Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պայքար սկսել Հայ եկեղեցու հոգևորականության դեմ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Գերագույն Հոգևոր Խորհուրդն իր նիստում զեկուցել է «հայ հասարակության պառակտման» և «ազգի հոգևոր միասնության խաթարման» սպառնալիքի մասին, որն առաջացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի պատճառով: ՀԱԵ-ի Ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ խորհուրդը նաև կոչ է արել պետական ​​մարմիններին դադարեցնել ՀՀ վարչապետի այդ «անօրինական և կարճատես քաղաքականությունը», գրում է vedomosti.ru–ն:

Գերագույն Խորհրդի նիստը տեղի է ունեցել ՀԱԵ-ի Էջմիածնի պաշտոնական նստավայրում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ի նախագահությամբ: Հայտարարության մեջ ասվում է, որ Փաշինյանի սոցիալական ցանցերում հոգևորականության վերաբերյալ հրապարակումները լի են անպարկեշտ խոսքերով, զուրկ են տարրական էթիկական չափանիշներից, խախտում են մարդու հիմնական իրավունքները և կոպտորեն վիրավորում են հավատացյալների կրոնական զգացմունքները: Ըստ հոգևորականների Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը «ծառայում է արտաքին հայատյաց ուժերի նկրտումներին» և կապված է «հայ ժողովրդի դեմ ադրբեջանական քարոզչության կեղծ մեղադրանքների հետ»։ Խորհուրդը հավելել է, որ բոլոր եկեղեցական հարցերը լուծվում են եկեղեցական կանոնների և կարգերի համաձայն և գտնվում են աշխարհիկ իշխանությունների իրավասություններից դուրս։

Փաշինյանի և Հայ եկեղեցու միջև հակամարտությունը սրվել է այն բանից հետո, երբ վարչապետը մայիսի 29-ին կառավարության նիստում հայտարարել է, որ Հայաստանի բոլոր եկեղեցիները վերածվել են «չուլանների», քանի որ քաղաքացիները, եթե ունեն ավելորդ իրեր, դրանք բերում են եկեղեցիներ։ Նրա խոսքով այդ գործելակերպը վիրավորում է իրեն որպես «հոգևոր զգացմունքներ ունեցող» մարդու։ Հայ եկեղեցին քննադատել է վարչապետին այդ խոսքերի համար։ Ի պատասխան մայիսի 30-ից սկսած Փաշինյանը սկսել է իր սոցցանցերի էջերում մի շարք վիրավորական գրառումներ հրապարակել եկեղեցու սպասավորների դեմ, որտեղ նա, մասնավորապես, նույնիսկ առաջարկել է ուսումնասիրել այն հարցը, թե ավագ հոգևորականներից քանի՞սն են հավատարիմ կուսակրոնության երդմանը։ Նրա խոսքով այդ երդումը խախտող հոգևորականները պետք է հեռանան իրենց ծառայությունից։ Իսկ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, նույնիսկ մեղադրել է հայ հոգևորականներին մանկապղծության մեջ։ Փաշինյանը նաև կասկածի տակ է դրել Գարեգին II-ի ՀԱԵ ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու իրավունքը, քանի որ նա, իբր, երեխա ունի։ Իսկ հունիսի 3-ին էլ իր Telegram ալիքում նա պահանջել է, որ Էջմիածինը շտապ պարզի, թե արդյո՞ք Կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը։ Բացի այդ, վարչապետը կոչ է արել Հայաստանի իշխանություններին մասնակցել ՀԱԵ ղեկավարի ընտրություններին։

Իշխանությունների հարաբերությունները ՀԱԵ-ի հետ լրջորեն վատթարացել էին դեռ 2020 թվականի նոյեմբերին՝ երկրորդ ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո, երբ կաթողիկոս Գարեգին II-ը մեղադրեց Փաշինյանին հայկական բանակի պարտության համար և կոչ արեց հրաժարական տալ։ Նոր շրջադարձ եղավ 2024 թվականի մայիսին, երբ Տավուշի թեմի արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը դեմ արտահայտվեց երկրի հյուսիս-արևելքում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, ապա գլխավորեց բողոքի շարժումը, որը պահանջում էր Փաշինյանի հրաժարականը։

