Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմ որդու` Դավիթի ավարտական օրն էր, նա չբարձրացավ բեմ, որովհետև դուք չհասաք նրա աշխարհ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Իմ որդու` Դավիթի ավարտական օրն էր, նա չբարձրացավ բեմ»,- այս խոսքերն ասել է Սյուզի Շալունցը, որի որդին ունի աուտիզմ, ինչի պատճառով էլ չի մասնակցել իր տոնին՝ դպրոցի ավարտական միջոցառմանը։

«Իմ որդու` Դավիթի ավարտական օրն էր… Բայց նա չմասնակցեց։

 

Այս օրը ես պատկերացնում էի տարիներ շարունակ։ Ներկայացնում էին նրան` բեմի վրա, ժպիտը դեմքին, ձեռքիս մեջ` ծաղիկներ… Բայց այդ օրն եկավ առանց իր իրական ներկայության։ Դավիթը մնաց տանը։

Դավիթը յուրահատուկ է։ Նա տեսնում է այն, ինչ մենք չենք նկատում, նա լսում է աշխարհի ձայները ուրիշ խորությամբ։ Բայց նա նաև վախենում է բարձր աղմուկից, անկանխատեսելի միջավայրից։ Նա պատրաստ էր ավարտել, բայց աշխարհը պատրաստ չէր նրան ընդունել։

Դավիթն ունի աուտիզմ։ Բայց այս պատմությունը աուտիզմի մասին չէ միայն։ Սա պատմություն է մի տղայի մասին, ում ընդունելը հեշտ չէր` ո՛չ դպրոցին, ո՛չ հասարակությանը։

Դավիթն այսօր այնտեղ չէր, որովհետև իր իրական կարիքները չտեսան, չլսեցին, ու ոչ ոք չփորձեց ձևավորել մի տարածք, ուր նա կզգար իրեն վստահ ու արժևորված։ Պարզ դարձավ` սա իր տոնը չէր։

Ես` որպես մայր, անցել եմ մեղքի, վախի, ուժասպառության շատ փուլեր։ Եվ այսօր նույնպես` կանգնելով այս ցավոտ փաստի առաջ, պիտի անկեղծ ասեմ. ես էլ պատրաստ չէի։

Ոչ մի մասնագետ երբևէ չէր աշխատել ընտանիքիս հետ, որ հասկանանք` ինչպես ուժեղ լինել նման օրերին։ Ոչ ոք մեզ չէր նախապատրաստել այսպիսի կարևոր և ցավոտ սահմանագծին։ Ես մենակ եմ եղել իմ ընտրության մեջ` թողնել, որ նա տանը մնա, թե՞ ստիպել անցնել մի փորձություն, որը նա շատ դժվարությամբ կհաջողեր։
Եվ ես ուզում եմ հարցնել ձեզ` ինչու՞։

Ինչու՞ մեր երեխաները դեռ դուրս են մնում իրենց իսկ տոնական օրերից։ Ինչու՞ «ներառականություն» բառը մնաց միայն դպրոցական ծրագրերում, բայց ոչ իրական կյանքում։ Ինչու՞ մենք չենք մտածում բոլոր երեխաների մասին, այլ միայն նրանց, ովքեր համապատասխանում են «ընդհանուր» չափորոշիչներին։

Սա չհաջողված ներառականության հետևանք է։ Սա մի համակարգի հետևանք է, որ խոսում է «ներառման» մասին, բայց մոռանում է, որ դրա ամենակարևոր մասն այն ընտանիքներ են, ովքեր ապրում եմ յուրահատուկ երեխաների հետ։

Ես չեմ մեղադրում։ Բայց նաև չեմ լռում։

Ես ուզում եմ, որ հաջորդ Դավիթը բացակա չլինի իր իսկ տոնից։ Որ նրա մայրը կողքին կանգնի`ուժեղ, պատրաստված։ Որ նրա վախը վերածվի հպարտության։

Եվ եթե այս օրը բեմում չհնչեց Դավիթի անունը, թող որ հնչի այստեղ, այս տողերում` բարձր, հստակ և ուժեղ։
Սիրով և պատասխանատվությամբ` Դավիթի մայրիկ»,- նշել է Շալունցը։

