Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պարը որդուս տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին». Լավրենտի Նատոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ երեխա էր Լավրենտը։ Հինգ տարեկանից դպրոց հաճախեց, իրեն մանկապարտեզում արդեն անհետաքրքիր էր։ Ինչ-որ առումով սա փորձնական քայլ էր։ Մտածում էինք՝ կմնա, լավ, չէ, ուրեմն մեկ տարի հետո կհաճախի։ Բայց խնդիրներ չեղան, և արդյունքում մեկ տարի շուտ ավարտեց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լավրենտիի մայրիկը՝ տիկին Անին։

Լավրենտին ծնունդով Երևանից է, հաճախել է Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոց։ Մայրիկը նշում է՝ առաջինից հինգերորդ դասարաններում որդին գերազանց առաջադիմություն է ունեցել։ «Դրանից հետո առաջադիմությունը փոխվեց, քանի որ սկսեց արդեն պարով զբաղվել։ Ժամանակը չէր հերիքում։ Մենք էլ մի տեսակ պահանջկոտ չէինք, թույլ էինք տալիս, որ նա հասկանա, թե ինչն է իրեն ավելի հոգեհարազատ ու հետաքրքիր։ Մաթեմատիկայի հետ սեր չուներ, բայց հումանիտար առարկաներ սիրում էր։ Իրեն հեշտ էին տրվում լեզուները, շատ պարզ ու մաքուր խոսում էր ռուսերեն, զուգահեռ նաև անգլերենն ու գերմաներենն էին։ Դպրոցը գերմանական թեքումով էր, երբ ընտրում էինք դպրոցը, դա մեծ դեր խաղաց, քանի որ արտերկրում սովորելու, ինչ-որ ծրագրերի մասնակցելու համար օտար լեզուն կարևոր նշանակություն ունի»։

Մայրիկն անկեղծանում է՝ որդու՝ բանակում ծառայելու մասին երազանք չեն ունեցել։ «Իրեն այդ կարգավիճակում չենք պատկերացրել։ Մտածում էինք, որ նա այնպիսի ուսումնական հաստատությունում կսովորի, որ զինվորական ծառայությունը կհամատեղի կրթության հետ։ Կծառայեր, բայց ոչ դիրքում»։

Լավրենտին 8 տարեկանից հաճախել է Երկաթուղայինների «Անի» պարախումբ, պարել Robstyle խմբում, «Սարդարապատ» համույթում, «Բերդ» պարային անսամբլում։ «Ամեն ինչ սկսվեց «Անի» պարախմբից։ Իր ընկերները պարի էին գնում, Լավրենտն էլ ցանկություն հայտնեց նրանց հետ գնալու։ Եկավ տուն, մեզ ասաց, որ անհրաժեշտ ամեն ինչ գնենք, ուզում է պարի հաճախել։ Իր ընկերներից նա միակը դարձավ, որ շարունակեց պարի ուղին։ Պարն իր տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին։ Նա կարող էր «Սարդարապատում» պարելով և՛ իր զինվորական ծառայությունն անցնել, և՛ իհարկե, չթողնել պարը։ Քննության օրը ՊՆ-ի ներկայացուցիչն ասել էր՝ չես կարող մասնակցել այս քննությանը, որովհետև ունես «սրտի հոդված»։ Բոլոր մարզիկներն ու պարողներն ունեն սրտի առիթմիա, դա բնական երևույթ է։ Այդ պաշտոնյան ասել էր՝ չեմ կարող թույլ տալ, որ մասնակցի քննությանը, իսկ եթե բեմի վրա իր սիրտը կանգնի՞... Իր սիրտը բեմի վրա չկանգնեց։ Իր վիրավորումը եղել է ԱԹՍ հարվածից՝ թիկունքից դեպի սիրտ»։