Փաշինյանը վճռականորեն տրամադրված է եղել ՀԱԵ-ն ենթարկեցնել իրեն դեռ իր իշխանության գալուց անմիջապես հետո՝ 2018 թվականին, նշել է հայ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի հետազոտող Հրանտ Միքայելյանը։ Բացի Հայաստանը նորացնելուց, վարչապետի հիմնական կարգախոսներից մեկը Գարեգին II-ի տապալումն ու նոր կաթողիկոսի ընտրությունն էր, ասել է փորձագետը։ Նրա խոսքով առաջին տարիներին այդ արշավը հանգեցրեց եկեղեցու վարկանիշի նվազմանը, սակայն 2020 թվականի պատերազմից հետո ՀԱԵ-ն վերականգնեց իր հեղինակությունը։ «2024 և 2025 թվականների հարցումների համաձայն ՀԱԵ վարկանիշը կազմել է 80 %, մինչդեռ կառավարությանն ընդամենը 30 %։ Եկեղեցին շատ քաղաքական հարցերում հավատարիմ է այլընտրանքային օրակարգին և, ըստ էության, մնում է միակ կազմակերպված ուժը, որը չի վերահսկվում պետության կողմից։ Հետևաբար, ներկայիս պայմաններում ՀԱԵ-ի ենթակայությունը կենսականորեն կարևոր հարց է Փաշինյանի համար», - բացատրել է քաղաքագետը։ Այնուամենայնիվ, նշել է Միքայելյանը, ՀԱԵ-ն չի կարող միավորել բոլոր ընդդիմադիր տրամադրված քաղաքացիներին և դեմ լինել կառավարությանը, տարբեր պատճառներով այն անկարող է արդյունավետ քաղաքական գործողությունների և ունի այլ ինստիտուցիոնալ կառուցվածք։ Հայաստանում, շարունակել է փորձագետը, կառավարության գործողությունների պատճառով հասարակությունը բաժանված է հատվածների, որոնք ոչ մի կերպ չեն փոխգործակցում միմյանց հետ։ «Այլ կերպ ասած, իշխանությունները չեն ազդում իրենց հակառակորդների, իսկ ընդդիմությունն իշխող կուսակցության կողմնակիցների վրա։ Ծայրահեղ բևեռացման պայմաններում ոչ մի բանի մեղադրական ապացույց չի կարող որևէ ազդեցություն ունենալ», - հավելել է Միքայելյանը։

