Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը որոշել է մերձենալ Ռուսաստանի հետ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունները ակտիվացրել են երկկողմ շփումները, այն բանից հետո, երբ Երևանը հայտարարեց ԵՄ-ին միանալու իր հանձնառության մասին, սակայն չկարողացավ ստանալ Բրյուսելի անհրաժեշտ աջակցությունը։ Այսպիսով, մոտ ապագայում երկիր պետք է այցելեն Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարությունը և Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։ Բացի դա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել էր Հաղթանակի օրվա տոնակատարություններին, գրում է ng.ru–ն։

Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարը մոտ ապագայում կայցելի Երևան, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Այցի ճշգրիտ ամսաթիվը դեռևս չի հրապարակվել։ Միաժամանակ, Մոսկվան հայտարարում է, որ շարունակում է այդ հանրապետությունը համարել եղբայրական և պատրաստ է երկկողմ հարաբերությունները հարմարեցնել իրականությանը: Այստեղ գլխավորն այն է, որ բոլորը քաղաքական կամք ունեն պահպանելու նախկինում դրված հիմքը։

Բացի այդ, սպասվում է, որ հունիսին Հայաստան կժամանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։ Ինչպես բացատրել են Մոսկվայում, այցը անհրաժեշտ է երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար։ Նաև նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել էր Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարություններին։ Հանրապետության ղեկավարը իր որոշումը բացատրել էր նման միջոցառումների շրջանակներում տեղի ունեցող երկկողմ հանդիպումների կարևորությամբ։ Նա նաև ընդգծել էր, որ Երևանը վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն, որը չի ենթադրում որոշ գործընկերների հետ հարաբերությունների զարգացում մյուսների հաշվին։ Մինչդեռ, 2024 թվականին Փաշինյանը մայիսի 9-ին Մոսկվայում չէր։ Չի կարելի բացառել, որ այս անգամ Փաշինյանը հույս ուներ հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որպեսի նրան առաջարկի ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Մասնավորապես, տոնի առթիվ իր ուղերձում վարչապետը նշել էր, որ ինչպես 80 տարի առաջ, հայերը հնարավորություն ունեն իրենց ներդրումն ունենալ Հարավային Կովկասի խաղաղ և բարգավաճ ապագայի գործում։ «ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, և մենք կգնանք այդ ճանապարհով։ Մեր տարածաշրջանը վաստակել է խաղաղության և բարգավաճման մեջ ապրելու իրավունքը, և այդպես էլ պետք է լինի։ Բոլոր ներքին և արտաքին սադրանքներից անկախ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինի, կլինի խաղաղություն»,-ասել էր Փաշինյանը։ Սակայն Ալիևի հետ հանդիպել հնարավոր չեղավ։ Վերջին պահին Ադրբեջանի նախագահը Մոսկվային տեղեկացրեց, որ չի կարող գալ, քանի որ մայիսի 10-ին տոնական միջոցառումներ է նախատեսել իր հոր՝ Հեյդար Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ։

Այնուամենայնիվ, դեռևս վաղ է ասել, որ հայ-ռուսական հարաբերությունների վրայի ամպերը, որոնք մասամբ առաջացել են երկրորդ ղարաբաղյան պատերազմից մասամբ էլ Երևանի եվրոպական ձգտումներից, սկսել են ցրվել։ Օրինակ Փաշինյանի Մոսկվա այցից առաջ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանին մեղադրել էր իր երկրի դեմ հիբրիդային պատերազմի մեջ։ Մասնավորապես, նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անվանել էր «ռուսական լրտես»։ «Հայաստանի դեմ մղվում է հիբրիդային պատերազմ, որը ժամանակ առ ժամանակ սրվում է։ Օրինակ ռուսական հեռուստաալիքներով տարբեր մեկնաբաններ, և հաճախ, ցավոք, նաև հայկական ազգանուններով, փորձում են փոխել իշխանությունը Հայաստանում, հայտարարություններ են անում հանրահավաքների մասին և այլն», - ընդգծել էր Սիմոնյանը հայտարարելով, որ նման անկայունացման վրա «դրսից շատ գումար է ծախսվում», այդ թվում «մեր հյուսիսային հարևանի» կողմից։

