը ռուսաստանաբնակ գործարարի դեմ իր գործողություններով հերթական անգամ հայ հանրությանն ապացուցում է, որ թքած ունի օրենքի վրա, և իրավապահ համակարգը պետք է կատարի բացառապես իր քմահաճույքները։ Կարապետյանի ձերբակալությամբ էլ հայտարարում, որ այս երկրում ուժ ներկայացնում է միայն ինքը։

Արդյոք Հայ առաքելական եկեղեցին, ընդդիմադիր կառույցներն ու հասարակ ժողովուրդը կհամակերպվե՞ն ստեղծված խայտառակ իրավիճակի հետ, թույլ կտա՞ն հերթական անգամ օրենքի բռնաբարում, կախված է հենց իրենցից, իսկ մենք արձանագրենք, որ Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ուղղությամբ, հանուն սեփական իշխանության պատրաստ է ոչնչացնել ամեն ինչ, այդ թվում՝ ազգային սրբությունները։

Էլեն Մաթևոսյան

Բիթքոյնը նոր ռեկորդ է սահմանել Փյունիկը պարտությամբ է վերադառնում Սան Մարինոյից Ռեկորդային աճ. փոխարժեքը բարձրացել է Սյունիքում բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքըՔննիչ Յուրիկ Սարգսյանը հայտարարագիրը թերի է լրացրել. «Ժողովուրդ»Պայմանագիրը կստորագրվի դեկտեմբերին. «Հրապարակ»Սպառողական զամբյուղի մթերքներն ամռան շեմին կրկին թանկացել են. «Ժողովուրդ»Իրավական աբսուրդ՝ գլխավոր դատախազի մասնակցությամբ. «Հրապարակ»Ձեր ընկալմամբ բռնության դրսեւորումները համարվում են «բնականոն աշխատանք». Լեւոն Քոչարյանի օգնականը բացատրություն է ներկայացրել. «Ժողովուրդ» Դավիթ Գալստյանն ու 590 հազար դոլար հափշտակածը նույն խցում. «Հրապարակ» Երևանում մոտոցիկլի և բեռնատարի բախման հետևանքով մոտոցիկլը հայտնվել է «ԶԻԼ» բեռնատարի տակ, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցԱֆրիկայի չորս ամենահարուստ մարդիկ ավելի շատ կարողություն ունեն, քան մայրցամաքի բնակչության կեսըԹայվանը ցուցադրում է ամերիկյան նոր Abrams տանկերի հզորությունը ԱՄՆ պետքարտուղարը Լավրովի հետ հանդիպումից հետո կոչ է արել Եվրոպային Կիևին ավելի շատ Patriot համակարգեր տրամադրելԳազայում իսրայելական նոր հարվածները 50-ից ավելի պաղեստինցու կյանք են խլել Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Առգրավված առարկաների մեջ հայտնաբերվել են մարտական նռնակ և ռազմամթերք հանդիսացող էլեկտրական անդրապայթիչներ. ՔԿՊրեմիերա. Սիլվա Հակոբյան-«Աշխարհս» Թմրանյութ տեղադրող երիտասարդը կալանավորվել էՇրջանառության հարկի հաշվիչ՝ ՊԵԿ պաշտոնական կայքէջում Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը «Ինտեր Մայամին» հաղթել է «Նյու Ինգլենդ Ռևոլուշնին». Մեսսին դուբլի և համաշխարհային ռեկորդի հեղինակՈրտեղից է Արևմուտքը զորքեր հավաքագրելու Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում․ Advance Ոսկեհատում մոտ 6 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ դպրոց կկառուցվի ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնություն․ ՊՍԺ-ն եզրափակչում է5 ժամ տևած Փաշինյան-Ալիև հանդիպումն ավարտվել է անորոշության մեջՏեխասում ջրհեղեղի զոhերի թիվը հասել է 120-ի․ այլ մանրամասներԻնչպե՞ս է զորավարժադաշտում վիրավnրված զիվորների առողջական վիճակը Զելենսկին Կիևի վրա զանգվածային հարձակումից հետո լքել է Ուկրաինան ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու է էլեկտրական շչակ 15-ամյա աղջնակ է ջրահեղձ եղել․ ՌԴԱլիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի բանագնացի հետԿեղծարարության դեմ պայքար՞. Վրաստանն ավելի ու ավելի է դանդաղեցնում հայկական կոնյակի մատակարարումը ԲելառուսՍամվել Կարապետյանի և Բագրատ Սրբազանի ուշագրավ մարտավարությունըԻշխանությունը վերացնում է դիմադրության օջախները Ամպրոպ, կարկուտ․ ինչ եղանակ կլինի այս օրերին Փաշինյանը մտադիր է փակել ռուսական ԶԼՄ-ները Հայաստանում Հասարակական տրանսպորտի երթևեկության համար փոփոխություն է կատարվել խաչմերուկներում (լուսանկար) ՍԴ-ն գրեթե լիովին անցավ Փաշինյանի ձեռքը Դիլիջանում ճոպանուղի կկառուցվիԻնչ են քննարկել Իլհամ Ալիեւը և Նիկոլ Փաշինյանը Գազամատակարարումը կդադարեցվի Դանակահարություն՝ Հրազդանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՎթար՝ Երևանում. վիրավոր կաԱրդյունաբերական ոլորտի խնդիրների խորքային արմատները. «Փաստ»Մաման տա՞նն ա. տղան օգնության է հասել չիմանալով, որ մահացածը մայրն էԵրևանյան փակուղին Զանգեզուրի միջանցքում. Ալիևը խորամանկեց Փաշինյանին, բայց ոչինչ չշահեցՄինչև հուլիսի վերջ Փաշինյանը «կուլակաթափ կանի» կալանավորված միլիարդատիրոջըՆպատակն է Հայաստանն ամբողջությամբ ենթարկել արևմտյան ինստիտուտներին և զրկել պետությունը անկախության մնացորդներից. «Փաստ»Փաշինյանը «Դամոկլեսյան սուր» է կախել Հայաստանի վրա. Երկիրը ստիպված կլինի մոռանալ օտարերկրյա ներդրողների մասին
Ամենադիտված