Դեռ ավագ դպրոցում Լավրենտին հստակ որոշել էր, որ կրթությունը շարունակելու է պարարվեստի ուղղությամբ։ 2021 թվականին ընդունվել էր Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի «Պարարվեստի մանկավարժություն բաժին»։ «Ուսանողական այդ մեկ տարին հրաշալի անցկացրեց «Բերդ» պարային անսամբլում՝ Կարեն Գևորգյանի ղեկավարությամբ։ Շատ մեծ դպրոց անցավ, ափսոս, որ կիսատ մնաց»։

Լավրենտին զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության 2022 թ. հուլիսի 28-ին։ Ծառայում էր Սոթքում։ «Ամառային զորակոչի ամենավերջին օրն էր։ Վիճակահանությամբ ընտրեց Սոթքի զորամասը, բայց առաջին 20 օրը ծառայել է Կարճաղբյուրում, հետո տեղափոխվել Սոթք։ Օգոստոսի 28-ին՝ իր երդմնակալության արարողությանը, առաջին ու վերջին անգամ ենք իրեն տեսել զինվորական համազգեստով»։

Լավրենտին անձնական կորուստներ էր ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ։ «2020 թվականին իմ եղբայրը՝ Լավրենտի հարազատ քեռին, կամավոր մեկնել է Արցախ։ Նա զոհվեց հոկտեմբերի 28-ին, իրեն 40 օր հետո գտանք։ Այդ ընթացքում Լավրենտը շատ «մեծացավ»։ Նույն ժամանակ նաև իր ընկերոջը՝ Շահենին կորցրեց։ Շահենը պարում էր «Բերդ» անսամբլում։ Միասին պարել էին «Անի» պարախմբում, Շահենի օրինակով համալսարան էր ընդունվել։ Մտերիմ ընկերներ էին։ Շահենի կորուստն աննկարագրելի էր Լավրենտի համար։ Մինչև հիմա տղայիս ձայնն ականջներումս է, երբ ասում էր, որ Շահենն էլ չկա»։

Պատերազմը չշրջանցեց նաև Լավրենտիին։ 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սահմանների վրա։ Լավրենտիի վերջին զանգը եղել է սեպտեմբերի 12-ի երեկոյան՝ ժամը յոթ անց կեսի կողմերը։ «Ճաշի ժամը վերջացել էր, խոսեցինք, ասաց՝ մա՛մ, ծանրամարտ ենք նայում, ամեն ինչ նորմալ է։ Ես էլ իրեն հարցրեցի՝ բալե՛ս, այդտեղ ապահո՞վ է։ «Մա՛մ, ամենաապահով տեղում եմ»։ Չգիտեմ, թե ինչու եմ նման հարց տվել իրեն։ Դա մեր վերջին զրույցն էր։ Գիշերը 12 անց կես ինձ զանգեցին՝ Անի՛, պատերազմ է։ Զանգում էինք Լավրենտին, չէր պատասխանում, իրեն անընդհատ գրում էի՝ մի վերցրու հեռախոսը, բայց գոնե մի բառ գրի։ Լավրենտը զոհվել է գիշերը 00։20-ին։ Առաջինը հարվածում են Սոթքի զորամասին, տղաները ներսից անկանոն դուրս են գալիս, որովհետև, մեր տեղեկություններով, այդ պահին համակարգող չի եղել։ Լավրենտը զոհվում է ԱԹՍ-ի՝ ընդամենը 2 սմ բեկորից»։

Լավրենտին տուն է «վերադառնում» հաջորդ օրը։ «Առաջին րոպեներին, երբ ամուսինս հայտնեց լուրը, իրեն ասում էի՝ դու չես տեսել, ոչ մեկին մի հավատա։ Իմ այդ հերքումից մեր շրջապատի մարդկանց սրտում էլ կասկած հայտնվեց։ Բայց իրականությունն այլ էր»։

