Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկվում է 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել քրեական հետապնդումից՝ փոխարենը ծառայության անցնելով, եւ կամ ազատման համար համապատասխան վճար կատարելով, ունի հստակ սահմանված գումարի սահմանաչափ։

Պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքը հետախուզման մեջ գտնվող 27-37 տարեկան քաղաքացիներին հնարավորություն է տալիս ազատվելու քրեական հետապնդումից եւ անցնելու զինվորական ծառայության ստորեւ նշված եղանակներով.

«1) 24 ամիս ժամկետով
2) 12 ամիս ժամկետով եւ 2,5 մլն դրամ պետբյուջե վճարելով
3) 6 ամիս ժամկետով եւ 5 մլն դրամ պետբյուջե վճարելով
4) 1 ամիս ժամկետով եւ 8 մլն դրամ պետբյուջե վճարելով
5) Զինվորական ծառայության փոխարեն՝ 15 մլն դրամ պետբյուջե վճարելով»:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարություն՝ տեղեկանալու, թե 27 տարին լրացած քանի անձ է դիմել ՊՆ, վճարել համապատասխան գումարն ու կրճատել պարտադիր զինվորական ծառայության տարիները։ Պաշտպանության նախարարությունից ստացել ենք հետեւյալ պատասխանը՝

««Զինվորական ծառայության մասին եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1.1-րդ մասի պահանջների համաձայն՝ 67 քաղաքացի, ՀՀ պետական բյուջե վճարելով 2.5 մլն դրամ, ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։

Նույն օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասի պահանջների համաձայն՝ 71 քաղաքացի ՀՀ պետական բյուջե վճարել է 15 մլն դրամ, որից 63 քաղաքացին՝ 27 տարին լրացած եւ օրենքի պահանջների խախտմամբ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած, 8-ը՝ սահմանված ժամկետում զինվորական հաշվառման չկանգնած։

Մինչեւ սույն թվականի մայիսի 5-ը ՀՀ 2 քաղաքացի ՀՀ պետական բյուջե վճարել է 2,5 մլն դրամ եւ զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության 12 ամիս ժամկետով։
24 քաղաքացի ՀՀ պետական բյուջե վճարել է 8 մլն դրամ եւ զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության 1 ամիս ժամկետով»,- նշեցին «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան։

Այս տեմպերով հայկական բանակը դառնում է «աղքատների» բանակ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

ՔՊ-ում էլի ներքին խմորումներ են. «Փաստ»Շոուի վերածված «արդարադատություն». Վահե Հակոբյանի գործի իրական նպատակը. «Փաստ»Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաԻնչպես են սկսվել կրակոցները. եղել են 40 հոգիiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հայտնի է՝ ով է կրակոցների հետևանքով սպանվածըԶելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ Տակաիչին վերընտրվել է Ճապոնիայի վարչապետի պաշտոնում 1 զոհ և 1 տասնյակ վիրավոր. ինչ իրավիճակ է ԱջափնյակումԱմեն ինչ արվում է Ուկրաինայում խաղաղության գործընթացը խափանելու համար․ Զախարովա Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Ադելիա Պետրոսյանի արդյունքը կարճ ծրագրից հետո ԱՄՆ-ն սպառնացել է դուրս գալ Միջազգային էներգետիկ գործակալությունից Ոսկու գինը նվազել է․ այն կազմել է 4874.50 դոլարԿրակոցներ և վիրավորներ. ինչ է կատարվում ԵրևանումԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաՓաշինյանը մեկնել է Վաշինգտոն՝ Թրամփի արկածախնդրությանը մասնակցելու Տիգրան Բասեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականումԻշխանությունները հիմնովին ձախողել են Երևանի փոսալցման աշխատանքները Պարգևատրել են «պադավատով», որ չնեղացնեն Գազայի հարավում Իսրայելի զինվոր է մաhացել Ինչ է սպասում Telegram-ին․ ՌԴ Թվային նախարարությունը մանրամասներ է հայտնել ՍԴ-ն քննության է ընդունել ՄԻ պաշտպանի՝ կենսաթոշակի վճարման մասին դիմումը ԱՄՆ-ն ուսումնասիրում է հակառուսական պատժամիջոցների վերացումը․ «The Economist» Գազ չի լինի որոշ ժամանակ Ժնևում վերսկսվել են ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցություններըԴիլիջանի 51-ամյա բնակչի տանը թմրամիջոց է հայտնաբերվել. համայնքային ոստիկանների բացահայտումը«Արզնի կաթնամթերք»-ի թթվասերի արտադրությունը կասեցվել է․ ՍԱՏՄ Ովքեր են ծանրամարտի Հայաստանի 2026 թ. առաջնության լավագույն մարզիկները Արցախի Իվանյանում ադրբեջանցի սակրավոր է վիրավnրվել ականի պայթյունից Ծանոթ ու միաժամանակ անհայտ … հիջաբՎատիկանը չի մասնակցի Խաղաղության խորհրդին Ինչպես է տղամարդը պատրաստվել Արամուսում 4 քաղաքացու uպանությանը (տեսանյութ)Ովքե՞ր կստանան երրորդ և հաջորդ երեխաների համար նախատեսված նպաստԱռանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում Չեմպիոնների լիգա | փլեյ-օֆֆ փուլի արդյունքները Ջուր չի լինի որոշ հասցեներում «Ինքնիշխանության զիջում և հավասարակշում. որո՞նք են Ջ.Դ. Վենսի Հայաստան և Ադրբեջան այցի հետևանքները»Խոշոր վթար՝ Կոտայքում«Հայաստանի դերը միավորելն է, այլ ոչ թե բաժանելը»Եվրախորհրդարանը ընդունել է Հին Ջուղայի հայկական հուշարձանների ավերումը դատապարտող բանաձև․ պատմության այս օրը (18 փետրվար) Եկեղեցու դեմ արշավը և վտանգված սահմանները
Ամենադիտված