Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաագայում բացվել է Ազգերի Լիգայի միջազգային դատարանը. պատմության այս օրը (16 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հարավային Աֆրիկայի պայքարող ժողովուրդների հետ համերաշխության օր, Աֆրիկական երեխաների պաշտպանության համաշխարհային օր, Իռլանդիա՝ «Բլոմսդեյ» տոն։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1920 –ծնվել է գրող Մնացական Թարյանը։

1923– ծնվել է քանդակագործ Ղուկաս Չուբարյանը:

1930– ԽՍՀՄ-ն անցել է Դեկրետային ժամանակի:

-ծնվել է հայ խորհրդային տնտեսագետ Շավարշ Մարգարյանը։

1960 –ծնվել է ճարտարագետ, շինարար, տեխնոլոգ, ձեռնարկատեր, քաղաքական գործիչ Նվեր Մխիթարյանը։

1983-ԱՍԱԼԱ-ի անդամ Մկրտիչ Մարդանյանն իրականացրել է հանրահայտ «ստամբուլյան փակ շուկայի պայթյունը»։ Ահաբեկչության արդյունքում զոհվել են մի քանի թուրքեր և ինքը Մարդանյանը, վիրավորվել է 21 անձ։

2003-Հայաստանում սկսվել են ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք -2003» զորավարժությունը։

2004-Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանին պատկանող «Էմ-Ջի-Էմ» ընկերությունը մոտ 5 միլիարդ դոլարով գնել է «Մանդալայ» ընկերությունը, որի արդյունքում  «Էմ-Ջի-Էմ»-ը դարձել է կազինոների խոշորագույն ցանց ունեցող ընկերությունն աշխարհում, իսկ 87-ամյա Քըրք Քըրքորյանին է անցել Լաս Վեգասի կազինոների մեկ երրորդը և հյուրանոցային համարների կեսը:

2005-Գերմանիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև։

2010 –վախճանվել է նկարիչ Վարուժան Վարդանյանը։

2011-Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում երկու երիտասարդ կանանց մոտ հայտնաբերվել է հատուկ վտանգավորության վարակների շարքին դասվող տուլարեմիա հիվանդությունը:

2013-Լեռնային Ղարաբաղի իշխանությունները կազմակերպել են ազգային վիճակախաղ, որից առաջացած ողջ շահույթն ուղղվել է վերաբնակեցման ծրագրերին։

2015-98 տարեկան հասակում վախճանվել է մեծահարուստ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանը։

2016-Հայոց ցեղասպանությունը պարտադիր ուսուցման առարկա է դարձել ԱՄՆ-ի Միչիգան նահանգում։

2018- ձերբակալվել են գեներալ Մանվել Գրիգորյանը և քրեական հեղինակություն «Դոն Պիպոն»։

2019-Քաղաքացիական պայմանագիր կուսակցության 5-րդ համաժողովում վարչության նոր նախագահ է ընտրվել Սուրեն Պապիկյանը։

2020- Հայաստանի խորհրդարանն անձեռնմխելիությունից զրկել է խոշորագույն ընդդիմադիր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին:

2024– Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ավելի քան 2.5 տարի բանտում անցկացնելուց հետո 10 միլիոն դրամ գրավով ազատ է արձակվել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1313 —ծնվել է իտալացի գրող և բանաստեղծ, հանրահայտ «Դեկամերոն»-ի հեղինակ Ջովանի Բոկաչչոն։

1612 - ծնվել է Օսմանյան կայսրության սուլթան Մուրադ 4-րդը։

1633 —ինկվիզիցիայի դատարանը Գալիլեո Գալիլեյին մեղավոր է ճանաչել անաստվածության մեջ։

1671 —Ռուսաստանում քառատվել է Դոնի կազակ, գյուղացիական ապստամբության առաջնորդ Ստեփան Ռազինը։

1723– ծնվել է անգլիացի նշանավոր տնտեսագետ Ադամ Սմիթը:

1754 –ծնվել է բաշկիրական ազգային հերոս, բանաստեղծ Սալավաթ Յուլաևը, որը եղել է  Պուգաչովի զինակիցը 1773-1775 թվականի գյուղացիական ապստամբության ժամանակ։

1783 —Սև ծովի ափին՝ հյուսիսային ծովածոցում  ստեղծվել են Ախտիար բնակավայրի առաջին քարե տները, որը մյուս տարի ստացել է Սևաստապոլ քաղաք-ամրոց անվանումը։

 1815 —Նապոլեոն 1-ինը Լինիի ճակատամարտում հաղթել է գեներալ-ֆելդմարշալ Բլյուխերի պրուս-սաքսոնական բանակին, այդ հաղթանակը դարձել է Նապոլեոնի վերջին հաղթանակը։

1816 —Ժնևյան լճի ափին երեկոյան պատմած սարսափ պատմություններից հետո 19-ամյա Մերի Շելլին տեսել է սարսափ երազներ, որոնք էլ դարձել են նրա ապագա «Ֆրանկեյշտեյն, կամ ժամանակակից Պրոմեթևս» վեպի հիմքը։

1846– Հռոմի պապ է ձեռնադրվել Պիոս 9-րդը, որը դարձել է պատմության մեջ ամենաերկար կառավարած Հռոմի պապը:

1858 —վախճանվել է բրիտանացի բժիշկ, անզգայացման, բժշկական հիգիենայի և ժամանակակից համաճարակաբանության պիոներներից մեկը հանդիսացող Ջոն Սնոուն։

1862 —Բրոդվեյի թատրոնում Բայրոնի «Մազեպա» պիեսի բեմադրության ժամանակ արտիստուհի Ադա Մենկենը բեմ է բարձրացել կիսամերկ վիճակում, որն առաջացրել է մեծ իրարանցում և համարյա հասցրել թատրոնի փակման։

1874 —Քեմբրիջի համալսարանում բացվել է Կավենդիշի անվան ֆիզիկական լաբորատորիան, որը ժամանակի ընթացքում դարձել է փորձարարական ֆիզիկայի և կենսաբանության համաշխարհային կենտրոններից մեկը։

1878 —վախճանվել է ամերիկացի բժիշկ և դեղագործ Կրոուֆորդ Լոնգը, որն առաջին անգամ օգտագործել է դիէթիլ եթերը որպես անզգայացնող միջոց։

1894– Սորբոնում սկսվել է համաժողով, որտեղ  Պիեռ դե Կուբերտենի նախաձեռնությամբ որոշում է կայացվել անց կացնել Օլիմպիական խաղեր։

1903- ԱՄՆ-ում հիմնադրվել է «Պեպսի-Կոլա» ընկերությունը։

-սկսվել է Ռաուլ Ամուդսենի առաջին արկտիկական արշավախմբի ճանապարհորդությունը։

-ԱՄՆ-ում հիմնադրվել է «The Ford Motor Company» ընկերությունը։

1907 —Ռուսաստանում ցրվել է 2-րդ Պետական դուման։

1911 —հիմնադրվել է IBM կորպորացիան։

1920 —Հաագայում բացվել է Ազգերի Լիգայի միջազգային դատարանը։

1925– Ղրիմում բացվել է խորհրդային ամենահայտնի պիոներական ճամբարներից մեկը` «Արտեկը»:

1937 –ծնվել է ամերիկացի գրող, սցենարիստ Էրիկ Սիգալը։

1943 —54 ամյան Չարլի Չապլինն ամուսնացել է 18-ամյա Ունե Օ Նիլի հետ, այդ ամուսնությունը տևել է 30 տարի և զույգն ուեցել է 8 երեխա։

1960– Նյու Յորքում կայացել է Ալֆրեդ Հիչքոքի «Պսիխոզ» ֆիլմի պրեմիերան:

1963– տիեզերք է թռել առաջին կին տիեզերագնացը` Վալենտինա Տերեշկովան:

1983 —Անդրոպովը դարձել է ԽՍՀՄ-ի Գերագույն խորհրդի նախագահ։

1999– Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկը:

2017-վախճանվել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլը։

Կ. Խաչիկյան

Կամո Ունանյանը դարձել է Հայաստանի առաջին WUKF աշխարհի չեմպիոն Սարյան փողոցը կարող է դառնալ միակողմ երթևեկության․ ինչ է փոխվելուՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻնչպե՞ս են պայթյունից տուժած զինծառայողները Զելենսկին Կիեւում ընդունել է Թրամփի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգին Հրապարակվել են Լիանա Հարությունյանի կալանավորման որոշումն ու դրա հիմքերըԻնչպե՞ս է ռուսական ռազմաբազայից ԲԿ տեղափոխված զինծառայողի վիճակը. մանրամասներ ՆԳՆ-ն զգուշացնում է Մեծ շուքով բացվել է Վահան Տերյանի վերականգնված տուն-թանգարանը Խաբարովսկի երկրամասում ուղղաթիռ է կորել Ռուս զբոսաշրջիկները զանգվածաբար վերադարձնում են Բաքվում կայանալիք երաժշտական փառատոնի տոմսերը Ուկրաինան փորձել է հարված հասցնել Ղրիմին ու Կուրսկի շրջանին դրոններովԽոշոր հրդեհ՝ Չարենցավանում, տեսանելի է եղել մի քանի 100 մետրիցՁորաղբյուրի սպանության մանրամասներըԾանոթ ու միաժամանակ անհայտ … «Գլորիա Ջինս» ընկերությունՀորդառատ անձրև, կարկուտ, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ինչ եղանակ կլինի «Խաբել են, որ Ռուսաստանում են»․ վարժական հավաքներից խուսափելու աղմկահարույց բացահայտումը Զինծառայողների ատեստավորման գործընթացում կեղծիքներ են անում. կան մեղադրյալներՍպանություն՝ գազալցակայանումԶգուշացում․ հուլիսի 21-ից դադարեցման աշխատանքները կսկսվենԿարապետյանը սկսել է նոր թիմի ստեղծումը. իշխանության մեջ խուճապ էՓաշինյանը եվրոպացիներին հաշիվ է տալու ճանապարհների հարցովՔՊ-ն դժգոհ է քաղաքական հավաքի արդյունքներից 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել«Հայաստանի իշխանությունների կողմից ՀԱԵ-ի նկատմամբ հետապնդումները բացատրել են Փաշինյանի ռեժիմի խուճապով»Կինը և դուստրը խեղդվել են մյուս երեխային փրկելու ժամանակ․ ՌԴՊլանային անջատումներ կլինեն․ հասցեներ«Փորձագետ. Բաքուն և Երևանը կարող են առանց Ռուսաստանի միջնորդության էլ հարաբերություններ զարգացնել» Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել«Հին Ապարան»-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթ է կասեցվելՏեղի է  ունեցել Ադրիանո Չելենտանոյի և Կլաուդիա Մորիի հարսանիքը․ պատմության այս օրը (14 հուլիս)Բիթքոինի գինը հասել է նոր պատմական առավելագույնիԵրկար ժամանակ ջուր չի լինիԳիշերը հանգիստ չի անցել. ՌԴ ՀՕՊ-ը ոչնչացրել է ուկրաինական 11 անօդաչու թռչող սարքԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Դավիթաշենի կամրջի տակ դի են հայտնաբերել․ ով է նա Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է Անկարա-Բաքու-Դամասկոս էներգետիկ դաշինքը կարող է Իրանին դուրս մղել սիրիական գազի շուկայից. «Кавказарь»Մյունխենի համաժողովում ելույթը ճիշտ ժամանակին էր, բայց այն չլսվեց. Պուտին Մեր ուղերձը բոլոր աշակերտներին շատ հստակ է՝ լավ սովորիր, որ լավ ապրես. Նիկոլ ՓաշինյանԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը ցանկանում էր աշխարհաքաղաքական առավելություն ձեռք բերել Ռուսաստանի նկատմամբ. ՊուտինՎրաստանում Թուրքիայից և Իրանից ապօրինի ներգաղթյալներ են ձերբակալել Ռուսաստանում անօդաչու թռչող սարքի հարվածից հետո հրդեհ է բռնկվել «Լուկոյլի» խոշոր նավթային գործարանումՀրդեհ Անկարայի 26-հարկանի բնակելի շենքում. զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ նորածին Ուկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ Հորոսկոպ. հուլիս ամսվա հիմնական աստղագիտական իրադարձությունները Մեսսին դուբլ է ձևակերպել MLS-ի հինգերորդ անընդմեջ խաղում Ադրբեջանի վարչապետն ու Ուկրաինայի էներգետիկայի նախարարը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերԱդրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը դարձավ 46 տարեկանԿինը դաժանությամբ փորձել է սպանել իրենից ծնված երեխային
Ամենադիտված