Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

kommersant.ru–ն գրում է, որ Նիկոլ Փաշինյանը կտրուկ բարձրացրել է Հայ առաքելական եկեղեցու հետ առճակատման խաղադրույքները: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին մեղադրելով կուսակրոնության ուխտը խախտելու մեջ՝ նա կոչ է արել փոխարինել ՀԱԵ ղեկավարին և նորին ընտրել դարավոր ընթացակարգի խախտմամբ: Վարչապետը «հավատացյալներին և հոգևոր մաքրությունը պաշտպանելու» նպատակով առաջարկել է ստեղծել համակարգող խումբ՝ ՀԱԵ ղեկավարի վերընտրությունը կազմակերպելու համար: Մինչ այժմ Եկեղեցուն վարկաբեկելու՝ ժողովրդականություն չունեցող վարչապետի փորձերը միայն քննադատություն են առաջացրել ինչպես հոգևորականության, ընդդիմության, այնպես էլ Կաթողիկոսին աջակցող քաղաքացիների կողմից:

Բանն այն է, որ հոգևորականության և ՀՀ իշխանությունների միջև ներկայիս առճակատման մասշտաբները շատ ավելի լայն են: 2018 թվականին դառնալով վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը աստիճանաբար իրեն ենթարկեցրեց իշխանության գործադիր, օրենսդիր և դատական ճյուղերը, բայց Եկեղեցին մնաց անկախ։ Եվ խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց, որոնք նախատեսված են 2026 թվականին, հոգևորականության կողմից կառավարության քաղաքականության քննադատությունը Նիկոլ Փաշինյանի համար ավելի ու ավելի ցավոտ է դառնում։ «Իշխող կուսակցությունը խորհրդարանական ընդդիմությանը լուրջ սպառնալիք չի համարում՝ չնայած իր չափազանց ցածր վարկանիշին։ Եթե նայենք առկա քաղաքական իրականությանը, ապա միակ ուժը, կառույցը, ինստիտուտը, որը չի վերահսկվում իշխանությունների կողմից, Եկեղեցին է», - kommersant.ru-ի հետ զրույցում բացատրել է Կովկասի ինստիտուտի (Երևան) տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Gallup International-ի մայիսյան հարցման համաձայն, հարցվածների 11,5 %-ն է պատրաստ քվեարկել Նիկոլ Փաշինյանի «ՔՊ» կուսակցության օգտին։ Միևնույն ժամանակ, Եկեղեցին է ավանդաբար մեծ աջակցություն վայելում հայ բնակչության կողմից. 2024 թվականի «Կովկասյան բարոմետրի» հարցման համաձայն, կրոնական հաստատությունների նկատմամբ վստահության մակարդակը 79,4 % է։ Պարզ է, որ վարչապետի հարձակումների ֆոնին Եկեղեցու աջակցության հանրահավաքները բավականին կանխատեսելի են։ Հունիսի 2-ին և 5-ին տասնյակ մարդիկ էին բողոքի ցույցի դուրս եկել կառավարության շենքի մոտ, իսկ հունիսի 11-ի գիշերը շատերը անձամբ էին գնացել Երևանի «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու ԱՄԷ-ից ժամանած Գարեգին Բ-ին։ Վերադառնալուց հետո Կաթողիկոսը աղոթք է կարդացել, կոչ արել ժողովրդին միավորվել և վստահություն հայտնել, որ Եկեղեցին կհաղթահարի առաջացած դժվարությունները։ Միևնույն ժամանակ, նա չի պատասխանել լրագրողների հարցերին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի խոսքերը ՀԱԵ ղեկավարի՝ երեխա ունենալու մասին, ճիշտ են։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատուն Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումԽոշոր հրդեհ՝ Երևանի Մոլդովական փողոցի տներից մեկի այգում Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ Քանաքեռավանում հայտնաբերվել են 15 փամփուշտ և 22 պարկուճ Ռուսաստանը չի դադարեցնի հատուկ ռшզմական գործողությունը Ուկրաինայի շուրջ բանակցությունների ընթացքում․ Լավրով Արմեն Գրիգորյանն ավելի շատ է անհանգստանում Ադրբեջանի՝ լավ լույսի ներքո հանդես գալու համար, քան հենց ադրբեջանցիները. Մամիջանյան Չինաստանը պատրաստ է օժանդակել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը. Սի Ծինփին Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Tesla»-ն, «Ford Transit»-ը և «Opel Astra»-ն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա Դամասկոսի նախկին ռազմական օդանավակայանը մասնավոր ինքնաթիռների կենտրոն դարձնելու ծրագիրը դժգոհություն է առաջացրել Սաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարը ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում կառուցողական մոտեցում ունի Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը.ինչպես օգտվել Մեկնարկել է «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլը Գյումրի քաղաքում հայտարարված պլանային ջրանջատումը չեղարկվում է. «Վեոլիա Ջուր» Հերթական անչափահասի մահը՝ էներգետիկների չարաշահումիցԻրանի հետ պшտերազմը շուտով կավարտվի. Թրամփ ԲՐԻԿՍ-ն աշխարհում խոշորագույն միավորումն է․ Պուտին Նեպալում հայտնաբերվել է ջրհեղեղից հետո անհետ կորած համարվող տասը մարդ Հորմուզում նավագնացության հետ կապված իրավիճակը բարեհաջող կլուծվի․ Թրամփ Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ Մենք այժմ Իսրայելի հետ նոր բանակցություններ չենք վարում․ Լիբանանի նախագահ ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքից Սպասվում է առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով ԲՐԻԿՍ-ը դարձել է զարգացող երկրների միջև համագործակցության ամենաազդեցիկ հարթակը․ Սի Ծինփին Մի տնտեսական ցուցանիշ բացահայտում է Հայաստանի գերազանցությունը Ռուսաստանի նկատմամբ. «Նրանք չափազանց խորն են փորել»Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է, նրանց խոշտանգումների վերաբերյալ փաստերը բացահայտ են․ Բաքվում պահվող հայ գերիների հարցով ՀՀ ՄԻՊ–ին է դիմել Լիլիթ Գալստյանը Կեդմի. Փաշինյանը Հայաստանը տանում է «ուկրաինական ճանապարհով»Ես պատրաստ եմ հանդիպել Պուտինին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին, եթե Պուտինը ևս մեկնի այնտեղ․ Զելենսկի ՌԴ-ն անկեղծորեն հույս ունի, որ ԱՄՆ-ի խաղաղարար ջանքերը պտուղներ կբերեն․ Պեսկով Կանադան պետք է դառնա ամերիկյան նահանգ՝ ավտոարտադրությունը պահպանելու համար․ Թրամփ Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
Ամենադիտված