Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ի՞նչ սպասել Եվրոպայում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացում սահուն անցում է կատարվում դեպի բազմաբևեռ համակարգ։ Բայց ժամանակի ընթացքում ինչքան էլ կարևորվում է միջազգային տարբեր խաղացողների դերակատարությունը, միևնույնն է, ԱՄՆ-ի դերակատարությունը միջազգային ասպարեզում շարունակում է մնալ առաջնային։ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ աշխարհի թիվ 1 տնտեսությունը և ամենահզոր ռազմական ուժերն ունեցող պետությունը։ Ուստի, ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձություններն իրենց արձագանքն են գտնում աշխարհով մեկ։

Հասկանալի է, որ այս տարվա համար ամենադրամատիկ իրադարձությունը Դոնալդ Թրամփի պաշտոնավարումն է, իսկ նա հռչակել է «Ամերիկան՝ առաջինը» կարգախոսը, որը ենթադրում է առավելապես ամերիկյան ներքին խնդիրների վրա կենտրոնանալու ձգտումը։ Այս համատեքստում Թրամփի վարչակազմի համար առաջնային է ամերիկյան ներքին արտադրական ներուժի վերականգնումը և ոչ անհրաժեշտ ծախսերի կրճատումը։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ Թրամփի պաշտոնավարման սկիզբն աչքի ընկավ նրանով, որ տեխնոլորտի միլիարդատերերը սկսեցին հարել ամերիկյան կառավարությանը ու մեծ ազդեցություն ունենալ նրա վրա։ Խոսքը մասնավորապես վերաբերում է աշխարհի ամենահարուստ մարդու՝ Իլոն Մասկի ունեցած դերակատարությանը։ Նա անգամ զբաղեցնում էր կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավարի պաշտոնը։ Ու այս գործոնը հաշվի առնելով՝ խոսվում էր այն մասին, որ բիզնեսն ու քաղաքականությունը սերտաճել են, իսկ Մասկը քաղաքականությունը կարող է ծառայեցնել իր բիզնես շահերին։ Մի շարք լրատվամիջոցներում անգամ խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, թե Մասկը զբաղեցնում է ստվերային նախագահի դերակատարությունը։

Նա կառավարության արդյունավետության դեպարտամենտի շրջանակներում այնպիսի կամայական կտրուկ քայլերի ու կրճատումների էր դիմում, որոնց արդյունքում տպավորություն էր ստեղծվում, թե պետական համակարգի հետ վարվում է այնպես, կարծես իրեն պատկանող հերթական ընկերություններից մեկն է։ Մասկի գործունեությունը վարչակազմի ներսում դժգոհությունների պատճառ դարձավ, ու չնայած այն հանգամանքին, որ նա հեռացավ իր պաշտոնից, այդ ամենն ի վերջո հանգեցրեց Թրամփ-Մասկ հեռակա վեճին։ Այդ ֆոնին Հանրապետական կուսակցության ներսում սկսեցին կոչեր հնչել Մասկի՝ ԱՄՆ ներգաղթելու մանրամասները ստուգելու և անգամ արտաքսելու հնարավորության մասին։ Ճիշտ է՝ Մասկը չի կարող դուրս գալ կառավարության դեմ, սակայն նա հսկայական ազեցություն ունի՝ հաշվի առնելով, որ կրիտիկական նշանակություն ունեցող այնպիսի ընկերություններ է ղեկավարում, ինչպիսիք են Tesla-ն, SpaceX-ը և Starlink-ը, թեկուզ և դրանց բաժնետոմսերի գներն ընդամենը մի քանի օրում կտրուկ նվազեցին՝ լուրջ վնասներ պատճառելով:

ԱՄՆ-ում տեղի ունեցող մյուս կարևոր իրադարձությունը կապված է ապօրինի ներգաղթյալների խնդրի հետ, քանի որ Դոնալդ Թրամփը խոստացել է անհապաղ դադարեցնել ապօրինի ներգաղթյալների մուտքն ամերիկյան տարածք և սկսել միլիոնավոր միգրանտների արտաքսման գործընթացը: Լոս Անջելեսի՝ գերազանցապես լատինամերիկյան շրջանում Ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) դաշնային գործակալների կողմից անօրինական միգրանտների հայտնաբերմանն ուղղված խուզարկությունները բողոքի ակցիաների պատճառ են դարձել, որոնց ընթացքում բախումներ են տեղի ունենում։ Նշվում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է այնտեղ Ազգային գվարդիայի 2 հազար զինվորական ուղարկել՝ ակցիաները ճնշելու համար։ Անկարգությունները տարածվել են նաև Նյու Յորքում։ Պարզ է, որ Թրամփին ձայն են տվել բազմաթիվ քաղաքացիներ, որոնց շրջանում կոնկրետ դժգոհություններ կան ապօրինի ներգաղթյալների հոսքի հետ կապված, քանի որ այդ մարդիկ իրենց հետ բերում են նաև հանցագործություններ և այլ վատ երևույթներ։ Ուստի, ԱՄՆ վարչակազմը հաստատակամություն է ցուցաբերում ապօրինի ներգաղթյալների ու սահմանային պաշտպանվածության հարցի ուղղությամբ։ Որոշ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ առաջիկայում ներգաղթի խնդրին բախվելու է նաև Եվրոպան, որտեղ գնալով աճում են հականերգաղթային տրամադրությունները։ Բացառված չէ, որ ԱՄՆ-ից արտաքսված միգրանտները կարող են հայտնվել հենց եվրոպական երկրներում։ Բայց, ի տարբերություն ԱՄՆ-ի, Եվրոպայում խնդիրն ավելի լուրջ է ու նույնիսկ քաղաքակրթական նշանակություն ունի, քանի որ ժամանակի ընթացքում Եվրոպա են տեղափոխվել մեծ քանակությամբ մահմեդական արժեհամակարգ կրող մարդիկ, որոնք չեն մերվել տեղական հասարակության մեջ ու կարող են խնդիրներ ստեղծել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բաքուն գնալով լկտիանում է Արաղչին ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է համագործակցության ամրապնդումը Հյուսիսային նավատորմը ստացել է առաջին անվանական Ка-27М ուղղաթիռը Նոր ապտակ Նիկոլ Փաշինյանին՝ ԱրևմուտքիցԱզատություն հայ գերիներին․ երիտասարդ ՀՅԴ–ականները նամակ հանձնեցին ՄԱԿ–ին Հաստատվել է 12-րդ դասարանի սովորողների ավարտական հունվարյան քննությունների ժամանակացույցը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 9-10-ը Վարդենիսում մահացած 26-ամյա Ալեքսը Երևանից էրԾնվել է 2023-ի պատերազմում անհետ կորած Ալբերտ Ավետիսյանի դուստրը՝ ԱլբերտինանԿԳՄՍ նախարարը Լեհաստանում կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչներին Ողբերգական վթար՝ Գեղարքունիքում. մաhացած 15-ամյա տղան ու «Opel»-ը հայտնաբերվել են ձորումՃՏՊ՝ ԵրևանումՈսկու գինն անկում է ապրում Ցավալի է պարտվել. դժվար է հասկանալ և ընդունել նման իրողությունը. Հենրիխ Մխիթարյան Երթևեկության կազմակերպման փոփոխություն Տիտոգրադյան – Խաղաղ Դոնի փողոցների խաչմերուկում Նոր ձերբակալություններ ՊՆ-ում. կաշառք բանակից ազատելու դիմաց Հայտնի է՝ ինչ հանգամանքներում է մահացել 26-ամյա սպան Զելենսկին անվտանգության երաշխիքներ է ուզում ընտրություններ անցկացնելու համար ՉԼ 6-րդ խաղային շաբաթ | Արդյունքները և մրցաշարային աղյուսակըԾանոթ ու միա ժամանակ անհայտ … Սենսոր դեգրավացիայի խցիկ«Փաշինյանը տապակի վրա. Եվրահանձնակատարը փորձում է համոզել Հայաստանին դավաճանել Պուտինին»Մինչև ուշ երեկո ջուր չի լինի«Փաշինյանը պատվիրել է հայկական հիմն կիրակնօրյա պատարագից առաջ. Ժողովուրդը սարսափից լռում է» Տեսախցիկը ֆիքսել է 29-ամյա Գոհար Մանուկյանի մասնակցությամբ ողբերգական ավտովթարը Եկեղեցու դեմ նպատակային գործողություն․ իշխանության նոր հարձակումը ՀԱԵ-ի ինքնավարության վրաՀայաստանում ձյուն է տեղումՔաղաքական ճգնաժամի նոր փուլ․ ինչի հետևանք է Վաշինգտոնի հուշագիրըՀրանտ Դինքը Մամուլի միջազգային ինստիտուտի կողմից արժանացել է Աշխարհում մամուլի ազատության հերոսի կոչման․ պատմության այս օրը (10 դեկտեմբեր)Լույս չի լինելու. հասցեներԱնկում՝ տարադրամի շուկայումՄիհրան Հակոբյանի ծեծի պատ­մու­թյունից հնարավոր «տուժի» Աննա Վարդապետյանը․«Հրապարակ» Վարպետից՝ ԱԱԾ ծառայող, ապա մարզպետի խորհրդական. ինչ ունեցվածք ունի Արամ Գրիգորյանը. «Ժողովուրդ» Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են․ «Հրապարակ» Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին. «Ժողովուրդ» Որոշ ոստիկաններ չեն էլ թաքցնում իրենց բացասական վերաբերմունքը Փաշինյանի հանդեպ․ «Հրապարակ» ՌԴ Իվանովոյի մարզում է АН-22 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել Բելառուսի և Լիտվայի միջև հակամարտություն հրահրել հնարավոր չի լինի․ Լուկաշենկո Google-ը հեղափոխություն է պատրաստում կրելի սարքերի շուկայում. առաջին ԱԲ-ակնոցները կթողարկվեն 2026 թվականինԳազայի իշխանությունները Իսրայելի կողմից հրադադարի խախտման ավելի քան 730 դեպք են արձանագրելՀունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինիՀրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու մարմին Ջրային պարեկներն արգելված ժամանակահատվածում ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Որքան երկար շարունակվի պատերшզմը Ուկրաինայի դեմ, այնքան ավելի թանկ կնստի այն Մոսկվայի համար. Ուրսուլա Ֆոն Դեր ԼեյենԱդրբեջանցիները վшնդալիզմի են ենթարկել օկուպացված Արցախում գտնվող Երից Մանկանց վանքըԹրամփը և Նեթանյահուն Մայամիում կքննարկեն Գազայի խաղաղության ծրագրի 2-րդ փուլը Սլոտը խոսել է Սալահի հետ կոնֆլիկտի մասին «Ֆուլ Հաուս»-ի ստեղծագործական խումբը կիսվել է բեքսթեյջ լուսանկարներով Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում 1 սմ-ով իջել է Երևանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը Իրաքը ԼՈՒԿՕՅԼ-ը փոխանցում է ԱՄՆ-ին
Ամենադիտված