«ИМЭМО РАН»-ի Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Ստանիսլավ Պրիչինն էլ կարծում է, որ Հայաստանի իշխանությունները հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ փորձում են ամրապնդել իրենց ընտրազանգվածը հակաեկեղեցական արշավով։ Նախևառաջ, Փաշինյանը փորձում է իր կողմը գրավել տատանվող լիբերալ մտածողությամբ քաղաքացիների մի մասին, որոնք քննադատաբար են տրամադրված Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ։ Սակայն այդ քաղաքականությունը միայն խորացնում է հայ հասարակության պառակտումը, եզրափակել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Էներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ»Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ»Սխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ»«Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ»Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ»Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ»Իրավապահները հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակnցներ արձակողին ու դեպքի մասնակիցներինԻսրայելի պաշտպանության բանակը վերջին 24 ժամում hարվածել է Հեզբnլլաhի ավելի քան 200 օբյեկտիԿիրանցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ խաղում, խաղաղությունը սա է. Նիկոլ ՓաշինյանՊեկինը Իրանին զենք չի տրամադրել. Սի Ծինփինի պատասխանը՝ Դոնալդ Թրամփի նամակինԲրիտանիան Ուկրաինային կմատակարարի 120 հազար ԱԹՍ Ավելի վատ լինել չի կարող. Զելենսկին՝ Ուկրաինայում Patriot-ի hրթիռների դեֆիցիտի մասին Մենք արժանի էինք կիսաեզրափակչին․ երիտասարդ թիմ ունենք և շարունակելու ենք կատարելագործվել․ ՖլիկԱՄՆ-ը մոտ է Իրանի դեմ գործողության ավարտին. Թրամփ LVMH-ը հայտնում է վաճառքի դանդաղման մասին. Իրանի դեմ պատերազմը հետաձգել է շքեղության շուկայի վերականգնումը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն անառnղջ են և տրшվմատիկ. Զախարովա Անհնար է հավատալ Իրանի nչնչացմանը. Լավրով Մալենան նոր լուսանկարներ է հրապարակել Բրյուսելից Մոսկվա. արտաքին հավասարակշռության խախտման գինըԻրանում ռազմական գործողությունները վնաս են հասցնում համաշխարհային տնտեսությանը. Թրամփ Ոչ ոք չի կարող մատ թափ տալ Թուրքիայի և նրա նախագահի վրա. Էրդողան «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները հանդիպեցին աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի հետ Հունգարիայի նախագահը Մադյարին հանձնարարել է կազմել նոր կառավարություն «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները կներկայանան հաշվետու համերգներով Երևանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -1°CԹուրքիայի դպրոցներից մեկում հնչած կրակոցների հետևանքով մահացածների թիվը հասել է 4-ի, կա 20 վիրավոր «Վերին Լարս» տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Զելենսկին դժգոհ է ԱՄՆ-իցԾանոթ ու միարժամանակ անհայտ … Չինական մեծ պատ Փաշինյանը իրավական հիմքեր է ստեղծում՝ ընդդիմադիր ուժերի գրանցումը արգելելու համարՓաշինյանն ու Միրզոյանը չեն մեկնելու ԱնթալիաՔՊ-ն միտումնավոր մերժում է Հայկ Սարգսյանի բոլոր նախագծերը Սուրբ Սոֆիայի տաճարում հույն զբոսաշրջիկներ են ձերբակալվել դրոշի համար Թրամփը դեմ է, որ Իրանն ուրանի հարստացումը դադարեցնի միայն 20 տարով Մյասնիկյան պողոտայում ճանապարհին կառուցված հենապատը փլուզվել է. ավտոմեքենաներ են վնասվել Ջրային կոմիտեն նոր տեղակալ ունի․ ով է Նվարդ Վարդանյանը և ինչ ունեցվածք ունի նա Երեկ մաhացած զինվորը նամակ է թողել․ ի՞նչ է գրել«Փորձագետի կարծիքով Հայաստանին պատրաստում են ուկրաինա-մոլդովական սցենարի» Իրանը չինական լրտեսական արբանյակ է օգտագործել ամերիկյան բազաները թիրախավորելու համար․ FT«Գործարքի մի կտոր. Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 3 միլիարդ դոլարով շնորհիվ Ռուսաստանի» Վաղը խոշոր ջրանջատումներ կլինենԱպրիլի 16-ին գազ չի լինելու Ժողովրդի քվեն որպես շրջադարձ. Հունգարիայի փորձը և փոփոխության բանաձևը Մշակույթի համաշխարհային օր․ պատմության այս օրը (15 ապրիլ) Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելԻշխանության երկարաձգման գինը. երբ ժողովրդավարությունը վերածվում է կառավարման իմիտացիայի Ով է երեկ զոհված զինծառայողըՎարկով առողջապահություն. 102 մլն վարկ՝ ապահովագրության համակարգի համար. «Ժողովուրդ» Դպրոցների հետ կապված՝ Փաշինյանն իրականացնում է «նախկինների ծրագիրը»․ «Հրապարակ» 5 անշարժ գույք, 15 մլն եկամուտ և նոր հողամաս. փոխմարզպետի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Ամենադիտված