Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բոլորի խորհրդատուն էր, բարի ու կամեցող». կրտսեր սերժանտ, տանկիստ Պարգև Սեդրակյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կապույտ աչքերով, սպիտակ մաշկով ու բաց գույնի մազերով։ Կարծես ադամանդ լիներ Պարգևս, շատ սիրուն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Թեհմինեն՝ Պարգևի մայրիկը։ Պարգևը ծնունդով Երևանից է։ Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Հաճախել է «Ինչուիկ» քոլեջ, ապա՝ դպրոց։ «Զուգահեռ հաճախել է նաև երաժշտական դպրոց, նվագում էր դաշնամուր և երգում, բանաստեղծություններ և երգեր գրում։ Վոկալի բաժինն ավարտել է գերազանցությամբ։ Հայորդաց տանը հաճախել է նաև խեցեգործության դասերի։ Սիրում էր նաև նկարել։ Ֆուտբոլն էր իր տարերքը, ընկերների հետ կազմակերպում և տարբեր տեղեր էին գնում ֆուտբոլ խաղալու։ Երբ բանակում ֆուտբոլային խաղերը դիտելու հնարավորություն չուներ, եղբորն ասում էր՝ դու կնայես, որ երեկոյան զանգեմ, պատմես, թե ով ինչպես է խաղացել»։

Դպրոցից հետո Պարգևն ուսումը շարունակել է Եվրոպական քոլեջում, այնուհետև ընդունվել Եվրոպական համալսարանի «Կառավարում» ֆակուլտետը և զորակոչվել բանակ։ «Պարգևս ապագա տնտեսագետ էր։ Երբ սկզբում ծառայության անցավ ուսումնական զորամասում, զարմացանք, կարծում էինք, որ այդքան մոտիկ տեղ չի ծառայի։ Ինձ պատասխանեց. «Մա՛մ ջան, գիտելիք են հարցնում»։ Մաթեմատիկայից հարցեր էին տվել, որոնց անսխալ էր պատասխանել»։

Պարտաճանաչ, ընկերասեր, բարի, կամեցող։ Այսպիսին է Պարգևը ոչ միայն ընտանիքի, այլ նաև ընկերների համար։ «Բոլորի համար խորհրդատու էր։ Իր մայրն եմ, բայց միշտ իր խորհուրդների կարիքն եմ ունեցել։ Իր ընկերները, հարազատները շեշտում են՝ Պարգևն իրենց խորհրդատուն է եղել, ու հիմա անգամ, երբ ինչ-որ խորհրդի կարիք են ունենում, ինչ-որ նոր գործ են նախաձեռնում, պարտադիր Եռաբլուր են գնում՝ կարծես Պարգևի հետ խորհրդակցելու։ Այնքան լայն էր իր հետաքրքրությունների տիրույթը, իրեն հաճախ էի հարցնում՝ շատ չես շտապո՞ւմ: «Չէ, մա՛մ, ինչո՞վ եմ շտապում»։ Բայց իր ներսում այդ շտապողականությունը կար։ Գուցե զգացողություն ուներ, որ կյանքը կիսատ է մնալու, և ուզում էր հասցնել շատ բան անել»։

2019 թ. հուլիսի 16-ին Պարգևը մեկնում է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայության առաջին ամիսներն անցնում են Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև 2020 թ. հունվարին տեղափոխվում է Արցախ, ծառայել է Ստեփանակերտի Ցորի զորամասում։ «Նա տանկիստ էր։ Արցախ է տեղափոխվել որպես կրտսեր սերժանտ, տանկի հրամանատար, եղել է վաշտի հրամանատարի տեղակալ»։

Երբ հարցնում եմ ծառայության մեկնելու զգացողությունների մասին, մայրիկը հիշում է դեռ տարիներ առաջ որդու հետ ունեցած զրույցը։ «Այդ տարիներին ամուսինս արտերկրում էր աշխատում, մի օր ասաց՝ ձեր թղթերը դասավորիր, եկեք ինձ մոտ։ Առաջինը Պարգևին հայտնեցի այդ լուրը, որովհետև մեզ համար կարևոր էր իր արձագանքը։ Իսկ մեր տղան ինձ ասաց. «Ինչո՞ւ եք իմ կյանքը տնօրինում, չեմ ուզում իմ երկրից գնալ։ Եթե գնամ էլ, ու հանկարծ պատերազմ սկսվի, վերադառնալու եմ իմ երկիր, պարտավոր եմ»։ Այդ զրույցից հետո արդեն երկրից մեկնելու մասին զրույց չի եղել։ Նույն կերպ նաև պատերազմի ժամանակ էր մտածում։ Հոկտեմբերի 10-ին, երբ իբր հրադադար էր, իր հետ բավականին երկար զրուցեցինք։ Ամուսինս էլ էր դիրքերում, Պարգևն անհանգիստ էր, անընդհատ հայրիկից էր հարցնում։ Այդ օրն իր հորաքրոջ տղան ասաց՝ Պարգև, հերիք է, արի տուն։ Ընդ որում՝ չենք իմացել, որ նա պատերազմի թեժ կետերում է։ Միշտ մեզ ասել է, որ ամեն ինչ լավ է, ապահով տեղում է։ Հորաքրոջ տղայի խոսքին արձագանքեց. «Բա ես էլ ե՞րբ եմ այստեղին պետք, որ հիմա վերադառնամ տուն»։ Շատ հետո ենք հասկացել իր խոսքերի իմաստը»։

