Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ռեցինա գինի

ՖՈՏՈ

Հունաստանը Միջագետքի, Մերձավոր Արևելքի և Հայաստանի հետ միասին համարվում է ամենահին շրջանը, որտեղ մարդիկ սկսել են գինի պատրաստել: Հին Հունաստանի գինիները տարբերվում էին ժամանակակիցներից: Դրանց արտադրության մեջ օգտագործվում էին տարբեր հավելումներ՝ մեղր և տարբեր խոտաբույսեր։ Այն ինքնին հնացվում էր կավե ամֆորաներում, այլ ոչ թե կաղնե տակառներում, ինչպես մենք սովոր ենք այսօր։ Իհարկե, ժամանակակից գինու արտադրության տեխնոլոգիան առաջ է անցել, բայց Հունաստանը դեռ հիմա էլ արտադրում է գինիներ, որոնցում օգտագործվում են հազարամյակների խորքից մեզ հասած տեխնոլոգիաները: Դրանցից մեկն էլ Ricinus-ն է՝ խեժային գինին, որը հայտնի է եղել իր տարբեր տարբերակներով ավելի քան 2500 տարի:

Ռեցինան սպիտակ (ավելի քիչ տարածված է վարդագույնը, որը կոչվում է կոկկինելի) գինի է 11% ալկոհոլի պարունակությամբ։ Այն կոչվում է խեժային, քանի որ այդ գինու արտադրության մեջ օգտագործվում է հալեպյան սոճու խեժը: Այդ ավանդույթը սկիզբ է առել այն ժամանակներից, երբ ամֆորաները հերմետիկության համար կնքվում էին խեժով: Բացի այդ, հին հույները խեժ էին ավելացնում գինու մեջ, որպեսզի այն չթթվի։ Նաև նրանք կարծում էին, որ խեժը գինուն տալիս է բուժիչ հատկություններ։

Եվ, չնայած այն հանգամանքին, որ դեռ մ.թ.ա. 3-րդ դարում են հռոմեացիները սկսել գինին հնեցնել տակառներում, Ռեցինա գինին չի կորցրել իր ժողովրդականությունը և գոյատևել է մինչ մեր օրերը: Ներկայումս սոճու խեժը ավելացվում է գինուն խմորման գործընթացում դրան տալով յուրահատուկ բուրմունք։ Դրա պարունակությունը չի գերազանցում 100 գրամը 10 լիտրում (առավել հաճախ խեժի քանկաությունը այդ թույլատրելի սահմանի 15%-ով են անում): Ֆերմենտացման ավարտից հետո խեժը զտվում է: Նման տեխնոլոգիա օգտագործելը թույլատրվում է միայն Հունաստանում, այնպես որ, եթե տեսնեք Ռեցինա գինի այլ երկրից, ապա կարող եք վստահ լինել, որ այն կեղծ է:


Ռիցինան Հունաստանում ամենաշատ արտադրվող գինիներից է և միակն է, որն ունի արտադրության այդքան երկար ավանդույթ: Դրա պատճառն այն է, որ ժամանակակից Հունաստանի տարածքը երկար ժամանակ գտնվել է թուրքերի վերահսկողության տակ (մուսուլմանները ալկոհոլ չեն օգտագործում), ուստի գինու բոլոր մյուս տեսակները սկսել են զարգանալ միայն Հունաստանի անկախացումից՝ 1830 թվականից հետո։


Իր ուժեղ և տարբերվող բույրով Ռիցինան լավագույնս է համապատասխանում կծու ուտեստներին, այսինքն օրինակ հունական խոհանոցին: Հունաստանում այդ գինին ավանդաբար մատուցվում է 10°C սառեցված վիճակում ավանդական գլանաձև պղնձե գավաթներում:
 