Նաև չպետք է մոռանալ, որ մարտին Հայաստանի խորհրդարանը քվեարկեց հանրապետության Եվրոպական Միությանը ինտեգրման մասին օրինագծի օգտին։ Ապրիլի սկզբին երկրի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստաթուղթը։ Ռուսաստանի իշխանությունները քննադատեցին այդ որոշումը։ Կառավարությունը նշել էր, որ չնայած օրենքը դեկլարատիվ բնույթ ունի և այս փուլում չի ենթադրում կոնկրետ գործողություններ, բայց ապագայում Հայաստանի եվրաինտեգրումը անխուսափելիորեն կհակասի ԵԱՏՄ–ին:

Քաղաքական վերլուծաբան Արշալույս Մղդեսյանը ng.ru-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի իշխանությունները հայտարարել են հավասարակշռված արտաքին քաղաքականության իրականացման մասին։ Մասնագետի տեսանկյունից, նրանք այդ եզրակացությանն են հանգել այն փաստի շնորհիվ, որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն չեն սպասում, որ ոչ միայն Հայաստանը, այլ նաև Ուկրաինան միանա իրենց շարքերին։ «ԱՄՆ–ում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին երկու կազմակերպություններն էլ անցնում են խորը վերափոխման և ինքնակատարելագործման մի շրջան։ Համաշխարհային քաոսի և անորոշության իրավիճակում տարօրինակ է ակնկալել, որ ինչ-որ տեղ կա կայունության կղզյակ, որտեղ քեզ համար տեղ է պատրաստվել։ Ավելին, Հայաստանը հարուստ չէ բնական պաշարներով և հակամարտություններ ունի հարևանների հետ։ Այս պայմաններում էլ Երևանը պատրաստ է շարունակել ԵՄ-ի հետ մերձեցումը, բայց դա կանի այնպես, որ չվնասի Ռուսաստանի և արտաքին քաղաքականության այլ ոլորտների հետ հարաբերություններին։ Մենք խոսում ենք այլընտրանքների ընդլայնման մասին, որոնք միասին վերցրած պետք է լուծեն այն անվտանգության վակուումի խնդիրը, որում հայտնվել է Հայաստանը երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո։ Համապատասխանաբար, Հայաստանի իշխանությունները մշակում են հնդկական, չինական և իրանական ուղղությունները», - բացատրել է Մղդեսյանը։ Նրա խոսքով դա չի նշանակում, որ Երևանը պատրաստ է լուծել Մոսկվայի հետ ունեցած խնդիրները։ Ավելի շուտ խոսքը կողմերի միմյանց չկպչելու և այն ոլորտներում համագործակցություն զարգացնելու մասին է, որտեղ նման հակասություններ չկան։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Որ հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան «Քաղաքագետ Աթաև. Փաշինյանը ընդդիմության առաջնորդներին համարում է անձնական թշնամիներ» Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Ալիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 15 վագոն ցորեն և 10 վագոն քարածուխ Փորձագետ Խալաթյան. Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից չի կարող հանգեցնել միության փլուզմանը Հայկական կոնյակի և գինու վաճառքի անկումՊատմական ամնեզիա. Ինչո՞ւ է Հայաստանը կրկին վստահում Եվրոպային և մերժում Ռուսաստանին Փաշինյան․ «TRIPP-ը կօգնի, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց ընկալեն որպես ճանապարհ, ոչ թե խոչընդոտ» Տեղի է ունեցել Գառնիի ճակատամարտը. պատմության այս օրը (8 օգոստոս)Սև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) «Հրապարակ». Որքան գումար են վաստակում կին նախարարներն ու նրանց ամուսիններըՀաջորդը զինվորականներն են. «Հրապարակ» Ռուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Մահացել է 26-ամյա հայտնի տիկտոկերը (լուսանկար) Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններումԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին
Ամենադիտված