Որպես տանկիստներ՝ Պարգևն ու նրա մարտական ընկերները պատերազմի առաջին օրից եղել են թեժ կետերում՝ Ջրական (Ջաբրայիլ), Հադրութ, Վարանդա (Ֆիզուլի)։ «Տղաները պատմում են՝ Պարգևն ասում էր, որ այնպես պետք է մամայիս հետ խոսեմ, որ ոչ մի բան չլսի, հակառակ դեպքում կխելագարվի։ Շատ զգույշ է եղել ինձ հետ զրուցելիս»։

Պարգևը միանգամից մի քանի տանկ է ղեկավարել։ Պատերազմի թեժ օրերից մեկում իր տանկով Ջրականում տղաներին դուրս է բերել շրջափակումից։ Պարգևն ընկեր է եղել բոլորի համար, աջակցել բոլորին։ Ու մայրիկը մի պատմություն է հիշում. «Իրենց տանկի «наводчик»-ը զորացրվում է 2020 թ. հուլիսին։ Պարգևը տանկիստի իր նոր զինանշանը տալիս է նրան՝ ասելով, թող քո մայրիկը տեսնի, որ իր տղան տանկիստի նոր զինանշանով է տուն վերադառնում։ Երբ Պարգևի դեպքն արդեն եղել էր, այդ տղան քույրիկիս ասել էր, որ ցանկանում է այն մեզ վերադարձնել։ Հակադարձեցինք. «Եթե Պարգևը ցանկացել է, որ այն քեզ մոտ լինի, ուրեմն թող մնա»։ Հետո նա մեր տուն եկավ, պատմում էր՝ Պարգևը հրաշալի հրամանատար էր, բոլորի հետ հավասար, երբեք իրեն բարձր չէր դասում, խորհուրդներ էր տալիս կարդալ, բարձրագույն կրթություն ստանալ»։

Հոկտեմբերի 13-ի առավոտյան ուժեղ հրետակոծություն է սկսվում։ «Իրենք մեքենայով պետք է տեղափոխվեին։ Թշնամին նշանառության տակ է վերցնում տղաներին։ Վաշտի հրամանատարը՝ Արսենը, զոհվում է։ Հաջորդ հարվածից Պարգևը վիրավորվում է։ Նա թիկունքով պահում է հարվածը՝ փրկելով ծառայակից ընկերների կյանքը։ Իրեն տեղափոխել են Կարմիր շուկա, վիրավորումը թիկունքից է եղել, գիտակցությունը՝ տեղը։ Սկսել է վիճել բժշկի հետ, որ նա ընկերներին փրկի։ Բժիշկն ասում է՝ ինձ հետ շատ կռվեց, մինչև գիտակցությունը կորցրեց»։

Կարմիր շուկայում 5 ժամ տևած վիրահատությունից հետո Պարգևին տեղափոխում են Ստեփանակերտի հոսպիտալ, այնտեղ կրկին վիրահատում։ Վիրահատությունից հետո ութ ժամ Պարգևի սիրտը շարունակում է բաբախել։ Բայց, ավաղ, նրա կյանքը փրկել չի հաջողվում։ Նա մահանում է հոկտեմբերի 14-ին։ «Հիմա մտածում ես՝ եթե հնարավոր լիներ իրեն Երևան հասցնել, եթե մենք տեղյակ լինեինք, թե ինչ է կատարվում, գուցե ամեն ինչ այլ կերպ դասավորվեր։ Բայց գուցե ոչինչ էլ անել չկարողանայինք»։

Հոկտեմբերի 12-ին է եղել Պարգևի վերջին զանգը։ Երբ զանգերը դադարել են, ընտանիքը սկսել է անհանգստանալ։ «Չզանգելու հիմնական պատճառաբանությունն այն էր, որ կապերը վատ էին։ Սկսեցինք ճշտումներ անել։ Իր թղթերը Կարմիր շուկայում էին։ Մեզ հայտնեցին, որ իր անունը գրված է վիրավորների ցուցակում»։

