Անթալիայում ձերբակալվել է վրացի «օրենքով գող»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Միջազգային ահաբեկչության մեղադրանքով հետախուզվող ՌԴ քաղաքացուն Թուրքիայում ձերբակալել են։ Այս մասին X-ում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան, փոխանցում է Gazeta-ն։
Նրա խոսքով՝ հետախուզվողին ձերբակալել են Հաթայ նահանգում։ Պարզաբանել են, որ տղամարդուն հետախուզել են Ինտերփոլի «կարմիր տեղեկագրով», ինչը նշանակում է, որ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող անձին ձերբակալելու խնդրանքը միջազգայնորեն ճանաչված է:
Անթալիայում ձերբակալվել է «օրենքով գող», որին Վրաստանը փնտրում էր Ինտերփոլի «կանաչ տեղեկագրիով»՝ «կանաչ ծանուցումների» նպատակն է անդամ երկրներին նախազգուշացնել հնարավոր սպառնալիքների մասին և կանխել հանցավոր գործունեությունը: