Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինչ օրս ուշադրություն չեք ցուցաբերել Վրաստանի նկատմամբ. դա զարմացնում է. Կոբախիձեն նամակ է գրել Թրամփին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բաց նամակ է գրել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։ Ինչպես նշում է 1tv.ge-ն, նամակում նա նշում է, որ մի քանի շաբաթ առաջ Թրամփին և Վենսին գրել էր վրաց-ամերիկյան հարաբերությունների մասին, սակայն մինչ այժմ նամակին ոչ մի արձագանք և հրապարակային հայտարարություններ չեն հետևել։

«Այս լռությունը զարմացնում է վրաց ժողովրդին և Վրաստանի կառավարությանը մի քանի պատճառով.

Նախ՝ Վրաստանը երկար տարիներ եղել է ԱՄՆ-ի ամենավստահելի գործընկերը մեր բարդ տարածաշրջանում, որը ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար։ Վրաստանն աջակցում էր ԱՄՆ-ին ամենաթեժ կետերում, այդ թվում՝ Իրաքում և Աֆղանստանում, որտեղ մեկ շնչին ընկնող վրացական զորքերի թիվն ամենամեծն էր...

Հատկապես կարևոր է այն, որ եթե նայենք մեր կառավարության և ձեր վարչակազմի հրապարակային հռետորաբանությանը, ապա ապշեցուցիչ է մեր տեսակետների արժեքների և գաղափարախոսության լիակատար համընկնումը։ Մենք մի քանի տարի բացահայտ խոսում էինք «խորքային պետության»-ի, USAID-ի, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի և այլ համապատասխան կառույցների հանցավոր գործունեության մասին, նախքան ձեր կողմից նույնատիպ հայտարարություններ անելը։

Մենք բոլորովին միանման կարծիքներ ունենք ուկրաինական պատերազմի, գենդերային և ԼԳԲՏ քարոզչության և շատ այլ հարցերի վերաբերյալ։

Նման արժեքավոր և գաղափարական մերձեցման ֆոնին վրաց ժողովուրդն ի սկզբանե ակնկալում էր, որ Վրաստանը կդառնա առաջին երկրներից մեկը, որի նկատմամբ ձեր վարչակազմը հատուկ հետաքրքրություն կցուցաբերի։ Դուք նման հետաքրքրություն ցուցաբերեցիք Ռումինիայի և Գերմանիայի նկատմամբ, որտեղ եվրոպական բյուրոկրատիայի աջակցությամբ ոչ ժողովրդավարական գործողություններ էին իրականացվում։ Սակայն, ի զարմանս վրաց ժողովրդի և մեզ, դուք մինչ օրս նման ուշադրություն չեք ցուցաբերել Վրաստանի նկատմամբ»,- ասված է նամակում։ 

Այնուամենայնիվ Կոբախիձեն հույս է հայտնել, որ վրացական կողմը դեռ լավատես է և հուսով է, որ Թրամփի վարչակազմի ընդդիմանալը «խորքային պետությանը» անկեղծ է և կավարտվի դրա  պարտությամբ։

«Վրաստանի կառավարությունը համբերատար սպասում է այս պահին, որը պետք է հիմք հանդիսանա վրաց-ամերիկյան հարաբերությունների վերագործարկման և մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության վերականգնման համար», - ասված է բաց նամակում։

