Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես հպարտ եմ իմ Արամով, մենք միշտ ենք նրանով հպարտ եղել, բայց ինչո՞ւ այսպես պետք է լիներ». Արամ Պետրոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արամն իմ հորեղբոր տղան է, մենք մի տան մեջ ենք մեծացել: Նա տան փոքրն էր, մեր բոլորի սիրելին: Հանգիստ, հավասարակշռված երեխա էր: Խելոք էր, փոքր տարիքում՝ շատ ամաչկոտ: Այնքան նուրբ դիմագծեր ուներ: Շրջապատում նրան դիմում էին «Կյաժ» մականվամբ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նինան՝ Արամի հորեղբոր աղջիկը:

Նշում է՝ բոլորը կարող են փաստել, թե որքան զուսպ ու դաստիարակված տղա էր Արամը: «Որևէ մեկն իրենից որևէ վատ բառ, խոսք, զրույց չի լսել: Թույլ չի տվել երբեք իր ներկայությամբ քննարկել որևէ մեկին: Նման բաներ չէր սիրում: Միշտ փորձում էր բոլորին օգնության հասնել, ձեռք մեկնել: Շատ կամեցող տեսակ էր: Երբ սկսում ենք խոսել Արամի մասին, կապ չունի՝ ընտանիքի անդամներից ով կլինի, այնքան դժվար է բառերն ի մի բերել, բայց այնքան ասելու բան կա Արամի մասին, գուցե պարադոքսալ հնչի՝ ստացվում է, որ ասելու բան չկա»:

Արամը ծնունդով Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղից է: Սովորել է Զ. Դանիել յանի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետև տեղափոխվել Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց։ «Առաջին տարիներին լավ էր սովորում, բայց ավելի հասուն տարիքում իր հետաքրքրությունը սպորտն էր»: Արամը զբաղվել է թեքվանդոյով, մասնակցել տարբեր մրցույթների՝ արժանանալով մեդալների։ 2018-2021 թթ. սովորել է Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի ջերմատնային տնտեսության բաժնում:

Երբ հարցնում եմ Արամի երազանքների ու նպատակների մասին, Նինան արձագանքում է՝ Արամն այնպիսի բնավորություն ուներ, որ չէր սիրում խոսել ապագայի իր անելիքների մասին: «Միայն ասում էր՝ գնամ, գամ, ամեն ինչ շատ լավ է լինելու: Արամիս մայրիկն էլ այնքան մեծ հույսեր էր կապում նրա հետ՝ երկու քույրիկ ունի, բանակից կգա, իրար թև ու թիկունք կլինեն: Աշխատասեր էր շատ, պարապ չէր մնա: Դժգոհող, պահանջկոտ չէր, հանգիստ էր իր տեսակով»:

2021 թ. հուլիսի 12-ին Արամը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայության սկզբնական շրջանն անցել է Սյունիքի մարզի Սիսիանի Նորավանի զորամասում, այնուհետև տեղափոխվել է Կապանի զորամաս: « Շատ սիրով է մեկնել ծառայության, բայց ասեմ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Արամը կորցրել է իր մտերիմ ընկերոջը՝ Լևոն Մխիթարյանին: Վրեժով էր լցված: 18 տարեկան չկար այդ ժամանակ, բայց հայրիկին խնդրեց, գազել մեքենան կանգնեցրեց գյուղի մեջ, օգնություն հավաքեց, ամեն ինչ կազմակերպեց, որ ուղարկի ռազմաճակատ:

2021 թ. նոյեմբերի 16-ին հարձակում էր եղել Սյունիքի վրա: Այդ ժամանակ Արամն արդեն ծառայում էր, 2-3 օր կապի դուրս չեկավ, չեմ էլ կարող նկարագրել, թե մեզ հետ ինչ էր կատարվում: Լուրերով լսեցինք, որ Նորավանում զոհեր կան: Երբ իրեն ասում էինք, որ կխփես թշնամուն, ասում էր՝ մարդ են, ո՞նց խփեմ: Ես էլ խորհուրդ էի տալիս նման դեպքերում պատսպարվել, իսկ Արամս արձագանքում էր՝ կարո՞ղ է գիտեք պահմտոցի ենք խաղում, դու չես հասկանում, թե կռիվն ինչ բան է: Պայքարող տեսակ էր, չէր փախչի, հետ չէր կանգնի»: 2022 թ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սահմանների վրա: «Մինչև առավոտյան ժամը 12 անց 15 խոսել ենք Արամի հետ: Հայրիկին ասել էր, որ ամեն ինչ լավ է, բայց երկար չի կարող խոսել»։

Արամն անմահացել է սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում՝ ստանալով հրազենային և բեկորային վնասվածքներ: Սեպտեմբերյան պատերազմի մասին հարցերն ավելի շատ են, քան պատասխանները: Ընտանիքների հարցերին չեն պատասխանում նաև հարուցված քրեական գործերը, իսկ ծնողները ժամանակի ընթացքում որդիների զոհվելու հանգամանքների մասին հերթական «բացահայտումներն» են անում:

Նինան ասում է՝ համարենք, որ Արամենց դիրքը փոսի մեջ էր, հնարավոր չէր օգնության հասնել: «Բայց 10 դիրք կար, ինչպե՞ս ստացվեց, որ ոչ մի դիրքի օգնության չհասան: Զինվոր է եղել, որ միայնակ է զոհվել իր դիրքում: Առանց օգնության, միայնակ, թիկունքը բաց՝ տղաները 12 ժամից ավելի կռիվ են տվել թշնամու դեմ: Պայքարել են «ոչ մի քայլ հետ» սկզբունքով, չեն ենթարկվել նահանջ հրամանին։ Մինչև հիմա չենք ստացել ամենակարևոր հարցերից մեկի պատասխանը՝ ինչպե՞ս որոշվեց սեպտեմբերի 12-ի երեկոյան ժամը 7-ին սահմաններում տղաներին բարձրացնել դիրքեր ինժեներական աշխատանքներ կատարելու»: Ինչո՞ւ նման որոշում կայացվեց, այս հարցն անպատասխան է մինչ օրս:

Սեպտեմբերի 13-ին վերջին զանգը ստանալուց հետո ծնողները սկսում են փնտրել իրենց որդուն: Նրանց լուրեր էին հասնում, թե Արամն ու ընկերները պատսպարվել են անտառներում, ոմանք պնդում էին, թե նրանք գերեվարվել են, երրորդներն էլ գիտեին, որ Արամը զոհվել է, բայց, ինչպես ասում են, երբ չունես ենթադրությունը հաստատող որևէ փաստարկ, մնում է սպասել և հուսալ: Սակայն դրական լուրի սպասումներն, ավաղ, չեն արդարանում: Հոկտեմբերի 4-ին հաստատվում է Արամի զոհվելու լուրը։ «25 օր Արամից լուր չենք ունեցել: Ամեն օր ասում էին՝ գերի է: Ամեն գիշեր խնդրում էի Աստծուն, որ Արամը տուն վերադառնա»:

Նինան զրույցի ժամանակ հիշում է իր մյուս եղբորը՝ Արթուրին: «1993 թվականին ես էլի հորեղբոր տղա եմ կորցրել: Նույն տարիքում էին, նա Օմարի լեռնանցքում է զոհվել: Արամն ու Արթուրը, կարծես, նույն մարդը լինեին, իրենց բարությամբ, մտածելակերպով, անգամ նրանով, որ կորան, և մեկ ամիս իրենց էինք փնտրում: Այդ ժամանակ հպարտությունն այնքան շատ էր, ես գիտեի, որ իմ եղբայրը հողի, հաղթանակի համար է զոհվել, ասում էին՝ Պետրոսյան Արթուր, ես հպարտանում էի, իսկ հիմա՞… Ես էլի հպարտ եմ իմ Արամով, մենք միշտ ենք նրանով հպարտ եղել, բայց ինչո՞ւ այսպես պետք է լիներ»:

Ապրելու ուժի մասին: «Սկզբում կոտրված ես լինում, բայց հետո մտածում ես՝ տղաները պատերազմի օրերին տուն զանգելիս ասել են՝ պայքարում են այն բանի համար, որ թշնամին չհասնի իրենց ընտանիքներին: Եվ հենց դա է ուժ տալիս: Նրանք պայքարել են, որ մենք շարունակենք ապրել: Դու ես ու քո ցավը: Երբեք չես մոռանում տեղի ունեցածը: Ինչ-որ մեկն իր ծննդյան արարողության ժամանակ փչում է տորթի մոմերը, դու այդ պահին Արամին ես պատկերացնում: Հարս ու փեսան մտնում են հարսանյաց սրահ, Արամին ես պատկերացնում և այդպես շարունակ:

Շաբաթներ առաջ Արամի քույրիկն ու եղբայրը ծնվեցին: Նրանք կապրեցնեն բոլորիս, հույս կտան, որ դեռ լավ օրեր են լինելու, բայց ուզում է հարյուր երեխա էլ ծնվի մեր ընտանիքներում, միևնույնն է, մեր Արամն անփոխարինելի է: Կցանկանայինք՝ տուն վերադառնար, որ բոլորս միասին հավաքվեինք, ինչպես նախկինում էր լինում»:

Հ. Գ. - Արամ Պետրոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական հերթապահություն» և «Մարտական ծառայություն» մեդալներով: Հուղարկավորված է հայրենի գյուղի՝ Աղավնաձորի ընտանեկան գերեզմանատանը: Գյուղի գետի մոտ Արամի և Արթուրի հիշատակին ընտանիքը հուշաղբյուր է կառուցել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևիի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ» Փաշինյանը գնաց Անկարա խաղաղությա՞ն, թե՞ վերարտադրության համար․ «Ժողովուրդ» Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ․ «Հրապարակ» Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարարՄենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, սա է ճշմարտությունը. Փաշինյան (տեսանյութ)
Ամենադիտված