Քեռին՝ թշնամի, զարմիկները՝ յուրային․ «Հրապարակ» Դիլիջանի «արու» համայնքապետը որոշում է փոխել, որ պարգևավճար տա. «Ժողովուրդ» ԱՄՆ առափնյա պահպանությունը 2025 թվականին ռեկորդային 231.8 տոննա թմրանյութ է առգրավելՍուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը՝ նվիրված Սուրբ ԾնունդինԻրանում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 2000 մարդ է զnհվել. Reuters Mattel-ը թողարկել է աուտիզմ ունեցող Բարբի Մտահոգությունները տեղին չեն, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված. Նիկոլ ՓաշինյանԱնչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբՄայքլ Քերիկը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը» Մարիամ Ալեքսանյանի լուսանկարները Վան Գոգի թանգարանից Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 6 տուժած, որից 3-ը՝ երեխաներ Իրանի հետ գործարքներ կնքող ցանկացած երկիր 25 տոկոս մաքսատուրք կվճարի ԱՄՆ-ի հետ բոլոր գործարքների համար. ԹրամփՀամայնքային ոստիկանները 45-ամյա վանաձորցու մոտ թմրամիջոց են հայտնաբերել Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, բայց հավասար հիմունքներով. Արաղչի Ֆեյսբուքյան կեղծ էջերով մի շարք անձանցից հափշտակել են խոշոր չափերով գումարներ, կատարել փողերի լվացում. ՔԿ Օլիմպիական խաղերի ցուցադրումը վտանգի տակ է․ Cloudflare-ը կարող է դուրս բերվել է Իտալիայից Բուդապեշտի, Բրատիսլավայի և Վիեննայի օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է եղանակի պատճառով Զոhեր, ձերբակալություններ և լարվածություն․ ի՞նչ է տեղի ունենում Իրանում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում Բացահայտվել են «Հայանտառ»-ի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքեր Արտակարգ իրավիճակ՝ Մաստարա-Լանջիկ ճանապարհինԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ ՀՅԴ-ն 2026 թվականի ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով ԵՄ-ն պատրաստվում է խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները Կյանքից հեռացել է Ռազմիկ Զոհրաբյանը Մաhացու վթար՝ Արշակունյաց պողոտայումՍպիտակ տունը հրապարակել է Թրամփի մասնակցությամբ լուսանկար, որում նա «դիտարկում է Գրենլանդիան» Հրդեհը մարելուց հետո հատնաբերվել է տղամարդու դի․ ՆԳՆ23-ամյա տղան աթոռով հարվածել է համակուրսեցու և նրա հոր գլխին Արտառոց դեպք՝ Վայոց Ձորի մարզումԵրբ է մեկնարկում երեխաների դրամական աջակցության վճարման գործընթացը Փաշինյանի «սրտիկն» ու Ֆիդանի ճնշումը Հայաստանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին Վթար․ գազ չի լինիԹրամփի կատաղությունը ծանր կազդի ՀՀ տնտեսության վրա Հայերի 10 սովորություններ, որոնք զարմացնում են օտարերկրացիներինՀայաստանը նախապատրաստում է սահմանազատում Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղու» համարԱլիևը Արևմուտքին է հասցրել Ռուսաստանի մասին այն, որ նա հաջողությամբ խուսափում է պատժամիջոցներից, իսկ Հայաստանը դրա մեջ մաս ունիԾուռ ճանապարհով. 2025 թվականի Հայաստանի 5 կարևոր իրադարձությունները. «Փաստ»Վաշինգտոնյան հուշագիրը՝ տարածաշրջանային վերահսկման նոր մեխանիզմ Ընտրովի արդարադատության համակարգը՝ որպես պետական կառավարման մեթոդ Վենեսուելայի դասը. Ինչպես Լատինական Ամերիկայի ամենահարուստ երկիրը դարձավ ամենաաղքատըԱռաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ Շահումյանովս գյուղի հրետակոծման ժամանակ ադրբեջանցիները առաջին անգամ օգտագործել են  «Գրադ» կայանքներ․ պատմության այս օրը (13 հունվար)Ի՞նչ հետևանքներ կունենան Հայաստանում խորհրդարանական ընտրությունները. «Փաստ»«Փորձում ենք ուժեղ լինել, բայց Էդվարդի դատարկ տեղը որևէ մեկը չի լրացնի». Էդվարդ Մարանջյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Ջրականում. «Փաստ»Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելՆախընտրական տարվա ներքաղաքական «խոհանոցը». մարտեր առանց կանոնների. «Փաստ»Հունվարի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 20-ին և 21-ին լույս չի լինելու «Վեհափառը շատ ճիշտ գիծ է դրսևորում գործող դավաճանական իշխանությունների նկատմամբ, ամենաճիշտ քայլն արհամարհելն է». «Փաստ»Ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով
Ամենադիտված