Կ. Խաչիկյան

Պուտինի վարքագիծը նման է խելագարության․ Ռյուտե Ուկրաինայում չկա մի էլեկտրակայան, որը չի տnւժել ռուսական հարձակnւմներից․ Զելենսկի Մենք չենք կարող մեզ թույլ տալ ավելի շատ չծախսել պաշտպանության վրա․ ֆոն դեր Լայեն Իջևան-Սևան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված է հինգ ակումբ Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Ուկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին. կա երկու զոհ Զելենսկին «պետք է շարժվի» հակամшրտության կարգավորման ուղղությամբ, հակառակ դեպքում նա կարող է բաց թողնել կարգավորման «մեծ հնարավորությունը»․ ԹրամփԱրվեստ՝ պոդիումի վրա. Ուես Գորդոնը կին-մուսաներին վերածում է պայծառ հերոսուհիների՝ Carolina Herrera-ի նոր հավաքածուի համարՊատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ ՄերցՇիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպքԱռգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթՉինաստանը ծրագրում է օգնություն տրամադրել Ուկրաինային Կատյա Գալստյանը դահուկավազքի կանանց 10 կմ ինտերվալ մրցավազքում զբաղեցրել է 82-րդ տեղը ԱՄՆ-ը թույլ է տվել մի քանի ընկերությունների աշխատել Վենեսուելայի նավթագազային հատվածում Վաղը Եկեղեցին տոնելու է Բուն Բարեկենդանը․ ի՞նչ տոն է այն UFC BJJ-ի չեմպիոնը մարտահրավեր է նետել Արման ԾառուկյանինԿուբայում այրվել է երկրի ամենամեծ նավթավերամշակման գործարանը Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներումՏարօրինակ զարգացումներ «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ հիվանդանոց է տեղափոխվել 10-ամյա աղջնակի մարմինՓաշինյանը գազազել է սփյուռքահայ գործիչների հայտարարությունից Ինստիտուցիոնալացված սպառնալիք Հայաստանի համար. «Փաստ»Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունըԼավաշն ընդդեմ շոթիի. Հայաստան և Վրաստան այցելած ռուս զբոսաշրջիկները անվանել են ամենահամեղ հացի ծննդավայրը Հասանովին ու Միխայլովին դուրս կգրե՞ն «Քաղպայմանագրի» ցուցակիցՄահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումԱյս ամենից շահում է միայն ԱՄՆ-ը. «Փաստ»Տարադրամն այսօր«Երբ մի անծանոթ համարից զանգ է գալիս, ինձ թվում է՝ Ազատս է, հիմա կասի՝ մա՛մ». Ազատ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»«Մենք կորցրել ենք Հայաստանը». Ռուսաստանում արձագանքել են Վենսի Երևան այցինԸստ փորձագետի «Թրամփի ճանապարհի» նպատակներից մեկն էլ հայկական ուրանն է Սամվել Կարապետյանի աննախադեպ հայտարարությունը արհեստական բանականությամբ Վախի քաղաքականությունը և հաղթանակի սպասումը Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»Սուրբ Վալենտինի օր․ պատմության այս օրը (14 փետրվար)Ծանրամարտի Հայաստանի առաջնություն․ հայտնի են կին չեմպիոնները Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կվաճառվեն բացառապես էլեկտրոնային աճուրդով. «Փաստ»Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գիշերը ինքնասպանության փորձ է կանխվելՄիջազգային այցերի շուրջ հանրային էմոցիոնալ պոռթկումների ու իրականության հակադրությունը. «Փաստ»Ուկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին. զոհեր կանԻնչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ»«Ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի, այլ ոչ թե ուժի և «զոռբայության» հաղթանակով». «Փաստ»ՔԿ-ն «հերքելով»՝ փաստացի հաստատել է. «Փաստ»Աղազարյանին այս անգամ չմերժեցին․ «Հրապարակ» Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ»Բերդերում տեղ են ազատում․ «Հրապարակ» Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստանի» տպավորիչ հայտն ու ՔՊ-ի անթաքույց խուճապը. «Փաստ»
Ամենադիտված