Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 14-ին կալանավորվեց Երևանի Շենգավիթ վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար, քպական Ռազմիկ Մկրտչյանը, որն աշխատանքից ազատման դիմում էր գրել հունիսի 10-ին։

Քպականն, ի դեպ, պաշտոնից ազատման ուղերձում մոտավորապես նշում էր, թե ինչքան շատ առաջարկներից է հրաժարվել հանուն նրա, որ մնա թաղապետ և աշխատի ի շահ համայնքի։ Այդ «ծառայությունը», փաստորեն, արժանանում է իրավական «գնահատականի»։

Լրատվամիջոցները կալանավորման երկու պատճառ են նշել. մեկն այն է, որ աշխատասենյակում ծեծել է ՔՊ-ի Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին և զրկել նրան ազատությունից. դա, ըստ էության, հենց խոշտանգում է։ Մյուս պատճառը, համաձայն հրապարակումների, կապ ունի այս տարվա ապրիլին Շենգավիթի թաղապետարանում խուզարկությունների և ձերբակալությունների հետ։ Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում իրավապահները գործողություններ էին իրականացրել և աշխատակիցների ձերբակալել ՝ կաշառք պահանջել-ստանալու համար։

Թվում է՝ ներքպական սովորական պրոցես է. Մկրտչյանը ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինը, որ ծառայություններ մատուցելուց հետո աշխատանքից ազատվում ու կալանավորվում է: Սակայն այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք. Ռազմիկ Մկրտչյանը հերթական քպականն է, որի պաշտոնի նշանակվելու միակ «արժանիքը» եղել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալելը։ Հիշեցնենք՝ 2018 թ. օգոստոսի 13-ին, երբ վերաքննիչ դատարանը կալանքից ազատ արձակեց հակասահմանադրական գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանին, մեկ օր անց երկրորդ նախագահը հրավիրեց մամուլի ասուլիս։ Մի խումբ իշխանական «ակտիվիստներ» ներխուժեցին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, որտեղ հրավիրվել էին լրատվամիջոցները, և գոռգոռոցներով, անպատիվ վանկարկումներով, նաև անվտանգության աշխատակիցներին քաշքշելով՝ փաստացի խափանեցին ասուլիսը, որը, բնականաբար, տեղի չունեցավ։ Ուշագրավ է, որ ասուլիսը տապալածների մեծ մասը շատ արագ տարբեր պաշտոնների նշանակվեցին, այդ թվում՝ Ռազմիկ Մկրտչյանը, որը մյուսների պես երիտասարդ էր և անփորձ, բայց, որպես «փոխհատուցում», նշանակվեց Շենգավիթի թաղապետ։

Երկրորդ նախագահի ասուլիսը տապալածները անցնող տարիների ընթացքում տարբեր քրգործերի շրջանակներում ազատվեցին աշխատանքից, հիմա հերթը հասավ Ռազմիկ Մկրտչյանին։

Հիշեցնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալող Ռազմիկ Մկրտչյանը վանկարկում էր «Ռոբերտ, հանցագործ», «Ռոբերտ, մարդասպան»։ Այնինչ 7 տարի անց նա կալանավորվում է իր կաբինետում անձի խոշտանգման, ազատությունից զրկելու հատկանիշներով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քարոզարշավ առանց հավասար պայմանների Բարսելոնան Էլ Կլասիկոյում հաղթեց Ռեալին և ժամկետից շուտ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն «Ընտրություն, որը Ռուսաստանի օգտին չէ. Ինչպես և ինչու Հայաստանը «հավատարմության երդում տվեց» Մեծ Բրիտանիային» Հրդեհ է բռնկվել Նոր Արեշ 14-րդ փողոցի տներից մեկումԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի և Վարդենիսի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ պատմության այս օրը (11 մայիս)Մոսկվայի ուղերձը՝ Երևանի ընտրություններից առաջ Ռուբլին ու դոլարը թանկացել ենՏասնյակ հասցեներում ջուր չի լինիՊլանային անջատումներ՝ մայիսի 11-ինԿիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Ինտեր Մայամին» հաղթեց «Տորոնտոյին»․ Մեսսին դարձավ գոլի ու գոլային փոխանցումների հեղինակԶելենսկին Հայաստանում մեր հանդիպման ժամանակ ասաց, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած ձևաչափով․ ՖիցոՀայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն ռևшնշիստական հայացքներ․ դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել․ ԲայրամովՁեր առաջադրանքը՝ ըստ հորոսկոպի Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ ապահարզանի գնալ․ ՊուտինՆանուլը նոր տեսահոլովակ է ներկայացրել Արտաշատում 57-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համարԵրևանում «Toyota»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութի ապակե ցուցափեղկին․ 2 վիրավnրից մեկն անչափահաս էՀռոմի պապն ընդունել է Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին և մարզչական կազմինԵվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց Մադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն Համակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Ջերմուկ հանքային ջուրը արգելվել է Ռուսաստանում. Ինչ է ասում ՀայաստանըՈւրսուլան բացատրել է, թե քանի արծաթով են գնել ՀայաստանըՀայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը. Ի՞նչ խոստացան եվրոպացի առաջնորդները Փաշինյանին լսելով «Բոհեմիա» երգըԹումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Porsche Panamera»-ն և «Hyundai Sonata»-ն Աշխարհագրության փոփոխություն. Հայաստանը ընտրում է շատ ռիսկային ուղիԸնդդիմադիր դաշտը մի խնդիր ունի լուծելու՝ ստիպել, որ Նիկոլի կողքին կանգնողները, ծափ տվողները քարոզարշավի ժամանակ իրականում լսեն Նիկոլի ասածները․ Վահե Հովհաննիսյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Ծնվել է բանաստեղծ Զարեհ Յալտըզճեան․ պատմության այս օրը ( 10 մայիս)Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. ՄերցԱյսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 8 վագոն դիզելային վառելիք TikTok-ի շքեղության դարաշրջանը. Ինչու են բոլորը հանկարծակի գնում Birkin Պետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետ Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բшխվել է բաժանարար գոտու ծառերին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելԿոշիկի կրունկից էլ փոքր պայուսակ. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է 100,000 դոլար արժողությամբ հազվագյուտ Hermes-ըՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն, «Mercedes-ը և «ՎԱԶ 2102»-ը, քիչ հետո՝ «Toyota Alphard»-ը և «Opel Zafira»-ն«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակովԽորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն Պենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Կաքավաձորում հովիվը փրկվել է, իսկ ձին ու գառը հոսանքահարվել են Քարոզարշավը թեժ է սկսվել. իշխանությունը անցել է կոշտ դիմակայության Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերից
Ամենադիտված