Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ չափազանց ուշ չէ. հաջորդ hարձակումները լինելու են ավելի դաժան. Թրամփ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ես Իրանին հնարավորություն տվեցի գործարք կնքելու։ Ես նրանց ասացի, ամենահստակ խոսքերով, «պարզապես արե՛ք դա», բայց անկախ նրանից, թե որքան ջանք թափեցին, անկախ նրանից, թե որքան մոտեցան գործարքի կնքմանը, չկարողացան անել. այս մասին Truth Social սոցկայքում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով Իսրայելի հարձակումն Իրանի վրա:

«Ես նրանց ասացի, որ իրենց սպասվածից շատ ավելի վատ է լինելու: Մենք ասացինք՝ Միացյալ Նահանգները, անկասկած, արտադրում է աշխարհի լավագույն և ամենամահացու ռազմական տեխնիկան, և որ Իսրայելը դրանից շատ ունի և դեռ շատ ավելին է ունենալու։ Եվ նրանք գիտեն, թե ինչպես օգտագործել դա։ Որոշ իրանցի կոշտ գծի կողմնակիցներ շատ համարձակ  էին խոսում, բայց չգիտեին, թե ինչ էր պատահելու։ Նրանք բոլորը հիմա մեռած են, և իրավիճակը միայն ավելի է վատթարանալու: Շատ մահեր ու ավերածություններ արդեն եղել են, բայց դեռ ժամանակ կա այս կոտորածին վերջ տալու համար», - ասել է նա:

Թրամփի խոսքով՝ հաջորդ՝ արդեն պլանավորված հարձակումները կլինեն ավելի դաժան։

«Իրանը պետք է գործարք կնքի, նախքան ոչինչ չմնա, և փրկի այն, ինչը մի ժամանակ հայտնի էր որպես Իրանական կայսրություն։ Այլևս ո՛չ մի մահ, ո՛չ մի ավերածություն, ՊԱՐԶԱՊԵՍ ԱՐԵՔ ԴԱ, ՔԱՆԻ ԴԵՌ ՉԱՓԱԶԱՆՑ ՈՒՇ ՉԷ։ Աստված օրհնի բոլորիդ», - ասել է նա:

Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է «Առյուծների ազգ» գործողության մեկնարկի մասին, որի նպատակն է վնաս հասցնել Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերին։ Դրանից հետո Իսլամական Հանրապետության մի շարք բնակավայրերում տեղակայված օբյեկտներ ենթարկվել են հարվածների։

The New York Times թերթի տվյալներով՝ իսրայելական ուժերը հարձակվել են Թեհրանի շրջակայքում գտնվող վեց ռազմաբազաների վրա։ Մինչդեռ Իրանի պետական IRNA գործակալությունը հայտնել է, որ Նաթանզ քաղաքում՝ ատոմային օբյեկտի տարածքում, տեղի է ունեցել պայթյուն։

Դեպքերի կապակցությամբ Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հանդես է եկել ուղերձով՝ դիմելով քաղաքացիներին։ Նա հայտարարել է, որ բանակին տվել է «գործելու ազատություն»՝ Իսրայելի հարվածներին պատասխանելու հարցում։

Կամո Ունանյանը դարձել է Հայաստանի առաջին WUKF աշխարհի չեմպիոն Սարյան փողոցը կարող է դառնալ միակողմ երթևեկության․ ինչ է փոխվելուՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻնչպե՞ս են պայթյունից տուժած զինծառայողները Զելենսկին Կիեւում ընդունել է Թրամփի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգին Հրապարակվել են Լիանա Հարությունյանի կալանավորման որոշումն ու դրա հիմքերըԻնչպե՞ս է ռուսական ռազմաբազայից ԲԿ տեղափոխված զինծառայողի վիճակը. մանրամասներ ՆԳՆ-ն զգուշացնում է Մեծ շուքով բացվել է Վահան Տերյանի վերականգնված տուն-թանգարանը Խաբարովսկի երկրամասում ուղղաթիռ է կորել Ռուս զբոսաշրջիկները զանգվածաբար վերադարձնում են Բաքվում կայանալիք երաժշտական փառատոնի տոմսերը Ուկրաինան փորձել է հարված հասցնել Ղրիմին ու Կուրսկի շրջանին դրոններովԽոշոր հրդեհ՝ Չարենցավանում, տեսանելի է եղել մի քանի 100 մետրիցՁորաղբյուրի սպանության մանրամասներըԾանոթ ու միաժամանակ անհայտ … «Գլորիա Ջինս» ընկերությունՀորդառատ անձրև, կարկուտ, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ինչ եղանակ կլինի «Խաբել են, որ Ռուսաստանում են»․ վարժական հավաքներից խուսափելու աղմկահարույց բացահայտումը Զինծառայողների ատեստավորման գործընթացում կեղծիքներ են անում. կան մեղադրյալներՍպանություն՝ գազալցակայանումԶգուշացում․ հուլիսի 21-ից դադարեցման աշխատանքները կսկսվենԿարապետյանը սկսել է նոր թիմի ստեղծումը. իշխանության մեջ խուճապ էՓաշինյանը եվրոպացիներին հաշիվ է տալու ճանապարհների հարցովՔՊ-ն դժգոհ է քաղաքական հավաքի արդյունքներից 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել«Հայաստանի իշխանությունների կողմից ՀԱԵ-ի նկատմամբ հետապնդումները բացատրել են Փաշինյանի ռեժիմի խուճապով»Կինը և դուստրը խեղդվել են մյուս երեխային փրկելու ժամանակ․ ՌԴՊլանային անջատումներ կլինեն․ հասցեներ«Փորձագետ. Բաքուն և Երևանը կարող են առանց Ռուսաստանի միջնորդության էլ հարաբերություններ զարգացնել» Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել«Հին Ապարան»-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթ է կասեցվելՏեղի է  ունեցել Ադրիանո Չելենտանոյի և Կլաուդիա Մորիի հարսանիքը․ պատմության այս օրը (14 հուլիս)Բիթքոինի գինը հասել է նոր պատմական առավելագույնիԵրկար ժամանակ ջուր չի լինիԳիշերը հանգիստ չի անցել. ՌԴ ՀՕՊ-ը ոչնչացրել է ուկրաինական 11 անօդաչու թռչող սարքԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Դավիթաշենի կամրջի տակ դի են հայտնաբերել․ ով է նա Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է Անկարա-Բաքու-Դամասկոս էներգետիկ դաշինքը կարող է Իրանին դուրս մղել սիրիական գազի շուկայից. «Кавказарь»Մյունխենի համաժողովում ելույթը ճիշտ ժամանակին էր, բայց այն չլսվեց. Պուտին Մեր ուղերձը բոլոր աշակերտներին շատ հստակ է՝ լավ սովորիր, որ լավ ապրես. Նիկոլ ՓաշինյանԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը ցանկանում էր աշխարհաքաղաքական առավելություն ձեռք բերել Ռուսաստանի նկատմամբ. ՊուտինՎրաստանում Թուրքիայից և Իրանից ապօրինի ներգաղթյալներ են ձերբակալել Ռուսաստանում անօդաչու թռչող սարքի հարվածից հետո հրդեհ է բռնկվել «Լուկոյլի» խոշոր նավթային գործարանումՀրդեհ Անկարայի 26-հարկանի բնակելի շենքում. զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ նորածին Ուկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ Հորոսկոպ. հուլիս ամսվա հիմնական աստղագիտական իրադարձությունները Մեսսին դուբլ է ձևակերպել MLS-ի հինգերորդ անընդմեջ խաղում Ադրբեջանի վարչապետն ու Ուկրաինայի էներգետիկայի նախարարը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերԱդրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը դարձավ 46 տարեկանԿինը դաժանությամբ փորձել է սպանել իրենից ծնված երեխային
Ամենադիտված