Մանրամասներ՝ Ջրվեժում եղած պայթյունիցԻնչպե՞ս կազդի Իրանում պատերազմը Հայաստանի վրաԽաղաքարտերը խառնվել են, բայց վտանգները ևս աճել են. ի՞նչի կհանգեցնեն ամերիկյան «խաղային» պլանները. «Փաստ»Երևանում գործարկվել է գերհամակարգիչ. ինչպե՞ս է այն օգնելու գիտությանըՋուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ Ինչպե՞ս է առաջարկվում նվազեցնել դեղերի գները Հայաստանում Նոր տեղեկատվական արշավ և ընտրությունների կեղծում. «Փաստ»Տնտեսական զարգացման նոր օրակարգ. որքանո՞վ իրատեսական է «Ուժեղ Հայաստան»-ի ծրագիրը Հրդեհ` Երևան ՄոլումՀայկական երկաթուղիների և ռուսական շահերի մասին«Լևոնս ասում էր՝ մա՛մ ջան, դու կարող ես, դու ուժեղ ես». Լևոն Չատինյանը վերջին անգամ տուն է զանգահարել հոկտեմբերի 3-ին. «Փաստ»Արցախի «Խայփալու» կոչվող տեղանքում զոհվել է ոստիկանության 3 ծառայող. պատմության այս օրը (05 մարտ)Ռուբլու շուկան՝ այսօրԳազանջատումներ՝ մարտի 6-ին Պատերազմը՝ բազմաչափ, իսկ ուժը՝ ոչ միայն ռազմական. «Փաստ»Պայթյուն՝ Երևանում․ կա վիրավորՄարտի 5-ին, 6-ին, 9-ին և 10-ին լույս չի լինելու․ հասցեներԵրբ որոշումները կայացվում են առանց մտածելու. «Փաստ»«Սա կոնֆլիկտի հերթական կամ հաջորդ փուլին հանգեցնող երևույթ է, որը չի կարելի անվանել խաղաղության կոնցեպտ կամ հարատև խաղաղություն». «Փաստ»Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 31 գույք կճանաչվի հանրության գերակա շահ. «Փաստ»Արցախցի գործարարի գլխին ամպեր են կուտակվել. Հակոբջանյանը կկալանավորվի. «Ժողովուրդ» Խորհրդարանը նոր թեկնածու է «ստացել». «Հրապարակ» Մնացել են... թոշակի թեմայի տակ. «Փաստ»ՔՊ-ում գտել են նախընտրական քարոզարշավի կարգախոսը. «Հրապարակ» Սկսել են ավելի մեծ թափով գերծանրաբեռնել դատարանները. «Փաստ»«Արթիկ» ՔԿՀ-ում հսկիչներին գաղտնալսել են. «Հրապարակ» Հայաստանը՝ ամերիկյան հեղինակավոր պարբերականի ուշադրության կենտրոնում. «Փաստ»Քննչական կոմիտեում առերեսում են կազմակերպել. «Ժողովուրդ» Նոր հրահանգ` ՔՊ-ականներին. «Հրապարակ» Իշխանությունները պատրաստվում են հարցումների թվեր «կրակել». «Փաստ»Իրանի շուրջ ճգնшժամը չունի ռшզմական լուծում. Մարիա Զախարովա Եկեղեցին այլևս չի կարող օտարել հուշարձաններն առանց իշխանության իմացության․ նախագիծն ընդունվեցՀայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և օգնությամբ. Նիկոլ ՓաշինյանԹրամփը դավաճանել է դիվանագիտությանը և իրեն ընտրած ամերիկացիներին. Իրանի ԱԳ նախարարԲոլորը գիտեն, որ ցանկանում եմ ուժերս փորձել Եվրոպայում, պարզապես այս անգամ չստացվեց. Էդուարդ Սպերցյան«Գահերի խաղը» վերադառնում է մեծ էկրաններ. Warner Bros.-ը պատրաստում է լայնածավալ փրիքվելՓաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են երկկողմ ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր«Ես գտնվում էի հոգեբուժարանում». Անդրեյ Գուբինը խոսել է ծանր հիվանդության մասին Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի դիրքերի ուղղությամբ hարվածների նոր ալիքի ընթացքում արձակել է ավելի քան 40 hրթիռԹրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT Իրանում զnհվել է 1,097, վիրավnրվել՝ 5,402 խաղաղ բնակիչ. Human Rights Activists in Iran «Բարսելոնա»-ն 3-0 հաթեց «Ատլետիկոյին», սակայն եզրափակիչ անցավ մադրիդյան ակումբը Պեկինը կոչ է արել Իսրայելին և ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Իրանի վրա հարձակումները 1045 մարդ է զոհվել Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով Ֆրանսիական կործանիչները խոցել են ԱՄԷ թռչող իրանական անօդաչուներ Արտառոց դեպք՝ «Գենացվալե» պանդոկումԵվրոպական երկրները չեն խնդրել Ռուսաստանին վերսկսել կամ ավելացնել էներգամատակարարումները․ Պեսկով Առաջին անգամ. Հայաստանն ընդգրվկել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում
Ամենադիտված