Ապրելու ուժի մասին։ «Ապրած 18 տարվա ընթացքում այնքան սիրուն անուն է թողել տղաս, այդ անունը պետք է բարձր պահենք։ Հպարտություն եմ զգում, որ Լավրենտի մաման եմ։ Բարի էր, կամեցող, ընկերասեր։ Յուրաքանչյուրի մեջ փորձում էր մի լավ բան գտնել։ Շատ լավ ընկերներ ունի, որոնք մեզ հիշում են, այցելում, մեր կողքին են։ Շնորհակալ եմ իրենց ծնողներին, որ նման երեխաներ են դաստիարակել։ Լավրենտի ծննդյան օրերին գիշերը գնում ենք իր մոտ այն մտքով, որ մենակ մնանք իր հետ, շնորհավորենք։ Բայց Լավրենտի ընկերներն արդեն Եռաբլուրում են լինում։ Իր համակուրսեցիները տղայիս 20-ամյակի առիթով համալսարանում միջոցառում էին կազմակերպել, շատ գեղեցիկ բեմականացում, որը պատմում էր նրա կյանքի պատմությունը։

Իմ տղան հիանալի ընկերներ ունի, նրանք շարունակում են ընկերություն անել մյուս որդուս՝ Հարությունի հետ։ Նրա կողքին են, մեր կողքին են։ Միայն սա է ինձ ապրելու ուժ տալիս։ Եղբորս կորուստը դատարկություն բերեց, բայց Լավրենտին ինձ կյանք էր վերադարձնում։ Ասում էր՝ համերգ ունեմ, ամեն ինչ անում էր, որ ներկա լինեմ, չպարփակվեմ։

Իսկ հիմա... Շատ բարդ է, ամեն օր երազում ենք մեռնելու մասին։ Ամեն առավոտ ասում ես՝ այսօր էլ արթնացա, այսօր էլ պետք է դեմքիս ժպիտ նկարեմ, որովհետև, օրինակ՝ աշխատավայրում կամ շրջապատում որևէ մեկը մեղավոր չէ տեղի ունեցածում։ Երկու իրականության մեջ ենք ապրում»։

Հ. Գ. - Լավրենտի Նատոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ով ասում է՝ թող այս մեկը, այն մեկը հարկ չվճարի, նա ասում է՝ թող դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ չլինի, բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչ, 16 մլն-ի ծրագիր չլինի. Փաշինյան95 տոկոսով վստահ եմ․ Ռոնալդոն կանխատեսել է, թե որ հավաքականը կհաղթի ԱԱ-2026-ում Օդի ջերմաստիճանը վաղվանից աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով Պիկասոյի գլուխգործոցը կխաղարկվի 100 եվրոյով. վիճակախաղը, որտեղ ներկայացված է ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ նկարը, իրարանցում է առաջացրելԼավրովի հետ հեռախոսազրույցում Ֆիդանը առաջարկել է Ստամբուլի հարթակը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համարԻնձ համր Աստծո պարգեւ է «Ռեալում» խաղալը. Մբապե 76-ամյա Ալլա Պուգաչովան կարճ կիսաշրջազգեստով լուսանկար է հրապարակել Հրդեh է բռնկվել Չինաստանում BYD-ի բազմամակարդակ ավտոկայանատեղիում Էներգետիկ անցումը դառնում է համակարգված․ դերակատարները միավորվում են մեկ հարթակում Թուրքիայում զինվшծ անձը hարձակվել է դպրոցի վրա. կա 16 վիրավnր ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով Իրանի կրած վնաuը կազմում է 270 միլիարդ դոլար. Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչԻրանը ԱՄՆ-ին հայտնել է հինգ տարով միջnւկային ծրագրից հրաժարվելnւ պատրաստակամության մասին. NYTԱդրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով 22 երկաթուղային վագոն Իրանն ԱԷՄԳ-ում բարձրացրել է «Բուշեր» ատոմակայանին հարվածելու դեպքում հնարավոր վնասի հարցը Սաուդյան Արաբիան պահանջում է ԱՄՆ-ից վերացնել իրանական նավահանգիստների շրջափակումը․ WSJMeta-ն ստեղծում է Մարկ Ցուկերբերգի ԱԻ տարբերակը՝ աշխատակիցների հետ շփվելու համար․ FTՄոսկվան և Անկարան պատրաստակամություն են հայտնել՝ աջակցել Իրանում հակամարտության կարգավորման ջանքերի Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը չի կալանավորվիՀնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան, հողի մակերևույթին՝ -1․․․-4 աստիճան ցուրտ. ինչ եղանակ է սպասվումԱրմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող Արթիկի բնակչին Ուկրաինայի զինված ուժերի կողմից Զատկի զինադադարի բազմաթիվ խախտումներ են եղել. հայտարարություններ Կրեմլից Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով 22 երկաթուղային վագոն Իրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ Գազ չի լինի ապրիլի 15-ին Մեծամորում ավտոմեքենա է այրվել Հավատացած եմ՝ հավաքական ընդդիմությունը հաղթելու է ընտրություններում, բայց միայն հաղթելը բավարար չէ Ադրբեջանական հեռուստատեսությունը սադրում է Հայաստանին. ոչ մի վախենալու բան չկա. եթե ռուսական գազ չլինի, դուք այն կգնեք մեզանիցՓաշինյանի այցը Մոսկվա. ո՞ւր է գնալու Հայաստանը հաջորդիվՀայաստանում ցանկանում են օրենքով նվազեցնել մեքենաների ահռելի քանակը Փաշինյանը փորձում է անձամբ հանգստացնել խոշոր գործարարներին Վթար․ այսօր ջուր չի լինիԹուրքիան խոստովանում է իր մասնակցությունը Իշխանության միակ զենքը քվեների փոշիացումն է մնացել Հայաստանն ու Ադրբեջանը մտահոգված են ԱՄՆ-ի Իրանի նկատմամբ կենտրոնացմամբ Երևանի թիվ 143 դպրոցում վիճաբանություն է եղել. աշակերտի հայրը քաշքշել է 43-ամյա կնոջը Փաշինյանը՝ աշխարհաքաղաքական սայթաքուն լանջին. հեքիաթը՝ որպես նախընտրական հարթակ. «Փաստ»Փաշինյանը ժամանել էր Մոսկվա ակնհայտորեն Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու մտադրությամբ Թրամփը կորցրե՞լ է հետաքրքրությունը TRIPP-ի նկատմամբ. «Փաստ»Սպանություն` 2 եղբայրների մասնակցությամբ«Խելացի, ուրախ, բարի, անվախ տղա էր որդիս». Գարեգին Վարդանյանի հետ վերջին զանգը եղել է հոկտեմբերի 13-ին, նա տուն է «վերադարձել» անմահանալուց մեկ տարի հինգ ամիս անց. «Փաստ»Աճ՝ տարադրամի շուկայումՓոփոխություններ վարորդական վկայական ստանալու քննությունների գործընթացում. «Փաստ»Եկեղեցու շուրջ նոր ճնշումների վտանգը․ ի՞նչ է սպասվում ընտրություններից հետո Վենսի ստվերը և Օրբանի պարտությունը․ երբ ընտրողը դառնում է վճռորոշ ուժ Հայ դիրքապահների կողմից հետ է մղվել հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայինների կողմից ԼՂՀ հարավային ուղղությամբ ձեռնարկված գործողությունը․ պատմության այս օրը (14 ապրիլ)«Պետք է ցույց տալ, որ իշխանության բերած խաղաղության և պատերազմի դիլեման կեղծ է, և ընդդիմադիր որևէ ուժ խաղաղությունը չի դնում կասկածի տակ». «Փաստ»Ինչպե՞ս փայտ չդնել ընդդիմության «անիվների» մեջ. «Փաստ»Ավտոմեքենան մոտ 70 մետր գլորվելով հայտնվել է ձորում․ կան տուժածներՄայրական սիրտը, որ պատերազմը չկարողացավ կոտրել. «Փաստ»Սպասվում են տեղումներ
Ամենադիտված