«Հսկայական սթրես»․ Տիգրան Քեոսայանի ընտանիքը խնդիրներ ունի նրա վիճակի պատճառով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ռուս ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը հինգ ամիս է կոմայի մեջ է։ Նրա վիճակը մնում է կայուն, բայց ծանր։ Քեոսայանի կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը, հայտնել է ընտանիքում առկա խնդիրների մասին, որոնք սկսվել են նրա կոմայի պատճառով, գրում է amic.ru-ն։
«Քո Նատաշան» YouTube-յան շոուի ժամանակ Նատալյա Պոդոլսկայայի հետ զրույցում նա ասել է, որ իրենց երեխաները՝ դուստրերը և որդին, մեծ սթրես են ապրում։ Լրագրողը խոստովանել է, որ մեկ ամիս գրեթե միշտ հիվանդանոցում է լինում Քեոսայանի մոտ, ինչն էլ նոր խնդիրների աղբյուր է դարձել։ «Որովհետև տանը ո՛չ մայրիկ կա, ո՛չ հայրիկ, իսկ մենք շատ ավանդական ընտանիք ունենք, որտեղ ծնողներն իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են տանը», - ասել է Սիմոնյանը։
Նրա խոսքով զույգը նախկինում գրեթե երբեք գործուղումների չէր մեկնում, իսկ եթե ինչ-որ տեղ էլ գնում էին, ապա միասին։
«Երեխաները սկսեցին հսկայական սթրես ապրել և մեծ խնդիրներ ունեն այս ամենից հետո», - ասել է ռեժիսորի կինը:
Բացի այդ, Մարգարիտա Սիմոնյանը հոգ է տանում Տիգրան Քեոսայանի 86-ամյա մոր մասին։ Նա խոստովանել է, որ իր սկեսուրի համար շատ դժվար է հաղթահարել որդու հիվանդությունը։
«Նրա համար շատ դժվար է։ Եթե իրենից կախված լիներ, նա կպառկեր, կլացեր, ընդհանրապես վեր չէր կենա, կդադարեր ուտելուց և դուրս գալուց», - բացատրել է Սիմոնյանը։
RT-ի գլխավոր խմբագիրը նաև ասել է, որ պատրաստ է պառկել ամուսնու կողքին և լաց լինել, բայց չի կարող իրեն թույլ տալ դա անել։ Նրա խոսքով ինքը վերջնագիր է ներկայացրել Քեոսայանի մորը և հայտարարել, որ պետք է աջակցի իրեն՝ նախաճաշի, ճաշի և ընթրի իր հետ, ինչպես նաև զբոսնի ու զրուցի։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը