Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական ապտակ Ռուսաստանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի վերջին հայտարարությունները հերթական անգամ սրել են ռուս-ադրբեջանական հարաբերությունները, ավելին, Ադրբեջանը պարզապես ծաղրել է պաշտոնական Մոսկվային։ Մասնավորապես, Մեդինսկին նշել էր, թե Կիևի հետ լիարժեք խաղաղության պայմանագրի բացակայության դեպքում զինադադարը կարող է հանգեցնել նոր էսկալացիայի՝ որպես օրինակ՝ բերելով Ղարաբաղը։

«Եթե մենք դադարեցնենք հակամարտությունը ռազմաճակատի երկայնքով և չհամաձայնվենք իրական խաղաղության շուրջ, պարզապես կնքենք ինչ-որ տեսակի զինադադար, ապա դա կլինի՝ գիտեք, Հայաստանի և Ադրբեջանի միջև կար վիճելի տարածք՝ Ղարաբաղը, ապա այս տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի։ Մոսկվան չի ցանկանում, որ ստեղծվի հսկա Ղարաբաղ, որը ոչ մեկի կողմից չի ճանաչվել, որի պատճառով կարող է բռնկվել միջուկային պատերազմ։ Ահա թե ինչու մենք ուզում ենք դադարեցնել, կնքել լիարժեք խաղաղություն և ճանաչել նոր տարածքները»,- նշել է Մեդինսկին։ Մի կողմ թողնենք այդ հայտարարությունների հակաիրավական և հակաօրինական, ինչպես նաև հակահայկական բնույթը։ Պաշտոնական Երևանը որևէ կերպ չի էլ արձագանքել Մեդինսկիին։ Ու փաշինյանական իշխանությունը, սովորաբար, հակահայկական դրսևորումներին չի արձագանքում։

Փոխարենը բավականին կոշտ արձագանք է արել Ադրբեջանի արտգործնախարարությունը, նշելով, թե Վլադիմիր Մեդինսկիի հայտարարությունն ափսոսանք և զարմանք են առաջացնում։ Զարմանալի է, որ Ռուսաստանի նախագահի օգնական և պատմական կրթության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մեդինսկին, ըստ երևույթին, տեղյակ չէ, որ Ղարաբաղը երբեք վիճելի տարածք չի եղել, ասել են Ադրբեջանի արտգործնախարարությունից։ Ամենաուշագրավ ձևակերպումը սա է. «Ցավոք, Ռուսաստանի նախագահի օգնականը ռուս-ուկրաինական պատերազմը համեմատում է Ղարաբաղում իրավիճակի հետ։ Նման համեմատությունն անտեղի է, քանի որ Ադրբեջանը երբեք չի խախտել որևէ այլ երկրի տարածքային ամբողջականությունը և ագրեսիվ պատերազմ չի վարել որևէ այլ երկրի դեմ»,- ստել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։

Փաստացի պաշտոնական Բաքուն առնվազն Մոսկվային մեղադրում է այլ պետությունների տարածքային ամբողջականությունը խախտելու և ագրեսիվ պատերազմ վարելու համար, իսկ Ռուսաստանից դեռևս որևէ արձագանք այս լկտի հայտարարությանը չկա։

Ինգա Օհանյան

Կարերասի եւ Մբապեի գոլերը հաղթանակ բերեցին «Ռեալին» Վարորդական իրավունքից զրկման 5299 որոշում մեկ տարում. 10-ից 9-ը՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու հիմքով Մեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալ․ Bloomberg ԱՄՆ փոխնախագահի այցելությամբ պայմանավորված՝ կլինեն երթևեկության սահմանափակումներ․ չի գործի նաև մետրոյի մեկ կայարան Ժոան Լապորտան հրաժարական է տվել Իրանի խորհրդարանը փակ նիստ է անցկացրել՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունները քննարկելու համար Լարսը փակվել էԳեղարքունիքի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք և մեծաքանակ թմրանյութ Վենսի այցն ու իրական նպատակները Վրաերթ՝ ԹալինումՄինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր կարող է արգելվել Թուրքիան արագացնում է հայ–թուրքական սահմանի բացման աշխատանքներըՎենսի աշխատակազմը հաստատել է Բագրատ արքեպիսկոպոսի նամակի ստացումը. «Christian Solidarity International» Պայմանագրային զինծառայողի են ծեծել. քրեական վարույթ է նախաձեռնվելՉինաստանն արգելել է նոր ներդրումներ Իսրայելում Սպասվում է ձնախառն անձրև և մառախուղԽոշար վթար՝ ԱրտաշատումԺողովրդավարության դիմակի հետևում․ երբ ճնշումները դառնում են միջազգային հարց Երկրաշարժ է գրանցվելՄահացած զինծառայող Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Թուրքիան արագացնում է Հայաստանի սահմանին անցակետի բացման աշխատանքները Իրազեկում․ Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Մալխաս Ամոյանը հաղթեց շվեդ մրցակցին Երևանում և 7 մարզում լույս չի լինիԾանոթ ու միաժամանակ անհայտ … Արբատ փողոց«Կալաշնիկով. ԵԱՏՄ-ին անդամակցությունից Հայաստանն ավելի շատ բան է շահել, քան Ռուսաստանը» Հայ Առաքելական Եկեղեցին ճնշումների տակ․ ԱՄՆ փոխնախագահը կխախտի՞ լռությունը Ռուս խաղաղապահները հինգ հայ ռազմագերի են վերադարձրել հայրենիք․ պատմության այս օրը (09 փետրվար)Թբիլիսիի հնչեցրած ահազանգը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Ջուր հավաքեք․ խոշոր անջատումներ են լինելու ՀՀ-ում ձյուն է տեղումԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հովտաշեն գյուղի վարչական տարածքում բшխվել են «Honda Fit»-ը և «ՈւԱԶ 452»-ը․ կա վիրшվոր 11 ֆուտբոլիստ արդեն երաշխավորել է իր տեղը․ Անչելոտին հրապարակել է Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստների ցանկը՝ աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելու համարՊուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին գեներալ Ալեքսեևի դեմ մшհափորձի մեջ կասկածվողին ձերբակալելու գործում ցուցաբերած օգնության համարՉինաստանը սպառնացել է չեղարկել Թրամփի այցը, եթե ԱՄՆ-ն զենք վաճառի Թայվանին Աշխարհի ամենաթանկ ոտքը. Միքելանջելոյի նկարը վաճառվել է 27 միլիոն դոլարով Կամչատկայի Շիվելուչ հրաբխից մինչև 12 կիլոմետր բարձրությամբ մոխրի ամպ է արտանետվելՀորոսկոպ. Կենդանակերպի նշանների վեճերն ու հաշտեցումները WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան Ֆրանսիան կոչ է անում Իրանին դադարեցնել տարածաշրջանի ապակայունացումը. ԱԳՆ Գերմանացիների 70 տոկոսը դժգոհ է կառավարության և կանցլերի աշխատանքից. Bild Ռաֆինյան ստիպված է հետևել Գավիին. մանրամասներ` Բարսայի ներքին խոհանոցից Դանակnվ զինվшծ տղամարդը Ուֆայի հանրակացարանում հարձшկվել է ուսանողների վրա Ճապոնիայի իշխող դաշինքը՝ վարչապետ Սանաե Տակաիչի գլխավորությամբ հաղթել է ընտրություններում Սպերցյանին պետք է բաց թողնել Եվրոպա․ Անդրեասյան Հովտաշեն գյուղի վարչական տարածքում բшխվել են «Honda Fit»-ը և «ՈւԱԶ 452»-ը․ կա վիրшվոր 5 բալանոց երկրաշարժ է եղելԼևոն Ազիզյանը ներկայացրել է կլիմայական անոմալիաներով աչքի ընկնող 5 երկրներ Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին գեներալ Ալեքսեևի դեմ մшհափորձի մեջ կասկածվողին ձերբակալելու գործում ցուցաբերած օգնության համար
Ամենադիտված