45 օր ընտանիքը փնտրել է Պարգևին։ «Հոկտեմբերի 14-ին դեպքը եղել է, նոյեմբերի 27-ին գտել ենք։ Որտեղ հնարավոր էր, իրեն փնտրել ենք ընտանիքի անդամներով, հարազատներով։ Չորս տղաներին գտանք, որոնք վիրավորվելու պահին իր հետ էին եղել, բոլորն ասում էին՝ Պարգևը վիրավոր էր, խոսում էր, անգամ վիճում բժշկի հետ։ Ամուսինս մեկնեց Արցախ։ Իմացանք, որ դեպքը եղել է Ֆիզուլիում, հետո մեզ տվեցին իր թղթերը, գտանք բժշկին, նա ամեն ինչ պատմեց ու ասաց, որ Պարգևը մահացել է։ Պարգևին գտանք իր ոտքի նշանով»։

Պարգևի բազում երազանքներ մնացին անկատար, նաև տանկիստի շորերով տուն վերադառնալու՝ մայրիկին տված խոստումը։ Տիկին Թեհմինեն ասում է՝ պատերազմի դաշտում մարտնչող տղաները հավատում էին իրենց հաղթանակին ու իրենց կյանքի գնով են պաշտպանել հայրենի հողը։

Իսկ վերջում՝ ապրելու ուժի մասին։ «Ինձ Պարգևի քույրն ու եղբայրն են ուժ տալիս։ Հանուն իրենց՝ ես իրավունք չունեմ թուլանալու»։

Հ.Գ. Կրտսեր սերժանտ Պարգև Սեդրակյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Ծնողների ջանքերով Պարգևի հիշատակին իրենց տան բակում կառուցվել է պուրակ և տեղադրվել է հուշաղբյուր։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այդ ի՞նչ «ձեռքբերումներից» են խոսում իշխանությունները. «Փաստ»«Ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն մի քանի խոշոր գաղափարական դաշինքների մեջ և պարտության մատնեն գործող վարչախմբին». «Փաստ»Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին. «Փաստ»ՔՊ-ում էլի ներքին խմորումներ են. «Փաստ»Շոուի վերածված «արդարադատություն». Վահե Հակոբյանի գործի իրական նպատակը. «Փաստ»Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաԻնչպես են սկսվել կրակոցները. եղել են 40 հոգիiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հայտնի է՝ ով է կրակոցների հետևանքով սպանվածըԶելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ Տակաիչին վերընտրվել է Ճապոնիայի վարչապետի պաշտոնում 1 զոհ և 1 տասնյակ վիրավոր. ինչ իրավիճակ է ԱջափնյակումԱմեն ինչ արվում է Ուկրաինայում խաղաղության գործընթացը խափանելու համար․ Զախարովա Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Ադելիա Պետրոսյանի արդյունքը կարճ ծրագրից հետո ԱՄՆ-ն սպառնացել է դուրս գալ Միջազգային էներգետիկ գործակալությունից Ոսկու գինը նվազել է․ այն կազմել է 4874.50 դոլարԿրակոցներ և վիրավորներ. ինչ է կատարվում ԵրևանումԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաՓաշինյանը մեկնել է Վաշինգտոն՝ Թրամփի արկածախնդրությանը մասնակցելու Տիգրան Բասեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականումԻշխանությունները հիմնովին ձախողել են Երևանի փոսալցման աշխատանքները Պարգևատրել են «պադավատով», որ չնեղացնեն Գազայի հարավում Իսրայելի զինվոր է մաhացել Ինչ է սպասում Telegram-ին․ ՌԴ Թվային նախարարությունը մանրամասներ է հայտնել ՍԴ-ն քննության է ընդունել ՄԻ պաշտպանի՝ կենսաթոշակի վճարման մասին դիմումը ԱՄՆ-ն ուսումնասիրում է հակառուսական պատժամիջոցների վերացումը․ «The Economist» Գազ չի լինի որոշ ժամանակ Ժնևում վերսկսվել են ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցություններըԴիլիջանի 51-ամյա բնակչի տանը թմրամիջոց է հայտնաբերվել. համայնքային ոստիկանների բացահայտումը«Արզնի կաթնամթերք»-ի թթվասերի արտադրությունը կասեցվել է․ ՍԱՏՄ Ովքեր են ծանրամարտի Հայաստանի 2026 թ. առաջնության լավագույն մարզիկները Արցախի Իվանյանում ադրբեջանցի սակրավոր է վիրավnրվել ականի պայթյունից Ծանոթ ու միաժամանակ անհայտ … հիջաբՎատիկանը չի մասնակցի Խաղաղության խորհրդին Ինչպես է տղամարդը պատրաստվել Արամուսում 4 քաղաքացու uպանությանը (տեսանյութ)Ովքե՞ր կստանան երրորդ և հաջորդ երեխաների համար նախատեսված նպաստԱռանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում Չեմպիոնների լիգա | փլեյ-օֆֆ փուլի արդյունքները Ջուր չի լինի որոշ հասցեներում «Ինքնիշխանության զիջում և հավասարակշում. որո՞նք են Ջ.Դ. Վենսի Հայաստան և Ադրբեջան այցի հետևանքները»Խոշոր վթար՝ Կոտայքում
Ամենադիտված